Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Թուրքիան Միջերկրածովում հանքախուզությունը կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը |armenpress.am|

Թուրքիան Միջերկրածովում հանքախուզությունը կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը |armenpress.am|

armenpress.am: «Բարբարոս Հայրեդդին Փաշա» թուրքական նավը, որը նավթի եւ գազի հանքախուզական հետազոտություններ Է կատարում, աշխատանքը Միջերկրածովի արեւելյան մասում կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը: Այդ մասին հաղորդել Է «Հյուրիեթ» թուրքական թերթը: Ավելի վաղ Անկարան հայտարարել Էր այն մասին, որ այդ նավը տարածաշրջանում հետազոտություններ Է անցկացնելու մինչեւ հոկտեմբերի 18-ը: «Բարբարոս Հայրեդդին Փաշա» հետազոտական նավին ուղեկցում են «Տանուկս-1» եւ «Ապոլլո Մուն» օգնական նավերը: Թուրքիայի հանքախուզական գործունեությունն այն շրջանում, որը Հունաստանը համարում Է իր բացառիկ տնտեսական գոտին, հարուցում Է Աթենքի լուրջ դժգոհությունը, սակայն Անկարայում դա համարում են Թուրքիայի շահերի խախտում: Երկու երկրների դիրքորոշումների պատճառով իրադրությունը Արեւելյան Միջերկրականում զգալիորեն բարդացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:28 - 11 հոկտեմբերի, 2020
Պաշտոնական Աթենքը ողջունում է հրադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը |azatutyun.am|

Պաշտոնական Աթենքը ողջունում է հրադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Աթենքը ողջունում է հրադադարի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն, որպեսզի ապահովվի խաղաղ կարգավորումը», - ասվում է Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ֆոնին կտրուկ սրվել էին Բաքվի և Աթենքի հարաբերությունները: Ադրբեջանի իշխանությունները Հունաստանին մեղադրել էին «հաքերային հարձակումների», երկրի տարածքում «զինյալների ներկայությունը հանդուրժելու» համար: Հունաստանի կառավարությունը, անհիմն որակելով այդ պնդումները, հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին և պաշտոնական բողոքի նոտա փոխանցել Բաքվին: Ադրբեջանի իշխանությունները ի պատասխան իրենց դեսպանին են հետ կանչել Աթենքից:
16:19 - 10 հոկտեմբերի, 2020
ԼՂ հակամարտության գոտում ռազմագործողությունների արտաքին հրահրումը պետք է դադարի. Հունաստանի վարչապետ

 |armenpress.am|

ԼՂ հակամարտության գոտում ռազմագործողությունների արտաքին հրահրումը պետք է դադարի. Հունաստանի վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հայտարարությունների ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը։ Միցոտակիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված մտահոգիչ և ողբերգական զարգացումները, շարունակվող արյունահեղությունը, որը բացի հումանիտար հարթությունից, ապակայունացնում է ողջ տարածաշրջանը: «Մենք բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից ենք։ Պետք է դադարեն նաև ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները: Մենք սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների զինադադարի և խաղաղ գործընթացը վերսկսելու կոչերին»,- ընդգծել է Հունաստանի վարչապետը:
21:32 - 08 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը հետ է կանչել դեսպանին Հունաստանից |azatutyun.am|

Ադրբեջանը հետ է կանչել դեսպանին Հունաստանից |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել դեսպանին Հունաստանից: Այդ որոշումն, ըստ «Թրենդ» գործակալության, Բաքուն ընդունել է այն բանից հետո, երբ Հունաստանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին: Reuters գործակալության փոխանցմամբ, Աթենքը որոշել է հետ կանչել դեսպանին «Ադրբեջանի կառավարությունից հնչող անհիմն և վիրավորական հայտարարությունների պատճառով»։ Այդ հայտարարություններում ադրբեջանական կողմը պնդել է, թե Հունաստանն, իբր, «հանդուրժում է զինյալների ներկայությունն իր տարածքում»: Հունաստանի արտգործնախարարարությունը Բաքվին պաշտոնական բողոքի նոտա է փոխանցել։ «Թրենդ»-ն այսօր հաղորդում է, թե «Ադրբեջանը Հունաստանի ԱԳՆ-ին տեղեկություններ է փոխանցել այն մասին, որ «այլ պետություններից, այդ թվում՝ Հունաստանից, ծագումով հայեր են տեղափոխվում Ադրբեջանի գրավյալ տարածքներ»:
16:16 - 08 հոկտեմբերի, 2020
Հունաստանի հայերը հայտարարել են Լեռնային Ղարաբաղ կամավորականների զորակոչի մասին |lragir.am|

Հունաստանի հայերը հայտարարել են Լեռնային Ղարաբաղ կամավորականների զորակոչի մասին |lragir.am|

lragir.am: Հունաստանում գտնվող հայկական սփյուռքը կոչ է անում հայրենակիցներին կամավոր կերպով մեկնել հայկական բանակ` Ադրբեջանի դեմ ռազմական հակամարտության կապակցությամբ, հայտնել է Աթենքի «Հայաստան» մշակութային կենտրոնի ղեկավար Մինաս Հովհաննիսյանը: Նրա խոսքով` կամավորականների զորակոչը հայտարարվել էր երեք օր առաջ, այժմ գրանցվել է ավելի քան 100 մարդ: Մշակույթի կենտրոնի ակտիվիստներից Մինաս Սահակյանի խոսքով` կամավորները հիմնականում հայերը են` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ երկքաղաքացիություն ունեցողներ: «Կան նաեւ հույներ»,- «ՌԻԱ Նովոստի»-ն փոխանցում է Սահակյանի խոսքերը: Նրա խոսքով` հիմնականում երիտասարդներ են գնում, բայց կան նաեւ 40 տարեկան մարդիկ: «Կանայք կան: 42-ամյա մի կին գրանցվել է որպես կամավոր` ամուսնացած, ունի երեխա, նա գնում է բանակ` օգնելու: 18 տարեկան աղջնակ կա: Իմ աղջիկը եւս որպես կամավոր է գնում»,- ասել է Սահակյանը: Նրա խոսքով` կամավորների զորակոչը հայտարարվել է ամբողջ աշխարհում: «Ամերիկայում հաշվառված է 10 հազար մարդ: Առաջին ինքնաթիռն արդեն թռել է Հայաստան: Ամերիկայում ավելի քան մեկ միլիոն հայ է ապրում: Ֆրանսիայում կան շատ կամավորներ: Ռուսաստանում հինգ հազար մարդ է գրանցվել որպես կամավոր»,- ասել է նա: Աղո անունով 30-ամյա հայը, ով գրանցվել է որպես կամավոր, ասել է, որ իր ընտանիքը 20 տարի ապրում է Հունաստանում: «Ես 12 ամիս ծառայել եմ հունական բանակի զրահատանկային ստորաբաժանումներում` Էվրոսում` Թուրքիայի հետ սահմանին: Ես ռազմական պատրաստություն ունեմ, զենքի հետ վարվել գիտեմ: Բայց երբ ես բանակում էի 11 տարի առաջ, այդպիսի բախումներ չեն եղել, երբ կրակեն միմյանց վրա»,- ասել է Աղոն: Ծնողներն անհանգստացած են, բայց սատարում են որդու որոշումը, ասել է Աղոն: «Մայրս անհանգստացած է, բայց ասաց, որ հպարտ է ինձանով: Կրտսեր եղբայրս նույնպես անհանգստացած է, բայց նա ասում է` գնա: Հայրս մահացել է, երբ ես փոքր էի, իսկ խորթ հայրս, ով հույն է, լիովին աջակցեց ինձ»,- ասել է Աղոն` հավելելով, որ «այսօր-վաղը» սպասում է Հայաստան մեկնելուն:
11:26 - 03 հոկտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց ունեցավ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ: ՀՀ ԱԳ նախարարն իր հույն գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում դիտավորյալ թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:  Երկուստեք լուրջ մտահոգություն հայտնվեց տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության առնչությամբ, այդ թվում օտարերկրյա զինյալ վարձկանների օգտագործման միջոցով: Նախարարը Մնացականյանը ընդգծեց առաջիկա շաբաթների ընթացքում իր հույն գործընկերոջը Երևանում հյուրընկալելու կարևորությունը:
13:50 - 02 հոկտեմբերի, 2020
Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից. Հունաստանի ԱԳՆ-ն՝ ԼՂ իրավիճակի մասին |armenpress.am|

Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից. Հունաստանի ԱԳՆ-ն՝ ԼՂ իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հունաստանը արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարությունից: Հունաստանը համոզված է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների, այլ ոչ թե զենքի միջոցով: Հունաստանը նաև հավանություն չի տալիս լարվածություն առաջացնող ցանկացած երրորդ կողմի միջամտությանը: «Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այս ուղղությամբ գործողություններից և հայտարարություններից»,-ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում: Հունաստանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ նաև տեղեկացրել է, որ Նիկոս Դենդիասի` Երեւան պլանավորված այցը մոտ է: ԱԳՆ-ից տեղեկացրել են նաև, որ նախարարը իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ տեսակոնֆերանս կանցկացնի:
17:11 - 30 սեպտեմբերի, 2020
ԱՄՆ-ն իր ռազմական ավիաբազան Թուրքիայից տեղափոխելու շուրջ բանակցություններ է սկսում |The Times|

ԱՄՆ-ն իր ռազմական ավիաբազան Թուրքիայից տեղափոխելու շուրջ բանակցություններ է սկսում |The Times|

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ Հունաստան կատարելիք այցն օգտագործելու է, որ ուսումնասիրի Թուրքիայում տեղակայված Ինջիրլիք ռազմական ավիաբազայից ամերիկյան առկա հիմնական սարքավորումներն ու գույքը Կրետե տեղափոխելու հնարավորությունը, քանի որ ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Միջերկրականում։ Այս մասին հայտնում է The Times բրիտանական պարբերականը։ ԱՄՆ պետքարտուղարի այցը դիտարկվում է որպես Վաշինգտոնի հատզհետե սպառվող համբերության արտահայտություն՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաարևմտյան հռետորաբանության, ինչպես նաև այն փաստի, որ Էրդողանն անցած տարի որոշեց ձեռք բերել ռուսական հակաօդային համակարգեր՝ հակառակ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների խիստ առարկությունների։  «Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Վաշինգտոնը կարող է Ինջիրլիքից տեղափոխել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զինանոցը, սակայն միայն այն փաստը, որ Պոմպեոն գալիս է այստեղ՝ հաստաելու այն ուղերձը, որ ԱՄՆ-ն ակտիվորեն այլընտանքային տարբերակներ է փնտրում, խայթող հարված է Էրդողանի ուղղությամբ»,-ասել է Աթենքից պաշտպանության հարցերով փորձագետ Աթանասիոս Դրուգոսը։ Ինջիրլիքի ռազմական ավիաբազան, որը ստեղծվել է Սառը պատերազմի ամենասկզբնական փուլում թուրք-սիրիական սահմանի մոտ, երկար ժամանակ կենսական կարևորություն է ունեցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական շահերի առումով։ Ավիաբազան ամենաշատն օգտագործվել է  որպես կայան, որտեղից ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում և Իրաքում տեղակայված զորքերին։  ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների՝ Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Ռոն Ջոնսոնը այս ամիս ենթադրություն է հայտնել, որ ԱՄՆ կարող է դիտարկած լինել այլընտրանք ունենալու հարցը․ խոսքը Սուդայի ծոցի՝ Կրետեի հյուսիսարևմտյան ափին գտնվող ամերիկյան ռազմածովային օբյեկտի մասին է, որտեղ էլ վաղը այցելելու է  Մայք Փոմփեոն։ Սա քարտուղար Փոմփեոյի երկրորդ տարածաշրջանային այցն է երկու շաբաթվա ընթացքում։  «ԱՄՆ հետաքրքրություններն ու ներկայությունը տարածաշրջանում չափազանց կարևոր են։ Սակայն եթե գումարենք Ռուսաստանի և Չինաստանի՝ Արևելյան Միջերկրականում ազդեցություն հաստատելու ջանքերը, Լիբիայում Թուրքիայի առաջխաղացումը և տարածաշրջանում  ապօրինի հորատումները, Փոմփեոյի ժամանումը  չափազանց կարևոր է դառնում»,- նշել է Դրուգոսը։ Նա հավելել է․ «ԱՄՆ ռազմածովային բազան Սուդայի ծոցում այժմ ձեռք է բերում շատ ավելի մեծ և  ռազմավարական առումով կարևոր նշանակություն»։  ՆԱՏՕ անդամ, սակայն դարավոր թշնամիներ Հունաստանի և Թուրքիայի փախհարաբերությունները կտրուկ վատթարացել էին վերջերս, երբ թուրքերը հետախուզական  ​​նավ էին ուղարկել՝ Կրետեի մերձակայքում գազ և նավթ որոնելու համար: Փոմփեոն միջամտել էր ճգնաժամին, ինչը Թուրքիային ստիպել էր հետ քաշել իր հետախուզական ​​նավը, իսկ Հունաստանը համաձայնել էր հաջորդ ամիս բանակցել հետազոտություններ իրականացնելու շուրջ: Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Հունաստանն արդեն հաստատել է, որ  կքննարկի միայն ծովային տարաձայնությունները։ Թուրքիան էլ ցանկանում է բաց բանակցություններ։ «Փոքր է հավանականությունը, որ այս բանակցություններում առաջընթաց կգրանցվի, սակայն այս պահին առնվազն լարվածությունը նվազել է»,- ասել է Դրուգոսը Մայք Փոմփեոն այցելելու է Հունաստանի հյուսիսում գտնվող Թեսալոնիկ քաղաք, որտեղ կստորագրի երկկողմ տեխնոլոգիական համաձայնագիր էներգետիկ կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են Բալկաններում ենթակառուցվածքներ ստեղծելու նախագծեր իրականացնել։   Լուսանկարում՝ Ինջիրլիք ռազմական ավիաբազան  
00:50 - 29 սեպտեմբերի, 2020
Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան |armtimes.com|

