Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից. Հունաստանի ԱԳՆ-ն՝ ԼՂ իրավիճակի մասին |armenpress.am|
17:11 - 30 սեպտեմբերի, 2020

Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից. Հունաստանի ԱԳՆ-ն՝ ԼՂ իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հունաստանը արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարությունից:

Հունաստանը համոզված է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների, այլ ոչ թե զենքի միջոցով: Հունաստանը նաև հավանություն չի տալիս լարվածություն առաջացնող ցանկացած երրորդ կողմի միջամտությանը: «Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այս ուղղությամբ գործողություններից և հայտարարություններից»,-ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Հունաստանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ նաև տեղեկացրել է, որ Նիկոս Դենդիասի` Երեւան պլանավորված այցը մոտ է: ԱԳՆ-ից տեղեկացրել են նաև, որ նախարարը իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ տեսակոնֆերանս կանցկացնի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել