Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ. Զաս |1lurer.am|

Ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ. Զաս |1lurer.am|

1lurer.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ոչ ոք, այդ թվում՝ տարածաշրջանի մյուս պետությունները, շահագրգռված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ՝ գրում է ТАСС-ը։ «Ոչ ոք պատերազմ չի ուզում, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ այս տարածաշրջանում ապրող այլ երկրներ: Իհարկե, սադրանքների ռիսկերը շատ մեծ են: Սա պետք է հաշվի առնել և խուսափել դրանցից»,- ասել է Զասը: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «զորավարժությունները, որոնք կանցկացվեն Բելառուսի տարածքում, կրում են զուտ պաշտպանական բնույթ»։ «Դա Բելառուսի և Ռուսաստանի ներքին գործն է, որոնք այս զորավարժություններն անցկացնում են իրենց տարածքում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ «Դաշնակցային վճռականություն - 2022» ռուս-բելառուսական զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-20-ը Բելառուսի տարածքում՝ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումների շրջանակում։
12:14 - 31 հունվարի, 2022
Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում դեսպանատան աշխատակիցների մի մասին |azatutyun.am|

Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում դեսպանատան աշխատակիցների մի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում իր դեսպանատան այն աշխատակիցներին, որոնք կատարում են գործառույթներ, առանց որոնց դեսպանատան գործունեությունը կարող է շարունակվել, ինչպես նաև դիվանագետների ընտանիքների մնացած անդամներին։ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել՝ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման շուրջ շարունակվող լարվածության ֆոնին: «Մինչ մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին, կանադացիների անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը: Մեր պաշտոնյաները պատրաստ են հյուպատոսական օգնություն ցուցաբերել Կանադայի քաղաքացիներին, եթե պահանջվի», - հայտարարել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով՝ Կիևում դեսպանատունը մնում է բաց։
10:56 - 31 հունվարի, 2022
ԱՄՆ-ն կրկին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան

 |factor.am|

ԱՄՆ-ն կրկին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան |factor.am|

factor.am: Կիևում ԱՄՆ-ի դեսպանատունը կրկին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ երկրում անվտանգության անկանխատեսելի իրավիճակից ելնելով՝ միաժամանակ նրանց առաջարկելով այն երկրների ցանկը, ուր հնարավոր է մեկնել։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում, գրում է ՌԻԱ Նովոստին։«Իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ ռուսական ռազմական գործողությունների աճող սպառնալիքի ֆոնին և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման:ԱՄՆ-ի դեսպանատունն Ուկրաինայում ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է անում մտածել այժմ հեռանալու մասին՝ օգտագործելով կոմերցիոն կամ մասնավոր ուղևորափոխադրումների տարբերակները»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Ամերիկյան դիվանագիտական առաքելությունն իր քաղաքացիներին առաջարկում է մեկնել հարևան երկրներ, ինչպես՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա և Մոլդովա։ Միաժամանակ, դեսպանատունը խորհուրդ չի տալիս Մոլդովա մուտք գործել Պրիդնեստրովյեով, քանի որ այս դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը կունենա «սահմանափակ մուտք» և այն չի կարողանա լիարժեք օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։ Դեսպանատունը նշում է, որ պատրաստ է վարկ տրամադրել այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում դեպի ԱՄՆ թռիչքի տոմս գնել։ Նշենք, որ ավելի վաղ նույնպես ԱՄՆ-ի կողմից երկիրն անհապաղ լքելու կոչեր էին արվել։
16:13 - 30 հունվարի, 2022
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին հորդորել է Կիևին չներքաշել պատերազմական գործողությունների մեջ |armenpress.am|

