armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներն են իշխանական խմբակցությունից՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Իշխան Սաղաթելյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ նիստում հայտնեց, որ ՔՊ-ն ԱԺ նախագահի երկու տեղակալների պաշտոններում առաջադրում է Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի թեկնածությունը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ հայտնեց, որ խմբակցության անունից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու են առաջադրում Իշխան Սաղաթելյանին:
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից: ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
comment.count (0)