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան |armtimes.com|

armtimes.com: Հունաստանը կարող է դիմել Հաագայի միջազգային դատարան Թուրքիայի հետ ջրային տարածքների և բացառիկ տնտեսական գոտու բաժանման հարցում տարաձայնությունների պատճառով:  Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին Հունաստանը Իտալիայի եւ Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայանգիր էր կնքել: Ի պատասխան՝ Անկարան հայտարարել էր, որ չի ճանաչում հույն-եգիպտական համաձայնագիրը եւ իր Oruc Reis անվանումով նավը՝ մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ, իբր սեյսմիկ անվտանգության հետախուզման նպատակով ուղարկել էր Կաստելորիզո կղզու հունական հատված: Իր հերթին, Հունաստանը նախնական պատրաստվածության է բերել իր զինված ուժերը եւ հայտարարել, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները: Սեպտեմբերի 13-ին Oruc Reis- ը վերադարձավ թուրքական Անթալիա նավահանգիստ՝ «պլանային տեխնիկական զննման նպատակով», սակայն Թուրքիան պնդում է, որ Միջերկրական ծովում իր ձեռնարկած սեյսմիկ հետազոտությունները կշարունակվեն: Իրականում, սակայն, թուրքական պնդումները, թե հետազոտություններ են կատարվում, ըստ հունական կողմի, խաբեություն է: Իրականում Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից իրականացվող նավթագազային ապօրինի հորատումներ են տեղի ունենում: Այսօր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճում հայտարարել է, որ կարող է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան այն դեպքում, եթե Թուրքիայի հետ առկա կոնֆլիկտը հնարավոր չլինի լուծել բանակցությունների միջոցով: «Թուրքիայի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը», - ասել է նա եւ հավելել. «Եկեք խոսենք: Եկեք ընդհանուր առմամբ ընդունելի լուծումներ փնտրենք: Եկեք հնարավորություն տանք աշխատել դիվանագիտությանը, բայց եթե, ի վերջո, մենք չկարողանանք համաձայնության գալ, ապա մենք ստիպված կլինենք հույս կապել Հաագայի միջազգային դատարանի որոշման հետ»: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ հակամարտության անընդհատ սրացումը չի կարող շարունակվել: «Ես հրաժարվում եմ հավատալ, որ հարեւանների միջեւ գործընկերությունն անհնար է», - հավելել է նա ՝ վկայակոչելով Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը՝ որպես օրինակ: Այսպիսով, ամիսներ շարունակ թուրք-հունական հարաբերությունների ճգնաժամը չի կարգավորվում։ Հունաստանի մի շարք քաղաքական գործիչներ շարունակում են կոշտ հայտարարություններ անել՝ ի պատասխան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների։ Ավելի վաղ Հունաստանը խնդրել էր հրավիրել ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստ, իսկ Բրյուսելը պատժամիջոցներ էր կիրառել թուրքական էներգետիկ ընկերությունների 2 ղեկավարների նկատմամբ: Անկարան հայտարարել էր, թե սկսելու է արտոնագրեր տրամադրել Հունաստանի տնտեսական գոտու մաս կազմող Միջերկրական ծովի տարածքների հետազոտման եւ զարգացման համար: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ նավը կշարունակի գործել Միջերկրական ծովում եւ Անկարան կսկսի լիցենզիաներ տրամադրել ջրային տարածքում, որը համարում է իր տնտեսական գոտին: «Մենք փոխզիջման չենք գնալու», -Reuters–ի փոխանցմամբ, ասել էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Որպես հաստատում, Անկարան հրապարակել է տեսանյութեր, որոնք ցույց են տալիս գործողությանը մասնակցող հետազոտական նավը, մարտական ինքնաթիռները և Թուրքիայի նավերը: Միևնույն ժամանակ, Եվրամիությունն ինքը արգելել է մուտք գործել ծովի հիշյալ տարածք եւ սառեցրել է թուրքական էներգետիկ ընկերությունների 2 ղեկավարների ակտիվները: Եվրահանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոնը վերջին զարգացումները ծայրաստիճան մտահոգիչ է համարել: Հունաստանի ազգայնական կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը, ըստ թուրքական լրատվամիջոցների, թուրքական աշխատանքների կապակցությամբ սկանդալային հայտարարություն է արել։  Տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում, խոսելով թուրք-հունական հարաբերությունների վերջին զարգացումներից՝ նա նշել է, որ անիմաստ է ակնկալել, թե Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ եւ ժամանակն է, որ հունաստանն ինքնուրույն գործի: Լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե  Հունաստանը խորտակի հունական ջրեր ներխուժած թուրքական  նավը,  կուսակցության նախագահն ասել է, որ հունական նավատորմը բավականաչափ ներուժ ուներ դա անելու համար։  «Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը։ Եթե մենք առաջինը հարվածեինք, նրանք այլեւս չէին կարողանա դուրս գալ Դարդանելից։ Գողերը մեր տուն են ներխուժել, իսկ մենք ոչինչ չենք անում, միայն նայում ենք։ Մենք կարող էինք 5-6 թուրքական նավ ոչնչացնել, եւ թուրքերը այլեւս Էգեյան ծովում չէին հայտնվի»։  Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, թե Հունաստանը դեռ  հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի Արեւելյան Միջերկրական ծովում անօրինական գործողություններից եւ սադրանքներից ու առաջնահերթությունը կտա երկխոսությանը: Դենդիասի հայտարարությունը տարածել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Մենք մտքերի մանրակրկիտ փոխանակություն ունեցանք Արեւելյան Միջերկրականի շուրջ իրադրության եւ Թուրքիայի գործողությունների վերջին զարգացումների վերաբերյալ: Հունաստանը շարունակելու է հավատարիմ մնալ արդար երկխոսությանը ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, առանց շանտաժի եւ սպառնալիքների», -հայտարարել է Դենդիասը: Նրա խոսքով, նա ԱՄԷ արտգործնախարարության ղեկավարի հետ հանդիպմանը «հույս է հայտնել, որ Թուրքիան հետեւողականորեն եւ շարունակաբար հավատարիմ կմնա այս տրամաբանությանը ՝ հրաժարվելով անօրինական գործողություններից ու սադրանքներից»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
23:47 - 25 սեպտեմբերի, 2020
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը
 |tert.am|