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը Վաշինգտոնին հորդորել է Կիևին չներքաշել պատերազմական գործողությունների մեջ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային սպառազինելը, որոնք Կիևի ռեժիմին հրահրում են Դոնբասի բնակիչների դեմ բռնի արկածախնդրության: Վկայակոչելով Радио Sputnik-ին, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Ակնհայտ է, որ Վաշինգտոնի կողմից Կիևի ռեժիմին նոր զենքերով անդադար ապահովելն իրականում դրդում է ռազմական արկածախնդրության՝ Դոնբասի բնակիչների դեմ։ Այսօր Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել քաղաքի մերձակայքում գտնվող Յասնոյե գյուղի բնակելի շենքի վրա»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների խոսքով՝ Վաշինգտոնն ամենօրյա ռեժիմով «գովազդում» է իր գործունեությունը՝ հարյուրավոր տոննա ռազմական օգնություն տրամադրելով, պատրվակ բերելով Ռուսաստանի Դաշնության կողմից ենթադրյալ հարձակումը։
14:25 - 29 հունվարի, 2022
Ուզում եմ համերաշխություն հայտնել Ուկրաինային, հուսով եմ, որ Ռուսաստանը չի կիրառի նույն ագրեսիան, որը ժամանակին կիրառեց Վրաստանի դեմ. Սալոմե Զուրաբիշվիլի |1tv.ge|

Ուզում եմ համերաշխություն հայտնել Ուկրաինային, հուսով եմ, որ Ռուսաստանը չի կիրառի նույն ագրեսիան, որը ժամանակին կիրառեց Վրաստանի դեմ. Սալոմե Զուրաբիշվիլի |1tv.ge|

1tv.ge: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել Ուկրաինային և նշել, որ հույս ունի, որ Ռուսաստանը ագրեսիվ գործողություններ չի ձեռնարկի նրա դեմ։ Ինչպես նշել է Վրաստանի նախագահը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, ագրեսիվ գործողությունները երբեք արդյունք չեն տալիս։ Սալոմե Զուրաբիշվիլին հույս ունի, որ գործընթացները կանցնեն երկխոսության ռեժիմի։ «Ուզում եմ համերաշխություն հայտնել Ուկրաինային։ Հուսով եմ, որ Ռուսաստանը չի կիրառի նույն ագրեսիան, որն իր ժամանակին կիրառեց Վրաստանի դեմ։ Այս գործողությունները արդյունք չեն բերում։ Այսօրվա աշխարհն այլ է, 20-րդ դարի գործողություններն արդեն անախրոնիստական ​​են։ Այս ձևով և այս մոտեցումներով մենք՝ որպես ժողովրդավարական աշխարհ, Եվրոպա, չենք կարող հաղթահարել գլոբալ սպառնալիքները, որոնք բոլորս գիտենք, որ կան։ Այնպես որ, հուսով եմ, որ ամեն ինչ կտեղափոխվի երկխոսության ձեւաչափ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
12:17 - 29 հունվարի, 2022
ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա․Յենս Ստոլտենբերգ
 |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա․Յենս Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեսն Ստոլտենբերգն այսօր Բրյուսելում հայտարարել է, որ դաշինքը զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ հավաքական պաշտպանության հոդվածը չի տարածվում կառույցից դուրս գտնվող պետությունների վրա: «ՆԱՏՕ-ի մասին Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը չի գործում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չհանդիսացող պետության նկատմամբ, հետևաբար, ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա»,- ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ-ի հիմնադրման մասին Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է, որ անդամ երկրներից մեկի վրա հարձակումը հավասարազոր է հարձակման ամբողջ դաշինքի վրա, և, հետևաբար, անդամ բոլոր երկրները պետք է հավաքական ջանքերով պաշտպանեն հարձակման ենթարկվածին: «Անհրաժեշտ է հստակ տարբերակել սեփական տարածքը պաշտպանելու ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը և Ուկրաինայի զինծառայողներին պատրաստելու, այդ երկրին նյութական օգնություն տրամադրելու գործընթացը»,- ասել է գլխավոր քարտուղարը: Միաժամանակ նա նշել է, թե «Ռուսաստանն իր սահմանների մոտ կտեսնի էլ ավելի մեծ թվով ՆԱՏՕ-ի ուժեր, եթե հարձակվի Ուկրաինայի վրա»:
19:48 - 28 հունվարի, 2022
Ջո Բայդենը Զելենսկիին հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունների մասին․ ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային |factor.am|

Ջո Բայդենը Զելենսկիին հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունների մասին․ ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, ասվում է, որ Ջո Բայդենը կրկին հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ իր դաշնակիցների և գործընկերների հետ «ամբողջ վճռականությամբ արձագանքել», եթե Ռուսաստանը կրկին ներխուժի Ուկրաինա։ Բայդենը վստահեցրել է իր զրուցակցին Ուկրաինայի ինքնիշխանությանն ԱՄՆ-ի աջակցության մասին, ինչպես նաև ասել, որ ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում՝ Ուկրաինայի տնտեսությանը հավելյալ աջակցություն ցուցաբերելու համար, որը բացասական հետևանքներ է կրում սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման պատճառով։ «Նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների անունից աջակցություն է հայտնել հակամարտությունը «նորմանդական քառյակի» ձևաչափով կարգավորելու ջանքերին, ինչպես նաև հույս է հայտնել, որ հունվարի 26-ին կողմերի կողմից 2020 թվականի հուլիսի հրադադարի պայմանների վերահաստատումը կօգնի նվազեցնել լարվածությունը և առաջ շարժվել մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Մինսկում ստորագրված համաձայնությունները, որոնք վերջ դրեցին Ուկրաինայի արևելքում ակտիվ ռազմական գործողություններին, ներառում են նաև սահմանադրական բարեփոխումներ, որը ենթադրում է երկրի ապակենտրոնացում, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անջատողական կազմավորումներին ինքնավարության տրամադրում և նրանց ընդգրկում Ուկրաինայի քաղաքական դաշտում։
15:33 - 28 հունվարի, 2022
Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ը չի գործարկվի. Նուլանդ |1lurer.am|

Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ը չի գործարկվի. Նուլանդ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ը Գերմանիայի հետ նախազգուշացրել է Ռուսաստանին, որ եթե հարձակվի Ուկրաինայի վրա, «Հյուսիսային հոսք-2» գազատարն այլևս չի աշխատի։ Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը՝ գրում է DW-ն։ Նա նշել է, որ Բեռլինի հետ Վաշինգտոնը համատեղ համաձայնագիր է կնքել, որը Գերմանիային հնարավորություն է տալիս միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու Ռուսաստանին որևէ խողովակաշար, ներառյալ «Հյուսիսային հոսք-2»-ը, օգտագործել ագրեսիվ քաղաքական նպատակների հասնելու համար: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կեյթերն էլ կոչ է արել «Հյուսիսային հոսք-2» գազատարը, որը, նրա բնութագրմամբ, մասնավոր նախագիծ է, չօգտագործել որպես «քաղաքական խաղալիք»: Այդ մասին նա հայտնել է Известия-ին: «Ռուսաստանը միշտ հուսալիորեն գազ է մատակարարել Գերմանիային։ Ես կասկածելու հիմքեր չունեմ, որ այդպես էլ կշարունակվի: Գերմանիան և Ռուսաստանը պետք է ավելի սերտ համագործակցեն»,- ասել է պատգամավորը:
13:54 - 28 հունվարի, 2022
Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ


 |armenpress.am|

Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն անկեղծորեն «կարմիր գծեր» է սահմանում և պատրաստակամություն է հայտնում քննարկել Ուկրաինայի հետ կապված խնդիրները՝ հիմնվելով իր ազգային շահերի պաշտպանության սկզբունքների վրա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հունվարի 27-ին  լրագրողներին  ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը: «Գիտեք, որ մենք սկսած  Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակից, շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը այս բոլոր հարցերի վերաբերյալ: Ավելին, ես կարծում եմ, որ առանձնահատկությունը այս հարցերում մեր քաղաքականության և դիրքորոշման մեջ այն է, որ մենք թափանցիկ ենք, այսինքն՝ բացարձակ անկեղծորեն ցույց ենք տալիս մեր «կարմիր գծերը» և երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը: Բայց նշեմ, որ մենք վճռականորեն պաշտպանելու ենք նաև մեր ազգային դիրքորոշումները »,- ասել է Վերշինինը։  
22:58 - 27 հունվարի, 2022