ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին. ԲՀԿ-ականները հայտնում են Ծառուկյանին ձերբակալելու որոշման մասին
 |armtimes.com|

Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին. ԲՀԿ-ականները հայտնում են Ծառուկյանին ձերբակալելու որոշման մասին |armtimes.com|

armtimes.com: Այս պահին լարված իրավիճակ է ԱԱԾ շենքի դիմաց. ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում։ Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ԱԱԾ շենքի մոտ հավաքված ցուցարարներին, ԲՀԿ կողմնակիցներին: Հիշեցնենք, ոստիկանությունը հետ քաշվելու եւ ցրվելու համար 5 րոպե ժամանակ էր տվել ցուցարարներին: Բերման ենթարկվեցին նաեւ Օլիմպիական կոմիտեի ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը, հիմնադրամների ղեկավարներ: ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարում են, որ սա բռնություն է ոչ միայն կուսակցության, այլեւ ՀՀ քաղաքացու դեմ: Նրանք հայտարարեցին, որ ներքին տեղեկություն ունեն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են հրավիրել վկայի կարգավիճակով, սակայն նրան ձերբակալելու մասին որոշում են կայացնում եւ անձեռնմխելիությունից զրկելու հարց է բարձրացվում այս պահին: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սա իշխող քաղաքական ուժի վերջի սկիզբն է, ինքը չի բացառում, որ կարող են խուզարկել նաեւ իր տունը, այնուհետ՝ իրեն եւս բերման ենթարկել:  
14:40 - 14 հունիսի, 2020
ԱԱԾ-ն բացահայտել է «Բարգավաճ Հայաստան»-ի անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր

ԱԱԾ-ն բացահայտել է «Բարգավաճ Հայաստան»-ի անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:  Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ «Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ,  կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ: Ընդ որում, նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված դրամական միջոցների շարժին՝ ընտրողին, ակտիվիստներին տված գումարի չափին, բարեգործության անվան տակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման, բաժանած գումարների դիմաց ստացած ձայների վերլուծության, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ փաստական տվյալներ, ինչը հիմք է տալիս ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ դրանք առավելապես հետապնդել են կուսակցության ղեկավար կազմին հաշվետու լինելու նպատակ; Ուշագրավ է հատկապես այն, որ ըստ հարցաշարի, նախապես մշակվել է նույնիսկ հավաքների ժամանակ իբր պատահականության սկզբունքով օգնություն խնդրող անձանց կոնկրետ շրջանակը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ ընտրակաշառք տալու, ստանալու գործընթացին ներգրավված անձանց հստակ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:27 - 14 հունիսի, 2020
Կան ուժեր, որոնց կյանքը վիրուսային պայմաններում դարձել է ավելի լուսավոր ու բարգավաճ․ Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|

Կան ուժեր, որոնց կյանքը վիրուսային պայմաններում դարձել է ավելի լուսավոր ու բարգավաճ․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ համաճարակի դեմ պայքարը կառավարությունը ձախողել է, իսկ ԲՀԿ ղեկավարն ասել է, որ կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխել։ «Ես կարծում եմ՝ համավարակի հաղթարահումից հետո, նույնիսկ դրանից առաջ մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը համավարակի շրջանում։ Եվ պետք է քննենք ու  հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանը և ընդհակառակը, ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը։ Կարծում եմ՝ իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել՝ հասկանալու համար, թե որոշակի քաղաքական շրջանակներ արդյոք կապ ունեն, թե կապ չունեն կեղծ լուրերի տարածման հետ։ Ես ասել եմ՝ ինձ համար այդ տրամաբանությունն ընդունելի չէ, բայց հիմա, քանի որ շատ է օգտագործվում պատերազմական տրամաբանությունը՝ զուգահեռ անցկացնելով այս իրավիճակի հետ, կրկին ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք և ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի։ Եվ որևէ մեկը թող չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեություն ծավալելը կլինի ապացուցելի, այդ ուժերը արժանանալու են շատ կոնկրետ և համաժողովրդական գնահատականի»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նշեց՝ Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը։ «Արդյոք Հայաստանն այսօր ունի խնդիրներ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այո, ունի ճիշտ այնքան, ինչքան ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ։ Արդյոք որոշ ուժեր ունեն խնդիրներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում։ Կան ուժեր, որոնք ոչ միայն խնդիր չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ, և նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն։Շատ կարևոր է գնահատել այդ վերածնունդի բովանդակությունը։ Եվ շատ կարևոր է, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում և ովքեր են, որ լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում։ Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն այնքան էլ լավ չեն զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
19:13 - 11 հունիսի, 2020
Բարգավաճ Հայաստան խմբակցությունը հարցեր է ուղղել պարետ Տիգրան Ավինյանին

Բարգավաճ Հայաստան խմբակցությունը հարցեր է ուղղել պարետ Տիգրան Ավինյանին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հարցեր է ուղղել պարետ Տիգրան Ավինյանին: ԲՀԿ տարածած հաղորդագրությունում նշվում է. Հաշվի առնելով ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն դիմած բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունները՝ դիմում ենք Ձեզ, որպեսզի մեզ տրամադրեք  մանրամասն տեղեկատվություն հետևյալ  հարցադրումների վերաբերյալ. 1. Համավարակի դեմ պայքարի գործընթացն իրականացնելու համար ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է հատկացվել, միջազգային կառույցներից և կազմակերպություններից Հայաստանի Հանրապետությունը որքա՞ն ֆինանսական աջակցություն է ստացել, Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշվին որքա՞ն գումար է փոխանցվել և ի՞նչ նպատակներով է ծախսվել 2. Որքան գումար է հատկացվե՞լ մեկուսացման համար նախատեսված հյուրանոցներին և մեկուսացման  գործընթացի կազմակերպիչներից յուրաքանչյուրին՝ ամսական կտրվածքով: 3. Միջին հաշվարկով պետությունը որքա՞ն գումար է ծախսում կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր պացիենտի բուժման համար:  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար՝ Արման Աբովյան 
22:26 - 10 հունիսի, 2020
Այո՛, փորձ չունենք ընտրություններ կեղծելու, քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտոնյալ օլիգարխներ ստեղծելու․ Սիփան Փաշինյան

Այո՛, փորձ չունենք ընտրություններ կեղծելու, քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտոնյալ օլիգարխներ ստեղծելու․ Սիփան Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև։ «ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարում է, որ մենք փորձ չունենք: Եկեք հասկանանք` ինչ փորձի մասին է խոսքը: Այո մենք փորձ չունենք` 1. Ընտրություններ կեղծելու 2. Քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու և արտոնյալ օլիգարխներ ստեղծելու 3. Հյուսիս-հարավից ժողովրդի փողերը յուրացնելու 4. Առանց հաշվիչների գազալցակայաններ աշխատացնելու, այդպիսով յուրացնելու ժողովրդի գումարները 5. Չնչին գումարով տարբեր օբյեկտներ յուրացնելու 6. Պետականության և բարձր արժեքների վերաբերյալ տեքստ կարդալու և դրանց 180 աստիճան հակառակ մեթոդներով գործելու 7. Բոլորին վերևից նայելու, այդ թվում քրեական օրենսգրքին 8. Հարաբերությունների հետևանքով մարդկանց ունեզրկելու «Ախռանիկներ» նրանց միջոցով մարդկանց ծեծելու և ունեզրկելու: 9. Իրեն «փուռը» տվող և թևերի տակ ձմերուկ դնող «քաղաքական» դեմքերի, որպես խորհրդատուներ շրջապատվելու: 10. Պետական, քաղաքական, բարոյական դավաճանների հետ շփվելու` հույս փայփայելով անցյալի ամենեթողության վերադարձի և այսպես շարունակ: Փոխարենը ունենք հետևյալ փորձը: 1. Բարձր մակարդակի, և ինչպես կասի ժողովուրդը մաքուր ընտրություններ կազմակերպելու, այդպիսով երկրի ամուր հիմքեր կառուցելու 2. Մարդուն որպես բարձրագույն արժեք վերաբերվելու 3. Բյուջեին որպես ժողովրդի սեփականություն վերաբերվելու 4. Գործարարների շահերը պաշտպանելու 5. Մարդու հիմնարար ազատությունները պաշտպանելու : 6. Օրենքի առաջ հավասար լինելու: 7. Չգցելու: 8. Փողը պետությունից և պետականությունից չգերադասելու: 10. Անկախ դեպքերից և դեպքերի մասնակիցներից` արդարության կողմը լինելու Հայաստանի հինը ներկա է միայն որպես պատմություն, նախկինից մնացած բեկորները, երբ օրգանիզմի համար վտանգավոր են դառնում և դեղերով հնարավոր չի լուծել խնդիրը, ուրեմն պետք է վիրահատել: Սա պետության և պետականության խնդիր ա, որի համար շատ երկար տարիներ պայքար ա մղվել: Մեր ժողովուրդը նախկին բարքերին վերադարձ թույլ չի տա»:  
21:38 - 06 հունիսի, 2020
ՀՀ-ում կառավարությունը փոխում է ՀՀ քաղաքացին, ոչ թե մի խումբ մարդիկ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

ՀՀ-ում կառավարությունը փոխում է ՀՀ քաղաքացին, ոչ թե մի խումբ մարդիկ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ կառավարությանն ուղղված հայտարարությունը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ նախկինում այդպիսի հայտարարություններով, միգուցե, ինչ-որ սակարկումների սկիզբ էր դնում: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը»-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ նիստում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ծառուկյանի հայտարարությունը: Անդրադառնալով կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին Ծառուկյանի հայտարարությանը՝ Սիմոնյանը նշեց. «ՀՀ-ում իշխանությունը, կառավարությունը փոխում է մի սուբյեկտ՝ ՀՀ քաղաքացին, ոչ թե գործարար, ոչ թե աշխատատու, ոչ թե ինչ-որ խումբ մարդիկ: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը կարծում եմ, որ հիմնված է նախկին հիշողության վրա, երբ ինքը համագործակցում էր Հանրապետական կուսակցության հետ երկար տարիներ: Եվ նման հայտարարություններով միգուցե ինչ-որ սակարկումների, խոսակցությունների և ինչ-որ բաների սկիզբ էր դնում: Այս պարագայում սա այդ դեպքը չէ»: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ չափ ուրախալի էր: «Այն, ինչ որ տեղի է ունենում, կարելի է կոչել կոորդինատների ճշտում քաղաքական դաշտում: Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել, ովքեր կօգտվեն, կօգտվեն, ովքեր օգտվեցին, օգտվեցին, ովքեր՝ ոչ, ոչ: Մենք միշտ իմացել ենք, որ մեր միակ և ամենահուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացիներն են, երբևիցե իրենց չենք դավաճանել և չենք դավաճանելու»,-ասաց նա ու նշեց՝ իսկ մնացածը ճաշակի և քաղաքական հիշողության, բնազդների հարց է: Նա շեշտեց՝ այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այնքան էլ ճիշտ չէ և չի մոռացվելու: Սիմոնյանի խոսքով՝ շատ մոտ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի: Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Սիմոնյանը կարծում է, որ այն ուժերը, օրինակ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Գագիկ Ծառուկյանը, հանրապետականները, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որոնք պահանջում են կառավարության, վարչապետի հրաժարականը, բոլորը պայմանավորվածության են հանգել մեկ ընդհանուր ճակատով հանդես գալու: Սիմոնյանը նշեց. «Ես վստահ եմ, որ երեկ հնչած այն արտահայտությունը, թե պատրաստ են քննարկումների բոլորի հետ, իրականում չի համապատասխանում իրականությունը: Շատ տարբեր ինֆորմացիաներից ելնելով, ես վստահ եմ, գիտեմ, որ այդ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել, այդ խոսակցություններն արդեն տեղի են ունեցել: Մեզ համար, ՀՀ քաղաքացիների համար շատ ավելի ճիշտ ու լավ կլինի, որ բյուրեղացման պրոցես գնա և բոլորն իմանան, թե ով ով է: Քանի որ շատ հաճախ քաղաքական պրոցեսներն ԱԺ-ում, օրինակ, թաքնվում են ինչ-որ իրավական ձևակերպումների մեջ, որոնց մեջ մարդիկ ոչ հաճախ են խորանում»: ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի եղել, չկա և չի կարող լինել: Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել`մասնավորապես նշելով, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի:
19:49 - 06 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ․ Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ․ Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը դեռ չավարտված, ՖԲ իր էջում հանդես է եկել պատասխան գրառմամբ՝ թեև ակնհայտորեն տեսանելի է, որ տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում, սա էլ արդեն որերորդ անգամ: Մենք իհարկե ենթադրում էինք, որ կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային քաղաքականությունն ամբողջովին ձախողած ու հասարակությանը վարակի ու սոցիալական կարիքների հետ մենակ թողած կառավարությունը խուճապի մեջ է, սակայն իրապես չէինք պատկերացնում դրա իրական մասշտաբները։ Միայն վախեցած ու հասարակության հետ երկխոսությունը տապալած իշխանությունը կարող է նման ձևով արձագանքել օբյեկտիվ քննադատությանը, մանավանդ, որ պարոն Ծառուկյանի ելույթի հիմնական մոտիվը ազգային համաձայնությունն էր, համերաշխությունը, համազգային պոտենցիալը համախմբելու կոչը։ Սակայն վարչապետի խոսնակի պատասխանն ավելի ուշագրավ է այն առումով, որ իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր։ Իշխանությունն՝ իր խոսնակի շուրթերով, ըստ էության՝ ազդարարում է, որ մտացածին պատրվակներով քրեական հետապնդում կարող է սանձազերծել ցանկացած մեկի դեմ, ով վայելում է հասարակության հարգանքը ու հանդգնում է քննադատել կառավարության կողմից իրականացվող անհեռանկար քաղաքականությունը։ Իշխանությունն այսպիսով ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։ Միով բանիվ՝ ակնհայտ է դառնում, որ վիճահարույց օրենքներն ընդունվել են՝ ոչ թե երկրում օրինականություն և արդարություն հաստատելու, այլ՝ ընդդիմության դեմ՝ որպես մահակ, օգտագործելու համար։ Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ։ Արտակարգ դրությունը պետք է օգտագործել ոչ թե ընդդիմությանը, այլ՝ կորոնավիրուսին «լռեցնելու» համար։ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը եղել է հասարակության աչքի առաջ և նրա գործունեության որևէ դրվագ չի կարող խնդրահարույց լինել օրենքի տեսանկյունից։ Կառավարությանը կոչ ենք անում՝ զսպել սեփական վախերը ու վերադառնալ այն խոստումների կատարմանը, որոնք տրվել են ժողովրդին»։Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի։ Այս հայտարարությանն անդրադարձել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հայտարարելով, որ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:
02:06 - 06 հունիսի, 2020
Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
 |tert.am|

Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) |tert.am|

tert.am: Կառավարության այս կազմով հնարավոր չէր, նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:Ծառուկյանը հիշեցրեց՝ միշտ է ասել, որ կառավարության այս կազմով անհնար է ժողովրդի սպասելիքներն իրականացնել: «Եթե ցանկանում էին իրականացնել, պետք է կառավարության կազմի 97 տոկոսին փոխեին, բայց այսօր, տեսնելով ձախողումները, պետք է ասեմ՝ ոչ թե 97, այլ հարյուր տոկոսով պետք է փոխվի, որովհետև իրենց աշխատանքով, արդյուքով բոլոր ոլորտները ձախողված են»,- նշեց նա:Վերջինս հայտարարեց, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են: «Հայտարարել են տնտեսական հեղափոխություն, տնտեսական հեղափոխությունը միայն խոսելով չէ: Ասել եմ՝ կառավարության այս ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել»,- ասաց նա և ընդգծեց, որ երկրում չի ստեղծվել նաև ներդրումների ներգրավման մեխանիզմներ:
22:26 - 05 հունիսի, 2020
Ավանդների երաշխավորման շեմը բարձրացնող նախագիծն առաջին ընթերցմամբ արժանացավ ԱԺ-ի հավանությանը |armenpress.am|

Ավանդների երաշխավորման շեմը բարձրացնող նախագիծն առաջին ընթերցմամբ արժանացավ ԱԺ-ի հավանությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանիկողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 111 «կողմ», 2 «ձեռնպահ»   ձայներ: Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 միլիոն հայկական դրամ է՝ գործող 10 մլն դրամ շեմի փոխարեն: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 միլիոն ՀՀ դրամ է, գործող շեմը 5 մլն դրամն է:
10:51 - 03 հունիսի, 2020
Պատգամավորն առաջարկում է բարձրացնել ավանդների երաշխավորման շեմը |armenpress.am|

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել ավանդների երաշխավորման շեմը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակը: Պատգամավորը նախ հիշեցրեց, որ օրենքով նախատեսվում է, որ 5 տարին մեկ անգամ այս օրենքում պետք է փոփոխություններ նախատեսվեն: Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 միլիոն հայկական դրամ է՝ գործող 10 մլն դրամ շեմի փոխարեն: Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 միլիոն ՀՀ դրամ է, գործող շեմը 5 մլն դրամն է: «Գործում է համապատասխան հիմնադրամ, որ ավանդների հատուցումը երաշխավորվի: Նախագծով չեն նախատեսվում բանկերի կողմից լրացուցիչ մուտքեր այդ հիմնադրամին»,-ասաց Մելքումյանն ու նշեց՝ գործող չափերը պահպանվել են: Պատգամավորը նկատեց՝ չնայած նրան, որ ավանդային միավորների մոտ 98 տոկոսը թվաքանակով երաշխավորվում է, բայց ծավալային առումով ընդամենը 41.5 տոկոսն է: Մելքումյանի կարծիքով՝ շեմի բարձրացման արդյունքում առնվազն 3-4 տոկոս կբարձրանա ցուցանիշը՝ մոտենալով 45 տոկոսին: «Սա փաստում է, որ փոքր ու միջին ավանդատուների հատուցումը երաշխավորում ենք»,-նշեց Մեքումյանը:
12:07 - 02 հունիսի, 2020
Ըստ օրենքի՝ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաները պետք է ունենան տախոգրաֆ |armtimes.com|

Ըստ օրենքի՝ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաները պետք է ունենան տախոգրաֆ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ-ում ավբոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով։ Այս փոփոխությունը սահմանվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով։ Նախագծի հեղինակները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր են՝ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը եւ Արթուր Գրիգորյանը։ Նախագծի քննարկման ժամանակ կառավարության դիրքորոշումը ներկայացնելիս Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նախ ընթերցեց նախատեսվող փոփոխությունները։ Այս օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունն այնն է, որ ավտոտրանսպորտային ոլորտում ներկայիս օրենսդրությամբ միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ժամանակահատվածում չկա երաշխիք, որ ուղեւորների կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում։ Այդպիսի վտանգների առաջին աղբյուրն էլ հենց այն է, որ օրենքով սահմանված չէ տախոգրաֆի առկայության պարտադիրությունը միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս։ Արդյունքում ստացվում է իրավիճակ, երբ վարորդն առանց հանգստի շարունակում է վարել մեքենան՝ վտանգելով թե՛ իր, թե՛ ուղեւորների առողջությունը։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
15:39 - 01 հունիսի, 2020