Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերով |armenpress.am|

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերով |armenpress.am|

armenpress.am:  Պաշտոնական Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնց հետևանքով մարդկային զոհեր են եղել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցույց տալ իրավիճակի նորմալացմանը: Բիկանտովը նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: «Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք հղի են իրադրության վատթարացմամբ, և լուծել ծագող հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի նորմալացմանը հայ-ադրբեջանական սահմանագոտում ապաէսկալացման և սահմանագծման ու սահմանազատման համատեղ աշխատանքների անհապաղ գործարկման միջոցով: Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատելու Ադրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի վերածելու ուղղությամբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ», - ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
14:24 - 30 հուլիսի, 2021
Արմեն Գրիգորյանն անթույլատրելի է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ հետապնդումը շինծու քրեական գործերով

Արմեն Գրիգորյանն անթույլատրելի է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ հետապնդումը շինծու քրեական գործերով

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին  ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ընդգծել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը և անթույլատրելի համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շինծու քրեական գործերով հետապնդումը: Մասնավորապես՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ համաձայն Ժնևի երրորդ կոնվենցիայի՝ վերջիններս ունեն ռազմագերու կարգավիճակ, ուստի նրանք պետք է գտնվեն միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության ներքո։ Նա հավելել է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին, որի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը: Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր վերհսկողության ներքո գտնվելու փաստը և հրաժարվում է նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումից, այդ թվում՝ թաքցնում է վերջիններիս պահման վայրերը: Նման վարքագիծը լուրջ հիմքեր է տալիս Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, այդ թվում՝ բռնի անհետացումների կասկածանքի վերաբերյալ։ Անդրադառնալով տուժած բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերման խնդրին՝ Արմեն Գրիգորյանն ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը  Արցախում։ Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի վրա՝ մտահոգություն հայտնելով, որ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի շարունակվող ներկայությունը խաթարում է սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչության բնականոն կյանքը և հանգեցնում է նրանց իրավունքների խախտումների: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝  գերիների և նրանց ընտանիքների միջև հաղորդակցության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև հանգամանորեն ներկայացրել է ԿԽՄԿ կողմից սահմանամերձ շրջաններում կատարվող աշխատանքները:
14:16 - 30 հուլիսի, 2021
Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին |armenpress.am|

Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին |armenpress.am|

armenpress.am:  Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, մասնավորապես, խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին և 7-րդ կետերը ու մինչ օրս չի կատարել հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Արտգործնախարարությունից նշել են, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով։ Հարց. Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ հարուցելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը։   Պատասխան.  2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը դիտարկելիս պետք է առաջնորդվել հստակ փաստերով և ոչ թե այդ հայտարարությունների յուրովի մեկնաբանմամբ։ Իսկ փաստերը հետևյալն են. Հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներթափանցել են և շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հարկ է նշել, որ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետություն այն տարածքներից, որի հանդեպ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հետևանքով։ Այսինքն՝ հայտարարությունն իրականացնելու հայկական կողմի կառուցողական մոտեցմանը Ադրբեջանը հակադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը խաթարելու քաղաքականություն։ Այն փաստը, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են Հայաստանի տարածքում, ըստ էության, ընդունել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում Ադրբեջանը համաձայնվել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին։ Ապաշրջափակման հետ կապված՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական: Ցավոք, Հայաստանի նման կառուցողական մոտեցումը ադրբեջանական կողմը հանրային պաշտոնական հայտարարություններով հետևողականորեն շահարկել և փորձել է շրջանառության մեջ դնել «միջանցքի բացման» գաղափարը, ինչն անընդունելի է և ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը: Հատկանշական է, որ այս շահարկումներին զուգընթաց Ադրբեջանը մի կողմից տարածքային և պատմական կեղծ պահանջներ է առաջադրել Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Հայաստանը չի օգնում Ադրբեջանին ականազերծել հակամարտության գոտու տարածքները, ապա պետք է ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում ականազերծման ուղղությամբ կողմերի միջև համագործակցության որևէ դրույթ։ Ավելորդ չէ վերհիշել, որ Ադրբեջանը ավանդապես հանդես է եկել այս ուղղությամբ ՀՀ և Արցախի հետ որևէ համագործակցության հնարավորության դեմ։ Ավելին, 2017 թ. Ադրբեջանի ջանքերով փակվել է ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակը այն հիմնավորմամբ, որ ԵԱՀԿ այդ կառույցը զբաղվում էր մարդասիրական ականազերծման ծրագրով։  Չունենալով ականազերծման ուղղությամբ համագործակցելու որևէ հանձնառություն՝ հայկական կողմը, այնուհանդերձ, երրորդ կողմերի միջոցով տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում։ Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով։
14:26 - 27 հուլիսի, 2021
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Հայաստանը հանձնել է Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզներ, իսկ Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 հոգու

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Հայաստանը հանձնել է Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի քարտեզներ, իսկ Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 հոգու

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ «2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգիլանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետեւակային ականների քարտեզ»։ «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՀ տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին ՝ ականային քարտեզներ ձեռք բերելու հումանիտար նախաձեռնության իրականացման գործում միջնորդական ծառայությունների համար»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի ձևակերպմամբ՝ «որպես մարդասիրական ​​քայլ ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել15 մարդու, որոնք դատարանի վճռով ազատազրկվել են, և վճռի ժամկետը լրացել է»:
22:11 - 03 հուլիսի, 2021
Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ում ընտրություններին արդյունքին |tert.am|

Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ում ընտրություններին արդյունքին |tert.am|

tert.am: Կարծում ենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը ճիշտ կգնահատի և կհասկանա այս ճգնաժամի իրական հետևանքները և ճիշտ եզրակացություններ կանի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` մեկնաբանելով ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքը, գրում է minval.az-ը:Նրա խոսքով` «Հայաստանում շատերն այս ճգնաժամի հիմնական արդյունքը համարում են Հայաստանի ծանր պարտությունը 44-օրյա պատերազմում, բայց դրա արմատները շատ ավելի խորն են, դրանք հասնում են անցյալ»:«Կարծում ենք, որ որքան շուտ անվիճելի լինի տարածաշրջանում երկրների բնականոն զարգացման սկզբունքը` միջազգային նորմերին և սկզբունքներին համապատասխանության շրջանակներում հարաբերությունների կարգավորման միջոցով, այնքան շուտ Ադրբեջանն ու Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները, կկարողանան տեսնել արդյունքները»,-ասել է Բայրամովը: Նա հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկ է արել Երևանին: «Մեր դիրքորոշումը հայտնի է այս հարցում, այն մնում է անփոփոխ: Դա բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի վրա, հարաբերությունների կարգավորման ջատագով է (Հայաստանի հետ - խմբ.): Այս ուղղությամբ առաջարկ է արվել»,-այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Բայրամովը: Նրա խոսքով ՝ Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությունն այլընտրանք չունի:
17:06 - 21 հունիսի, 2021
Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանահայկական սահմանին վերջին լարվածությունը

Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանահայկական սահմանին վերջին լարվածությունը

Մայիսի 16-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի միջեւ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ «Նախարարները քննարկել են ադրբեջանահայկական սահմանին վերջին լարվածությունը: Բայրամովը նշել է, որ երկար ժամանակ անց միջոցառումներ են ձեռնարկվել՝ ուղղված Հայաստանի հետ սահմանի ամրապնդմանը՝ տեղեկացնելով նաև Հայաստանի հետ հետ ընթացող բանակցությունների մասին: Բայրամովը ընդգծել է նաև սահմանային լարվածության ուռճացման ու քաղաքականացման անթույլատրելիությունը և բանակցային ճանապարհով այդպիսի խնդիրների լուծման կարևորությունը: Նախարարները մտքեր են փոխանակել նաև հետկոնֆլիկտային հարցերի շուրջ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
10:13 - 17 մայիսի, 2021
Ադրբեջանը «խորհուրդ է տալիս երկկողմ խողովակներով կառուցողական կերպով լուծել սահմանային հարցերը»
 |civilnet.am|

Ադրբեջանը «խորհուրդ է տալիս երկկողմ խողովակներով կառուցողական կերպով լուծել սահմանային հարցերը» |civilnet.am|

civilnet.am: «Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմանային ռեժիմի իրականությունը, թույլ չտալ իրավիճակի չհիմնավորված սրում տարածաշրջանում և կառուցողական կերպով լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային հարցերը երկկողմ խողովակներով»,-այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend լրատվականը, Աբդուլաևան, մեկնաբանելով Հայաստանի պահանջները հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի պնդումները, որ Ադրբեջանը խախտել է իր ինքնիշխան տարածքը, ասել է․ «Այդ պնդումները բացարձակ անհիմն են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, այդ կապակցությամբ հայտարարություն տարածելով, հստակեցրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ կապված իրավիճակը։ Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ սահմանային խնդիրների սկզբնապատճառը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների ապօրինի օկուպացումն է մինչև 2020-ի նոյեմբերը։ Հենց Հայաստանն է խախտում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ադրբեջանը վերականգնում է միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը։ Անշուշտ, այդ սկզբունքների փոխադարձ հարգանքը, այդ հիմքի վրա բարիդրացիական հարաբերությունների կառուցումը և սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացի բարեհաջող մեկնարկը միակ ճանապարհն է լուծելու ծագող ցանկացած վեճ։  Ես նաև կցանկանայի ընդգծել, որ վերջին ամիսներին կողմերի միջև եղել են տարաձայնություններ սահմանների հարցերի շուրջ, որոնցից բոլորը լուծվել են կողմերի միջև եռակողմ հայտարարության բանակցությունների միջոցով: Մենք կարծում ենք, որ նման տարաձայնությունները պետք է լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով»։ Մեկնաբանելով միջազգային հանրության որոշ անդամների արձագանքը սահմանային վերջին լարվածությանը՝ Աբդուլաևան նշել է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը երկկողմանի հարց է, շատ բարդ և տեխնիկական գործընթաց: «Իհարկե, մենք հասկանում ենք երրորդ երկրների մտահոգությունը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որն ուղղված է լարվածության վերացմանը։ Մենք կարծում ենք, որ հիմնարար բոլոր պատճառները և խնդիրները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն, նախքան նման զգայուն հարցի վերաբերյալ որևէ հայտարարություն անելը: Ցավոք, տեխնիկական այս հարցը չափազանցված էր սադրիչ հայտարարություններով և Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավով։ Նման ապակառուցողական մոտեցումը ծառայում է միայն լարվածության ավելացմանը։ Հասկանալի է, որ Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը և սադրիչ հայտարարությունները կապված են այդ երկրի նախընտրական իրավիճակի հետ։ Այդ հարցը որպես քաղաքական գործիք օգտագործելու Հայաստանի փորձերն անընդունելի են։  Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմանային ռեժիմի իրականությունը, թույլ չտալ իրավիճակի չհիմնավորված սրում տարածաշրջանում և կառուցողական կերպով լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային հարցերը երկկողմ խողովակներով»,- ասել է Աբդուլաևան։Ավելի մանրամասն կարդացեք civilnet.am-ում։
12:10 - 16 մայիսի, 2021
Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ. Բայրամով
 |tert.am|

Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության վերացմանը և բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Այս մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, մտքեր փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին տիրող լարվածության վերաբերյալ: Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածությունը վերացնելուն: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ սահմանում լարված իրավիճակը հնարավորինս շուտ լուծելու համար ԱՀ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը մի քանի ժամով ուղարկվել է տարածաշրջան և բանակցություններ են տարվում հակառակ կողմի հետ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
17:11 - 14 մայիսի, 2021
Պաշտոնական Բաքվի հայտարարությունը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ

Պաշտոնական Բաքվի հայտարարությունը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է սահմանային իրավիճակին և այդ մասին հայտարարություն տարածել, հայտնում է az.sputniknews.ru-ն։«Ըստ 2020 թ.-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության, եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված, Ադրբեջանի սահմանապահ զորքերը տեղակայվում են Հայաստանի սահմանակից Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառ) շրջանների՝ Ադրբեջանի դիրքերում, որոնք ունեն լեռնային բարդ տեղանք և կլիմայական պայմաններ: Այս գործընթացն իրականացվում է կանոնավոր և համակարգված կերպով»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։«Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում իրականացվող սահմանների պաշտպանության համակարգի ամրապնդման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը որոշող քարտեզների հիման վրա։ Անկախության վերականգնումից ի վեր՝ երկու երկրները, հասկանալի պատճառներով, չունեին պետական ​​սահման, և այդ պատճառով մենք խոսում ենք բարդ տեխնիկական գործընթացի մասին, որն այժմ ուղեկցվում է կողմերի միջև տարաձայնություններով: Զարմանալի է, որ հայկական կողմը ոչ ադեկվատ արձագանքեց այս գործընթացին և սադրիչ հայտարարություններ արեց: Մենք անընդունելի ենք համարում պաշտոնական շրջանակների փորձերը` այդ հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու համար՝ կապված Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ»:  Ադրբեջանի արգործնախարարության տվյալներով ՝ մայիսի 12-ից Ադրբեջանի պետական ​​սահմանապահ ծառայության ղեկավարությունը ուղարկվել է նշված տարածք, բանակցություններ են տարվում հայկական կողմի սահմանապահների հետ, և ձեռնարկվում են համապատասխան քայլեր իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:  «Մենք խորհուրդ ենք տալիս, որ Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակները խուճապի չմատնվեն, ընդունեն միջպետական ​​սահմանային ռեժիմի իրողությունը Ադրբեջանի Զանգելան, Կուբաթլի, Լաչին և Քելբաջար շրջանների երկայնքով և անհիմն չսրեն իրավիճակը տարածաշրջանում։ Նման դեպքերը կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի զինվորականների փոխադարձ շփումների միջոցով:Իր հերթին, Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության կարգավորմանը և կոչ է անում ձեռնարկել համապատասխան քայլեր»։  
23:19 - 13 մայիսի, 2021
Ըստ Բայրամովի՝ «գերիների հարցը լուծված է, Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն» |civilnet.am|

Ըստ Բայրամովի՝ «գերիների հարցը լուծված է, Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն» |civilnet.am|

civilnet.am: Գերիների հարցը լուծված է: 1news.az- ի փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ բին Ահմեդ ալ-Ուսայմինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանը մի երկիր է, որը պատասխանատվություն է կրում իր ստանձնած պարտավորությունների համար: Նոյեմբերի վերջին, համաձայն եռակողմ հայտարարության, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել շուրջ 70 ռազմագերիներ »,- ասել է նա: Բայրամովի բնորոշմամբ՝ «հայկական կողմը փորձում է եռակողմ հայտարարության խախտումը արդարացնել բանտարկյալների մասին շահարկումներով»։ «Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ չեն, նրանք ռազմական գործողությունների ավարտից հետո մուտք են գործել հանրապետության տարածք», – ասել է նա:
01:03 - 09 ապրիլի, 2021
Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները |1lurer.am|

Մոսկվայում տեղի կունենան Այվազյան-Լավրով և Այվազյան-Բայրամով երկկողմ հանդիպումները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այվազյան-Լավրով և Լավրով-Բայրամով երկկողմ ձևաչափով փակ հանդիպումները նախատեսվում են ապրիլի 1-ին՝ այս մասին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:  Ըստ նրա` Լավրով-Այվազյան-Բայրամով եռակողմ հանդիպում նախատեսված չէ: ԱՊՀ ԱԳՆ Խորհրդի նիստը տեղի կունենա հաջորդ օրը: Նախարարները կհանդիպեն նախ նեղ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով: Օրակարգում ներառվել են ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններն ընդգրկող հարցեր: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային արդիական թեմաների վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն կազմակերպության ձևաչափով բազմակողմանի համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում՝ իրավապահ և հումանիտար ոլորտներում:
13:53 - 31 մարտի, 2021