ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում եւ Արեւելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշման հնարավորությունը. NYT |armenpress.am|
13:24 - 24 հունվարի, 2022

ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում եւ Արեւելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշման հնարավորությունը. NYT |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը քննարկում է ամերիկյան զորքերի, օդուժի եւ նավատորմի տեղաբախման հնարավորությունը Մերձբալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Այս պնդմամբ հունվարի 23-ին հանդես է եկել The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրներ:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ խոսքը կարող է վերաբերել մի քանի հազար» զինծառայողների: Զորքերի տեղաբաշման մասին որոշումը կարող է ընդունվել շաբաթվա ընթացքում, ճշտել են աղբյուրները: Ինչպես հաղորդել է թերթը, Պենտագոնի ներկայացուցիչները հունվարի 22-ին Բայդենին են ներկայացրել Ռուսաստանի սահմաններին հնարավորինս մոտ ԱՄՆ-ի ուժերի տեղափոխման մի քանի տարբերակներ: Այդ տարբերակերից մեկի շրջանակներում պաշտպանական գերատեսչության մասնագետներն առաջարկում են Արեւելյան Եվոպայի երկրներ ուղարկել հազարից մինչեւ 5 հազար զինծառայողներ՝ նրանց թվաքականի հնարավոր ավելացմամբ տարածաշրջանում լարվածության էսկալացիայի դեպքում:

Շաբաթ օրՆ Ուկրաինա է հասցվել ռազմական նշանակության բեռի առաջին խմբաքանակը, այդ թվում ավելի քան 90 տոննա ընդհանուր քաշով ռազմամթերք: Ինչպես հայտնել են Միացյալ Նահանգների դեսպանությունում, անցյալ տարի ԱՄՆ-ը երկրին  տրամադրել է 650 միլիոն դոլարից ավելի գումարի ռազմական օգնություն, իսկ 2014 թվականից Կիեւն այդ նպատակի համար ստացել է 2,7 միլիարդ դոլարի օգնություն: Հունվարի 23-ին պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է ավելի քան 80 տոննա քաշով սպառազինությունների երկրորդ խմբաքանակն ստացվելու մասին:

Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են պնդումներ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում Պեսկովը չի բացառել սադրանքների հավանականությունն այդ հայտարարությունների արդարացման համար եւ ընդգծել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կարող են ունենալ ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել