Տոնոյանը ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ Կարեն Ղազարյանի ճակատագիրն է քննարկել
07:26 - 19 մարտի, 2019

Տոնոյանը ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ Կարեն Ղազարյանի ճակատագիրն է քննարկել

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիի հետ քննարկել է 2018թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած և Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը վերջինիս կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները:

ՀՀ պաշտպանության նախարարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել