Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Ջո Բայդենը Զելենսկիին հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունների մասին․ ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային |factor.am|

Ջո Բայդենը Զելենսկիին հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունների մասին․ ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, ասվում է, որ Ջո Բայդենը կրկին հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ իր դաշնակիցների և գործընկերների հետ «ամբողջ վճռականությամբ արձագանքել», եթե Ռուսաստանը կրկին ներխուժի Ուկրաինա։ Բայդենը վստահեցրել է իր զրուցակցին Ուկրաինայի ինքնիշխանությանն ԱՄՆ-ի աջակցության մասին, ինչպես նաև ասել, որ ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում՝ Ուկրաինայի տնտեսությանը հավելյալ աջակցություն ցուցաբերելու համար, որը բացասական հետևանքներ է կրում սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման պատճառով։ «Նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների անունից աջակցություն է հայտնել հակամարտությունը «նորմանդական քառյակի» ձևաչափով կարգավորելու ջանքերին, ինչպես նաև հույս է հայտնել, որ հունվարի 26-ին կողմերի կողմից 2020 թվականի հուլիսի հրադադարի պայմանների վերահաստատումը կօգնի նվազեցնել լարվածությունը և առաջ շարժվել մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Մինսկում ստորագրված համաձայնությունները, որոնք վերջ դրեցին Ուկրաինայի արևելքում ակտիվ ռազմական գործողություններին, ներառում են նաև սահմանադրական բարեփոխումներ, որը ենթադրում է երկրի ապակենտրոնացում, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անջատողական կազմավորումներին ինքնավարության տրամադրում և նրանց ընդգրկում Ուկրաինայի քաղաքական դաշտում։
15:33 - 28 հունվարի, 2022
Բայդենը եվրոպական երկրների ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ճգնաժամը
 |armenpress.am|

Բայդենը եվրոպական երկրների ղեկավարների հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ճգնաժամը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի տեսազանգ կանցկացնի Եվրոպայի երկրների ղեկավարների հետ և կքննարկի Ուկրաինայի շուրջ շարունակվող ճգնաժամը, հետևում է պետության ղեկավարի աշխատանքային ժամանակացույցից, որը հրապարակել է Սպիտակ տունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ տվյալների համաձայն՝ Վաշինգտոնի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով ժամը 24:00-ին) Սպիտակ տան ղեկավարը կունենա «եվրոպական երկրների առաջնորդների հետ պաշտպանված տեսազանգ խորհրդակցությունների շրջանակներում... ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ ռազմական հզորության ավելացմանը»։ Տեսազանգին, ինչպես սպասվում է, կմասնակցեն նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները:
21:52 - 24 հունվարի, 2022
ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում եւ Արեւելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշման հնարավորությունը. NYT |armenpress.am|

ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում եւ Արեւելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշման հնարավորությունը. NYT |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը քննարկում է ամերիկյան զորքերի, օդուժի եւ նավատորմի տեղաբախման հնարավորությունը Մերձբալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Այս պնդմամբ հունվարի 23-ին հանդես է եկել The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրներ: Հրատարակության տեղեկատվությամբ՝ խոսքը կարող է վերաբերել մի քանի հազար» զինծառայողների: Զորքերի տեղաբաշման մասին որոշումը կարող է ընդունվել շաբաթվա ընթացքում, ճշտել են աղբյուրները: Ինչպես հաղորդել է թերթը, Պենտագոնի ներկայացուցիչները հունվարի 22-ին Բայդենին են ներկայացրել Ռուսաստանի սահմաններին հնարավորինս մոտ ԱՄՆ-ի ուժերի տեղափոխման մի քանի տարբերակներ: Այդ տարբերակերից մեկի շրջանակներում պաշտպանական գերատեսչության մասնագետներն առաջարկում են Արեւելյան Եվոպայի երկրներ ուղարկել հազարից մինչեւ 5 հազար զինծառայողներ՝ նրանց թվաքականի հնարավոր ավելացմամբ տարածաշրջանում լարվածության էսկալացիայի դեպքում: Շաբաթ օրՆ Ուկրաինա է հասցվել ռազմական նշանակության բեռի առաջին խմբաքանակը, այդ թվում ավելի քան 90 տոննա ընդհանուր քաշով ռազմամթերք: Ինչպես հայտնել են Միացյալ Նահանգների դեսպանությունում, անցյալ տարի ԱՄՆ-ը երկրին  տրամադրել է 650 միլիոն դոլարից ավելի գումարի ռազմական օգնություն, իսկ 2014 թվականից Կիեւն այդ նպատակի համար ստացել է 2,7 միլիարդ դոլարի օգնություն: Հունվարի 23-ին պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է ավելի քան 80 տոննա քաշով սպառազինությունների երկրորդ խմբաքանակն ստացվելու մասին: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են պնդումներ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում Պեսկովը չի բացառել սադրանքների հավանականությունն այդ հայտարարությունների արդարացման համար եւ ընդգծել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կարող են ունենալ ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:24 - 24 հունվարի, 2022
Ուկրաինա ներխուժումն աղետ կդառնա Ռուսաստանի համար, զգուշացնում է Բայդենը |azatutyun.am|

Ուկրաինա ներխուժումն աղետ կդառնա Ռուսաստանի համար, զգուշացնում է Բայդենը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «աղետ կդառնա» Մոսկվայի համար, երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Եթե նրանք [Ռուսաստանի իշխանությունները] անեն այն, ինչի ընդունակ են՝ սահմանին կենտրոնացված իրենց ուժերով, դա աղետ կլինի Ռուսաստանի համար», - Սպիտակ տանը կայացած ասուլիսում ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Բայդենը հավելել է, որ ԱՄՆ գործընկերներն ու դաշնակիցները «պատրաստ են լուրջ վնաս հասցնել ռուսական տնտեսությանը»։ Ոչ մի հիմք չկա պնդելու, որ ՆԱՏՕ-ի անդամները միասնական չեն լինի ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի Դաշնության դեմ պատասխան գործողությունների հարցում, հավելել է ԱՄՆ նախագահը։ Միացյալ Նահանգների հանրապետական սենատորներն էլ հայտարարել են, որ դեմոկրատների հետ աշխատում են Ուկրաինային օգնելու նոր օրինագծի վրա: Նրանք առաջարկում են Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում անջատել ռուսական բանկերը SWIFT վճարային համակարգից: Անցյալ շաբաթ հանրապետական Թեդ Քրուզի առաջարկած օրինագիծը, որը նախատեսում էր «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, չընդունվեց Սենատի կողմից։ Օրինագծի քննադատները նշում էին, որ այն կարող է վատթարացնել ԱՄՆ-ի հարաբերությունները դաշնակիցների, առաջին հերթին՝ Գերմանիայի հետ: Ավելի վաղ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսն էր օրինագիծ առաջարկել, որը պատժամիջոցներ էր նախատեսում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, եթե Ուկրաինայի վրա հարձակում լինի: Սենատոր Քևին Քրամերը լրագրողներին ասել է, որ «ավելի լավ է ընդունել ինչ-որ բան, քան՝ ոչինչ», հավելելով, որ արդեն իսկ առկա տարբեր առաջարկները կարող են միավորվել մեկ օրենսդրության մեջ:
12:01 - 20 հունվարի, 2022
Պուտինն ու Բայդենը քննարկել են Եվրոպայում լարվածության թուլացումը և սպասվող բանակցությունները |1lurer.am|

Պուտինն ու Բայդենը քննարկել են Եվրոպայում լարվածության թուլացումը և սպասվող բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրույցի առանցքային հարցերը եղել են «Ռուսաստանի անվտանգության ապահովման իրավական երաշխիքների տրամադրման վերաբերյալ սպասվող բանակցությունները»: «ՌԴ նախագահն ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքը պետք է դառնան ամուր իրավական երաշխիքները, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և սպառնալիք ներկայացնող սպառազինության տեղակայումը ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախագահները պատրաստակամություն են հայտնել «նշված հարցերի ուղղությամբ լուրջ և բովանդակալից երկխոսություն ծավալել», շուտափույթ հասնել հստակ արդյունքների: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի տարածքում հարվածային հարձակողական զինատեսակներ տեղակայելու մտադրություն չունի: Հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Պուտինը նշել է, որ դա «լրջագույն սխալ կլինի, որը կարող է հանգեցնել ռուս-ամերիկյան հարաբերությունների լիակատար խզմանը»։ Վերահաստատվել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ռուսաստանի բանակցությունները տեղի կունենան հունվարի 9-10-ը Ժնևում, ՆԱՏՕ-ի հետ՝ հունվարի 12-ին Բրյուսելում, ԵԱՀԿ-ի հետ՝ հունվարի 13-ին (Վիեննայում): Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Սակին նույնպես հանդես է եկել հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարությամբ: «Նախագահ Բայդենը Ռուսաստանին կոչ է արել թուլացնել Ուկրաինայի հետ հարաբերություններում լարվածությունը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կարձագանքեն, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա»,- ասել է Սակին։ Նրա խոսքով՝ Բայդենն աջակցություն է հայտնել հունվարին Ռուսաստանի հետ սպասվող բանակցություններին: ԱՄՆ նախագահը հաստատել է, որ «սպասվող երկխոսություններում էական առաջընթաց կարող է լինել միայն ապաէսկալացման, այլ ոչ թե էսկալացիայի պայմաններում»:
11:43 - 31 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը. Ջո Բայդենի ստորագրած օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ |armenpress.am|

Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը. Ջո Բայդենի ստորագրած օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, դրանում մասնավորապես շեշտվում է, որ Ադրբեջանը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերու՝ խեղաթյուրելով նրանց կարգավիճակը՝ շեշտելով Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն գերեվարված բոլոր անձանց:  Օրենքը հրապարակված է Կոնգրեսի պաշտոնական կայքում: Օրենքում նշվում են Կոնգրեսի եզրակացությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ, մասնավորապես. Ադրբեջանը և Թուրքիան «օտարերկրյա աշխարհազորային ջոկատների աջակցությամբ» ռազմական հարձակում են սկսել Արցախի վրա Չնայած Ժնևյան կոնվենցիաներով և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, հակամարտության ավարտից տևական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերիների, պատանդների և ձերբակալված անձանց «խեղաթյուրելով նրանց կարգավիճակը», փորձելով արդարացնել հետագա գերության մեջ նրանց գտնվելը Ադրբեջանական զինված ուժերը դաժան վերաբերմունք են ցուցաբերել էթնիկ հայ ռազմագերիների նկատմամբ, նրանց ենթարկել «ֆիզիկական բռնության և նվաստացման» Փաստագրված են Ադրբեջանի զինված ուժերի և Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստական զինյալների կողմից կատարված մարդկության դեմ հանցագործությունները և հայերի դեմ կատարված այլ վայրագությունները Գերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վիճակի կամ նրանց հետ վարվելու մասին հավաստի տեղեկությունները սահմանափակ են, և լուրջ մտահոգություն կա, որ ձերբակալված կանայք կարող են ենթարկվել սեռական ոտնձգությունների և այլ դաժան վերաբերմունքի Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց Բայդենի վարչակազմը պետք է բոլոր մակարդակներում փոխգործակցի Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որպեսզի պարզաբանի Ադրբեջանի պարտավորությունների կատարման կարևորությունը Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները՝ վերադարձնելով ադրբեջանցի ռազմագերիներին, Օրենքում նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 180 օր հետո, պետք է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին զեկույց ներկայացնի 44-օրյա պատերազմի, մասնավորապես. Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում հայտնաբերված ամերիկյան ծագման դետալների ու տեխնոլոգիաների վերաբերյալ՝ զենքի արտահանման վերահսկողության կամ այլ կիրառելի օրենքների, պատժամիջոցների քաղաքականության կամ ԱՄՆ օրենսդրության այլ դրույթների ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և արգելված զինամթերքի կիրառման վերաբերյալ՝ ԱՄՆ օրենսդրության կամ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2020թ. նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի դեմ Ադրբեջանի հարձակողական ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման վերաբերյալ՝ դրա հետ կապված՝ ԱՄՆ օրենսդրության, վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի կամ այլ միջազգային կամ բազմակողմ պայմանագրերի ցանկացած հնարավոր խախտումների գնահատմամբ:
19:06 - 30 դեկտեմբերի, 2021
Բայդենը նշել Է այն պայմանները, որոնց դեպքում կմասնակցի 2024-ի ընտրություններին |armenpress.am|

Բայդենը նշել Է այն պայմանները, որոնց դեպքում կմասնակցի 2024-ի ընտրություններին |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է իր նախորդ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ 2024 թվականի հաջորդ նախագահական ընտրություններում պայքարելու պատրաստակամության մասին: «Եթե ես առողջ լինեմ, ինչպես եւ այժմ, ապա կրկին քվեարկության կդնեմ իմ թեկնածությունը»,- դեկտեմբերի 22-ին ասել է Բայդենն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, իսկ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի հետ հնարավոր նախընտրական արշավի մասին՝ հաղորդավարի հարցին պատասխանել է դրականորեն եւ տարակուսանքով հարցրել, թե ինչու ինքը «չպետք է (երկրորդ ժամկետի համար) առաջադի իր թեկնածությունը Թրամփի հետ որպես թեկնածու»։ ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները կայացան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Քվեատուների կոլեգիան դեկտեմբերի 14-ին հաստատեց քվեարկության արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ տարավ դեմոկրատ Բայդենը: Թրամփը երկար ժամանակ չէր ընդունում պարտությունը եւ դիմում էր դատարաններ՝ մի շարք նահանգներում ընտրողների քվեների վերահաշվարկ անցկացնելու պահանջով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:48 - 23 դեկտեմբերի, 2021
Բայդենը կարգադրել է Կենտուկի նահանգին լրացուցիչ օգնություն տրամադրել տոռնադոների պատճառով |armenpress.am|

Բայդենը կարգադրել է Կենտուկի նահանգին լրացուցիչ օգնություն տրամադրել տոռնադոների պատճառով |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 12-ին կարգադրել է լրացուցիչ դաշնային օգնություն տրամադրել Կենտուկիի իշխանություններին տոռնադոների եւ փոթորիկների պատճառով՝ նահանգում տեղի ունեցածը համարելով խոշորագույն տարերային աղետ: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ինչպես հետեւում է փաստաթղթից, Միացյալ Նահանգների ղեկավարը «հայտարարել է, որ Կենտուկի նահանգի տարածքում տեղի է ունեցել խոշոր տարերային աղետ, եւ կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել» տեղի իշխանություններին «այն շրջաններում վերականգնողական աշխատանքներ կատարելու համար, որոնք տուժել են սաստիկ փոթորիկներից, փոթորկալից քամուց, հեղեղումներից եւ տոռնադոներից»: «Օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր կացարանի եւ տների նորոգման, ցածրատոկոս փոխառությունների համար չապահովագրված ունեցվածքի վնասի հատուցման նպատակով, եւ այլ ծրագերի համար, որոնք կօգնեն մասնավոր անձանց եւ գործարարության տերերին ոտքի կանգնելու տարերային աղետի հետեւանքներից», հավելել են Սպիտակ տանը: Դեկտեմբերի 11-ին Բայդենը հավանություն է տվել Կենտուկիում արտակարգ դրության ռեժիմի հայտարարմանը եւ օգնություն է հատկացրել նահանգին: Ինչպես հայտարարել է Կենտուկիի նահանգապետ էնիդի Բեշիրը, նահանգի տարածքում ավելի քան 80 մարդ է զոհվել տոռնադոների պատճառով: Նա հնարավոր է համար, որ զոհերի թիվը կաող է գերազանցել 100-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:35 - 13 դեկտեմբերի, 2021
ՀՀ-ն հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը. վարչապետի ելույթը՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին

ՀՀ-ն հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը. վարչապետի ելույթը՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին հանդես է եկել ելույթով: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ այսօր ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը Ժողովրդավարության գագաթնաժողովին։ Հայաստանի քաղաքացիները չեն թերագնահատում ժողովրդի կառավարման արժեքը։ Մենք դրա համար պայքարել ենք մեր նորագույն պատմության ընթացքում։ 1991-ին քվեարկելով անկախության օգտին՝ մենք նաև վերականգնեցինք բազմակուսակցական համակարգը և քաղաքական իրավունքների շրջանակը, որը կոչված է հզորացնել անհատ քաղաքացուն: Վերջին երեք տարիների ընթացքում հայերը երկու անգամ նախընտրել են ժողովրդավարությունն ավտորիտարիզմից: Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։ Երկրորդը տեղի ունեցավ 2021 թվականին՝ ավերիչ պատերազմից հետո։ Հայերը կրկին գնացին ընտրության, որպեսզի մենք չվերադառնանք անցյալի ճանապարհներին։ Իսկապես, ժողովրդավարությունը մշտական աշխատանք է, որն ընթացքի մեջ է: Մենք հանձնառու ենք Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը՝ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման միջոցով: Առաջ բերելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ մենք ծրագրում ենք կառավարման բարեփոխումներ և այնպիսի քաղաքականությունների իրականացում, որոնք կձևավորեն հավատ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի մեր գործընկերների շրջանակներում։ Մինչև 2026 թվականը մենք նպատակ ունենք հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից հասնել 60-ի, և Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի 49 միավորից՝ 60-ի: Մենք նաև դիտարկում ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարը որպես ժողովրդավարական կառավարման հիմնասյուն և հանձնառու ենք ցածր արտանետումներով էներգետիկ ոլորտի և կենսունակ կանաչ տնտեսության կառուցմանը: Ժողովրդավարությունն ամրապնդելու մեր ջանքերում մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների: Մեզ համար ամենամեծ մարտահրավերը մեր անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի սպառնալիքներն են։ Մեկ այլ մարտահրավեր է երկրի ներսում ժողովրդավարության համար պայքարը: Այդ մարտահրավերը բարդանում է, երբ սպառնալիքներ են ի հայտ գալիս մեր սահմաններից այն կողմ: Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտեղենք ուժերը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին: Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք»: Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները: Համաժողովին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Երկօրյա քննարկումների օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
19:53 - 10 դեկտեմբերի, 2021
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը, որն անցկացվել է առցանց: Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ: Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը: Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները: Համաժողովին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Երկօրյա քննարկումների օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հանուն ժողովրդավարության» համաժողովին նախատեսված է դեկտեմբերի 10-ին:
20:57 - 09 դեկտեմբերի, 2021
Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելը չի քննարկվում․ Բայդեն |azatutyun.am|

Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելը չի քննարկվում․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական ներխուժման դեպքում Ուկրաինան պաշտպանելու համար ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը չի դիտարկվում, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Այն գաղափարը, որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն ուժ կկիրառի Ուկրաինա ռուսական ներխուժմանը հակազդելու համար, այս պահին չի դիտարկվում: Մենք բարոյական պարտավորություն և իրավական պարտավորություն ունենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հանդեպ՝ համաձայն պայմանագրի 5-րդ հոդվածի, բայց այդ պարտավորությունը չի տարածվում Ուկրաինայի վրա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ միաժամանակ վերահաստատելով Վաշինգտոնի պատրաստակամությունը Ուկրաինայի պաշտպանունակության ապահովման հարցում։ Անդրադառնալով ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 7-ի բանակցություններին՝ Ջո Բայդենն ասել է, որ Կրեմլի ղեկավարին հստակ հասկացրել է, որ եթե Ռուսաստանն Ուկրաինայի դեմ գործողություն սկսի, կբախվի աննախադեպ տնտեսական հետևանքների։ Եվ, ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահը, ինքը վստահ է, որ Պուտինն «ընկալել է այդ ուղերձը» ։
14:07 - 09 դեկտեմբերի, 2021
Բայդենը հանդես է գալիս Եվրոպայում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմական ներկայության օգտին. Սալիվան |armtimes.com|

Բայդենը հանդես է գալիս Եվրոպայում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմական ներկայության օգտին. Սալիվան |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կողմ է ամերիկյան երկարաժամկետ ռազմական ներկայությանը Եվրոպայում, սակայն չի աջակցում Մերձավոր Արևելքում անվերջ ռազմական օկուպացիայի գաղափարին և արտերկրում քաղաքացիական պատերազմներին Վաշինգտոնի ներգրավմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ Նա նշում է, որ Բայդենը համոզված է՝ արտերկրում ամերիկյան զորքեր տեղակայելու համար պետք է լինի «հստակ ձևակերպված նպատակ՝ կապված ԱՄՆ կենսական ազգային անվտանգության շահերի հետ»։ Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավարի տեսակետից՝ Միացյալ Նահանգները պետք է ռազմական ուժ օգտագործի այնպես, որ կարողանա աջակցել որոշակի ռազմական օպերացիաների: «Նախագահն այսպես է մոտենում դրան, և նա կարծում է, որ փաստարկներ է ներկայացրել Եվրոպայում ամերիկյան զորքերի երկարաժամկետ ներկայության օգտին, ինչը օգնեց կանխել հարձակումը ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի վրա»,- ասել է Սալիվանը Defense One առցանց ֆորումում։ Բացի այդ, ըստ իր տեղեկությունների, Բայդենը «կարևոր է համարում պահպանել խաղաղությունն ու կայունությունը՝ արագորեն և արդյունավետ կերպով ամերիկյան զորքեր տեղակայելով Հնդկաստանի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջաններում»։ Սա նաև պահանջվում է «Չինաստանի կողմից աճող մարտահրավերի լույսի ներքո»,- ասել է Սալիվանը: Այնուամենայնիվ, ընդգծել է նա, Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգներին պետք չէ «անվերջ, անժամկետ ռազմական օկուպացիա՝ այլ հասարակություններ վերակառուցելու համար», նրան անհրաժեշտ են միայն գործընկերների հետ ճշգրիտ գործողություններ՝ ահաբեկիչներին ոչնչացնելու և ընկերներին աջակցելու համար երկրագնդի եվրոպական հատվածում»։ Մեկնաբանելով Աֆղանստանում ամերիկյան ռազմական գործողության ավարտը՝ նա ասել է, որ, Բայդենի կարծիքով, ամերիկյան զորքերը գտնվում են հարավասիական այս երկրում՝ ի թիվս այլ բաների՝ «քաղաքական կայունությունը պահպանելու համար»: Ըստ Սալիվանի՝ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ը պահպանում է իր ուժերը հակաահաբեկչական խնդիրների լուծման համար։ «Սակայն այն մտքին, թե Միացյալ Նահանգները կմասնակցի պատերազմի կամ քաղաքացիական պատերազմի մեկ այլ երկրում՝ որպես առաքելություն համարելով այն, ինչը ներառում է ահաբեկչությունը, նախագահը եզրակացրել է, որ այս դարաշրջանը պետք է ավարտվի»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
11:30 - 09 դեկտեմբերի, 2021
Պուտինը եւ Բայդենը չեն բացառել նոր հեռավար զրույցը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը եւ Բայդենը չեն բացառել նոր հեռավար զրույցը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենը պայմանավորվել են եւս մեկ անգամ զրուցել իրենց ներկայացուցիչների արդյունավետ շփման դեպքում, բայց, ամենայն հավանականությամբ, կրկին՝ հեռավար: Այդ մասին հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Նրանք պայմանավորվել են, որ եթե ներկայացուցիչներին հաջողվի արդյունավետ կերպով շփվել, ապա այդ ժամանակ հարկավոր կլինի եւս մեկ անգամ արդյունավետորեն զրուցել: Սակայն, հավանաբար, դա կլինի հեռավար շփում»,-Պեսկովն ասել Է «Հինգերորդ ալիքի» հետ զրուցելիս:Պուտինը եւ Բայդենը նախօրյակին բանակցություններ են անցկացրել տեսակապով: Բանակցությունների ժամանակ նրանք պայմանավորվել են իրենց թիմերին հանձնարարել՝ օպերատիվ կերպով շփումներ ձեռնարկել զգայուն հարցերի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:46 - 08 դեկտեմբերի, 2021