Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

Երկրապահ կամավորական միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը. Դավիթ Տոնոյան

Երկրապահ կամավորական միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը. Դավիթ Տոնոյան

aysor.am:  Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք հերոսամարտում, և հաղթանակը բերել է խաղաղություն, այսօր՝ Երկրապահի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հարցին, թե Երկրապահ կամավորականների միության ներկայիս կարգավիճակը նրան բավարարո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Երկարապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու։ Դա մեր ժողովրդի ցասումն է՝ ընդդմեմ մեր երկրի անվտանգությանը»։ Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե Պաշտպանության նախարարությունը շարունակո՞ւմ է համագործակցել Երկրապահ կամավորականների միության հետ, նախարարը դրական պատասխան տվեց. «Անպայման շարունակում է, անպայման։ Ինչպե՞ս կարող է ամենակարևոր հասարակական կառույցի հետ չհամագործակցենք»։
07:18 - 08 մայիսի, 2019
Պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարարին

Պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին: ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քննարկումները փետրվար ամսին Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարարի, Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայ էմիրության կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի նախանշած` ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմական սպորտի, տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում համագործակցության կյանքի կոչման, ինչպես նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության իրավապայմանագրային դաշտի ստեղծման շուրջ: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
06:02 - 03 մայիսի, 2019
Տոնոյանի գնահատմամբ՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսանը դավաճանություն է կատարել՝ ապաստան խնդրելով այլ երկրից |news.am|

Տոնոյանի գնահատմամբ՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսանը դավաճանություն է կատարել՝ ապաստան խնդրելով այլ երկրից |news.am|

news.am։ Ես հստակ տեղեկություններ չունեմ՝ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարն ապաստան խնդրել է, թե՝ ոչ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Եթե չեմ սխալվում, ինքը ԴԱՀԿ ծառայության գեներալ է եղել »,- ասաց Տոնոյանը:Հարցին, թե ինչպես է վերաբերում բարոյական տեսանկունից այն փաստին, որ ՀՀ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում, Տոնոյանն ասաց. «Որպես պաշտպանության նախարար, եկեք ես ԶՈւ գեներալների համար պատասխան տամ»:Հարցին՝ եթե ԶՈւ գեներալները նման քայլի դիմեին, ապա ինչպիսին կլիներ վերաբերմունքը, Տոնոյանն ասաց. «Որպես դավաճանություն»: Ավելի վաղ Միհրան Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտնել էր, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել:
08:43 - 26 ապրիլի, 2019
Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն. Դավիթ Տոնոյանի ելույթը Մոսկվայում

Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն. Դավիթ Տոնոյանի ելույթը Մոսկվայում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  ապրիլի 25-ին՝ ելույթ է ունեցել Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովի ընթացքում։ Նրա ելույթը կրել է «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» խորագիրը։ «Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը և անձամբ պաշտպանության նախարարին` բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին, արդեն ավանդական դարձած՝ Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովին մասնակցելու հրավերի համար: Միջազգային հարաբերություններում կանխատեսելիության մակարդակի բարձրացման համատեքստում չափազանց կարևոր է ամենաարդիական՝ գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների և հարցերի քննարկումը, միջազգային անվտանգության ձևավորման վերաբերյալ կարծիքների փոխանակումը: Այսօրվա լիագումար նիստի թեման անցած տարվա համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների լուծման մոտեցումների քննարկման, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնության ` ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցության ակտիվացման ուղղությամբ, այսպես կոչված A4P-ի տրամաբանական շարունակությունն ու հետագա զարգացումն է: Մենք բոլորս մեծ անհանգստությամբ փաստում ենք միջպետական ​​հարաբերություններում լարվածության աճը, անվտանգության ապահովման մեխանիզմների դեգրադացումը, հակամարտությունների գոտիների նկատելի ընդլայնումը ներպետական ​​ճգնաժամների սրացման հետևանքով, նախևառաջ՝ էթնիկ և կրոնական հողի վրա: Միևնույն ժամանակ, մեր աշխարհն առավել փոխկապակցված է դարձել, երբ որոշակի տարածաշրջանի ցանկացած անկայունություն հղի է բացասական հետևանքներով ողջ աշխարհում: Նման իրավիճակում խաղաղության և կայունության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների՝ բավական պայմանական է: Վերոնշյալ հանգամանքները համաշխարհային հանրության առջև դինամիկ զարգացման խնդիրներ են դրել և ստեղծել խաղաղապահ գործողությունների մոտեցումներն ու չափանիշները վերանայելու նախադրյալներ, որոնք, իրենց ներկայիս ձևով, այնպես, ինչպես ներկայացված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում համատեղ պարտավորությունների մասին Հռչակագրում, նկատելիորեն հնացած են՝ հաշվի առնելով ճգնաժամային կառավարման ոլորտի արմատական ​​փոփոխությունները: Ասվածը ենթադրում է առաքելության լեգիտիմության, գործընկերների հետ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային ուժերի կազմի և նրանց ներգրավման կամ հաշտեցման կանոնների վերաբերյալ դիսկուրսի վերսկսում: Լեգիտիմությունն այն պայմանն է, որը հիմնված է որոշակի լսարանների կողմից օրինականության, բարոյականության, կամ մի շարք գործողությունների՝ ճիշտ լինելու ընկալման վրա, և այն խաղաղապահության խնդիրների մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում, ունենալով երկու առանցքային կողմ` ընդունող երկրի կառավարության և միջազգային առաքելության օրինականությունը (լեգիտիմությունը): Մասնավորապես, միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու դեպքում միջազգային հանրությունը պետք է խստորեն հետևի ՄԱԿ-ի երկու հիմնարար սկզբունքներին. 1. Միջազգային առաքելությունը պետք է իրականացվի առնվազն ընդունող երկրի օրինական իշխանությունների համաձայնությամբ 2. Խաղաղապահ ուժերը խնդիրներ են կատարում առանց նախապաշարումների և բացարձակապես անկողմնակալ Առաքելության տարբեր գործընկերների, կամ առնվազն՝ շահագրգիռ կողմերի միջև փոխգործակցության խնդիրը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է տարբեր դերակատարների միջև համագործակցության կամ գործողությունների համակարգման գործոնը, ինչը ցանկացած խաղաղապահ գործողության բարեհաջող իրականացման և ավարտի համար կարևորագույն պայմաններից մեկն է: Վերջապես, խաղաղապահ ուժերը պետք է ունենան ռացիոնալ մանդատ և պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացմանը՝ գործելով բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի և առաջադրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակում: Ավելին, այսօր ավանդական խաղաղարարությունն առավել բազմակողմանի է դառնում, երբ զուտ ռազմականի փոխարեն առանցքային են բազմաբնույթ խնդիրներ, զինվորական անձնակազմն իր տեղը զիջում է զինվորական-ոստիկանական-քաղաքացիական անձնակազմին, իսկ խաղաղապահ ուժերի անուղղակի դերը քաղաքական գործընթացներում փոխարինվում է դրանցում առավել անմիջական ներգրավմամբ։ Հաշվի առնելով վերը նշվածը, կարծում եմ, որ միջազգային խաղաղապահ ուժերի զարգացման հիմնական ուղղությունները պետք է լինեն․ • յուրաքանչյուր առանձին ​​առաքելության համար խաղաղապահների իրավական կարգավիճակի հստակեցումը • բոլոր ներգրավված կողմերի գործողությունների համակարգման, այսինքն, սինխրոնացման կամ, առնվազն, այսպես կոչված ապահակամարտեցման (դեկոնֆլիկտացիա) մեխանիզմների ստեղծումը • ինտեգրված զինվորական-ոստիկանական-քաղաքացիական թիմերի ձևավորումը, վերապատրաստումը, վերազինումը և գործառնական համակարգումը • Խաղաղապահների արհեստավարժության և էթնո-մշակութային-կրոնական իրազեկության շարունակական բարելավումը • խաղաղարար ուժերի ներգրավման կանոնների համար ճկուն հնարավորությունների ստեղծումը • թափանցիկություն և նրանց գործունեության շարունակական մշտադիտարկումը/մոնիտորինգ/ • ազգային կոնտինգենտների կամ խմբերի համար նյութատեխնիկական ապահովման համակարգումը՝ երկրորդական դերերի բաշխման և տեղական կապալառուների ծառայություններից օգտվելու սկզբունքների առավելագույն կիրառմամբ • խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորման ֆունկցիոնալ և ծախսային ցուցանիշների թափանցիկության բարձրացումը • առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը Միջազգային անվտանգության ապահովման ոլորտում շահերի և նպատակների համընկնումը թելադրում է անհատական և հավաքական ​​ ներուժի շարունակական զարգացում խաղաղություն և կայունություն պահպանելու համար` ինչպես համաշխարհային և տարածաշրջանային տերությունների, այնպես էլ սահմանափակ ռազմական հնարավորություններ ունեցող երկրների կողմից: Հայաստանը նույնպես հավատարիմ է այդ մոտեցմանը: Արդեն ավելի քան երկու տասնամյակ գտնվելով անկայուն և անկանխատեսելի անվտանգային իրավիճակում, երբ «պատերազմ» և «խաղաղություն» հասկացությունները բավական երերուն են, Հայաստանը, պաշտպանական կարողությունների հետևողական զարգացմանը զուգահեռ, ավելացնում է խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման իր ազգային կարողությունները: Հայաստանը, լինելով միջազգային անվտանգության և կայունության արժեքը գործնականում ճանաչած երկիր, վերջին 15 տարիների ընթացքում խաղաղապահության ոլորտում կուտակել է լուրջ փորձ, որն սկսվել է Կոսովոյում և Իրաքում: Ներկայում հայկական խաղաղապահ ուժերը ներկայացված են չորս միջազգային առաքելություններում: Մենք նաև հետևողականություն ցուցաբերեցինք լայնածավալ ճգնաժամի պայմաններում գտնվող տարածաշրջաններում դրական փոփոխությունների նպատակով օգնություն տրամադրելու հարցում, ինչը դրսևորվեց Սիրիայում վերջերս մեկնարկած մեր Ազգային մարդասիրական առաքելությամբ, որի որոշումը կայացվել է ընդունող երկրի՝ սիրիական կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա, ինչպես նաև Հալեպի հայ համայնքի և տեղի կրոնական առաջնորդների խնդրանքով և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աջակցությամբ, ինչի համար շնորհակալ ենք ՌԴ կառավարությանը: Մասնավորապես, այս տարածաշրջանում հայկական մարդասիրական առաքելության իրականացումը հիմնավորված է Մերձավոր Արևելքում հայկական ներկայության պատմական գործոնով և մեր արմատները Մերձավոր Արևելքում պահպանելու ցանկությամբ` հաշվի առնելով վերջին ավելի քան տասը տարվա անկայունության դառը փորձը, ինչի հետևանքը դարձավ Իրաքից հայերի զանգվածային արտագաղթը: Մարդասիրական առաքելությունը ներառում է բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ, որոնք, իրենց ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, օգնություն են ցուցաբերում երկարատև պատերազմից տառապող Սիրիայի Արաբական Հանրապետության բնակչությանը: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի կողմից արտոնված տարբեր ձևաչափի խաղաղապահ գործողություններին՝ տարբեր աշխարհագրական, կլիմայական, էթնիկ և կրոնական միջավայրերում: Այդ նպատակով մենք պատրաստ ենք օգտագործել մեր ողջ ներուժը, և, առաջին հերթին՝ դաշտային հոսպիտալն ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր ականազերծողներին: Վերջում կցանկանայի հավաստիացնել, որ Հայաստանը հանդես է գալիս որպես ջատագով միջազգային իրավունքի նորմերի և ազատ ընտրության իրավունքի հավասարազոր կիրառման, ողջամիտ գլոբալացման և միջազգային անվտանգության ճարտարապետության, որը հիմնված է ուժի և առավելապաշտական ​​մոտեցումների, ատելության հռետորաբանության և ռազմատենչ հայտարարությունների վրա խարսխված քաղաքականության բացառման վրա: Ինչպես ասում էր միջազգային հարաբերությունների առաջատար մասնագետներից մեկը՝ «փորձելով իրականացնել իրենց իդեալիստական ​​և իրատեսական նպատակներն արտաքին քաղաքականության մեջ, պետությունները պետք է իրենց ուժը համատեղեն բարոյական սկզբունքների հետ, իսկ սեփական արդարությանը հավատը ՝ չափավորել ողջամտությամբ»:      
05:52 - 26 ապրիլի, 2019
Մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է. Դավիթ Տոնոյան

Մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է. Դավիթ Տոնոյան

hetq.am։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, հետաքրքրվեց սպորտային վաշտի գործարկման մասին։ Պատգամավորը նաև հարցրեց, թե հնարավո՞ր է լինի նաև կրթական ու մշակութային վաշտ։«Կառավարությունում համակածիք ենք, որ մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է, բայց ուզում եմ հիշեցնել, որ սպորտային որոշ հաջողությունների հասած մեր սպորտսմեները ազատվում են զինծառայությունից տարկետման միջոցով»,- ասաց Դավիթ Տոնոյանը։Նախարարի խոսքով՝ կարգը սահմանվելու է նորմատիվ հրամանով, որն այս պահին մշակվում է։«Ես համոզված եմ, որ այս զորակոչին արդեն այդ հնարավորությունը ունենալու ենք»,- ասաց Տոնոյանը։Ինչ վերաբերում է մշակութային ու կրթական վաշտեր ստեղծելուն, նախարարն ասաց, որ արդեն իսկ կա արդի տեխնոլոգիաների վաշտ, գիտական վաշտ, նվագախումբ կա։«Մշակութային ստորաբաժումներ ունենք, որտեղ համապատասխան չափանիշների հիման վրա երիտասարդները զորակոչվում են, էլ ավելին չեմ կարծում, որ անհրաժեշտ է, մարզիկների համար չկային պայմաններ, դրանք կստեղծվեն»,- ասաց Տոնոյանը։
13:42 - 17 ապրիլի, 2019
Իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթությունից. Դավիթ Տոնոյան

Իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթությունից. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում այսօր հարգանքի տուրք էր մատուցում ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Լրագրողների հարցերին ի պատասխան՝անդրադարձավ իր օրերս հնչեցրած հայտարաությանը: «Կառավարությունը ծրագիր է իրականացնում պաշտպանական ոլորտում և իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթությունից: Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա: Ես զարմանում եմ՝ մեր հանրությունն ինչի՞ վրա է այդպես զարմացած»,-ասած Դավիթ Տոնոյանը: Նա նաև խոսեց ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի և արդյունքների մասին:«Ընդլայնելու ենք խաղաղապահության ոլորտում համագործակցությունը և խաղաղապահ կարողությունների զարգացման առումով ստանալու ենք համապատասխան աջակցություն»,-ավելացրեց նախարարը:
11:34 - 02 ապրիլի, 2019