ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Մեղրիում ռուսական 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ․ Մեղրիի համայքնապետ |tert.am|

Մեղրիում ռուսական 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ․ Մեղրիի համայքնապետ |tert.am|

tert.am: Մեղրիում ռուս սահմանապահների կողմից տեղադրվել են 5 մոդուլային հենակետեր, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Այս մասին հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը: «Այդ հենակետերը տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ՝ Արաքսի ափին։ Թե ինչ գործառույթներ են կատարում, հստակ չեմ կարող ասել, այդ հարցին համապատախան գերատեսչությւոնները ավելի հստակ կարող են պատախանել։ Բայց պետք է նշեմ որ ժամանակ առ ժամանակ  հենակետերում կանգնեցնում են քաղաքացիներին, ստուգում անձը հաստատող փաստաթղթերը, մեքենաները, ինչը շատ ժամանակ քաղաքացիների շրջանում խռովություններ ու դժգոհություններ է առաջացնում»,- ասաց համայնքի ղեկավարը։ Բագրատ Զաքարյանը նշեց, որ ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն։ «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կա գրավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ իրենք իրականացնում են իրենց ծառայությունը։ «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ կետով դա համարվում է սահմանային գոտի, որտեղ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում»,- ասաց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը:
17:15 - 08 օգոստոսի, 2022
Վրաստանը ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից
 |factor.am|

Վրաստանը ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից |factor.am|

factor.am: Ռուս-վրացական պատերազմից 14 տարի անց Մոսկվան շարունակում է ընդլայնել անօրինական վերահսկողությունը Վրաստանի օկուպացված տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Այս մասին օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «14 տարվա օկուպացիայից հետո Ռուսաստանը չի կատարում ԵՄ միջնորդությամբ ստորագրված 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագիրը, ընդլայնում է իր անօրինական վերահսկողությունն օկուպացված շրջաններում, շարունակում է դրանց ռազմականացման գործընթացը, ակտիվորեն քայլեր է ձեռնարկում դրանց փաստացի բռնակցման ուղղությամբ»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Նախարարությունը մատնանշում է փշալարեր անցկացնելը, սահմանազատման գծի երկայնքով այլ պատնեշների տեղադրումը, անօրինական ձերբակալություններն ու առևանգումները, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և վրաց բնակչության նկատմամբ էթնիկ խտրականությունը Հարավային Օսիայում և Աբխազիայում: «Ռուսաստանը խաթարում է անվտանգությունը, մարդու իրավունքները և հումանիտար իրավիճակը տեղում ու փորձում է մեկուսացնել օկուպացված տարածքներում ապրող մարդկանց Վրաստանի մնացյալ տարածքից և միջազգային հանրությունից»,- ասվում է հայտարարության մեջ:
13:56 - 08 օգոստոսի, 2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել


 |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում  Գեղարքունիքի մարզի Սոթք շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է  արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող: «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը:  
11:21 - 08 օգոստոսի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը

 |armenpress.am|

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ: «Մենք խոր մտահոգությամբ ենք ընդունում իրադարձությունների այս զարգացումը, որը հղի է լայնամասշտաբ ռազմական առճակատման վերսկսմամբ և Գազայում առանց այդ էլ վատ հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, կանխել ռազմական գործողությունների սրումը և անհապաղ վերադառնալ կայուն զինադադարի»,- ասված է հայտարարությունում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Հիշեցնենք՝ ուրբաթ օրը Իսրայելը հայտարարեց, որ հատուկ գործողություն է իրականացնում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ։ Երկրորդ օրն է՝ շարունակվում են հրետակոծությունները Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի միջև։Այսօր իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը, իսկ պաղեստինյան կողմից ինքնաշեն հրթիռներ են արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։
17:00 - 06 օգոստոսի, 2022
Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը

 |armenpress.am|

Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են ընդհանուր կամքը՝ շարունակելու զարգացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հիմնված հարգանքի, փոխադարձ շահերի ճանաչման վրա, համաձայն ստանձնած միջազգային պարտավորությունների և ի հեճուկս առկա տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերների: Այս մասին ասվում է երկու երկրի ղեկավարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ: Մասնավորապես նշվում է, որ նրանք համաձայնության են եկել ընդլայնելու երկկողմ առևտրի ծավալները, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում ընդառաջել հակառակ կողմի ակնկալիքներին, հստակ քայլեր ձեռնարկել համագործակցությունը մեծացնելու այն հարցերի շուրջ, որոնք երկար ժամանակ եղել են երկու երկրների օրակարգում՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ֆինանսները, զբոսաշրջությունը և շինարարությունը: «Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև անկեղծ և վստահելի հարաբերությունների կարևորությունը՝ հասնելու տարածաշրջանային և միջազգային կայունության»,- ասվում է հայտարարության մեջ։ Մասնավորապես, երկու երկրներն ընդգծել են երկկողմ կառուցողական հարաբերությունների կարևոր դերը ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման նախաձեռնության հարցում։ «Ընդգծվել է Ստամբուլի փաթեթային գործարքի ամբողջական իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ դրա ոգուն և տառին համաձայն, ներառյալ ռուսական հացահատիկի, պարարտանյութերի և դրանց արտադրության համար հումքի անխոչընդոտ արտահանումը»,- նշվում է հայտարարության մեջ։ Քննարկված հարցերի շրջանակում են եղել նաև վերջին իրադարձությունները Սիրիայում:  Կողմերը կարևորել են առաջընթացը քաղաքական գործըթնացում, ընդգծվել է Սիրիայի քաղաքական միասնության ու տարածքային ամբողջականության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև իրադրությանը Լիբիայում: «Երկրների ղեկավարները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում։
10:10 - 06 օգոստոսի, 2022
«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները
 |tert.am|

«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները |tert.am|

tert.am: Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի բանակցությունները, որը թուրք առաջնորդի խոսքով, կարող է «նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում»։ Պուտինն ընդգծել է «Թուրքական հոսք» նախաձեռնության կարևորության մասին։ Հանդիպման սկզբում երկու երկրների առաջնորդները քննարկել են ուկրաինական ցորենի արտահանման, «Թուրքական հոսք» նախագծի, Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ «Թուրքիան ու Ռուսաստանը մեծ ներդրում են ունեցել իրադրության կարգավորման գործում»,-խոսելով Սիրիայի մասին՝ ասել է Վլադիմիր Պուտինը։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
18:52 - 05 օգոստոսի, 2022
Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ, ապա Ֆրանսիայի դեսպանատան մոտ  |azatutyun.am|

Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ, ապա Ֆրանսիայի դեսպանատան մոտ |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ դեսպանատան դիմաց՝ դեսպան Կոպիրկինին նամակ հանձնելու նպատակով։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը հայտարարեց, որ իրենք Ռուսաստանից պահանջում են պատճաշ կատարել խաղաղապահ առաքելությունը։ Նրանց համոզմամբ, Արցախում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահներ։ Դեսպանությունից արձագանք չեղավ։  Ցուցարարներն ակցիան շարունակում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Հավաքված արցախցիները Ֆրանսիայի կառավարությունից խնդրում են խաղաղապահ առաքելություն ստանձնել Արցախում, դեսպանատան աշխատակիցներից մեկը եկավ նրանց լսելու, նամակ փոխանցեցին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ, սակայն աշխատակիցը նշեց, որ դեսպանը տեղում չէ։ Մասնակիցները նշեցին, որ այնքան նստացույց կանեն, քանի դեռ դեսպանն իրենց չի ընդունել։ 
11:52 - 05 օգոստոսի, 2022
Չենք տեսել Փաշինյանի՝ ԼՂ-ում խաղաղապահների գործողության հետ կապված հստակ առաջարկները. Լավրովն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը
 |tert.am|

Չենք տեսել Փաշինյանի՝ ԼՂ-ում խաղաղապահների գործողության հետ կապված հստակ առաջարկները. Լավրովն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ՌԴ-ն անհրաժեշտություն է տեսնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու հարցում:Լրագրողը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա Կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունն առ այն, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:Սրան ի պատասխան Լավրովն ասել է. «Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանել, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում: Ուստի, չեմ կարող գուշակություններ անել: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ մենք որևէ առաջարկ չենք տեսել»:
10:45 - 05 օգոստոսի, 2022
ՌԴ ՊՆ-ն կրկին արձանագրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերը |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն կրկին արձանագրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերը |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում իր պատասխանատվության գոտում արձանագրել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: «Անցած 24 ժամվա ընթացքում Սարիբաբա և Բուզդուխ բարձունքների շրջաններում, նաև Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: Դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 2 ներկայացուցիչ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել (Արցախի ՊԲ-ն հայտնում է 19 վիրավորի մասին, - խմբ.)»,-ասված է հաղորդագրությունում: ՌԴ ՊՆ-ից ընդգծել են, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ, այդ միջադեպերը հարթել է, շփման գծի խախտումներ չեն եղել:
21:12 - 04 օգոստոսի, 2022
Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում իրադրությունը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ-ում իրավիճակի մասին |1lurer.am|

Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում իրադրությունը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ-ն՝ ԼՂ-ում իրավիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շրջանում և շփման գծի այլ հատվածներում լարվածության սրման կապակցությամբ՝ նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: «Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը տեղում իրադրության կայունացման համար: Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանք է տարվում բոլոր խողովակներով և բոլոր մակարդակներում, ներառյալ՝ երկրի բարձրագույն ղեկավարությունը: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սերտ կապի մեջ է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ»,- ասված է փաստաթղթում։ ՌԴ արտգործնախարարությունը կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարի ռեժիմը՝ հավելելով, որ հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական, դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները: «Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացվեն Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակներում դրական օրակարգ ձևավորելու ուղղությամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:
16:27 - 04 օգոստոսի, 2022
Եթե հարցեր կան, դրանց պետք է պատասխանել. Պեսկովն արձագանքել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
 |tert.am|

Եթե հարցեր կան, դրանց պետք է պատասխանել. Պեսկովն արձագանքել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա Կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարարությանն առ այն, որ այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առնչությամբ:Սրան ի պատասխան Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության՝ տարբեր մակարդակներով Հայաստանի հետ սերտ շփումները հնարավորություն կտան պարզել այն հարցերը, որոնք Երևանն ունի ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ։«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են: Գլխավորն այն է, որ բոլոր այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այս փաստաթղթերի շրջանակում, կատարվեն: Եթե հարցեր կան, ապա, իհարկե, դրանց պետք է պատասխանել: Միաժամանակ, սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան պարզաբանել եղած հարցերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
15:43 - 04 օգոստոսի, 2022