Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ հնարավոր է, որ ծանր պատժամիջոցներ սահմանվեն Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

Ըստ ԱՄՆ նախագահի՝ հնարավոր է, որ ծանր պատժամիջոցներ սահմանվեն Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրառումներ անել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության մասին:Թրամփն առաջին անգամ նշել է, որ ԱՄՆ-ն հնարավոր է միջնորդի դեր ստանձնի Թուրքիայի և քրդերի միջև, որն էլ հանդիսանում է իրենց ընտրության 3 տարբերակներից մեկը: Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի ընտրության 3 տարբերակները՝ 1. Տնտեսական պատժամիջոցներով լուրջ հարված հասցնել Թուրքիային:2. Հազարավոր զինվորներ ուղարկել (Սիրիա) և ռազմական ճանապարհով հաղթել:3. Համաձայնագրով միջնորդություն ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև:«Մենք 100%-ով հաղթեցինք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խալիֆայությանը,- գրել է Թրամփը,- և արդեն մեր զորքերը չկան Թուրքիայի հարձակման տակ գտնվող սիրիական տարածքներում: Մենք գերազանց կատարեցինք մեր աշխատանքը: Այժմ Թուրքիան հարձակվում է այն քրդերի վրա, որոնց դեմ 200 տարի կռվում է»:Իսկ լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարն ասել է. «Չեմ ցանկանում նորից հազարավոր զինվորներ ուղարկել տարածաշրջան: Կամ մեր զորքին ուղարկելու ենք, որ բոլորին հաղթենք, կամ էլ Թուրքիայի դեմ ծանր պատժամիջոցներ ենք սահմանելու: Բայց ես չեմ ցանկանում միջնորդի դեր ստանձնել»:
08:46 - 11 հոկտեմբերի, 2019
Թրամփը շատ հաջող Է որակել Չինաստանի հետ կայացած առեւտրական բանակցությունները |armenpress.am|

Թրամփը շատ հաջող Է որակել Չինաստանի հետ կայացած առեւտրական բանակցությունները |armenpress.am|

armenpress.am։ Վաշինգտոնում ամերիկա-չինական երկօրյա բանակցությունների առաջին օրը շատ լավ Է անցել: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:«Մենք հենց նոր ավարտեցինք բանակցությունները (առաջին օրը) Չինաստանի հետ: Դրանք շատ լավ անցան: Վաղը (ուրբաթ օրը) կկայանա բանակցությունների եւս մեկ օր: Ես Սպիտակ տանը կհանդիպեմ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապես Լյու Հեի հետ եւ, կարծում եմ, որ ամեն ինչ իրոք շատ լավ կընթանա:Մենք շատ լավ բանակցություններ ենք անցկացնում Չինաստանի հետ»,-նշել Է նախագահը:ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական բանակցությունների նոր փուլն սկսվել Է հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում: Այս պահին Լու Հեն ավարտել Է կոնսուլտացիաները ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Չինաստանը եւ ԱՄՆ-ը արդեն մի քանի ամիս լարված բանակցություններ են վարում առեւտրական հակասությունները հարթելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
07:08 - 11 հոկտեմբերի, 2019
Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներն ավելի խիստ կլինեն |tert.am|

Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներն ավելի խիստ կլինեն |tert.am|

tert.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողությունների հետևանքները Թուրքիայի համար կարող են ցավալի հետևանքներ ունենալ: Դրանք կարող են լինել ավելին, քան պատժամիջոցներն են: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն: «Ավելին կանեմ, քան միայն պատժամիջոցներն են: Համաձայն եմ, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են են, դրանք պետք է լինեն ավելի խիստ ու դաժան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփն ու ևս մի անգամ նշել, որ կկործանի թուրքական տնտեսությունը, եթե Անկարան շարունակի ռազմարշավը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, իր հերթին, հայտարարել է, որ «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավն սկսելուց առաջ թուրքական կողմը տեղեկացրել է Սիրիայի կառավարությանը՝ նոր անդրսահմանային գործողության մեկնարկի մասին։
05:04 - 10 հոկտեմբերի, 2019
ԱՄՆ-ում, ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, աճում է Թրամփի իմփիչմենթի կողմնակիցների թիվը |news.am|

