Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը անցումային արդարադատության գործիք չէ. Ռուստամ Բադասյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը անցումային արդարադատության գործիք չէ. Ռուստամ Բադասյան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն անցումային արդարադատության գործիք չէ, այլ իրավական համակարգերում ներդրվում է մշտական: Կիրառվում է, օրինակ` Բուլղարիայում, Սլովենիայում, Մեծ Բրիտանիայում: Այս մասին ասել է  ՀՀ արդարադատության նախարարը «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ: -Ի՞նչ է իրենց ենթադրում այդ օրենքի նախագիծը։ -Գույքի բռնագանձումը տարբեր դրսևորումներ ունի և ինչպես նկատեցիք աշխարհի զարգացած երկրներում կիրառվում է ։Ապօրինի բռնագանձման մասին օրենքով առաջին անգամ Հայաստանում ներդրվում է քաղաքացիական դատավարության կարգով, ապօրինի ծագում ունեցող  գույքի բռնագանձման ինստիտուտը, որը ենթադրում է, որ եթե անձի օրինական եկամուտներով չի  հիմնավորվում 50 միլիոնը գերազանցող  գույքի առկայությունը վերջինիս մոտ, ապա այդ գույքը կարող է ենթակա լինել բռնագանձման։  Նման պրոցես սկսելու համար շատ կարևոր է անդրադառնալ ազդակներին, այսինքն ինչը կարող է ստիպել պետությանը առհասարակ ուսումնասիրություն սկսելու, որպեսզի հասկանա տվյալ անձի օրինական եկամուտներով, օրինակ՝ հիմանվորում է վերջինիս պատկանող անշարժ գույքը, բաժնետոմսերը  և այլն։ Դա հստակ քրեական օրենսգրքի նույն օերնքում թվարկված հոդվածներն են, որոնք վերաբերում են կոռուպցիոն հանցագործություններին, քրեական ենթամշակույթի վերաբերող հոդվածներին, թրաֆիկինգին, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և այլն։ Եթե այս հոդվածներից մեկով մեղադրանք առաջադրվի որևէ անձի, ապա դա պետության համար կարող է ազդակ լինել ուսումնասիրություն սկսելու համար։ - Այսինքն պարտադիր չէ՞, որ մեղադրանք առաջադրվի։ -Հիմքերը մի քանիսն են՝ մեղադրական դատավճռի առկայություն, առաջադրված մեղադրանքի առկայություն, պաշտոնատար անձի դեպքում օպերատիվ- հետախուզական գորոծունեության ճանապարհով ստացված ինֆորմացիան է ։ Այսինքն բոլոր հիմքերը թվարկված են օրենքով կամ բոլոր այն դեպքերը , երբ քրեական հետապնդումը հնարավոր չէ սկսել կամ հնարավոր չէ շարունակել։ Օրինակ այն պատճառով, որ մարդը անձեռնմխելի է կամ չի հայտնաբերվում։ -ԶԼՄ հայտարարությւոնների մասին ինչ կասեք, օրինակ,եթե մի լրագրող գրեց, որ այս մարդը կաշառակեր է։ Դա բավարար  հիմք է՞։ - Եթե նույն ինֆորմացիան օպերատիվ- հետախուզական ճանապարհով հաստատվի,  մշակվի և եթե դա վերաբերի պաշտոնատար անձի, ապա այո։ Եթե ԶԼՄ  հաղորդման հիման վրա հարուցվի քրեական գործ՝ կրկին այո։ -Արդյո՞ք խոսքը պաշտոնատար անձանց մասին է, թե բոլոր քաղաքացիների։ -Ինչպես նշեցի, կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պաշտոնյանների մասին է։ Այլ դեպքերում  կարող է վերաբերել նաև այն մարդկանց, որոնց նկատմամբ վերը նշված օրենքի հոդվածներով մեղադրանք է առաջադրված կամ գործ է հարուցված։ Օրենքը բոլորին չի վերաբերում, այդ հանցագործություններից մեկի հետ կապված գործունեություն պետք է ծավալած լինի, որպեսզի անձին պատկանող գույքը ենթարկվի բռնագանձման։
17:02 - 12 մայիսի, 2020
Քրեական պատասխանատվությունն առանձին թեմա է, ապօրինի գույքի վերադարձը՝ առանձին. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

Քրեական պատասխանատվությունն առանձին թեմա է, ապօրինի գույքի վերադարձը՝ առանձին. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Դատական համակարգում սկսվում է առողջացման, եռափուլ գործընթաց: Այլ երկրների փորձը հաշվի առնելով Հայաստանն առաջ է գնում հանդարտ, վստահ, վճռական քայլերով:  Այս մասին այսօր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Զրույցի ընթացքում նաև հստակեցվեց, թե ով է այն սուբյեկտը, որի նկատմամբ կարող է առաջանալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջ, ինչ հանգամանքներում, և ինչ հիմքերով: Նախարարն ընդգծեց, որ խոսակցությունները, թե արտագնա աշխատանքի ընթացքում մարդկանց ձեռք բերած գույքը կամ գումարը, որը հայտարարագրված չի եղել, կարող է հայտնվել այս օրենքի շրջանակներում, անհիմն են: Խոսքը պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասին է : «Գործընթաց կսկսվի այն դեպքում, եթե կաշառք տալու, կաշառք ստանալու, փողերի լվացման որևէ գործով օրինակ, անձին մեղադրանք առաջադրվի, և  նրան ենթադրյալ պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի չափը վարույթը նախաձեռնելու պահին չհիմնավորվի իր օրինական եկամուտներով 50 մլն և ավելի դրամով: Այսինքն ինչ-որ պաշտոնատար անձին փողերի լվացման համար առաջադրվի մեղադրանք, և տվյալ քրեական գործով երևա, որ անձն իրականացրել է փողերի լվացում, որը 100.000 դոլարը գերազանցում է, ունի էլի անշարժ գույք, արժեթղթեր մեծ թվով սեփականություն և այլն, որոնք որևէ կերպ օրինական եկամուտներով չեն հիմնավորվում, նույնիսկ միլիարդավոր դրամների ծավալով չի հիմնավորվում այդ գույքը: Ուսումնասիրությունը սկսվում է հենց այդ գույքի մասով»,-մանրամասնեց նախարարը: Տվյալ պարագայում անձին կառաջարկվի ներկայացնել հայտարարագիր, կամ փաստաթղթեր, որով կարող է հերքվել առկա գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը: Եվ, եթե չի հերքվում, կարող է նաև քաղաքացիական հայց ներկայացվել դատարան, հաշտության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: Սա ենթադրում է, որ տվյալ անձը  պարտավոր է իրեն փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել, այդ թվում արտասահմանում գտնվող գույքը, բանկային հաշիվները: Եվ դրա նվազագույնը՝ 75, երբեմն նաև 100 տոկոսը փոխանցի պետությանը: Սա, ըստ Ռուստամ Բադասյանի, քրեական գործի ընթացքի վրա չի ազդելու: «Մի կողմից պետք է հակակոռուպցիոն քրեական գործերը գնան առաջ, երկրորդ, լուրջ հետաքննություն պետք է տեղի ունենա: Պետք է արձանագրել, որ գույքի վերադարձը երևէ կերպ ազդեցություն չի ունենա քրեական վարույթի վրա, եթե այն կա հընթացս: Այսինքն քրեական պատասխանատվությունը առանձին թեմա է, ապօրինի գույքի վերադարձը՝ առանձին»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Եթե անձը պաշտոնատար անձ չէ, կան դեպքեր, որ նրա նկատմամբ կարող է ապօրինի գույքի բռնագանձման պահանջ ծագել: Հիմնական ազդակներն, ըստ Արդարադատության նախարարի, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական ենթամշակույթի հետ կապված հոդվածների առկայությունն է: Զրույցի ընթացքում նախարար Բադասյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա օրերին ապօրինի գույքի բռնագանձման հայցերի սպասել պետք չէ: Դրանք հավանաբար կլինեն 2021 թվականի ընթացքում:
23:50 - 11 մայիսի, 2020
Բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին. նախարար

 |armenpress.am|

Բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատում է, որ դատական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով՝ դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը: Այս մասին նա ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը։ Բադասյանը  նախ նշեց, որ Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով հիմնականում երեք մեխանիզմ է ֆիքսվել, որոնցից առաջինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջոցով դատավորի գույքային դրության ստուգում: «Երկրորդ մեխանիզմը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի գործունեությունն է լինելու: Հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնք պետք է ընտրվեն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Նրանցից 3-ը դատավոր են, 2-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սա միտումնավոր է արվում, որ գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ»,-ասաց նախարարը: Գնահատման հանձնաժողովի հիմնական առաքելությունը բացարձակապես կարգապահական վարույթ հարուցելը չէ, սակայն դա էլ է հնարավոր: Այն հետևելու է, թե դատավորի կողմից որքանով են ողջամիտ ժամկետը պահպանվում, արդյոք դատական ակտերը համապատասխանում են հիմնավորվածության չափանիշներին, արդյոք դատավորի կողմից պահպանվում են էթիկայի նորմերը, վարքագծի կանոնները: Դրա հիման վրա վարվելու է դատավորների առաջխաղացման ցուցակը, որոշվելու են վերապատրաստման դասերը: Փաշինյանը հետաքրքվեց, եթե դրա հիման վրա ֆիքսվի, որ դատավորն իր նախկին դատավճիտներում խախտումներ է արել, ապա ինչպե՞ս է լինելու: Նախարարը պատասխանեց, որ եթե չեն անցել վաղեմության ժամկետները, ապա դատավորն իրավունք ունի դիմելու Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որն էլ երրորդ գործիքն է: Հանձնաժողովն էլ իրավունքի ունի կարգապահական վարույթ հարուցել և դրանով միջնորդություն ներկայացնել ԲԴԽ: Էթիկայի և կարգապահական հանձնաժողովը բաղկացած է լինելու 8 անդամից: 6 դատավորները ներառական ընտրված են լինելու տարբեր ատյաններից և տարբեր մասնագիտացումներից և 2 դատավորներ լինելու են քաղհասարակության ներկայացուցիչներ: «Եթե նայենք դատական օրենսգրքի պատկերը, մեկ բառով ամբողջ դատական համակարգի, ինչ բառ ուզում է օգտագործենք՝ բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը, վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին: Եվ սա կարծում եմ, որ լավագույն ստանդարտն է:  Վենետիկի հանձնաժողովը նշում է իր կարծիքում, որ հենց դատական համակարգը, երաշխավորելով իր համակարգի անկախությունը, զբաղվի նմանատիպ հարցերով և գործադիր իշխանության դերը հասցվի նվազագույնի»,-ասաց Բադասյանը: «Դա մեր քաղաքական կամքն է»,-ասաց վարչապետն ու նկատեց, որ քաղաքացիների մոտ հարց կառաջանա՝ պարզ չէ՞, որ դատական համակարգն ինքն իրեն կպաշտպանի, և ինքնամաքրման գործընթաց չի անցնի: Նա հարցրեց, թե ինչու՞ է դատական համակարգը շահագրգռված լինելու, որ այդ ինքնամաքրումը լինի: Բադասյանը նշեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար մարմին է, դա մի երաշխիք, որ կաշխատի: Մյուս երկու հանձնաժողովներում դատավորներից բացի այլ անդամներ ևս կան: Նախարարը կարծում է նաև, որ  դատական համակարգում կան այն մարդիկ, որոնք ևս իրենց համակարգի մասին մտածում են, իրենց համակարգի բարեփոխման, հեղինակության համար իրենք էլ են մտահոգված:
21:50 - 11 մայիսի, 2020
Առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ համատարած վեթթինգ իրականացնել. Բադասյան

 |armenpress.am|

Առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ համատարած վեթթինգ իրականացնել. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ ներկայումս Դատական օրենսգրքում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական, իսկ համատարած վեթթինգը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ավելին՝ այն հնարավոր չէ առանց Սահմանդրությունը փոխելու: Այս մասին նախարարն ասաց Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը: «Ինչպե՞ս ենք անելու, որ վատ դատավորները գնան համակարգից, որը մենք հասկանում ենք վեթթինգ անվան ներքո»,-հետաքրքրվեց վարչապետը: Բադասյանն անդրադարձավ այդ առումով Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններին: «Առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: Դատավորները բավականին վաղուց ներկայացնում են իրենց գույքի, եկամուտների հայտարարագիր: Նախկինում ներկայացնում էին Էթիկայի հանձնաժողով, հիմա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ի՞նչն է փոխվել. առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և դրա վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր և բացատրություններ չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»,-ասաց նախարարը: Նա պարզաբանեց՝ օրինակ, եթե դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, սակայն դա անձի այդ տարում ստացած եկամուտներով չի հիմնավորվում, դա վարքագծի կանոն է: Եվ դրա վերաբերյալ պատշաճ բացատրություն չներկայացնելը կամ հայտարարագրում տեղեկություն թաքցնելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության կամ կարգապահական պատասխանատվության: Փաշինյանը հետաքրքրվեց. «Կարգապահական վարույթ կարող է արդյոք հարուցվել 2012-ի համար: Դատավորը չի կարող բացատրություն տալ օրինակ 2013-ին ձեռք բերած գույքի համար»: Նախարարը նշեց՝ այստեղ է հիմնական քննադատության առարկան: «Նշում են, որ հետադարձ ուժը չի կիրառվում: Բայց պետք է նշել, որ, եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած՝ մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետևանքների: Բայց դա մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են Սահմանադրական փոփոխություններ: Այսինքն, առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթթինգ, պայմանական անվանենք համատարած վեթթինգ»: Նա ներկայացրեց Ալբանիայի փորձը, որտեղ ստեղծվել է հատուկ մարմին, որի կարգավիճակը Սահմանադրությամբ հավասարեցված է եղել դատական ատյանին: Եվ ստեղծվել է մեկ այլ մարմին, որտեղ վերաքննության կարգով քննարկվել են դատավորների վեթթինգի հետ կապված վեճերը: « Ի՞նչն է այդ համակարգի թերությունը, և ի՞նչը պետք է փոխվի: Սահմանադրությամբ պետք է սահմանվեն այդպիսի հատուկ մարմիններ, լիազորությունների շրջանակ: Իրականում մեզ ոչինչ չի խանագարում, որպեսզի նաև հաշվի առնելով վատ փորձը, ճիշտ մոդելով համատարած վեթթինգի հարցին անդրադառնանք՝ սահմանադրական փոփոխություններով: Սակայն կարծում եմ, որ դատական օրենսգրքի այն մեխանիզմները, որոնք դրված են, թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական»,-ասաց նախարարը: Վարչապետը նկատեց՝ միանգամից և ամբողջական վեթթինգը կարող է 4-5 տարի տևել ու հետաքրքրվեց, թե Ալբանիայում քանի տարի է եղել: Բադասյանը պատասխանեց՝ Ալբանիայում սկզբում նախատեսել են 5 տարի, հետո երկարաձգելու անհրաժեշտություն է առաջացել:
21:23 - 11 մայիսի, 2020
Դատավորների թվի ավելացում, ծանրաբեռնվածության նվազեցում. Բադասյանը ներկայացրեց բարեփոխումները

 |armenpress.am|

Դատավորների թվի ավելացում, ծանրաբեռնվածության նվազեցում. Բադասյանը ներկայացրեց բարեփոխումները |armenpress.am|

armenpress.am: Պետությունը արդեն կատարել և դեռ նախատեսում է որոշ գործառույթների թվայնացման միջոցով դատավորների ծանրաբեռնվածության նվազում, դատավորների թվի ավելացում: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը: Բադասյանը նշեց՝ թվայնացման գործընթացն արագացվում է, ավելի ճիշտ՝ սկսվում է 0-ից: «Էլեկտրոնային եղանակով հայցի ներկայացումը, քննարկումը, վերջնական դատական ակտի կայացումը և դատական ակտը  համակարգից դուրս հանելը թվայնացված չէ: Արդեն առաջին քայլն արված է, վճարման կարգադրությունների գործընթացն ամբողջությամբ թվայնացված է»,-ասաց նախարարը: Վարչապետ հետաքրքրվեց, թե դա մարդու կյանքում ինչ է փոխում: Բադասյանն արձագանքեց՝ դա մարդու կյանքում անուղղակի փոփոխություն  է մտցնում: Նա նկատեց՝ հաճախ անձն իր իրավունքների համար դիմում է դատարան, սակայն դատավորն իր վարույթում կարող է ունենալ 2000-3000 գործ, թղթաբանությունն է շատ լինում: Նախարարը նշեց՝ վճարման կարգադրությունները հիմնված են անվիճելի վճարային պարտավորությունների վրա, այսինքն այդտեղ, որպես այդպիսին, վեճ չկա: «Եթե դատավորը կրճատի իր ժամանակը  այդ գործիքների  վրա, կկարողանա ուշադրություն դարձնել այն վեճերին, որտեղ իրավունքների  խախտում կա: Սրանով թեթևացնում ենք դատավորի բեռը, որպեսզի դատավորը կարողանա իրական վեճ պարունակող գործերով ավելի մեծ ուշադրություն դարձնել»,-ասաց նա ու նշեց՝ այս պահին Աջափնյակի դատարանում դա կիրառվում է, նախատեսում են կիրառել Երևանի բոլոր դատարաններում: Վարապետի համապատասխան որոշմամբ աշխատանքային խումբ է աշխատում քրեական դատավորության ողջ գործընթացը թվայնացնելու, տեխնիկական պահանջները մշակելու ուղղությամբ:  Նախարարը տեղեկացրեց նաև, որ ԲԴԽ-ն առաջարկել է նաև 6-ով ավելացնել Վարչական, Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը, 6-ով՝ Առաջին ատյանում քաղաքացիական գործեր քննող դատավորների թիվը, որը ևս կբերի ծանրաբեռնվածության նվազեցման: Վստահ լինելու համար, որ արժանի դատավորներն են համալրելու բարեփոխված դատական համակարգը, նախարարությունը նաև ներդրել է երկու գործիք Դատական օրենսգրքում: «Դա համարում ենք թեկնածուների բարեվարքության ստուգում: Առաջինը՝ հոգեբանական թեստավորումն է, այն հիմա էլ է իրականացվում է, սակայն դա, կարելի է ասել, որ ձևական բնույթ է կրում: Ցանկացած թեկնածու անցնելու է լուրջ ծրագրով, լավագույն միջազգային փորձով հոգեբանական թեստավորում,  և ԲԴԽ-ն թեկնածության քննարկման ժամանակ ունենալու է խորհրդատվական եզրակացություն: Բարեվարքության ստուգումը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր թեկնածու լրացնում է հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ են պարունակվում անձի նախորդ գործունեությունների, կարգապահական պատասխանատվության մասին, իր և ընտանիքի գույքային դրության մասին, օրինակ, թե իր օրինական եկամուտներով հիմնավորվում է գույքը, թե ոչ»,-ասաց նախարարը: Փաշինյանը հարցրեց. «Իսկ այդ գույքային վիճակի հայտարարագիրը և իրականությունը համեմատելու ռեալ գործուն մեխանիզմներ ունե՞նք»: Բադասյանը պատասխանեց՝ այո, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ունի հասանելիություն, ֆինանսական տվյալներին մատչելիություն:
20:51 - 11 մայիսի, 2020
Նախատեսվում է դատավորների աշխատավարձի բարձրացում. վարչապետը և նախարարը քննարկեցին բարեփոխումները

 |armenpress.am|

Նախատեսվում է դատավորների աշխատավարձի բարձրացում. վարչապետը և նախարարը քննարկեցին բարեփոխումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյան վեթթինգի գործընթացում առավել կարևորում է ոչ թե այն, թե ով է լքելու համակարգը, այլ թե ով է համալրելու. այդ նպատակով դատական համակարգը գրավիչ է դարձվում լավ դատավորների համար: Բադասյանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը: Վարչապետը նշեց՝ կառավարության գործունեության զեկույցի քննարկման ժամանակ էլ զգացել է, որ իշխանությունը բավարար մասշտաբով չի  լուսաբանել դատական օրենսգրքում տեղի ունեցած և արդեն ուժի մեջ մտած փոփոխությունները: Նա նկատեց՝ շատերն ասում են, թե կառավարությունը վեթթինգ է խոստացել, սակայն մոռացել խոսումը: «Ես կուզենայի, որ զրույցի ընթացքում մանրամասնեինք, թե ինչ փոփոխություններ են ենթադրվում դատական համակարգում Դատական օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո»,-ասաց նա: Փաշինյանն ընդգծեց նաև, որ աշխարհում եղել են վեթթինգի փորձեր, որոնց իմաստը եղել է ամբողջ դատական համակարգը դնել մի կողմ, եղել է իրավիճակ, որ երկրում վակուում է առաջացել, երկրում ընդհանրապես դատարան չի եղել, արդյունքում 10 անարդարների հետ 10 արդարների էլ են դուրս մղել համակարգից: Բադասյանն արձագանքեց. «Իմ կարծիքով ավելի կարևոր է, թե ոչ թե ով է լքելու դատական համակարգը, այլ, թե ով է համալրելու դատական համակարգը»: Նա հնչեցրեց մի քանի թիվ, բարեփոխում, որով դատական համակարգի գրավչությունը բարձրացնելու են և վստահ են լինելու, որ կարող են ունենալ պատասխանը հարցի, թե ով է համալրելու դատական համակարգը: «Մենք ունենք 244 դատավոր, որոնցից 183-ը Առաջին ատյանի դատարանում, 44-ը Վերաքննիչում, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում: Ի՞նչը պետք է փոխվի, որ դատական համակարգը գրավիչ լինի մասնագետների համար: Ընդ որում, իմ հնչեցրած թվերից ունենք 7 թափուր հաստիք: Վերջին 2 տարվա ընթացքում այն հավակնորդների թիվը, որոնք հաղթահարել են թեստավորման փուլը և ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում, 30  է: Այսինքն, վերջին 2 տարում ունենք 30 հավականորդ, ընդ որում մի մասը դեռ չի ավարտել ուսումնառությունը»,-ասաց նախարարը: Վարչապետը հետաքրքրվեց, թե այդ թիվն ինչի մասին է խոսում: Բադասյանը արձագանքեց՝ դա շատ ցածր թիվ է: Դա ևս մեկ վկայություն է, որ դատական համակարգը մեծ թվով լավ մասնագետների համար գրավիչ չէ: «Մասնակցության ցածր մակարդակ կա, ինչն առաջին ազդակն է, որ լուրջ փոփոխությունների պետք է գնանք: Կարծում եմ ՝ առաջին պայմանը արժանի աշխատավարձն է, վարձատրությունն է: Արդեն ունենք կոնկրետ ձևակերպված փաստաթուղթ: Դատական դեպարտամենտը նաև մեր հորդորով ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերով դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ: Դա ենթադրում է, որ եթե կառավարության կողմից ընդունվի, 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, 2021-ին՝ 60 տոկոսով և 2022-ին 70 տոկոսով»,-ասաց Բադասյանը: Այժմ Առաջին ատյանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 հազար դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 հազար դրամ, Վճռաբեկինը՝ 760 հազար: Եթե 2020-ին աշխատավարձի բարձրացումը տեղի ունենա, ապա աշխատավարձը կկազմի արդեն 991 հազար դրամ, 2021-ին՝ 1 մլն 57 հազար, 2022-ին ՝ 1 մլն 123 հազար դրամ: Փաշինյանը նկատեց՝ դատավորների աշխատավարձերի բարձրացումն արվում է ոչ թե դատավորների համար, այլ այն բազմահազարանոց քաղաքացիների համար, որոնք վարչապետին, նախարարին դիմում են գրում, ասում, թե դատարանը անարդար լուծում է տվել որևէ հարցի: «Պարզ է, որ դա արվում է նաև դատավորի համար, սակայն դա արվում է նրա համար, որ դատավորի աշխատանքն այնքան գրավիչ լինի, որ գան ներգրավվեն ամենաբարձր մակարդակի մասնագետները: Սա արվում է նրա համար, որ դատական համակարգի որոշումներից բավարարված լինեք և վստահ լինեք, որ դա արդար, օրինական որոշում է»,-ասաց վարչապետը:
20:16 - 11 մայիսի, 2020
Բադասյանը կասկած չունի քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքի արդյունավետության հետ կապված |armenpress.am|

Բադասյանը կասկած չունի քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքի արդյունավետության հետ կապված |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքի արդյունավետության հետ կապված կասկածներ չունի, այդ ենթամշակույթը կրող անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Այս մասին ԱԺ-ում Բադասյանն ասաց՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:  Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ  Հայաստանում վերջերս օրենքով քրեականացվեց քրեական ենթամշակույթը: Նա հետաքրքրվեց՝ քրեական ենթամշակույթ կրող քանի՞ անձ է կանչվել պատասխանավության, ի՞նչ գործողություններ են կատարվել, և նախարարն ինչպե՞ս է գնահատում արդյունքը:  «Ես հիշում եմ, որ երբ ԱԺ դահլիճում քննարկում էինք նախագիծը, միանշանակ պնդումներ եղան, որ այն չի աշխատի ընդունման դեպքում: Ես կարծում եմ, որ այն միանշանակ աշխատելու է, և միանշանակ ունենալու ենք քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքեր: Հետևենք համբերատար, կարծում եմ՝ կլինեն այդ դեպքերը, կարձանագրենք»,-ասաց Բադասյանը:  Նախարարը հիշեցրեց, որ օրենքն ուժի մեջ է մտել փետրվարի 22-ին, և կարճ ժամանակում որևէ ֆանտաստիկ սցենարով հնարավոր չէր ունենալ քրեական պատասխանատվության ենթարկված անձ: «Ամենաշատը կարելի է ունենալ քրեական գործ, լավագույն սցենարում՝ առաջադրված մեղադրանք:  Իմ տեղեկություններով՝ կան մի քանի քրեական գործեր հարուցված»,-ասաց նախարարը:
16:01 - 07 մայիսի, 2020
Դատապարտված և կալանավորված որևէ անձի մոտ մինչև օրս կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|

Դատապարտված և կալանավորված որևէ անձի մոտ մինչև օրս կորոնավիրուս չի հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև օրս կալանավորված և դատապարտված որևէ անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել՝ թեև քրեակատարողական ծառայողների շրջանում կան դեպքեր: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը՝ պաատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին: Նա, մասնավորապես, նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ հարազատներին չեն թողնում հանձնուքներ տալ կալանավորված և դատապարտված անձանց, սակայն ոմանք քրեակատարողական հիմնարկի դիմացի խանութից կարողանում են բանկային քարտով առևտուր անել և ստանալ ապրանքը: Բադասյանը արձագանքեց՝ դիմացի խանութի խնդիր չկա: Համապատասխան հայտ է լրացվում, այդ հայտի հիման վրա հնարավոր է լինում ձեռք բերել ապրանքներ, այդ ապրանքները մեկ օր պահել, բոլոր ախտահանման աշխատանքները կատարել, հետո նոր մուտք անել և  հանձնել դատապարտյալին: «Հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր որևէ դատապարտված  և կալանավորված անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք նմանատիպ դեպքեր»,-ասաց նախարարը: Երեկվա՝ մայիսի 6-ի դրությամբ առկա է 2 142 դատապարտված և կալանավորված անձ: Նախարարը նկատեց՝ եթե նրանց հարազատները գնան, հանձնուքներով մտնեն ՔԿՀ, հնարավոր շփում լինի ծառայողների հետ, արդյունքում վարակի տարածման ինտենսիվության բարձր ցուցանիշներ կարձանագրվեն:
13:14 - 07 մայիսի, 2020
Ամառվա ընթացքում բոլոր ՔԿՀ-ները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի |hetq.am|

Ամառվա ընթացքում բոլոր ՔԿՀ-ները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի |hetq.am|

hetq.am: Ամառվա ընթացքում Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի: Այս մասին խորհրդարանում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցադրման, թե որ ՔԿՀ-ներն են անցել սննդի մատակարարման նոր համակարգի: Բադասյանի խոսքով` այժմ մասնավոր ընկերությունների հետ համագործակցում է 9 ՔԿՀ, դրանք են` «Արմավիր», «Աբովյան», «Նուբարաշեն», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Հրազդան» և «Սևան»: Ակնկալվում է, որ  հունիսից այդ համակարգին անցում կկատարեն նաև «Կոշ», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ները։ Ինչ վերաբերում է  «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների փակման և նոր ՔԿՀ կառուցելուն, նախարարն ասաց, որ այն ներկայացված է նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրում, քննարկվում է կառավարությունում: Բադասյանի խոսքով` արվում է առավելագույնը, որ այդ երկու ՔԿՀ-ների փոխարեն կառուցվի ժամանակակից պայմաններով ՔԿՀ: Հիշեցնենք, որ խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2019 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հետաքրքրվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետներից, ասելով, որ քաղաքացիները մեղադրում են իշխող ուժին արագ չարձագանքելու համար: Պատգամավորը նաև ահազանգեր էր ստացել, որ օրենքի ընդունումից հետո որոշ անձինք իրենց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերումը փորձում են ինչ-որ կերպ օրինականացնել: «Նրանք, ովքեր կեղծ պայմանագրեր են կնքում, մեր աշխատանքը հեշտացնելու են, որովհետև բավական լավ ապացույցներ են հավաքվում ապօրինի գույքի մասին: Ինչ վերաբերում է գույքի` բարեխիղճ ձեռքբերողին, ոչ մի պատշաճ գույք ձեռք բերող առանց տարրական անհրաժեշտ փաստաթղթերի գույք ձեռք չի բերի, նման ռիսկի չի գնա, բայց որոշակի աշխատանքներ տարվում են, ձեռնարկ է պատրաստվում, թե որ դեպքերում պետք է էդ ազդակները ճիշտ մարմիններին ուղղորդվեն, որ նման ռիսկերը չեզոքացվեն»,-ասաց Ռուստամ Բադասյանը: Նախարարը նաև մանրամասնեց`օրենքի ստորագրման և ուժի մեջ մտնելու դեպքում որոշակի ժամկետ կա և մոտ երեք-չորս ամսվա աշխատանք՝  մինչև օրենքն ամբողջ ծավալով գործի: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հետաքրքրվեց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումներից: Արդարադատության նախարարն արձագանքեց` աշխատանքներ են տարվում հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը պետք է նախնական տեսքով պատրաստ լինի մինչև սեպետմբեր, այնուհետև ներկայացվի հանրային քննարկման: «Հիմա համավարակի պատճառով ֆիզիկապես չենք իրականացնում նիստերը, տեսակապով ենք քննարկում, բայց ամեն շաբաթ նիստ ենք անում»,-եզրափակեց նա:
13:04 - 07 մայիսի, 2020
Ապօրինի գույքի բռնագանձման օրենք, հակակառուպցիոն ռազավարություն. նախարարի զեկույցը |armenpress.am|

Ապօրինի գույքի բռնագանձման օրենք, հակակառուպցիոն ռազավարություն. նախարարի զեկույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար 2019-ին ձեռնարկվել են մի խումբ միջոցառումներ, որոնք շարունակվում են նաև 2020-ին, դրանցից են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի մշակումն ու ընդունումը, իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտի ներդրումը և այլն: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը՝ ԱԺ-ում կառավարության 2019 թվականին ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս: «2019-ի հոկտեմբերին լայնամասշտաբ հանրային քննարկումներից, ներառական քննարկումներից և միջազգային փորձաքննություններից հետո կառավարությունը հաստատել է հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը: Կառավարության այս ռազմավարությամբ հիմնական խնդիրը, որ լուծվել է, ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն մարմինների շրջանակի ստեղծման նախատեսումն է և այդ առումով գործողությունների հաջորդականությունը»,-ասաց Բադասյանը: Նա հիշեցրեց՝ արդեն ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Դեռ նախատեսվում է 2021-ին ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության գործառույթ պետք է ունենա, Գլխավոր դատախազության կազմում հակակոռուպցիոն հատուկ ստորաբաժանում և հակակոռուպցիոն դատարան: Հաջորդ խումբ միջոցառումներն ուղղված են եղել կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման նպատակով ներդրվել են համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ: Ներդրվել է շահերի բախման հայտարարագրի ինստիտուտը: Նախարարը հիշեցրեց նաև իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին: Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության հաջորդ ուղղությունը եղել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավմանն ուղղված գործիքակազմերի ստեղծումը, մշակվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, և ընդունվել  ԱԺ-ի կողմից: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում ազդարարների ինստիուտի դերը կարևորելով՝ 2019 թվականին մայիսի 21-ին գործարկվել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը: Բադասյանը նշեց նաև, որ «Transparency international»  կոռուպցիայի ընկալման համաթիվ 2019 թվականի զեկույցով արձանագրվել է, որ Հայաստանն իր դիրքերը նախորդ տարվա համեմատությամբ բարելավել է միանգամից 28 հորիզոնականով, ընդ որում կոռուպցիայի ընկալման համաթվի միավորը 1 տարվա ընթացքում բարձրացվել է 7-ով: Սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ ցուցանիշ է:
12:26 - 07 մայիսի, 2020
Ռուստամ Բադասյանը ներկայացրեց գողացված ակտիվների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները
 |armtimes.com|

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց գողացված ակտիվների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեջբերեց երեկվա իր հայտարարությունը ակտիվների մասին։ Նա հետաքրքրվեց, թե ՀՀ-ի սահմաններից դուրս տարված ապօրինի ակտիվների վերադարձման, մասնավորապես՝ այս փուլում դրանց սառեցման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են արվել։ «Արդյո՞ք մինչ այժմ կատարվել է վերոնշյալ ակտիվների տեղակայման բացահայտմանը ուղղված գործողություններ»,- հետաքրքրվեց պատգամավորը։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ ապօրինի գույքը բռնագանձելու համար կա 2 եղանակ․ մեկը՝ քրեադատավարական, մյուսը՝ քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը։ «Քրեական դատավարության առավելությունն այն է, որ միջազգային համագործակցությունը այս եղանակով ավելի հեշտ է, ապացույցներ ձեռք բերելն է հեշտ, եթե խոսքը գնում է արտասահմանում գտնվող ակտիվների մասին։ Էական է, որ քրեական գործի շրջանակներում համապատասխան հարցումներ ուղարկվեն ակտիվների գտնվելու երկրներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հնարավոր է նաեւ սառեցման «օրդերներ» ուղարկել՝ կախված տարբեր երկրներից։ Նա ասաց, որ այդ հարցն ավելի իրավական դաշտում է բայց եւ հայտարարեց, թե վստահ է, որ իրավապահ մարմինների կողմից նման աշխատանքներ կատարվում են գույքերը տեղակայելու մասով։ Հարցին, թե մենք գործընթացի ակտիվ փուլու՞մ ենք, Բադասյանը տվեց դրական պատասխան։ «Ես վստահ եմ, որ մենք ակտիվ փուլում ենք, կոնկրետ գործողություններ արվում են, որովհետեւ հնարավոր չէ մեծածավալ քրեական գործ ունենալ ու նման գործողություններ չկատարել, բայց կարծում եմ՝ կոնկրետ պատասխան ունենալու համար պետք է սպասենք նախաքննությունների ավարտին»,- եզրափակեց նախարարը։
19:13 - 06 մայիսի, 2020
Շնորհակալ եմ բարեխիղճ լրագրողներին պրոֆեսիոնալիզմի համար. Ռուստամ Բադասյան

Շնորհակալ եմ բարեխիղճ լրագրողներին պրոֆեսիոնալիզմի համար. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարդատաության նախարար Ռուստամ Բադասյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին շնորհավորել է  Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և բարեխիղճ լրագրողներին շնորհակալություն հայտնել պրոֆեսիոնալիզմի ու կատարած անգնահատելի աշխատանքի համար: Ռուստամ Բադասյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ՝ նկատելով, որ մամուլի ազատության համատեքստում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը: Արդարադատության նախարարը նաև նշել է. «Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը 80-րդն էր: Սա Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ցուցիչն ու արձանագրումն է: Վերջերս Հայաստանի կառավարության կողմից մամուլի կարևորությունն ընդգծող հերթական քայլը կատարվեց և լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալները դարձան հասանելի՝ անվճար հիմունքով: Այս բարեփոխումը նախաձեռնեցինք այն համոզումով, որ կամրապնդենք հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստենք լրատվամիջոցների կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն: Այս նպատակին ուղղված մեր բարեփոխումները շարունակական են լինելու: Միաժամանակ, չենք կարող չնկատել ոլորտում առկա խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են նաև մասնագիտացված միջազգային կազմակերպությունները: Լուրջ անելիքներ ունենք ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: Վստահ եմ, սա ևս համատեղ ուժերով կհաղթահարենք և էլ ավելի կբարելավենք մամուլի ազատության վիճակը»:
14:37 - 03 մայիսի, 2020
Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով․ ԱՆ խոսնակ

Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով․ ԱՆ խոսնակ

ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Սիրելի՛ գործընկերներ, ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող տեղեկության, նշեմ, որ Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով, իսկ գլխավոր քարտուղարի դեպքում՝ նախարարն առհասարակ մասնակցություն չունի: Երկու թափուր հաստիքների համար տարբեր ժամանակներում նախապես մրցույթներ են հայտարարված եղել, որոնց մասնակցելու համար առանձին-առանձին հայտ են ներկայացրել հինգից ավելի անձինք: Բոլոր հայտատուներն անցել են թեստավորման, իսկ այդ փուլը հաղթահարելուց հետո նաև հարցազրույցի փուլերը: Մրցույթն անցկացրել են մրցութային հանձնաժողովները: Հաղթող ճանաչված անձանց գործունեությունը որևէ օրենսդրական կարգավորմամբ արգելված չէ, առկա չէ շահերի բախման իրավիճակ»:
18:59 - 26 ապրիլի, 2020