Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Մակրոնը հայտնել է, որ առաջիկայում 300 օտարերկրյա վարձկաններ լքելու են Լիբիան

Մակրոնը հայտնել է, որ առաջիկայում 300 օտարերկրյա վարձկաններ լքելու են Լիբիան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում 300 օտարերկրյա վարձկաններ լքելու են Լիբիան։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։ «Այս սկիզբը անհրաժեշտ է, այն վստահելի է դարձնում քաղաքական այն գործընթացը, որը մենք երկար ժամանակ է քննարկում ենք…Այս վարձկանները կլքեն Լիբիայի տարածքը առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է Մակրոնը Փարիզում այսօր կայացած Լիբիայի հարցով միջազգային համաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նշենք, որ համոժողովին մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լիբիայի ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդելհամիդ Դբեյբան, պաշտոնակատարը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և այլ երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։
22:49 - 12 նոյեմբերի, 2021
ՀՀ նախագահը զրույցներ է ունեցել Ջո Բայդենի, Էմանուել Մակրոնի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ

ՀՀ նախագահը զրույցներ է ունեցել Ջո Բայդենի, Էմանուել Մակրոնի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ

Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփ­ոխության մասին շրջան­ակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժող­ովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթ­ները կլիմայի փոփոխու­թյանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ­։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ ընդգծելով, որ Գլազգոյի համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայ­նեցված գործողություն­ների ծրագիր: Նոյեմբերի 2-ին նախատեսված է նաև Հայաստանի Հանրապե­տության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը: Իսկ մինչ այդ նախագահը գագաթնաժողովի շրջանակ­ում զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նա­խագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլ­եր Անգելա Մերկելի, Մոնակոյի արքայազն Ալբ­երտ Երկրորդի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգի­պտոսի նախագահ Աբ­դել Ֆաթթահ Ալ Սիսիի, Սերբիայի նախագահ Ալ­եքսանդար Վուչիչի, Կի­պրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգեն­տինայի նախագահ Ալբեր­տո Ֆերնանդեսի, Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի, Ղրղզստ­անի նախագահ Սադիր Ժա­պարովի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալի­այի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչ­ապետ Ջասթին Տրյուդոյ­ի, Ավստրալիայի վարչա­պետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժ­իպ Միքաթիի, Լյուքսեն­բուրգի վարչապետ Քսավ­յե Բեթելի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյով­ենի, Ավստրիայի կանցլ­եր Ալեքսանդր Շալենբե­րգի, Եվրոպական խորհր­դի նախագահ Շառլ Միշե­լի հետ: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
12:09 - 02 նոյեմբերի, 2021
Մակրոնի այցից մինչև ուղարկվող պատվաստանյութի և գերիների վերադարձի հարց. դեսպանը մանրամասներ է հայտնել |armenpress.am|

Մակրոնի այցից մինչև ուղարկվող պատվաստանյութի և գերիների վերադարձի հարց. դեսպանը մանրամասներ է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի նպատակն է երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում դարձնել էլ ավելի երկարաժամկետ, նա հուսով է, որ Մինսկի խումբը կօգնի ԼՂ խնդրի հարցում երկարաժամկետ կայունության հասնելու համար, Ֆրանսիան կարևորում է նաև հումանիտար միջոցների ձեռնարկումը և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը: Այս և այլ հարցերի մասին խոսել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ: -Տիկին Լույո, Դուք վերջերս եք ստանձնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը, նախ մեր երկրից ի՞նչ տպավորություններ եք հասցրել ստանալ և ի՞նչ անելիքներ եք տեսնում, որոնց ուղղությամբ առաջնային կերպով պետք է աշխատանքներ իրականացնեք Հայաստանում: - Շնորհակալություն հարցազրույց տալու հնարավորության համար: Իհարկե ինձ համար մեծ երջանկություն և մեծ պատիվ է այս նշանակումը Հայաստանում, որը ընդհանուր առմամբ Ֆրանսիայի մեծ բարեկամն է և մասնավորապես բարեկամը՝ տարածաշրջանում: Իմ այստեղ գալու հենց առաջին րոպեներից նկատել եմ երկկողմ հարաբերությունների այդ բարձր որակը այն ջերմ ընդունելիությունից, որին արժանացել եմ այստեղ: Եվ ես հանձնառու եմ հայ-ֆրանսիական հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: -Հայաստանն ու Ֆրանսիան համագործակցում են տարբեր ոլորտներում, հաջողված ծրագրերից որո՞նք կառանձնացնեք, երկկողմ համագործակցության ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում առաջիկայում: Դուք որպես դեսպան ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գործունեությունը՝ երկու երկրների հարաբերությունները, համագործակցությունը տարբեր ոլորտներում էլ ավելի խորացնելու համար: -Անցյալ տարի այն դժվար ժամանակաշրջանից հետո, որ Հայաստանն ապրեց, Ֆրանսիայի գործունեությունն այստեղ ավելի շատ հումանիտար բնույթ կրող ծրագրերով էր արտահայտվում: Եղավ 8 կարևոր ծրագիր, որը թույլ տվեց հրատապ աջակցություն ցուցաբերել մարտական գործողություններից ամենաշատ տուժած բնակչությանը: Ինչպես գիտեք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին: Եվ ընդհանուր առմամբ Ֆրանսիան, ֆրանսիացիները մոբիլիզացվել էր Հայաստանին օգնելու համար:   Ծրագրեր են իրականացվել ինչպես տարբեր ասոցիացիաների, տարբեր կազմակերպությունների, ՏԻՄ-երի, այնպես էլ պետական մակարդակով: Հիմա իմ նպատակն է ավելի երկարաժամկետին գնալը, ՀՀ իշխանությունների հետ համագործակցության ավելի երկարաժամկետ ծրագրեր ներդնելը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցի ժամանակ նա նշեց, որ ՀՀ-ի համար հիմա առաջնահերթություն է տնտեսական զարգացումը, որպեսզի երկիրը կոնսոլիդացվի և հայ երիտասարդության համար ապագա ապահովվի: Դա նաև Ֆրանսիայի ցանկությունն է, և մեր երկու կառավարություններն աշխատում են միասին, որպեսզի տնտեսական ոլորտում ներդնեն համագործակցության հավակնոտ ծրագիր ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում: Ինչպես գիտեք՝ Հայաստանում ներկա են շատ կարևոր ֆրանսիական ընկերություններ, օրինակ՝ «Վեոլիա»-ն՝ ջրամատակարարման համակարգում, «Քարֆուրը»՝ սննդի ոլորտում, «Ամունդին»՝ կենսաթոշակային ֆոնդերի մասով և իհարկե «Պեռնո Ռիկարը»՝ «Արարատ» կոնյակով: Նպատակն է զարգացնել տնտեսական համագործակցությունը, ներդրումները, համագործակցության ծրագրեր ունենալ՝ կայուն զարգացման, կանաչ տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Օրինակ ջրի, թափոնների վերամշակումը ոլորտներ են, որտեղ Ֆրանսիան կարող է կիսվել իր փորձով: Մեկ այլ շատ կարևոր ոլորտ է առողջապահությունը: Այն էլ ավելի կարևոր է դառնում՝ հաշվի առնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տեմպերի արագացում ենք նկատում: Եվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնառություն է վերցրել Հայաստանին պատվաստանյութեր տրամադրելու: Սակայն առողջապահության ոլորտում կան այլ ծրագրեր ևս, որոնց շուրջ ցանկանում ենք մեր համագործակցությունը խորացնել: Արդեն իսկ կա հիվանդանոցների միջև շատ ակտիվ համագործակցություն, խոսքը Ֆրանսիայի կողմից Փարիզի և Լիոնի հիվանդանոցների մասին է, որոնք համագործակցում են հայկական հիվանդանոցների հետ: Մենք ցանկանում ենք, որ այդ համագործակցությունն ավելի երկարաժամկետ դառնա: Եվ այդ առիթով կապի մեջ ենք Հայաստանի առողջապահության նախարարության հետ: Այդ համագործակցությունն արտահայտվելու է մասնավորապես կրթական ծրագրերով՝ առողջապահության սպեցիֆիկ ոլորտներում, որի հայտը ստացել ենք մեր հայ ընկերների կողից: Կցանկանայի նշել ևս երկու ոլորտ, որոնք  մեր երկկողմ համագործակցության շատ կարևոր ոլորտներ են: Կրթության ոլորտը, որը նաև ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտ է: Արդեն իսկ կան հաջողված ծրագրեր կրթության ոլորտում. Ֆրանսիական համալսարանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը և Ալիանս Ֆրանսեզը: Մենք ցանկանում ենք համագործակցության նոր ծրագրեր ունենալ հենց կրթության ոլորտում: Այս տարբեր ծրագրերով համագործակցելով մեր հայ գործընկերների հետ՝ ցանկանում ենք Հայաստանում նաև ֆրանսերենի տարածմանը նպաստել: Չպետք է մոռանանք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Իհարկե, շատ այլ ոլորտներ ևս կան, որոնցում մենք ցանկանում ենք և կարող ենք զարգացնել մեր համագործակցությունը: Սակայն հիմա կցանկանայի նշել ժառանգության ոլորտում համագործակցության մասին: Այս ոլորտում համագործակցությունը կարող է դրսևորվել երկու ձևով, մի կողմից՝ ժառանգության պահպանման մասնագետների կրթական ծրագրեր, թրեյնինգներ, երկրորդը՝ հայկական ժառանգության վերականգնում:  Ահա այն գլխավոր ոլորտները, որոնցում ես կցանկանայի հայ-ֆրանսիական համագործակցությունն էլ ավելի ուժեղացնել: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
10:02 - 02 նոյեմբերի, 2021
Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ սուզանավերի շուրջ որոշումը չէր կարող չհիասթափեցնել Փարիզին |azatutyun.am|

Ավստրալիայի վարչապետի խոսքով՝ սուզանավերի շուրջ որոշումը չէր կարող չհիասթափեցնել Փարիզին |azatutyun.am|

azatutyun.am: «Ֆրանսիայի հետ հարաբերությունների վատթարացումն անխուսափելի էր», - այսօր այսպես է մեկնաբանել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Փարիզի և Կանբերայի միջև ծագած դիվանագիտական ճգնաժամը։ Դրա պատճառը ամերիկյան արտադրության միջուկային սուզանավեր ձեռք բերելու և ֆրանսիական արտադրության սուզանավերի ձեռքբերման շուրջ արդեն իսկ կնքված պայմանագիրը չեղարկելու Ավստրալիայի կառավարության որոշումն է։ Նախօրեին Հռոմում, Մեծ քսանյակի գագաթնաժողովի ավարտին լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, որ Ավստրալիայի վարչապետը ստել է իրեն՝ մինչև վերջին պահը չտեղեկացնելով ամերիկացիների հետ կնքվող գործարքի մասին։ Մորիսոնի համոզմամբ, սակայն, պաշտոնական Փարիզը ցանկացած պարագայում հիասթափված կլիներ։ «Ես ընդունում եմ, սա դժվարին շրջան է [մեր հարաբերություններում]։ Որևէ տարբերակ չկար, որ մենք նման որոշում կայացնեինք առանց Ֆրանսիայի հիասթափությունն առաջ բերելու։ Դրանից խուսափելու տարբերակ չկար։ Բայց հենց դա է դժվար որոշումներ կայացնելու առանձնահատկությունը», - հայտարարում էր Ավստրալիայի վարչապետը։   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
13:06 - 01 նոյեմբերի, 2021
Ֆրանսիայի նախագահը հայտարարում է՝ Ավստրալիայի վարչապետն իրեն խաբել է |armtimes.com|

Ֆրանսիայի նախագահը հայտարարում է՝ Ավստրալիայի վարչապետն իրեն խաբել է |armtimes.com|