ԱՄՆ-ում, ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, աճում է Թրամփի իմփիչմենթի կողմնակիցների թիվը |news.am|

news.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը Ուկրաինայի հետ սկանդալի համատեքստում թեթեւակի նվազել է, իսկ իմփիչմենթի կողմնակիցների թիվը՝ աճել, վկայում են վերջին անկախ սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Դեմոկրատները Կոնգրեսում սեպտեմբերի 24-ին սկսել են Թրամփի իմփիչմենթի գործընթացը՝ նրան կասկածելով այն բանում, որ անձնական քաղաքական նպատակներով փորձել է Ուկրաինայի ղեկավարությունից հասնել հետաքննության նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, որը հավակնում է 2020 թվականին նախագահի պաշտոնին, ընտանիքի հանդեպ։ Թրամփը չի ընդունում ԱՄՆ ընտրություններին օտարերկրյա միջամտության կազմակերպման փորձի մեղադրանքները։ Հետազոտության տվյալներով, որն անցկացրել են NBC հեռուստաընկերությունը եւ Wall Street Journal թերթը հոկտեմբերի 4-6-ին, Թրամփին աջակցության վարկանիշը կազմում է 43 տոկոս (օգոստոսին այն 45 տոկոս էր)։ Համաձայն Rasmussen Reports սոցիոլոգիական կենտրոնի հետազոտությունների՝ հոկտեմբերի 3-7-ին նախագահի վարկանիշը կազմում էր 45 տոկոս, այն դեպքում, երբ սեպտեմբերի 25-29-ին 49 տոկոս էր, իսկ օգոստոսին հասնում էր 51 տոկոսի։ Միեւնույն ժամանակ, Quinnipiac ընկերության հարցումը այդ ցուցանիշը գնահատում է 40 տոկոս, ինչը 1 տոկոսով քիչ է սեպտեմբերի վերջի ցուցանիշներից։ Նման փոփոխություններ գրանցել են նաեւ Reuters/Ipsos ընկերության հետազոտությունները՝ 42 տոկոսից իջել է 41 տոկոսի։ Ինչպես երեւում է սոցհարցումների միջինացված տվյալներից, որոնք կազմել է Real Clear Politics ռեսուրսը, Թրամփի նվազագույն վարկանիշը 2017 թվականի դեկտեմբերի կեսին եղել է 37,1 տոկոս։ Այդ ժամանակ էլ գրանցվել է հավանության չարժանանալու առավելագույն վարկանիշը՝ 58,1 տոկոս։ Միեւնույն ժամանակ, Quinnipiac ընկերության հարցումը այդ ցուցանիշը գնահատում է 40 տոկոս, ինչը 1 տոկոսով քիչ է սեպտեմբերի վերջի ցուցանիշներից։ Նման փոփոխություններ գրանցել են նաեւ Reuters/Ipsos ընկերության հետազոտությունները՝ 42 տոկոսից իջել է 41 տոկոսի։ Ինչպես երեւում է սոցհարցումների միջինացված տվյալներից, որոնք կազմել է Real Clear Politics ռեսուրսը, Թրամփի նվազագույն վարկանիշը 2017 թվականի դեկտեմբերի կեսին եղել է 37,1 տոկոս։ Այդ ժամանակ էլ գրանցվել է հավանության չարժանանալու առավելագույն վարկանիշը՝ 58,1 տոկոս։ Սոցիոլոգները պարզել են ամերիկացիների կարծիքը նաեւ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի վերաբերյալ: Այսպես՝ Quinnipiac-ի եւ The Washington Post/ Schar School-ի հարցումները գրանցել են իմփիչմենթի աճող աջակցություն: Օրինակ, եթե այս տարվա սեպտեմբերին, Quinnipiac-ի տվյալներով, հարցվածների 37 տոկոսն էր հանդես գալիս պաշտոնից Թրամփի հեռացման օգտին, ապա հիմա արդեն 45 տոկոսը: Այս տարվա հուլիսին անցկացված Washington Post/ABC News-ի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 37 տոկոսն է հայտարարել, որ Կոնգրեսը պետք է սկսի իմփիչմենթի ընթացակարգ: Հիմա նրանց թիվը հասել է մինչեւ 58 տոկոսի: Արժե նշել, որ տարբեր ընկերություններ տարբեր կերպ են ձեւակերպում հետազոտությունների հարցերը: Դրանից բացի, Թրամփին իշխանությունից հեռացնելու կողմնակիցների թիվն ավանդաբար ավելի քիչ է, քան նրա դեմ քննություն սկսելու կողմնակիցներինը, քանի որ ամերիկացիներից շատերը վստահ չեն նախագահի մեղավորությանը եւ ցանկանում են, որ դա Կոնգրեսը պարզի: Սրա մասին են վկայում, մասնավորապես, Quinnipiac-ի վերջին հարցման արդյունքները: 45 տոկոսը ցանկանում է Թրամփին հեռացնել, 49 տոկոսը դրան դեմ է, իսկ 53 տոկոսն աջակցում է քննության անցկացմանը: Ըստ NBC-ի եւ Wall Street Journal-ի հարցման՝ Թրամփի իմփիչմենթի եւ հեռացման օգտին հանդես է եկել 43 տոկոսը, դեմ՝ 49 տոկոսը:
08:18 - 09 հոկտեմբերի, 2019
Թրամփը Փելոսիին մեղադրել Է պետական դավաճանության մեջ եւ պահանջել Է պաշտոնազրկել նրան |armenpresss.am|

Թրամփը Փելոսիին մեղադրել Է պետական դավաճանության մեջ եւ պահանջել Է պաշտոնազրկել նրան |armenpresss.am|

armenpress.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին մեղադրել Է պետական դավաճանության մեջ եւ հանդես Է եկել նրա «անհապաղ պաշտոնազրկման» օգտին: Համապատասխան հաղորդագրությունը նա հոկտեմբերի 6-ին զետեղել Է Twitter-ի իր Էջում: Նախագահի կարծիքով՝ Փելոսին իմացել Է Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆի «ստի ու մեծաթիվ կեղծումների» մասին, որին Թրամփն ավելի վաղ խիստ քննադատության Է ենթարկել եւ նույնիսկ պահանջել Է ձերբակալել նրա կողմից ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի բովանդակության խեղաթյուրման պատճառով: Այդ կապակցությամբ, պետության ղեկավարը պնդում Է, որ Փելոսին «բոլոր առումներով մեղավոր Է առանձնապես ծանր հանցագործությունների «…» եւ նույնիսկ պետական դավաճանության մեջ՝ Շիֆի հետ հավասարապես»: «Ինչպես ես եմ կարծում՝ դա նշանակում Է, որ նրանք բոլոր նրանց հետ միասին, ովքեր չարամտորեն «նախահամաձայնության մեջ են մտել» իրենց հետ, նրանց բոլորին պետք Է անհապաղ իմպիչմենթ հայտարարվի»,- ընդգծել Է Թրամփը: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ութ անգամ կոչ Է արել նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ: Այդ մասին հայտնի Է դարձել ամերիկյան հետախուզական ծառայություններից մեկի աշխատակցի գանգատից, որը նա տակավին ամռանը ներկայացրել Է իր ղեկավարին: Կոնգրեսականների պահանջով սեպտեմբերի 26-ին իրազեկչի հաղորդագրության տեքստը հրապարակվել Է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի կայքում: Ինչպես պնդում են ամերիկյան ԶԼՄ-ները, ԱՄՆ-ի նախագահը փորձել Է ճնշում գործադրել Ուկրաինայի իր պաշտոնակցի վրա՝ հետաձգելով Կիեւին ռազմական օգնության հատկացումը: Սպիտակ տունը հրապարակել Է այդ խոսակցության սղագրությունը: Դրանից հետեւում Է, որ Թրամփն, իրոք, խնդրել Է Զելենսկուն՝ հետաքննություն անցկացնել Բայդենի գործով, բայց դրանում ԱՄՆ-ի նախագահի կողմից սպառնալիքների ու շանտաժի նշաններ չկան: Զելենսկին ինքը նույնպես հավաստիացրել Է, որ Թրամփը ճնշում չի գործադրել իր վրա: Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում: Նրանց կարծիքով, Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել Է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
05:53 - 07 հոկտեմբերի, 2019
Ukrainegate՝ Զելենսկին, Թրամփն ու հնարավոր իմպիչմենթը՝ ովքեր են խառնված և ինչ է տեղի ունենում |hetq.am|

Ukrainegate՝ Զելենսկին, Թրամփն ու հնարավոր իմպիչմենթը՝ ովքեր են խառնված և ինչ է տեղի ունենում |hetq.am|

hetq.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի հնարավոր գործընթացը նոր թափ է հավաքում։ Յուքրեյնգեյթ (Ukrainegate) սկանդալային պատմությունը պտտվում է Թրամփի, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու շուրջ, խառնված են մի շարք ԱՄՆ պետական դեպարտամենտի դիվանագետներ, ԱՄՆ պետական հետախուզության գործակալը և այլ պաշտոնյաներ։ Զելենսկի Թրամփ հեռախոսազրույցը Վերջերս՝ սեպտեմբերի 24-ին, գաղտնազերծվեց և հրապարակվեց Թրամփ – Զելենսկի հեռախոսազրույցը, որը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսի 25-ին։ Հենց այս հեռախոսազրույցի հրապարակումից և դրան հաջորդած զարգացումներից հետո հնարավոր իմպիչմենթի գործընթացը նոր թափ հավաքեց։ Կես ժամ տևած հեռախոսազրույցը բացահայտում է մի քանի կարևոր բան։ Թրամփը խնդրում է Զելենսկուն «պարզել Ուկրաինայի հետ կապված այս ամբողջ իրավիճակը»։ Այստեղ խոսքը գնում է Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի մասին, ով ուկրաինական «Բուրիսմա» էներգետիկ ընկերության վարչության անդամ է եղել։ Թրամփը հորդորում է պարզել Բայդենների դերը Ուկրաինայի նախկին (2015-2016) գլխավոր դատախազ, գեներալ Վիկտոր Շոկինին պաշտոնից ազատելու գործում։ Թրամփը և նրա կողմնակիցները պնդում են, որ Ջո Բայդենը, երբ դեռ ԱՄՆ փոխնախագահն էր, սպառնացել է չտրամադրել Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակություն, եթե Շոկինը չազատվի պաշտոնից։ Այն ժամանակ Շոկինը հետաքննում էր «Բուրիսմա» ընկերության հնարավոր կոռուպցիոն գործունեությունը։ Շոկինը ինքը շարունակաբար պնդել է, որ Ջո Բայդենն է կանգնած նրան աշխատանքից ազատելու հետևում։ Ջո Բայդենը հերքել է այս մեղադրանքները։ «Բուրիսմա» ընկերության դեմ սկսված քրեական գործը կարճվել է բավարար ապացույցներ չունենալու հիմքով։ Այստեղ հայտնվում է Յուրի Լուցենկոն, Ուկրաինայի նախկին (2016-2019) գլխավոր դատախազը։ Լուցենկոն քննարկել է Հանթեր Բայդենի գործունեությունը Ուկրաինայում Թրամփի այժմյան փաստաբան, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանիի հետ։ Լուցենկոն նրան ասել է, որ Հանթեր Բայդենը չի խախտել օրենքը և դրա համար գործը կարճվել է։ Ավելի վաղ Ջիուլիանին «Ֆոքս Նյուզ»-ի եթերից մեղադրել էր Բայդենին Ուկրաինայում կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ։ Ընտրվելուց հետո Զելենսկին Լուցենկոյին ազատել է պաշտոնից, հիմնավորելով, որ Լուցենկոն անտեսել է կոռուպցիան։ Բայդենների դեմ Թրամփի սկսած արշավը կարևոր է ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունների կոնտեքստում. եթե Ջո Բայդենը հաղթի Բերնի Սանդերսին Դեմոկրատական կուսակցության ներքին ընտրություններում, ապա կլինի դեմոկրատների թեկնածուն և 2020 նախագահական ընտրություններում կդառնա Թրամփի գլխավոր մրցակիցը։ Հեռախոսազանգի ընթացքում Թրամփի խնդրանքին պատասխանելով Զելենսկին հայտնում է, որ պատրաստ է օժանդակել նրան Բայդենների վերաբերյալ այս գործընթացը վերսկսելու հարցում։ Թրամփը նույնիսկ պայմանավորվում է, որ Ջիուլիանին և Ուիլյամ Բարրը՝ ԱՄՆ գլխավոր դատախազը, կզանգահարեն Զելենսկուն և մանրամասներ կքննարկեն նրա հետ։ Զելենսկին խնդրում է Թրամփին այս գործով հավելյալ տեղեկություններ տրամադրել։ Հեռախոսազանգի ընթացքում քննարկվեց նաև Ուկրաինայում ԱՄՆ դեսպան (2016-2019) Մարի Յովանովիչի գործունեությունը, ում Զելենսկին որակում է որպես «վատ դեսպան»։ Թրամփը համաձայնվում է նրա հետ, պնդելով, որ «նա որոշ բաների միջով կանցնի»։ Մարի Յովանովիչին Թրամփը հետ է կանչել Վաշինգտոն, իր պաշտոնավարման ավարտից մի քանի ամիս շուտ։ Ջուլիանին մեղադրել էր Յովանովիչին Ուկրաինայում Թրամփի դեմ արտահայտվող ակտիվիստներին օժանդակելու մեջ։ Յովանովիչը ցուցմունք է տալու կոնգրեսական հանձնաժողովի առջև իմպիչմենթ սկսելու գործընթացի շրջանակներում։ Թրամփն ու Զելենսկին նաև քննարկում են ԵՄ-ի ոչ բավարար օժանդակությունը Ուկրաինային։ Թրամփը պնդում է, որ «Գերմանիան ոչինչ չի անում ձեզ համար, միայն խոսում են»։ Զելենսկին համաձայնում է նրա հետ, հայտնելով որ Ուկրաինան պատրաստ է նոր Ջեվելին (Javelin) տեսակի հակատանկային հրթիռներ գնել ԱՄՆ-ից։ Հեռախոսազանգի վերջում երկու նախագահները պայմանավորվում են հանդիպել Վաշինգթոնում կամ Լեհաստանում։ ԱՄՆ Ազգային հետախուզության գործակալի բողոքը Ծառայողական պարտականությունների շրջանակում Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցը լսած Ամերիկայի հատուկ ծառայությունների աշխատակիցը գրավոր բողոք է ներկայացնում ղեկավարությանը։ Գործակալի անունը գաղտնի է պահվում, բողոքում նա իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Թրամփը ճնշում է գործադրում օտար պետության ղեկավարի նկատմամբ «նախագահի քաղաքական գլխավոր հակառակորդի դեմ հետաքննություն սկսելու նպատակով»։ Նա նաև պնդում է, որ Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ խոչընդոտներ են ստեղծել խոսակցության ձայնագրությանն ու սղագրությունը մուտք գործելու հարցում։ Իր բողոքում նա նշել է Ջուլիանիի, գլխավոր դատախազ Բարրի և այլ դիվանագետների անունները։ Սեպտեմբերի սկզբին Ազգային հետախուզության ղեկավարությունը ԱՄՆ Կոնգրեսին հայտնում է գործակալի բողոքի մասին և երեք հանձնաժողովներ սկսում են զուգահեռ քննություն պարզելու համար, արդյոք Թրամփը, ճնշում գործադրելով օտար պետության ղեկավարի հանդեպ, չարաշահել է իր պարտականությունները և արդյոք կան բավարար հիմքեր իմպիչմենթի գործընթաց սկսելու համար։ Տեղեկությունը հայտնի դառնալուց երկու օր անց Թրամփի հրամանով չեղարկվում է Ուկրաինային տրամադրվելիք ռազմական օժանդակությունը։ Որոշ ժամանակ անց Թրամփը ընդունում է, որ խոսել է Զելենսկու հետ, սակայն հերքում է բոլոր մեղադրանքները։ Իր թվիթերյան էջում նա թվիթների (կարճ հաղորդագրությունների) տեղատարափ է սկսում, մեղադրանքներ հնչեցնելով տարբեր մարդկանց հասցեին։ Զելենսկին նույնպես պնդում է, որ իր հասցեին որևէ ճնշում չի եղել։ Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական ճամբարի ղեկավար Նենսի Պելոսին հայտարարում է իմպիչմենթի համար հարցաքննությունների մեկնարկի մասին։ Շարունակությունը՝ hetq.am-ում
08:59 - 05 հոկտեմբերի, 2019
Ռոհանին ցանկանում էր հանդիպում Նյու Յորքում, բայց նրա՝ պատժամիջոցները չեղարկելու պահանջն ամեն ինչ տապալեց. Թրամփ |tert.am|

Ռոհանին ցանկանում էր հանդիպում Նյու Յորքում, բայց նրա՝ պատժամիջոցները չեղարկելու պահանջն ամեն ինչ տապալեց. Թրամփ |tert.am|

tert.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ցանկանում էր բանակցություններ կազմակերպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, բայց միևնույն ժամանակ պահանջում էր ամերիկյան պատժամիջոցների չեղարկում, որի պատճառով ինքը հրաժարվել է բանակցություններից: Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch-ն: The New Yorker-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է հեռախոսազրույց կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի նախագահների միջև: Այսպիսով՝ սեպտեմբերի 24-ին Մակրոնը տեխնիկական մասնագետների հետ այցելել է Millenium Hilton հյուրանոց, որտեղ ՄԱԿ-ի գագաթնաժողովի օրերին օթևանել էր Ռոհանին: Մասնագետները հեռախոսային պաշտպանված գիծ էին տեղադրել այն հարկում, որտեղ ապրում էր Ռոհանին: Թրամփը սպասել է Ռոհանիին հեռախոսային գծի մյուս ծայրին, հեռախոսազանգին է միացել նաև Մակրոնը, սակայն Իրանի նախագահն այդպես էլ դուրս չի եկել իր սենյակից: Արդյունքում Հասան Ռոհանին հայտարարել է, որ հենց Թրամփի գործողությունների արդյունքում Ֆրանսիայի նախագահի ջանքերը՝ Նյու Յորքում ուղիղ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ, հավասարվեցին զրոյի: Նա իր խոսքերը բացատրել է այն հանգամանքով, որ 24 ժամվա ընթացքում դիվանագիտական տարվող աշխատանքների գագաթնակետին հասնելու պահին Թրամփը երկու անգամ հայտարարել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին:
08:47 - 05 հոկտեմբերի, 2019
Դեմոկրատները պաշտոնապես պահանջել են Սպիտակ տնից Զելենսկու հետ Թրամփի շփման փաստաթղթերը |news.am|

Դեմոկրատները պաշտոնապես պահանջել են Սպիտակ տնից Զելենսկու հետ Թրամփի շփման փաստաթղթերը |news.am|

news.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչները պաշտոնապես Սպիտակ տնից պահանջել են Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հեռախոսազրույցի հետ կապված փաստաթղթերը, տեղեկացնում է Reuters-ը։ Ներկայացուցիչների պալատի երեք կոմիտեների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հարկավոր են հեռախոսազրույցի վերաբերյալ փաստաթղթերը, որը երկու երկրների նախագահների միջեւ տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Կոմիտեների ղեկավարների խոսքով՝ իրենք ստիպված էին ծանուցում ուղարկել, քանի որ Սպիտակ տնից չեն ստացել փաստաթղթերը, որոնք խնդրել էին սեպտեմբերի 9-ի նամակով։ «Մենք խորապես ափսոսում ենք, որ նախագահ Թրամփը մեզ եւ ժողովրդին նման դրության մեջ է դրել, բայց նրա գործողությունները մեզ այլ ընտրություն չեն թողել, քան այդ ծանուցումն ուղարկելը»,- ասել են Ներկայացուցիչների պալատի կոմիտեների ղեկավարներ Իլայջա Քամինգը, Ադամ Շիֆը եւ Էլիոթ Էնգելը։ Նրանք Սպիտակ տանը մինչեւ հոկտեմբերի 18-ը ժամանակ են տվել Թրամփի եւ Զելենսկու հեռախոսազրույցի մասին տեղեկությունը հաղորդելու համար, ներառյալ նրանց մասին տեղեկությունները, ովքեր, Թրամփից բացի, զրուցել են Ուկրաինայի նախագահի հետ։ Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմն ասել է, որ դեմոկրատների ծանուցումը ոչինչ չի փոխի։ «Այդ ծանուցումը ոչինչ չի փոխում. ընդամենը փաստաթղթերի հարցումներ, կորսված ժամանակ եւ հարկատուների դոլարներ, որոնք ի վերջո ցույց կտան, որ նախագահը ոչ մի սխալ բան չի արել»,- նշվում է Գրիշեմի հայտարարությունում։ Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, Սպիտակ տան իրավաբանները կարծում են, որ Թրամփը կարող է անտեսել դեմոկրատների պահանջը, մինչեւ որ Ներկայացուցիչների պալատը քվեարկի եւ պաշտոնապես հավանություն տա նախագահի իմփիչմենթի հետաքննությանը։ Ավելի վաղ Վաշինգտոնում մեծ սկանդալ էին առաջացրել հավաստիացումները, որ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում է գործադրել՝ Կիեւին ստիպելու համար՝ օգնել վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարին երկրորդ անգամ ընտրվել 2020 թվականի նախագահական ընտրություններում։ Ենթադրվում էր, որ ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել ուկրաինացի պաշտոնակցի վրա՝ փորձելով հասնել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործողությունների հետաքննությանը Կիեւին Վաշինգտոնի ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց։ Երեքշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է Դեմոկրատական կուսակցության կողմից, հայտարարել էր նման կասկածների հիման վրա սկսել հանրապետական Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի։ Դեմոկրատ Բայդենն այժմ Թրամփի առավել հավանական մրցակիցն է եկող տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Չորեքշաբթի Սպիտակ տունը հրապարակեց երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի սղագրությունը։ Պարզվեց, որ Թրամփը Զելենսկուց չի փորձել հասնել հետաքննություն սկսելուն Հանթեր Բայդենի հանդեպ՝ Ուկրաինային Միացյալ Նահանգների ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթ, ազգային օրենսդրության խախտումներ, ինչպես նաեւ հետագա հետաքննության անցկացման հիմքեր չի հայտնաբերել ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների հուլիսյան հեռախոսազրույցում։
07:07 - 05 հոկտեմբերի, 2019
ԱՄՆ-ում օգոստոսին Զելենսկու համար հայտարարության նախագիծ են պատրաստել՝ կապված ուկրաինական Burisma գազային ընկերության նկատմամբ հետաքննություն սկսելու Կիևի հանձնառության հետ. NYT |tert.am|

ԱՄՆ-ում օգոստոսին Զելենսկու համար հայտարարության նախագիծ են պատրաստել՝ կապված ուկրաինական Burisma գազային ընկերության նկատմամբ հետաքննություն սկսելու Կիևի հանձնառության հետ. NYT |tert.am|

tert.am։ Ամերիկացի դիվանագետներն օգոստոսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար հայտարարության նախագիծ են պատրաստել՝ կապված ուկրաինական Burisma գազային ընկերության նկատմամբ հետաքննություն անցկացնելու Կիևի հանձնառության հետ, որի ղեկավարների թվում էր նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդին՝ Հանթերը, գրում է The New York Times պարբերականը: Նշվում է, որ հայտարարության նախագիծը կազմել են ԵՄ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Գորդոն Սոնդլենդը և Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլկերը: Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ փաստաթղթի մասին հայտնի է եղել ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին։ Ընդ որում, թերթն ընդգծում է, որ հայտնի չէ՝ արդյոք նախագծին անձամբ ծանոթացել է Զելենսկին: Ինչպես ընդգծել են NYT-ի զրուցակիցները, հայտարարության գաղափարն այն էր, որ թույլ չեն տա ուկրաինացի քաղաքական գործիչներին ամերիկացի դիվանագետներին փակ դռների հետևում խոստումներ տալ, իսկ հետո գործն ավարտին չհասցնել:
06:20 - 04 հոկտեմբերի, 2019
Պետքարտուղար Փոմփեոն քննադատում է Թրամփի իմփիչմենթի գործընթացը  |azatutyun.am|

Պետքարտուղար Փոմփեոն քննադատում է Թրամփի իմփիչմենթի գործընթացը |azatutyun.am|

azatutyun.am։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն խստորեն քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի` Կոնգրեսում մեկնարկած գործընթացը: Պետդեպարտամենտի ղեկավարն այդ մասին գրել է Twitter-ի իր էջում` մեկնաբանելով նախևառաջ կոնգրեսական լսումներին իր և մի շարք այլ ամերիկացի գործող ու պաշտոնաթող դիվանագետների հրավիրված լինելու փաստը:«Կոնգրեսի ներկայացրած այդ պահանջը ես ընկալում եմ որպես Պետդեպարտամենտի վաստակաշատ աշխատակիցներին ահաբեկելու, ճնշելու և նրանց հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու փորձ», - գրել է Փոմփեոն:Պետդեպարտամենտի ղեկավարին հղված՝ կոնգրեսական լսումների ընթացքում ցուցմունքներով հանդես գալու պաշտոնական հրավերի մասին հայտնի դարձավ անցած շաբաթավերջին:Թրամփի իմփիչմենթի հիմքերն ուսումնասիրող կոնգրեսականներին հետաքրքրում են հատկապես ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հուլիսի 25-ի հեռախոսազրույցի մանրամասները: Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Փոմփեոն ներկա է գտնվել այդ զրույցին:
08:24 - 02 հոկտեմբերի, 2019
Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենտի գործընթացն ավելի շատ պետական հեղաշրջում է |tert.am|

Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենտի գործընթացն ավելի շատ պետական հեղաշրջում է |tert.am|

tert.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իմպիչմենտի գործընթացն անվանել է հեղաշրջում, որը նախաձեռնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Այս մասին Միացյալ Նահանգների առաջնորդը գրել է Twitter-ի իր էջում: Փոխանցում է Lenta.ru-ն: «Օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում, որ տեղի ունեցողը ոչ թե իմպիչմենտ է, այլ պետական հեղաշրջում»,- հայտարարել է նա և ընդգծել, որ դրա նպատակն է ամերիկացիներից խլել ժողովրդի իշխանությունը, նրանց ձայնը, ազատությունը, կրոնը, բանակը և այլն:Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը։  Առիթ էր հանդիսացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հուլիսին կայացած հեռախոսային զրույցը, որի ընթացքում Թրամփը խնդրել էր ուկրաինացի իր գործընկերոջը հետաքննել իր հիմնական մրցակից Ջո Բայդենի որդի Հանթերի գործունեությունն Ուկրաինայում:
05:42 - 02 հոկտեմբերի, 2019
Սպիտակ տան աշխատակիցները փորձել են թույլ չտալ Թրամփի և Զելենսկիի հանդիպումը. Վաշինգտոն Փոսթ |lragir.am|

Սպիտակ տան աշխատակիցները փորձել են թույլ չտալ Թրամփի և Զելենսկիի հանդիպումը. Վաշինգտոն Փոսթ |lragir.am|

lragir.am։ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները փորձել են թույլ չտալ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպել կամ զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս մասին հայտնում է Վաշինգտոն Փոսթը:Վարչակազմում զգուշանում էին, որ Թրամփը կարող է օգտագործել հանդիպման առիթը 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի մասին տեղեկություններ ստանալու համար: Սպիտակ տան ներկայացուցիչներն արդեն հերքել են այս տեղեկությունը: Թրամփի հակառակորդները նրան մեղադրում են այն բանում, որ ցանկանում է հարկադրել Ուկրաինային հետաքննել Բայդենի և նրա որդու գործունեությունը Ուկրաինայում՝ դրանով իսկ աջակցելով գործող նախագահին:Թրամփի և Զելենսկիի հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 25-ին:
08:25 - 25 սեպտեմբերի, 2019