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց  է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «Միջերկրական ծովի արևելքում տիրող լարվածության պատճառը Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի օրինական իրավունքների խախտումն է»:Նրա խոսքերով` «տարակուսելի է Ֆրանսիայի աջակցությունը Հունաստանի և Կիպրոսի հույների մաքսիմալիստական պահանջներին և քայլերին, որոնք նպաստում են լարվածության աճին»:Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Ֆրանսիայից ակնկալում է գործընթացի նկատմամբ խոհեմ և կառուցողական վերաբերմունք: Միևնույն ժամանակ, նա նշել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև խորհրդատվությունների և շփումների մեխանիզմի կայուն օգտագործման կարևորությունը:
10:47 - 23 սեպտեմբերի, 2020
Թուրքիայում Հունաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ «հունական թերթում Էրդողանի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով» |tert.am|

Թուրքիայում Հունաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ՝ «հունական թերթում Էրդողանի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով» |tert.am|

tert.am: Թուրքիայի ԱԳՆ-ն գերատեսչություն է կանչել երկրում Հունաստանի դեսպանին՝ կապված հունական թերթերից մեկում լույս տեսած հրապարակումների հետ, որոնցում վիրավորական արտահայտություններ են տեղ գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու» գործակալությունը: «Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Հունաստանի դեսպանին՝ հունական թերթում Թուրքիայի նախագահի մասին ոչ պատշաճ վերնագրի պատճառով»,- հայտարարել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն նշել է, որ «վիրավորանքներն ու հայհոյանքները չպետք է դիտարկվեն որպես մամուլի ազատություն»: Նա անդրադարձել է նաև Կիպրոսի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին և հիշեցրել, որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ այլևս չի բանակցելու դաշնություն ստեղծելու վերաբերյալ: Չավուշօղլուն ընդգծել է, որ անիմաստ է Կիպրոսում դաշնություն ստեղծելու նոր նախաձեռնություններ առաջ քաշելը, քանի որ դրանք դատապարտված են ձախողման:
13:30 - 20 սեպտեմբերի, 2020