ԱՄՆ-ն կրկին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան

 |factor.am|
16:13 - 30 հունվարի, 2022

ԱՄՆ-ն կրկին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան |factor.am|

factor.am: Կիևում ԱՄՆ-ի դեսպանատունը կրկին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ երկրում անվտանգության անկանխատեսելի իրավիճակից ելնելով՝ միաժամանակ նրանց առաջարկելով այն երկրների ցանկը, ուր հնարավոր է մեկնել։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ ռուսական ռազմական գործողությունների աճող սպառնալիքի ֆոնին և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման:

ԱՄՆ-ի դեսպանատունն Ուկրաինայում ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է անում մտածել այժմ հեռանալու մասին՝ օգտագործելով կոմերցիոն կամ մասնավոր ուղևորափոխադրումների տարբերակները»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ: Ամերիկյան դիվանագիտական առաքելությունն իր քաղաքացիներին առաջարկում է մեկնել հարևան երկրներ, ինչպես՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա և Մոլդովա։

Միաժամանակ, դեսպանատունը խորհուրդ չի տալիս Մոլդովա մուտք գործել Պրիդնեստրովյեով, քանի որ այս դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը կունենա «սահմանափակ մուտք» և այն չի կարողանա լիարժեք օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։ Դեսպանատունը նշում է, որ պատրաստ է վարկ տրամադրել այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում դեպի ԱՄՆ թռիչքի տոմս գնել։

Նշենք, որ ավելի վաղ նույնպես ԱՄՆ-ի կողմից երկիրն անհապաղ լքելու կոչեր էին արվել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել