Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Հայությունն իր առավելագույնն անում է, բայց միջազգային հանրությունը ձախողվում է իր պարտականությունների կատարման հարցում․ Արտակ Բեգլարյան

Հայությունն իր առավելագույնն անում է, բայց միջազգային հանրությունը ձախողվում է իր պարտականությունների կատարման հարցում․ Արտակ Բեգլարյան

Պատերազմական գործողությունների առաջին օրից Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի որոշմամբ ձեւավորվել է փաստահավաք խումբ, որն առ այսօր փաստագրում է քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների հանդեպ տեղի ունեցող իրավախախտումները։ Բեգլարյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ արդեն երկու միջանկյալ զեկույցներ են ներկայացրել, տարբեր հաղորդագրություններ։ Երեկ ամփոփել են նաեւ մեկ փակ զեկույց՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ Զեկույցը փակ է, քանի որ կան դեպքեր, որոնք դաժան պատկերներ են պարունակում։ Արդեն բավականին շատ խողովակներով համապատասխան միջազգային կառույցներին ուղարկել են եւ շարունակում են ուղարկել։  Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ այս պահի դրությամբ առնվազն 36 քաղաքացիական զոհ ունենք եւ 115 վիրավոր։ 36 քաղաքացիական զոհերից 20-ը սպանվել են իրենց բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ եւ թիրախային հարձակման հետեւանքով են եղել այս դեպքերը։ 36 քաղաքացիական զոհերից ութը կին է, մոտ կեսը՝ հիսունից բարձր տարիքի։ Քաղաքացիական վիրավորների մոտ կեսը վիրավորվել է իր բնակության վայրերում, մյուս մասը՝ աշխատանքի վայրում կամ անվտանգ տեղ տեղափոխվելիս։  Ինչպես տեղեկացրեց Բեգլարյանը՝ այս ընթացքում Ադրբեջանի հասցրած հարվածներից վնասվել է 7800 անշարժ գույք՝ բնակարան, տուն, խանութ եւ այլն, 1310-ից ավելի ենթակառուցվածք՝ հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի մեքենա։ 1310-ից ավելի ենթակառուցվածքի մեջ մտնում են էլեկտրամատակարարման համակարգերը, կայանները, ցանցերը, նույնը՝ կապի եւ հաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման ոլորտում, ինչպես նաեւ տրանսպորտային, ճանապարհատրանսպորտային ոլորտում՝ ներառյալ կամուրջները։  Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տեղեկացմամբ՝ այս օրերին ավելի շատ տեղեկություններ են սկսել ստանալ ադրբեջանական սոցցանցերից՝ հայ զինծառայողների դիակների եւ հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ Հոկտեմբերի 15-ին հրապարակված տեսանյութի մասով համապատասխան փորձագիտական աշխատանք են կատարել, եւ ակնհայտ է դարձել, որ դա ամբողջությամբ ճշմարիտ դեպք է, որեւէ կեղծիք չկա՝ ի հեճուկս Ադրբեջանի ՊՆ-ի պնդումների․ «Ցավոք, այնտեղ հայ երկու ռազմագերիների նկատմամբ տեղի է ունենում պատժի կերպով սպանություն, անմարդկային վերաբերմունք։ Նրանցից մեկը 73-ամյա քաղաքացիական անձ էր, պապիկ։ Սա խստագույնս պետք է դատապարտի միջազգային հանրությունն ու հատկապես իրավապաշտպան համայնքը։ Ես ինքս բավարարված չեմ եղած որոշակի արձագանքներով, պիտի ավելի հստակ արձագանքներ լինեն, պիտի առավելագույնս կատարվի՝ այս հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ պատժամիոցներ կիրառելու ուղղությամբ»,- նշեց Արտակ Բեգլարյանը։ Նրա համոզմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը եւ արցախցիների՝ վաղուց իրացված ինքնորոշման իրավունքը, ինչը կարող է լրացուցիչ զսպիչ միջոց դառնալ հետագա իրավախախտումների կանխման ուղղությամբ եւ համապատասխան փոխհատուցող միջոց՝ կրած զրկանքների, մեր տեսած իրավախախտումների համար՝ ե՛ւ վերջին 20 օրվա ընթացքում, ե՛ւ 1988-ից ի վեր։  Բեգլարյանի խոսքով՝ հայությունն իր առավելագույնն անում է, բայց միջազգային հանրությունը ձախողվում է իր պարտականությունների կատարման հարցում։ Հետագա իրավախախտումներն ավելի մեծ պատասխանատվություն են դնելու միջազգային հանրության առջեւ․ արդեն իսկ փաստերն առկա են, որ կատարվում են լայնածավալ դիտավորյալ հանցագործություններ, եւ ռիսկերն անընդհատ մեծանում են։  «Միջազգային հանրությունը պիտի բոլոր հնարավոր ձեւերով միջամտի՝ օր առաջ կանխարգելելու Արցախի բնակչության հանդեպ ցեղասպանական գործողությունները։ Չհաշված, որ Արցախի բնակչությունը մարդասիրական բազմաթիվ կարիքներ ունի, որոնք հայության ուժերով փորձում ենք կարգավորել, ապահովել, բայց եթե այսպես շարունակվի, խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու՝ հաշվի առնելով նաեւ COVID-ի համավարակը»,- շեշտեց ՄԻՊ-ը։ Վերջում նա հայտնեց, որ մեր առողջապահության համակարգի պատասխանատուները պատշաճ բուժօգնություն են ցուցաբերել եւ ցուցաբերում ադրբեջանցի ռազմագերուն, որին վիրահատել էին Արցախում, եւ ինքն էլ պատրաստ է իմ լիազորությունների շրջանակում ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը՝ հարկ եղած դեպքում։  
21:03 - 17 հոկտեմբերի, 2020
Արցախում ադրբեջանցի ռազմագերուն բուժօգնություն է ցուցաբերվում, նա վիրահատվել է |armenpress.am|

Արցախում ադրբեջանցի ռազմագերուն բուժօգնություն է ցուցաբերվում, նա վիրահատվել է |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանցի ռազմագերի Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլուին Արցախում համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշեց, որ ըստ անհրաժեշտության ռազմագերիներին ցուցաբերվում է մարդասիրական բուժօգնություն ու վերաբերմունք: «Նրան մարդասիրական կանոններին, միջազգային իրավունքին ու մեր ներպետական օրենսդրությանը համապատասխան բուժօգնություն ու մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերվում: Նա ըստ կարիքի վիրահատվել է, և ոչ միայն ինքը, մնացածին էլ համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել ու ցուցաբերվում»,- նշեց Բեգլարյանը: Ինչպես հայտնեցին «Արմենպրես»-ի աղբյուրներն Արցախից, վիրահատված ռազմագերու անունը Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլու է: Ռազմագերին արդեն 10 օր է, ինչ հիվանդանոցում է և ստանում է համապատասխան բուժօգնություն:
16:47 - 16 հոկտեմբերի, 2020
Միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը մարդու իրավունքների կեղծ պաշտամունքն է․ ԱՀ ՄԻՊ

Միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը մարդու իրավունքների կեղծ պաշտամունքն է․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտե՞ք, թե միջազգային կառույցների հիմնական մասի գլխավոր խնդիրը որն է՝ մարդու իրավունքների կեղծ պաշտամունքը: Բոլորը խոսում են մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին, ըստ քաղաքական նպատակահարմարության աղմուկ են բարձրացնում նույնիսկ փոքրիկ դեպքերից, իսկ երբ չճանաչված պետության բնակիչները դաժանաբար սպանվում են, կամ վիրավորվում, կամ կորցնում ու լքում իրենց տները, ոչ միայն պաշտոնական ու հասցեական արձագանքներ չկան, այլ նաև պարզ մարդկային ցավակցություններն են խտրական կերպով կիրառում: Արդյո՞ք Արցախում սպանված կամ վիրավորված քաղաքացիական անձը նույն իրավունքները չունի, ինչ բոլորը:Եվ այս ճշմարտությունը չեն ուզում ընդունել առնվազն հրապարակավ և շարունակում են թաքնվել քաղաքական նպատակահարմարության ու անկարևոր մանդատների ետևում, իսկ մարդիկ շարունակում են սպանվել ու կրել բազմաթիվ զրկանքներ:Եզրահանգում՝ ինչպես միշտ, «եղունգ ունես, գլուխդ քորիր»»:
13:49 - 15 հոկտեմբերի, 2020
Արցախի ՄԻՊ-ը ՄԱԿ-ից պահանջում է մարդու իրավունքների իրական ունիվերսալություն |forrights.am|

Արցախի ՄԻՊ-ը ՄԱԿ-ից պահանջում է մարդու իրավունքների իրական ունիվերսալություն |forrights.am|

forrights.am: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անհասկանալի է համարում ՄԱԿ-ի կողմից ընտրողաբար հաղորդագրությունների տարածումը Լեռանային Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքների վերաբերյալ: Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Գուլամ Իսաչայի գրառումները Գյանջայի վերաբերյալ և գրել. «Ինչպե՞ս սա հասկանալ, երբ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները ընտրողաբար հաղորդագրություն են տարածում պատերազմի հետևանքների վերաբերյալ: Ո՞ւր է ՄԱԿ-ը, երբ Արցախի խաղաղ բնակիչները զոհվում են և տառապում են ադրբեջանական ագրեսիայից: Ոչ այցելություն, ոչ հաղորդագրություն, ոչ օգնություն: Ափսոսանք հայտնելով բոլոր դժբախտությունների համար՝ ես պահանջում եմ ՄԱԿ-ից մարդու իրավունքների իրական ունիվերսալություն»:
23:24 - 14 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 31-ի |armenpress.am|

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 31-ի |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում առնվազն 31 մարդ է զոհվել: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Վերջին օրերի ընթացքում հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ,- գրել է Բեգլարյանը: Արցախի ՄԻՊ-ը հայտնել է նաև, որ նոր տեղեկությունների համաձայն՝  նախորդ օրերի ադրբեջանական հարվածների արդյունքում սպանվել էր ևս երեք քաղաքացիական անձ: Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ զոհվածներից մեկը եղել է Զագլիկ գյուղում, մյուսը Մարտակերտ քաղաքի մոտ, երրորդն էլ Ստեփանակերտում: «Նրանք տարբեր օրերի են զոհվել, ուղղակի տեղեկությունը մենք նոր ենք կարողացել ճշգրտել: Զոհվել են հրետակոծության կամ հրթիռակոծության արդյունքում»,- հայտնեց Բեգլարյանը: Այսպիսով, Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կազմում է առնվազն 31: Արտակ Բեգլարյանը նշեց, որ զոհերի անունները կհրապարակեն ավելի ուշ:
21:33 - 12 հոկտեմբերի, 2020
Հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ

Հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ:Մասնավորապես, հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին: Կան նախնական տվյալներ, որ Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում առկա են այլ զոհեր ևս. հանգամանքները դեռևս պարզվում են: Օրվա վերջին և գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի և այլ բնակավայրերի բնակելի հատվածներին: Դրանց հետևանքով Մարտունի քաղաքում իր տան փլատակների տակ սպանվել է 75-ամյա Պարգև Սաղյանը, իսկ Շոշ գյուղում վիրավորվել է մեկ 65-ամյա կին: Ադրբեջանական հրթիռահրետանային թիրախային հարվածների հետևանքով տարբեր բնակավայրերում էականորեն վնասվել են նաև բնակելի տներ ու ենթակառուցվածքներ: Ստեփանակերտի վնասված տներից մեկի տարածք այցի ընթացքում Պաշտպանը գտել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված «Սմերչ» կասետային հրթիռի մնացորդներ, որոնք պարբերաբար ու լայնորեն կիրառվում են Ադրբեջանի կողմից:
23:46 - 11 հոկտեմբերի, 2020
Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ. ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կիրառած պայթուցիկների մասին |armenpress.am|

Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ. ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կիրառած պայթուցիկների մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ, քանի որ Ադրբեջանը կիրառում է արգելված տեսակի զենքեր, որոնք կարող են երկար տարիներ վտանգել քաղաքացիական բնակչության և հատկապես՝ երեխաների կյանքն ու առողջությունը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Մենք կանգնած ենք հումանիտար աղետի առաջ։ Եվ Ստեփանակերտում, և մնացած բնակավայրերում կան հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր չպայթած պայթուցիկ նյութեր, որոնք երկար տարիներ կարող են վտանգել քաղաքացիական բնակչության և հատկապես՝ երեխաների կյանքն ու առողջությունը: Ես սա հատուկ կուզեի կարևորել, որովհետև ես ինքս 6 տարեկան հասակում վիրավորվել եմ ադրբեջանական ականի պայթյունից պատերազմից հետո և կորցրել եմ տեսողությունս։ Ինձ նման հարյուրավոր երեխաներ կորցրել են իրենց կյանքը կամ առողջությունը։ Ոչ միայն երեխաներ, սակայն նրանց շրջանում այդ դեպքերը շատ են եղել»,-նշեց Բեգլարյանը: Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր են խիտ բնակեցված շրջաններում արգելված զինատեսակներ կիրառում, որպեսզի հումանիտար աղետի առջև կանգնեցնեն քաղաքացիական բնակչությանը: «Այս առումով պետք է պատշաճ արձագանք և պատիժ լինի։ Միջազգային հանրությունը մեծ անելիք ունի հումանիտար այս աղետը օր առաջ դադարեցնելու ու կանխարգելելու ուղղությամբ, հատկապես այդ զինատեսակները և պայթուցիկ նյութերը մաքրելու ուղղությամբ »,-ասաց Բեգլարյանը:
21:49 - 11 հոկտեմբերի, 2020
Արցախում լրջորեն վնասվել է ավելի քան 5800 անշարժ գույք |armenpress.am|

Արցախում լրջորեն վնասվել է ավելի քան 5800 անշարժ գույք |armenpress.am|

armenpress.am: Արցախի մարդու իրավունքների աշխատակազմի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողմից թիրախային հարվածների հետևանքով Արցախում լրջորեն վնասվել է ավելի քան 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Հատկապես հոկտեմբերի 3-ից սկսած Ադրբեջանը դիտավորյալ և ճշգրիտ զենքերի կիրառմամբ սկսել է թիրախավորել կենսական նշանակության օբյեկտները, մասնավորապես` էլեկտրականության մատակարման ցանցը և արտադրման համակարգը, ջրամատակարարումը, գազամատակարարումը, կապի ու հաղորդակցության համակարգերը: Այս ոլորտում առնվազն տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս է հասցվել»,- ասաց Բեգլարյանը: Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ Ադրբեջանի թիրախի տակ է եղել նույնիսկ սննդի մատակարարումը: «Կոնկրետ դեպքերում արձանագրել ենք, որ նույնիսկ սննդային պահեստների վրա են թիրախային հարվածներ հասցրել, ինչը նշանակում է, որ առավելագույնս ձգտել են, որպեսզի բնակչության շրջանում առաջացնեն հումանիտար աղետ, բնակչությունը իր առօրյա էական նշանակության կարիքները չկարողանա հոգալ»,- ասաց Բեգլարյանը:
21:35 - 11 հոկտեմբերի, 2020
Լրագրողներին թիրախավորելու պատաճառներից մեկն էլ վախ առաջացնելն է. Արտակ Բեգլարյան |shantnews.am|

Լրագրողներին թիրախավորելու պատաճառներից մեկն էլ վախ առաջացնելն է. Արտակ Բեգլարյան |shantnews.am|

shantnews.am:  Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյաննն անդրադարձել է նաև լրագրողների թիրախավորմանը: Բեգլարյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի մեկին Մարտունի քաղաքում լրագրողների խումբը հարվածի տակ է եղել ադրբեջանական կողմից. սահմանագծից հեռու, Մարտունի քաղաքի հենց կենտրոնում 4 քաղաքացի սպանվել է, վիրավորվել են քաղաքացիական անձինք, նաև լրագրողները: Հոկտեմբերի 2-ին լրագրողների միկրովատոբուսը թիրախավորվել և հետապնդվել է, բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել: Հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում 3 լրագրողներ դարձյալ վիրավորվել են: Ավելին, ակնհայտ է, որ լրագրողներին թիրախավորելուց առաջ հետախուզական ԱԹՍ-ներ են սովորաբար գործում, ինչը վկայում է այն, որ հենց լրագրողներին թիրախավորելու գործընթաց է իրականացվում: «Կարծում եմ լրագրողների թիխարավորելու պատաճառներից մեկն էլ այն է, որ վախ առաջացնեն լրագրողների մոտ, լրագրողները չլուսաբանեն, իրենք իրենց ավելի ազատ զգան քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հարցում», – ասել է Բեգլարյանը:  
20:51 - 11 հոկտեմբերի, 2020
Հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական կողմը սպանել է առնվազն հինգ քաղաքացիական անձի |civilnet.am|

Հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական կողմը սպանել է առնվազն հինգ քաղաքացիական անձի |civilnet.am|

civilnet.am: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ:Մասնավորապես, հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին: Կան նախնական տվյալներ, որ Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում առկա են այլ զոհեր ևս. հանգամանքները դեռևս պարզվում են:Օրվա վերջին և գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի և այլ բնակավայրերի բնակելի հատվածներին: Դրանց հետևանքով Մարտունի քաղաքում իր տան փլատակների տակ սպանվել է 75-ամյա Պարգև Սաղյանը, իսկ Շոշ գյուղում վիրավորվել է 65-ամյա կին:Ադրբեջանական հրթիռահրետանային թիրախային հարվածների հետևանքով տարբեր բնակավայրերում էականորեն վնասվել են նաև բնակելի տներ ու ենթակառուցվածքներ: Ստեփանակերտի վնասված տներից մեկի տարածք այցի ընթացքում Պաշտպանը գտել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված «Սմերչ» կասետային հրթիռի մնացորդներ, որոնք պարբերաբար ու լայնորեն կիրառվում են Ադրբեջանի կողմից:
20:48 - 11 հոկտեմբերի, 2020
Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ․ ԱՀ ՄԻՊ

Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ․ ԱՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը«Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Զեկույցում ներկայացված են 2020թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն: Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնք (1 անձ):Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 101 մարդ, որից 81 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 68-ը արական, իսկ 13-ը` իգական սեռի քաղաքացիներ են:Հիշյալ անձանցից 38-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում՝ արկի պայթյունի հետևանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 11-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 26-ը` հասարակական այլ վայրերում:Ճշգրտված տվյալներով Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 34 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 3 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 14 անձ, Սպիտակ շեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ, Շուշի քաղաքում՝ 3 անձ, Ասկերանի շրջկենտրոն Ասկերան քաղաքում՝ 1 անձ, նույն շրջանի Այգեստան համայնքում՝ 2 անձ, Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքում՝ 3 անձ:Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:Զեկույցում նշվում է, որ զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը միտումնավոր ու թիրախային կերպով հարվածել է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքներին,­ որը լրջագույն պատերազմական հանցագործություն է և խորացնում է մարդասիրական աղետն Արցախում:Զեկույցի բովանդակությանը մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝https://artsakhombuds.am/en/document/735?fbclid=IwAR05TKjAHwv4P79diaHaSdC2JKxC1ADIE2ft8OGAFUdkpxGlGH99BNXwYswՀիշեցնում ենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ»:
01:38 - 11 հոկտեմբերի, 2020
Արցախում երեկոյան տեղի ունեցած հրետակոծության հետեւանքով կա 4 վիրավոր եւ 1 զոհ․ տվյալները ճշտվում են

Արցախում երեկոյան տեղի ունեցած հրետակոծության հետեւանքով կա 4 վիրավոր եւ 1 զոհ․ տվյալները ճշտվում են

Այսօր Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել։ Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը։ Վիրավորվել է 7 մարդ՝ թե՛ քաղծառայողներ, թե՛ այլ քաղաքացիներ։ Այս մասին ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, որ այս շենքի վրա հարվածը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, եւ սա Ադրբեջանի կողմից հստակ իրականացված պատերազմական հանցագործություն է։ Արցախի ՄԻՊ-ը կարեւորեց, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք եւ պատշաճ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։ Բեգլարյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան դեպի արձակված 3 հրթիռների հարվածների արդյունքում տուժել են քաղաքացիականներ եւ քաղաքացիական օբյեկտներ։ Կա առնվազն 4 վիրավոր, առկա է նաեւ զոհ, սակայն տվյալները ճշտվում են։  Անդրադառնալով Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքին՝ Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ դրա հետեւանքով եւս արձանագրվել են վնասներ, սակայն, բարեբախտաբար, մարդկային տուժածներ չկան։ Բեգլարյանի խոսքով՝ սա երեկվա նմանատիպ հարձակման շարունակությունն է, եւ ինքը լուրջ կասկածներ ունի, որ Ադրբեջանի կողմից լրագրողների նման թիրախավորումները նպատակ ունեն թույլ չտալ լրագրողներին եւ հատկապես միջազգային լրագրողներին լուսաբանել Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները։ ՄԻՊ-ի պնդմամբ՝ լրագրողների նպատակային թիրախավորումը պետք է խստագույն արձագանք ստանա, քանի որ սա ոչ միայն քաղաքական-դիվանագիտական հարց է, այլեւ իրավական։ 
23:49 - 02 հոկտեմբերի, 2020
Արցախի ՄԻՊ-ը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԱԻ պետական ծառայության շենքը թիրախավորելը |shantnews.am|

Արցախի ՄԻՊ-ը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԱԻ պետական ծառայության շենքը թիրախավորելը |shantnews.am|

shantnews.am: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով հումանիտար գործառույթ իրականացնող արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքի թիրախավորումը Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, դիտավորյալ, ուժգին և թիրախային կերպով հարվածել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Մասնավորապես, Ադրբեջանի կողմից թիրախավորվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որն իրականացնում է փրկարար ու մարդասիրական գործունեություն: Նախնական տվյալներով՝ դիտավորյալ ու հասցեական թիրախավորման արդյունքում կան վիրավորված քաղաքացիական անձինք և մեծածավալ նյութական վնասներ: Տվյալները ճշտվում են: Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և պետական մարմինների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է վարում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ներառյալ կատարելով պատերազմական ծանրագույն հանցագործություններ: Մինչև այս միջադեպը, Ադրբեջանը կիրառել է կասետային հրթիռներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հադրութ քաղաքի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա, որի արդյունքում վիրավորվել է երեք անձ: Սա այս օրերին քաղաքացիական նշանակության օբյեկտների դեմ կասետային զենքի կիրառման առաջին դեպքը չէ, ինչը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր իրագործվող պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության այսօրվա թիրախավորումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին հստակ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին՝ պաշտպանելով Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքները: Միջազգային հանրությունն ուղիղ պատասխանատվություն է կրում իրականացվող հանցագործությունների հետևանքների համար, և պետք է բացառվի Արցախի քաղաքական կարգավիճակով պայմանավորված խտրականությունն ու անտեսումն Արցախի բնակչության հանդեպ»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:51 - 02 հոկտեմբերի, 2020