armtimes.com: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խաբել է իրեն AUKUS-ում անվտանգության գործընկերության պայմանագրի վերաբերյալ: Ֆրանսիայի ղեկավարի խոսքերը մեջբերում է BFM հեռուստաալիքը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես ոչ թե կարծում եմ, այլ ես դա գիտեմ», - ասել է Մակրոնը՝ պատասխանելով ավստրալացի լրագրողի հարցին, թե նախագահը կարծում է, որ Մորիսոնը խաբե՞լ է իրեն։ Միաժամանակ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ շատ է հարգում Ավստրալիան ու նրա ժողովրդին։ Մակրոնը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Մորիսոնի հետ առաջին անգամ այն բանից հետո, երբ Ավստրալիան հրաժարվեց Ֆրանսիայի հետ սուզանավերի մատակարարման ամենամեծ պաշտպանական պայմանագրից: Զրույցում Մակրոնը նշել է, որ Կանբերայի միակողմանի որոշումը՝ հրաժարվել պայմանագիրը հօգուտ մեկ այլ նախագծի, «խաթարել է երկու երկրների միջև վստահության հարաբերությունները», և Ավստրալիան պետք է «առաջարկի կոնկրետ գործողություններ, որոնք կմարմնավորեն իշխանությունների կամքը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունները և շարունակել համատեղ գործողությունները հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
11:03 - 01 նոյեմբերի, 2021
Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներին շուրջ կեսժամանոց հեռախոսազրույցի ընթացքում հաջողվել է պայմանավորվել վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին։ Ջո Բայդենը և Էմանյուել Մակրոնը նաև նշանակել են անձնական հանդիպում ու բանակցելու երկկողմանի ցանկություն հայտնել։ Բանակցություններից հետո Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա Վաշինգտոն: Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն հոկտեմբերի վերջին Եվրոպայում, կոնկրետ վայրը չի նշվում: Այդպիսով հարթվել է լարվածությունը տրանսատլանտյան գործընկերների միջև: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ: Անցած շաբաթավերջին պաշտոնական Փարիզը հայտարարեց իր դեսպաններին Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից խորհրդատվությունների նպատակով հետ կանչելու մասին։ Ավստրալիան 8 սուզանավ էր պատվիրել ֆրանսիական Naval Group ընկերությանը, բայց 40 միլիարդ դոլարի այդ գործարքից հրաժարվել է՝ որոշելով սուզանավերը կառուցել ամերիկյան ու բրիտանական տեխնոլոգիաներով։
11:41 - 23 սեպտեմբերի, 2021
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունը Ավստրալիայի կողմից ֆրանսիական կողմի հետ ունեցած ռազմական համաձայնագրի խզումից և Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ հայտարարությունից հետո ստեղծված նոր իրադրության առնչությամբ: Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը: «Տեղի է ունեցել երկու նախագահների հեռախոսազրույցը: Առաջիկայում կհրապարակվի համատեղ ֆրանս-ամերիկյան հայտարարությունը»,- հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից: Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:
21:18 - 22 սեպտեմբերի, 2021
Ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու ԼՂ հակամարտության տևական լուծում․ Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու ԼՂ հակամարտության տևական լուծում․ Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ «Պարոն նախագահ, սիրելի Արմեն, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հղում եմ Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին, երջանկության, բարգավաճման և հաջողության բարեմաղթանքներս: Գնահատում եմ այն նշանակալի ուղին, որ ուղիղ 30 տարի առաջ անկախության ձեռքբերումից ի վեր, ժամանակակից և ժողովրդավարական պետություն կերտելու համար, անցել է հայ ժողովուրդը: Այսպիսով՝ հաղթահարելով մի շարք փորձություններ՝ Ձեր երկրին հաջողվել է ամրապնդել ինստիտուտների գործունեությունը: Ֆրանսիան և Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով: Այդ սերտ և վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում: Հուսով եմ, որ մեր երկկողմ հարաբերությունների հարստությունը հանդիսացող այդ կապն ավելի կխորանա համագործակցության ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, առողջապահությունը կամ տնտեսությունը: Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները: Այս առումով, Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը: Եվ վերջապես, մենք ջանք չենք խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում գտնելու հակամարտության տևական լուծում և հանգելու Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման և բարգավաճման: Դա ենթադրում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում: Այս խորհրդանշական առիթով, վերահաստատելով բարեմաղթանքներս՝ խնդրում եմ ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»,- նշված է ուղերձում։
10:45 - 21 սեպտեմբերի, 2021
Մակրոնը և Մերկելը հաջորդ շաբաթ կքննարկեն Աֆղանստանի հարցը |azatutyun.am|

Մակրոնը և Մերկելը հաջորդ շաբաթ կքննարկեն Աֆղանստանի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Փարիզում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Այդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում երկու երկրները պետք է քննարկեն Աֆղանստանի իրավիճակը և միջազգային մի շարք այլ հարցեր: «Զրույցը տեղի կունենա աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ: Առանցքայինն Աֆղանստանն է, անդրադարձ կլինի նաև զուտ եվրոպական զարգացումներին»,- ասել է Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շտեֆան Զայբերտը: Գերմանիայի կանցլերն այս օրերին հրաժեշտի հանդիպումներ է անցկացնում գերմանացի և օտարերկրացի քաղաքական գործիչների հետ: 16 տարի Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելուց հետո Անգելա Մերկելը որոշել է հեռանալ քաղաքականությունից և չի առաջադրվելու սեպտեմբերի 26-ին կայանալիք խոհրդարանական ընտրություններին:
16:15 - 10 սեպտեմբերի, 2021
ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պետք է այսօր դուրս բերի բանակն Աֆղանստանից: Այդպիսով, 20 տարի տևած ամերիկյան ռազմական ներկայությունն այդ երկրում ավարտվում է: Մինչդեռ, նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդն ընդունել է բանաձև, որը թալիբներին պարտավորեցնում է հարգել երկրից մարդկանց ազատ հեռանալու իրավունքը: Այնուամենայնիվ բանաձևում տեղ չի գտել դրույթը Քաբուլի օդակայանի տարածքն անվտանգության գոտի հռչակելու և ապահով տարհանում իրականացնելու մասին, որն առաջարկել է Ֆրանսիան: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկած բանաձևի նախագիծն ընունվել է 13 կողմ և 2 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Չեզոքություն են պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ բանաձևի հեղինակներն անտեսել են ռուսական կողմի առաջարկները: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է տեքստում նշել արտասահմանում Աֆղանստանի ֆինանսական միջոցների սառեցման անբարենպաստ ազդեցությունն այդ երկրի տնտեսության վրա և տնտեսական ոլորտում աֆղանստանցի բարձրակարգ մասնագետների հեռանալու բացասական հետևանքը: Արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ է մնացել, բայցև վետո չի սահմանել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը թալիբներին կոչ է անում երկրից անարգել հեռանալու իրավունք տալ բոլոր օտարեկրացիներին, ինչպես նաև այդ ցանկությունը հայտնած աֆղանստանցիներին: Ընդ որում, բանաձևում աֆղանստանցիներին առնչվող այդ դրույթը ժամանակի առումով սահմանափակում չունի: Տեքստում նշվում է, որ աֆղանստանցիները կարող են երկրից հեռանալ ցանկացած ժամանակ՝ ցամաքային բոլոր անցակետերով և օդային ճանապարհյով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներից ակնկալում է կատարել բոլոր ստանձնած պարտավորությունները: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ, նպատակահարմար կլիներ, որ ՄԱԿ-ը Քաբուլի օդակայանի տարածքը հռչակի «անվտանգ գոտի» և ստանձնի այդ ռեժիմն ապահովելու առաքելությունը, սակայն տեքստում այդ դրույթը տեղ չի գտել: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
11:28 - 31 օգոստոսի, 2021
Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն |armenpress.am|

Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը նախկինի նման շարունակում է պահպանվել: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում «ԻՊ-ն 2017 թվականին տարածքներ կորցրեց՝ շնորհիվ իրաքյան զինված ուժերի քաջության և միջազգային կոալիցիայի աջակցության: Սակայն չի կարելի թուլացնել զգոնությունը, քանի որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք մնալ, և ես գիտեմ, որ ձեր կառավարության համար առաջնային է ահաբեկիչների դեմ պայքարը»,- հայտարարել է Մակրոնը, ով ժամանել է Իրաք՝ մասնակցելու Համագործակցության և գործընկերության Բաղդադի կոնֆերանսին: Կոնֆերանսի մասնակիցների շարքում են Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև Ճապոնիան: Այցի շրջանակում Մակրոնը այցելել է Բաղդադի մզկիթ, լինելու է Մոսուլում՝ հանդիպելով քրիստոնյա համայնքի անդամներին, այցելելու է տեղի համալսարան: Այցի եզրափակիչ հատվածում նա Հյուսիսային Քրդստանի Էրբիլ քաղաքում կհանդիպի ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:
15:15 - 28 օգոստոսի, 2021
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և այնտեղ տեղի ունեցող վերջին զարգացումները: Նրանք շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած ջանքերը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին և մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին:
20:06 - 21 օգոստոսի, 2021
Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին երկու կողմերի հաղորդագրություններում առկա ուղերձները տարբերվում են

Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի մասին երկու կողմերի հաղորդագրություններում առկա ուղերձները տարբերվում են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի վերաբերյալ երկու կողմերը, ինչպես ընդունված է, տարածել են մամուլի հաղորդագրություն։ Սակայն հեռախոսազրույցի մասին երկու կողմերի հաղորդագրություններում առկա ուղերձները տարբերվում են։ Բանն այն է, որ հայկական կողմի հաղորդագրության մեջ նշված է, թե նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Ըստ հրապարակված տեղեկության՝ համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն, նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը: ՀՀ վարչապետն, ըստ հայկական կողմի հայտնած տեղեկության, համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում: Իսկ ահա ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ թեեւ նշված է ե՛ւ Փաշինյանի վերանշանակման կապակցությամբ շնորհավորանքի, թե՛ COVID19-ի դեմ պատվաստանյութի դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության եւ թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածության վերաբերյալ խոսակցության մասին, սակայն գեթ մեկ տող չկա սահմանագծման եւ սահմանազատման հույժ կարեւորության մասին: Ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշված է, որ Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Ըստ ֆրանսիական կողմի հաղորդագրության՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում: Իսկ հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ բացակայում է հատվածը, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սակայն նշված է, որ Մակրոնը վերահաստասել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետեւողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ: Infocom-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետի աշխատակազմից, սակայն աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր բոլոր հարցերին ի պատասխան ասաց՝ «պաշտոնական հաղորդագրությանը հավելելու որեւէ բան չունեմ»։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից Infocom-ի հարցերին ի պատասխան՝ ասացին, որ ծանոթ չեն երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի մանրամասներին եւ թարգմանել ու տարածել են միայն ֆրանսիական կողմի պաշտոնական հաղորդագրությունը։
14:54 - 04 օգոստոսի, 2021