Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները |azatutyun.am|

Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները, որը «շարունակում է ռազմական ուժ կուտակել Ուկրաինայի հետ սահմանի մոտ», ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Ջո Բայդենն ու Էմանյուել Մակրոնը վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և քննարկել են համակարգումը ինչպես դիվանագիտության մեջ, այնպես էլ «Ուկրաինա հետագա ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ արագ և խիստ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու» համար, նշված է հաղորդագրությունում։ Բայդենը և Մակրոնը նաև պայմանավորվել են, որ իրենց թիմերը սերտ շփումներ կպահպանեն՝ ներառյալ ՆԱՏՕ-ի և Եվրամիության շրջանակում, որպեսզի մշակեն «համակարգված և ինտեգրված մոտեցում այս խնդիրների լուծման համար»:
10:08 - 03 փետրվարի, 2022
Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկացի 3000 զինծառայողների Եվրոպա ուղարկելուն |hetq.am|

Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկացի 3000 զինծառայողների Եվրոպա ուղարկելուն |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ամերիկացի 3000 զինծառայողների Եվրոպա ուղարկելուն, որն իրականացվում է ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածության ֆոնին։ Այդ մասին հայտնում են CNN-ը և The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիին։ Միացյալ Նահանգները շուրջ 2000 զինծառայողների կուղարկեն Լեհաստան և Գերմանիա, իսկ մոտ 1000 զինծառայողների էլ՝ Ռումինիա։  Ամերիկացի զինծառայողների տեղափոխումը Եվրոպա բացատրվում է «ՆԱՏՕ-ի գործընկերներին աջակցությամբ, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական սպառնալիքի ֆոնին»։  Նախորդ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը հայտարարել էր, որ Պենտագոնը ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս մարտական պատրաստության վիճակի է բերել շուրջ 8,5 հազար զինծառայողների։ Ավելի վաղ, The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Բայդենը դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ամերիկյան զորքերի, ավիացիայի և նավատորմի տեղակայման հարցը։ Այդ պահին դիտարկվող տարբերակներից և ոչ մեկը չէր ենթադրում լրացուցիչ ուժերի տեղակայում հենց Ուկրաինայում։   
22:05 - 02 փետրվարի, 2022
Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային

 |armenpress.am|

Պուտինը մեկնաբանել է Վաշինգտոնի պատասխանը Մոսկվային |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հարաբերություններին: Պուտինն ասել է, որ Վաշինգտոնի տված պատասխանից պարզ է դառնում, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի հիմնական անհանգստությունները արհամարհվել են: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Մոսկվան Արևմուտքի պատասխանում չի տեսել այն, որ Արևմուտքը համարժեքորեն հաշվի է առնում Ռուսաստանի երեք սկզբունքային պահանջները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չընդլայնումը:   2021 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Բանակցությունների արդյունքում ամերիկյան կողմը համաձայնել էր գրավոր պատասխան ուղարկել Ռուսաստանի առաջարկներին: Այդ պատասխանը Մոսկվան ստացել էր հունվարի 26-ին: Դրա բովանդակությունն առայժմ չի հրապարակվել, սակայն ինչպես երկու օր անց առցանց ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր մեկնաբանել՝ Վաշինգտոնի պատասխանը հստակություն չի մտցնում հիմնական հարցերի վերաբերյալ, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ: Մոսկվայում նախապատրաստում են Ռուսաստանի պաշտոնական արձագանքը Վաշինգտոնի գրավոր պատասխանին: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ գործընթացը միջգերատեսչական համաձայնեցումների փուլում է:  
21:50 - 01 փետրվարի, 2022
Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի. Լավրով

 |armenpress.am|

Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև թույլ չի տա ոտնահարել իր անվտանգության շահերը: Այդ մասին ռուսական ռադիոկայաններին տված օնլայն հարցազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով անվտանգության հարցերի շուրջ Արևմուտքի հետ ընթացող բանակցությունների ընթացքին: «Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի: Մենք պատերազմ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա կոպտորեն ոտնահարել և արհամարհել մեր շահերը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Լավրովի խոսքով՝ բանակցություններն Արևմուտքի հետ դեռ չեն ավարտվել: Ըստ նրա՝ ամերիկացիները և ՆԱՏՕ-ն ավելի քան մեկ ամիս ուսումնասիրում էին Ռուսաստանի՝ ծայրաստիճան պարզ առաջարկները, որոնք ամփոփված են Ռուսաստան-ԱՄՆ պայմանագրի նախագծում և Ռուսաստան-ՆԱՏՕ համաձայնագրերում, և երկու օր առաջ՝ հունվարի 26-ին, Մոսկվան ստացել է պատասխան, որը հստակություն չի մտցնում հիմնական հարցերում, սակայն այնտեղ կան «ռացիոնալ հատիկներ» երկրորդական հարցերի առնչությամբ:  Մասնավորապես, ՆԱՏՕ-ն առաջարկում է քննարկել փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայման, զորավարժությունները միմյանց սահմաններից հեռու անցկացնելու, մարտական օդանավերի, ռազմանավերի միջև հեռավորությունը համաձայնեցնելու և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցերը: Լավրովի գնահատմամբ՝ դա ավելի լավ է, քան ոչինչը: «Այն կառուցողականությունը, որը պարունակում են այդ առաջարկները, ըստ էության փոխառված են վերջին տարիների ռուսական նախաձեռնություններից: Կարծում եմ՝ դա գոնե ինչ-որ բան է: Բայց կրկնում եմ, որ գլխավորը մեզ համար պարզելն է հայեցակարգային այն հիմունքները, որոնց վրա կառուցվում է եվրոպական անվտանգությունը», - նշել է Լավրովը՝ հիշեցնելով 1999 թ. Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի հռչակագրով Ռուսաստանի և արևմտյան պետությունների ստանձնած պարտավորությունները «անվտանգության անբաժանելիության» սկզբունքների մասին: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտում է՝ եթե Արևմուտքը ընդառաջ չգնա Մոսկվայի առաջարկներին, և եթե արդյունք չտան Մոսկվայի առաջարկները՝ համաձայնության հասնելու Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի սկզբունքների շուրջ, ապա այդ դեպքում Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի: Լավրովը փոխանցել է, որ ռուսական գերատեսչություններն այժմ ուսումնասիրում են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի տված պատասխանները: Անդրադառնալով դրանց բովանդակությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Միացյալ Նահանգների պատասխանը ՆԱՏՕ-ի ուղարկած թղթերի լույսի ներքո «դիվանագիտական քաղաքավարությունների իսկական նմուշ է»: «ՆԱՏՕ-ի պատասխանը այնքան գաղափարականացված է, այնքան հագեցած է Հյուսիսատլանտյան դաշինքի բացառիկության, նրա հատուկ դերի և առաքելության գաղափարով, որ ես ամոթ զգացի այն մարդկանց փոխարեն, ովքեր գրել են այդ տեքստը», - ասել է Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ պատասխան միջոցառումները կարող են լինել ամենատարբեր, բայց ինքը որոշում է ընդունելու ռուս զինվորականների ներկայացրած առաջարկների հիման վրա: Սերգեյ Լավրովն էլ դրան հավելում է, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում նախագահ Պուտինը կստանա Մոսկվայի պատասխանի վերաբերյալ առաջարկները և դրանց հիման վրա կընդունի իր որոշումը: Արևելյան Եվրոպայում և հատկապես Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ռուսաստանի հնարավոր ռազմական հարձակումն է Ուկրաինայի վրա, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին: 2021 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ արտգործնախարարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք չընդլայնման և Ռուսաստանի անվտանգության երաշխավորման մասին պայմանագրի նախագիծ էր փոխանցել Վաշինգտոնին: ՌԴ ԱԳՆ-ը նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների հետ պայմանագրերի նախագծեր էր հրապարակել: Դրանց առանցքային դրույթը իրավական ամրագրումն է ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումից հրաժարվելու և դաշինքին Ուկրաինայի անդամակցումը բացառելու: Վաշինգտոնը, սակայն, շեշտում է, որ Ռուսաստանի հիմնական պահանջը՝ հրաժարվել դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից, չի կարող կատարվել, քանի որ դա կնշանակի հրաժարվել ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունից:
19:35 - 01 փետրվարի, 2022
Ուկրաինան 100 հազարով կավելացնի զինված ուժերի թվակազմը

 |factor.am|

Ուկրաինան 100 հազարով կավելացնի զինված ուժերի թվակազմը |factor.am|

factor.am: Ուկրաինայի զինված ուժերի թվակազմն առաջիկա երեք տարում կավելանա 100 հազարով։ Բացի այդ, երկիրը կավելացնի պայմանագրայինների ծառայության ժամկետը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ունեցած ելույթի ժամանակ՝ հավելելով, որ արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կոչ է արել օրենսդիրներին՝ մնալ միասնական և խուճապ չսերմանել ռուսական ռազմական հարձակման սպառնալիքի պատճառով։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետը կհամաձայնեցվի մոտ ապագայում։ «Մենք ակտիվորեն աշխատում ենք առաջիկա օրերին Բեռլինում խորհրդականների հաջորդ հանդիպման ժամկետների համաձայնեցման շուրջ, որտեղ, հուսով եմ, համաձայնություն ձեռք կբերվի «Նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպման վերաբերյալ։ Այս հրամանագիրն Ուկրաինայի՝ պրոֆեսիոնալ բանակին անցնելու սկիզբն է։ Այս հրամանագիրը այն պատճառով չէ, որ շուտով պատերազմ է սպասվում, այս հրամանագիրը նրա համար է, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն հաստատվի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
18:47 - 01 փետրվարի, 2022
Կայացել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վիճել են |hetq.am|

Կայացել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վիճել են |hetq.am|

hetq.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները երկուշաբթի երեկոյան քննարկել են Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման խնդիրը։ BBC-ի փոխանցմամբ, սակայն, հանդիպման գրեթե ողջ ընթացքում վիճել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք միասնական կարծիքի այդպես էլ չեն եկել։ Քվեարկության մեկնարկից առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ԱԽ անդամներին կոչ է արել «սկզբունքայնություն ցուցաբերել և թույլ չտալ ԱԽ հարթակն օգտագործել մեր արևմտյան գործընկերների քարոզչական գործիքներն իրականացնելու համար»։  Ռուսական տարածքում զորքերի տեղաշարժի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունը Նեբեզնյան անվանել է իր երկրի ներքին գործերին անթույլատրելի միջամտություն։ Այդուհանդերձ, ընթացակարգային քվեարկության ժամանակ Անվտանգության խորհուրդը կողմ է արտահայտվել ամերիկյան կողմի նախաձեռնած նիստի անցկացմանը։ Ինչպես նշել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, եթե Ռուսաստանը «շարունակի հարձակումն Ուկրաինայի վրա, ապա մեզնից ոչ ոք չի կարող ասել, որ մենք դա չէինք կանխատեսել, և հետևանքները սարսափելի կլինեն»։  «Մեր առաջարկները միշտ հստակ են եղել և հետևողական։ Մենք տեսնում ենք խաղաղության ճանապարհը, մենք տեսնում ենք երկխոսության ճանապարհը, մենք չենք ցանկանում առճակատում, սակայն մենք հաստատակամ կգործենք, արագ և միահամուռ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա»,- հայտարարել է նա։ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալը պաշտպանել է ԱՄՆ դիրքորոշումը և ընդգծել, որ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ցանկացած ներխուժում կամ ագրեսիայի գործողություն կդառնա միջազգային իրավունքի և ռուսական պարտավորությունների կոպիտ խախտում։ Չինաստանի ներկայացուցիչն էլ ԱԽ անդամներին կոչ է արել լսել «անվտանգության ոլորտում Ռուսաստանի հիմնավոր մտահոգությունները», ինչպես նաև խոստովանել, որ չի հասկանում, «թե ինչ հիմքերի վրա են առաջացել հնարավոր պատերազմի վտանգները»։ Լսելով ԱԽ անդամ երկրների ներկայացուցիչների ելույթները՝ Վասիլի Նեբեզնյան ամերիկյան կողմին խնդրել է ներկայացնել «որևէ ապացույց, բացի հերյուրանքներից, այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա»։ «Որտեղի՞ց է վերցվել 100 000 զինծառայողների թիվը, որոնք, ինչպես դուք պնդում եք, տեղակայված են ռուս-ուկրաինական սահմանին, չնայած դա այդպես չէ։ Մենք որևէ տեղ այդ թիվը չենք նշել»,- հարցրել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։  Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ հիասթափված է Նեբեզնյայի ելույթից։ «Մենք ծրագրեր չունենք թուլացնելու Ռուսաստանին, ինչպես պնդում է ռուս գործընկերը։ Հակառակը, մենք ողջունում ենք Ռուսաստանին որպես միջազգային հանրության պատասխանատու անդամի, սակայն նրա գործողություններն Ուկրաինայի հետ սահմանին անպատասխանատու են»,- եզրակացրել է նա։  Ի պատասխան Նեբեզնյան հայտարարել է. «Մենք նախկինի պես չենք հասկանում, թե ինչ սպառնալիքների ու սրման մասին է խոսքը և ինչում են մեզ մեղադրում»։  Արևմտյան երկրները մտահոգություն ունեն, որ Ռուսաստանը մտադիր է ներխուժել Ուկրաինայի տարածք։ Ռուսական իշխանություններն այդ մեղադրանքները հերքում են, սակայն զուգահեռաբար պահանջներ ներկայացնում, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի դեպի արևելք հետագա ընդլայնումից և իր կազմ Ուկրաինային ընդունելուց։  Շարունակությունը՝ hetq.am-ում
12:24 - 01 փետրվարի, 2022
Եթե Մոսկվան հավատարիմ է երկխոսությանը, Վաշինգտոնը կշարունակի համագործակցել․ Բայդեն |azatutyun.am|

Եթե Մոսկվան հավատարիմ է երկխոսությանը, Վաշինգտոնը կշարունակի համագործակցել․ Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ, որտեղ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգները մանրամասնեց Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ռուսական սպառնալիքի բնույթը», - հայտարարել է Բայդենը՝ շարունակելով․ - «Եվ մենք միջազգային հանրությանը բացատրել ենք այդ սպառնալիքի բոլոր հետևանքները՝ ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ՄԱԿ-ի Կանոնադրության և ժամանակակից միջազգային կարգի հիմնական սկզբունքների համար»: «Եթե Ռուսաստանն անկեղծորեն հավատարիմ է երկու կողմերի անվտանգության հարցերը երկխոսության միջոցով լուծելուն, ապա Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն բարեխղճորեն համագործակցել: Եթե դրա փոխարեն Ռուսաստանը որոշի հրաժարվել դիվանագիտությունից և հարձակվել Ուկրաինայի վրա, նա պատասխանատվություն կկրի և կբախվի արագ և ծանր հետևանքների», - զգուշացրել է ԱՄՆ նախագահը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է նախօրեին, քննարկման արդյունքում փաստաթղթի ընդունում նախատեսված չէր։
11:30 - 01 փետրվարի, 2022
Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, հետևանքները սարսափելի կլինեն. Թոմաս-Գրինֆիլդ |azatutyun.am|

Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, հետևանքները սարսափելի կլինեն. Թոմաս-Գրինֆիլդ |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել տասնյակ հազարավոր զինծառայողներ և մեծ թվով հրթիռներ: Ըստ արևմտյան փորձագետների, այդ ուժը կարող է կիրառվել Ուկրաինայի դեմ հնարավոր գրոհի դեպքում: Վաշինգտոնի փոխանցմամբ՝ Մոսկվան մի քանի անգամ սպառնացել է ռազմական գործողությունների դիմել, եթե Կիևը չկատարի ռուսական կողմի պահանջները: «Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, այլևս մեզնից ոչ ոք չի կարողանա ասել, թե դա անսպասելի էր: Հետևանքները սարսափելի կլինեն: Հենց դրա համար է այսօրվա հանդիպումն այդքան կարևոր», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը: Նրա փոխանցմամբ՝ Վաշինգտոնը չի ուզում ռազմական առճակատում, սակայն պատրաստ է իրավիճակի վատթարացման դեպքում վճռական պատասխան տալ: «Մենք ձգտում ենք խաղաղության, մենք առճակատում չենք ուզում, բայց մենք կգործենք վճռական, արագ և միասնաբար, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը: Ռուսաստանը մշտապես պնդում է, թե Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռուսական զորքը տեղակայված է Ռուսաստանի ինքնիշխան տարածքում, հետևաբար՝ որևէ երկիր չունի այդ կապակցությամբ դժգոհություն ներկայացնելու իրավունք: «Իսկ դուք ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե որևէ երկիր Ռուսաստանի սահմանին մոտեցներ մոտ 130 հազարի հասնող բանակ», - ասել է Թոմաս-Գրինֆիլդը: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Մոսկվան կնախընտրի առճակատումը կարգավորելու դիվանագիտության ճանապարհը: «Մենք ռուսներին այստեղ ենք հրավիրել նրանց պարզաբանումները լսելու համար, սակայն Ուկրաինայի վերաբերյալ մեզ հետաքրքրող հարցերի պատասխաններ դեռ չենք ստացել», - ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը:
09:29 - 01 փետրվարի, 2022