Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել․ Զախարովա

Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել։ Զախարովան նաև պնդել է, որ Ռուսաստանն «ամեն օր հումանիտար միջանցքներ և բնակավայրերից մարդկանց տարհանում է կազմակերպում»։ «Բայց ԵՄ-ն ոչ մի կերպ ազդեցություն չի գործադրում Կիևի վրա, որ ուկրաինացի ազգայնականները չթաքնվեն խաղաղ բնակչության հետևում՝ օգտագործելով նրանց որպես «մարդկային վահան», և չարգելափակեն նրանց ելքը դեպի Ռուսաստան։ Ըստ երևույթին, ԵՄ-ի կողմից այս փաստերի ճանաչումը կարող է ոչնչացնել արևմտյան լրատվամիջոցներում ջանասիրաբար ստեղծված կեղծ «պատկերը», որը խեղաթյուրում է ռուսական հատուկ ռազմական գործողության իրական առաջադրանքներն ու մեթոդները»,- հայտարարել է Զախարովան։ Այս հայտարարությունը Զախարովան արել է՝ ի պատասխան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի ելույթի, որտեղ նա նշել էր․ «Համոզված եմ, որ Պուտինը փախստականներին օգտագործում է որպես գործիք, որպես զենք: Նրանք (ռուսական կողմը- խմբ․) չեն ոչնչացրել տրանսպորտային ենթակառուցվածքը. նրանք պարզապես ոչնչացնում են քաղաքները՝ սպիպելով, որ խաղաղ բնակիչները սարսափեն և փախչեն։ Մենք պատրաստ ենք օգնելու նրանց բոլորին»։ Բորելը ՌԴ-ին նաև մեղադրել էր Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։
14:48 - 23 մարտի, 2022
ԱՄՆ-ն արել է ամեն ինչ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը ճապոնացիների հիշողությունից ջնջելու համար․ Մարիա Զախարովա |tert.am|

ԱՄՆ-ն արել է ամեն ինչ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը ճապոնացիների հիշողությունից ջնջելու համար․ Մարիա Զախարովա |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները ձեռնակել է բոլոր միջոցները 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից միջուկային ռմբակոծությունների թեման Ճապոնիայի բնակչության հիշողությունից ջնջելու համար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԱՄՆ-ն արել է ամեն ինչ, որպեսզի ջնջի ճապոնացիների հիշողությունից Միացյալ Նահանգների կողմից նրանց երկրին միջուկային հարված հասցնելու թեման։ Դասագրքերում ու թանգարաններում, որոնք բացվել էին, բացվում են և գործում են Ճապոնիայում, ոչ մի տեղ չի հիշատակվում, որ հենց Վաշինգտոնն է իրենց ռմբակոծելու որոշումը կայացրել ու իրակականացրել։ Անգամ ռմբակոծությունների տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում անցկացվող հիշատակի միջոցառումները նվիրված են լինում հարվածներին ու զոհերին, սակայն չի դատապարտվում ու անգամ չի հիշատակվում՝ ում կողմից է կայացվել որոշումն ու իրականացվել այն», - նշել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով Հիրոսիմայի և Նագասակիի քաղաքապետերն առաջարկել են կազմակերպել ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների այցն այն տարածաշրջաններ, որոնք տուժել են Միացյալ Նահանգների միջուկային հարվածների հետևանքով։
11:45 - 23 մարտի, 2022
ՌԴ հատուկ ռազմական գործողությունը ուղղված չէ Ուկրաինայի պետականության ոչնչացմանը․ Զախարովա

ՌԴ հատուկ ռազմական գործողությունը ուղղված չէ Ուկրաինայի պետականության ոչնչացմանը․ Զախարովա

Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունը ուղղված չէ այդ երկրի պետականության ոչնչացմանը կամ նախագահին տապալելուն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ «Եվս մեկ անգամ շեշտեմ այն, ինչ չեն ուզում տեսնել ոչ արևմտյան լրատվամիջոցները, ոչ էլ նույնիսկ արևմտյան վերնախավը․ այս հատուկ գործողությունը ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ, այն նպատակ չունի զավթել երկրի տարածքը, ոչնչացնել պետականությունը, տապալել գործող նախագահին։ Մենք նորից ենք կրկնում դա»,-ասել է նա։  Զախարովան հավելել է, որ «արևմտյան լրատվամիջոցները տեղի ունեցողի վերաբերյալ խեղաթյուրված պատկեր են ներկայացնում»։ Նա ընդգծել է, որ Արևմուտքը անտեսում է Դոնբասում խաղաղ բնակիչների նկատմամբ «վայրագությունները»։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները Մարիուպոլում տեղի ունեցածը փորձում են վերագրել ռուս զինվորականներին․ «Բնականաբար, Կիևի ռեժիմը Մարիուպոլում տեղի ունեցածի, մասնավորապես դրամատիկական շենքի ռմբակոծման մեղքը փորձեց բարդել ռուս զինվորականների վրա։ Սա սուտ է, ռուսական զինված ուժերը չեն ռմբակոծում քաղաքները, որքան էլ ՆԱՏՕ-ի կառույցներում տեսահոլովակներ ու ֆոտոկեղծիքներ նետվեն, ճշմարտությունը ի հայտ կգա»։ Զախարովան վստահեցրել է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի «Կիևի ռեժիմի հանցագործությունները անպատիժ չմնան»։ Նա նաև նշել է, որ ուկրաինացի «նացիոնալիստները» հրաժարվել են խաղաղ բնակչությանը հումանիտար միջանցքներ տրամադրել դեպի Ռուսաստան։
13:54 - 17 մարտի, 2022
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ ակտիվ բանակցային գործընթաց չի վարում․ Զախարովա

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ ակտիվ բանակցային գործընթաց չի վարում․ Զախարովա

Մոսկվան Վաշինգտոնի հետ ակտիվ բանակցային գործընթաց չի վարում, միայն առանձին շփումներ են տեղի ունենում ծագող առանձին խնդիրների շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սոլովյով Live» հաղորդման եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Այժմ ոչ մի ակտիվ բանակցային գործընթաց [ԱՄՆ-ի հետ], բնականաբար, չկա։ Առանձին շփումներ ենք ունենում ծագող առանձին խնդիրների շուրջ և նույնիսկ ոչ խնդրահարույց հարցերի, այլ խնդիրների՝ տեղային շփումներ»,- նշել է Զախարովան։ Ընդ որում՝ ինչպես ասել է նա, ռուսական կողմը կես տարի «զբաղվում էր մի շարք հարցերի շուրջ ԱՄՆ հետ բանակցային գործընթացի ակտիվացմամբ»։ «Կիբերանվտանգություն, գլոբալ անվտանգություն, Ուկրաինա»,- թվարկել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածք «վարձկաններ և սպառազինություն ուղարկող երկրներն իրենք են իրենց համար խնդիրներ ստեղծում»։   Նորա Վանյան
10:53 - 17 մարտի, 2022
Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի մի շարք միջուկային օբյեկտներ․ Զախարովա

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի մի շարք միջուկային օբյեկտներ․ Զախարովա

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի մի շարք միջուկային օբյեկտներ՝ «զինյալների կողմից միջուկային սադրանքները կանխելու համար»։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․  «Հատուկ ռազմական  գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի, Զապորոժիեի ատոմակայանի և դրանց հարակից տարածքների նկատմամբ։ Այդ քայլը արվել է ուկրաինական նացիոնալիստական և այլ ահաբեկչական խմբավորումներին կանխելու համար։ Օտարերկրյա վարձկաններն օգտագործում են այդ երկրում ստեղծված իրավիճակը միջուկային սադրանքներ կազմակերպելու համար, այդ ռիսկերն իսկապես կան»,- նշել է նա։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար։
15:16 - 09 մարտի, 2022
Լավրովը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Լավրովը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Անթալիայում նախատեսվում է շփում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի միջև։ Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին», այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով չորեքշաբթի Լավրովը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ «Պլանավորվում են երկկողմ հանդիպումներ, դրանք բոլորն էլ արդիական են։ Այս միջոցառումների շրջանակներում, բուն համաժողովի շրջանակներում նախատեսված է հանդիպում։ Շփումը պետք է տեղի ունենա Լավրովի և Կուլեբայի միջև»,- ասել է Զախարովան։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ քննարկվում է Անթալիայում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման հնարավորությունը։
11:21 - 09 մարտի, 2022
Գիշերը Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա․ Զախարովա

Գիշերը Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնում է, որ գիշերը Փարիզում հարձակում է տեղի ունեցել ռուսական ներկայացուցչության վրա։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում՝ կից տեսանյութ հրապարակելով եւ պահանջելով Ֆրանսիայի իշխանություններից ապահովել իրենց պաշտոնական կառույցների պատշաճ անվտանգությունը․«Հարձակումը տեղի է ունեցել մարտի 6-ի լույս 7-ի գիշերը Փարիզի «Россотрудничества» գիտության եւ մշակույթի կենտրոնի ներկայացուցչության վրա։ Ռուսական տան շենք է նետվել դյուրավառ հեղուկի շիշ։ Տուժածներ չկան, սակայն դա՝ շնորհիվ միայն այն բանի, որ շիշը բախվել է ցանկապատին՝ թիրախին չհասնելով»։Զախարովայի խոսքով՝ մինչ 2022 թվականը նմանատիպ հարձակումների ՌԴ ներկայացուցիչները պարբերաբար ենթարկվել են նաեւ Ուկրաինայի տարածքում։ Նա հիշեցրել է 2021 թվականի դեկտեմբերին Լվովում ՌԴ գլխավոր հյուպատոսության վր։ հարձակումը՝ գրելով, որ չպետք է ձևացնել, թե նման ծայրահեղական գործողությունները «արդարացված զայրույթ» են՝ կապված Ռուսաստանի զինված ուժերի հատուկ գործողությունների հետ․ «Ճիշտ հակառակը»,- նշել է ՌԴ խոսնակը։
15:40 - 07 մարտի, 2022
Մոսկվան չի դիտարկում ԵԱՀԿ-ից դուրս գալու հավանականությունը կամ անդամության դադարեցումը, բայց համբերությունն անսպառ չէ․ Զախարովա

Մոսկվան չի դիտարկում ԵԱՀԿ-ից դուրս գալու հավանականությունը կամ անդամության դադարեցումը, բայց համբերությունն անսպառ չէ․ Զախարովա

Մոսկվան չի դիտարկում ԵԱՀԿ-ից դուրս գալու հավանականությունը կամ անդամության դադարեցումը, բայց համբերությունն անսպառ չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դեռեւս չենք դիտարկում դուրս գալու կամ անդամությունը դադարեցնելու հարցը։ Դա անել մենք միշտ էլ կհասցնենք։ Բայց կուզեի նաեւ ասել, որ համբերությունն անսահման չէ»,- ասել է նա։ Զախարովան նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ստեղծման ակունքներում է կանգնած եղել։ Դիվանագետի խոսքով՝ «ցավալի է նայել» նրան, ինչ տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի հետ։ «Անհավանական է պատկերացնել, որ կազմակերպությունը հիմնված էր սկզբունքների վրա, բայց դրանք այնքան այլսաերված են այսօր»,- շարունակել է նա։ «Դա չի նշանակում, որ պետք է թաղել ԵԱՀԿ-ն, մեզ, իհարկե, անհրաժեշտ է հավասար, փոխադարձ հարգալից երկխոսության եւ համագործակցության հարթակ»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ երբ հավաքական Արեւմուտքը դադարեցնի իր «հակառուսական կատաղությունը», իրենք պատրաստ կլինեն միասին աշխատել կազմակերպության աշխատանքները վերականգնելու ուղությամբ։
22:30 - 03 մարտի, 2022
Ռուսաստանը չի ցանկանում վտարել ամերիկացի դիվանագետներին, սակայն Վաշինգտոնն այլընտրանք չի թողնում.  Զախարովա

Ռուսաստանը չի ցանկանում վտարել ամերիկացի դիվանագետներին, սակայն Վաշինգտոնն այլընտրանք չի թողնում. Զախարովա

Վաշինգտոնը շարունակում է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին դուրս հանել ՄԱԿ-ի կառույցներից և վտարում է վերջին ռուս սպային, որը պաշտոնապես գործուղված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ռազմական գործերի վարչություն: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ չորեքշաբթի օրը տարածված մեկնաբանությունում։ «Միացյալ Նահանգները, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ընդունող երկրի հետ համաձայնագրով նախատեսված բոլոր համաձայնությունները և ստանձնած պարտավորությունները, շարունակում է բառացիորեն դուրս մղել Ռուսաստանի ներկայացուցիչներին ՄԱԿ-ի կառույցներից։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից վտարելով 12 դիվանագետների՝ ամերիկացիները վտարում են մեր վերջին սպային, ով պաշտոնապես գործուղված էր Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ռազմական գործերի վարչություն։ Ընդ որում, նրանք մուտքի արտոնագրեր չեն տրամադրում ՌԴ պաշտպանության նախարարության մյուս թեկնածուներին, որոնք վաղուց հաստատվել են համապատասխան պաշտոնները զբաղեցնելու համար»,- նշել է դիվանագետը։ «Մոսկվան, ՄԱԿ-ի քարտուղարության ռուս աշխատակցին ԱՄՆ-ից վտարելուց հետո, չէր ցանկանա դիմել ամերիկացի դիվանագետների արտաքսմանը, սակայն Վաշինգտոնի գործողությունները մեծ ընտրություն չեն թողնում», - հավելել է նա։ «Մենք չենք պատրաստվում հաշտվել դրա հետ և ուղիղ ասում ենք, որ կպատասխանենք երկկողմանիորեն։ Եվ դա կարող է ազդել օրինակ՝ Մոսկվայում դիվանագիտական ներկայության ամերիկյան քվոտայի վրա, որը դեռևս ձևավորվում է Նյու Յորքում մեր առաքելության անդամների քանակին համապատասխան, - նշել է Զախարովան։ Խոսք կարող է գնալ նույնիսկ ԱՄՆ դիվանագետների արտաքսման մասին, չնայած որ մենք չէինք ցանկանա այդ քայլին դիմել։ Բայց Վաշինգտոնի ցուցաբերած լկտիությունը, բանակցելու նրա չկամությունը կամ անկարողությունը պարզապես այլ ելք չի թողնում»։ Այս կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ամերիկյան կողմին ցուցաբերել խոհեմություն, չգնալ հետագա էսկալացիայի»։
23:01 - 02 մարտի, 2022
Ռուս դիվանագետների վտարումը Նյու Յորքից ՌԴ-ն դիտարկում է որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված սրացում. Զախարովա

Ռուս դիվանագետների վտարումը Նյու Յորքից ՌԴ-ն դիտարկում է որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված սրացում. Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունների դիվանագետների վտարման վերաբերյալ․ «Նյու Յորքում ՌԴ մշտական ներկայացուցչությունների 12 դիվանագետների վտարումը մենք դիտարկում ենք որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված եւ ցինիկ սրացում, որը հրահրել է Վաշինգտոնը՝ խախտելով ԱՄՆ-ի՝ ընդունող կողմի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Ջո Բայդենի վարչակազմը շարունակում է ոչ միայն միջպետական կապերի հիմքերը քանդելու գիծը, այլ նաեւ ՄԱԿ-ի կենտրոնական դերը խաթարելու՝ փորձ անելով պարտադրել ԱՄՆ-ի ու իր արբանյակների տխրահռչակ «կանոնների վրա հիմնված աշխարհակարգ» թեզը։ Կատարվողի իմաստը եւ պահը, որ ընտրվել է այս զուտ թշնամական ակցիայի համար, մեզ համար ակնհայտ են՝ մեծացնել ճնշումը, ուժեղացնել շանտաժն ու ահաբեկումը՝ մեր դիրքերը թուլացնելու, ՄԱԿ-ի հարթակում լիարժեք աշխատելու մեր հնարավորություններից զրկելու նպատակ ունեն։ Ամերիկյան ստոր հնարքները որեւէ մեկի համար նորություն չեն։ Դիվանագիտական հարթակում կրկին ու կրկին պարտվելով՝ Վաշինգտոնը փորձում է ռեւանշի հասնել՝ չարաշահելով այն երկրի դիրքերը, որի տարածքում ճակատագրի բերմամբ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը։  Տեղի ունեցածից հետո արդարացումների ու ձգձումների տեղ չկա ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի միջեւ անհապաղ արբիտրաժային ընթացակարգերի անհապաղ պաշտոնական մեկնարկի հարցով՝ կապված համաձայնագրերի կոպտագույն խախտումների հետ։ Այս մասին դարձյալ հիշեցնում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Ինչ վերաբերում է ռուս դիվանագետների վտարմանը՝ ապա դա անարձագանք ու առանց պատշաճ պատասխանի չի մնա, պարտադիր չէ՝ համաչափ, բայց չի մնա։ Վաշինգտոնում պատասխանատու անձանց խորհուրդ ենք տալիս մտորել իրենց դեստրուկտիվ գծի հետեւանքների մասին»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը արտաքսել էր ՄԱԿ-ից 12 ռուս դիվանագետների։ Այս մասին հայտարարել էր կազմակերպությունում Միացյալ Նահանգների առաքելության ներկայացուցիչ Օլիվիա Դալթոնը։ «Ռուս դիվանագետները «չարաշահել են երկրում ապրելու իրենց արտոնությունները՝ զբաղվելով լրտեսական գործունեությամբ։ Դա անհամատեղելի է ԱՄՆ ազգային անվտանգության հետ», - ասել էր նա: 
00:20 - 02 մարտի, 2022
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ․ Զախարովան՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ․ Զախարովան՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարների հեռավար հանդիպումը։ Նրանք ամեն կերպ ցույց տվեցին իրենց աջակցությունը «անկախ, խաղաղ և ժողովրդավարական» Ուկրաինային՝ մի երկրի, որը Արևմուտքի թողտվությամբ վերածվել է նացիստական գաղափարախոսության օջախի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։ «ՆԱՏՕ անդամ երկրները մի կողմ էին քաշվել, երբ Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից։ Արդյո՞ք ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն, որ մասնակցել են Հարավսլավիայի ռմբակոծմանը, Լիբիայի վրա հարձակմանը, Իրաք նեխուժմանը։ 20 տարի շարունակ Աֆղանստանում իրավիճակը հասցրին լիակատար դեգրադացիայի, իսկ այնտեղից փախչելով՝ թողեցին միլիարդավոր դոլարների զենքեր։ Մինչ Ռուսաստանին Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման գործողության համար, պատասխանատվության կանչելը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները թող պատասխան տան իրենց ռազմական արկածախնդրության, ինչպես նաև Կիևի ռեժիմին Դոնբասի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն մղելու հարցում աանգործության համար։ Ութ տարի շարունակ Արևմուտքի երկրները անխռով հետևում են Ուկրաինայի հարավ-արևելքում հազարավոր խաղաղ բնակիչների սպանություններին և բռնություններին: Նրանք, փաստորեն, մեղսակից են դարձել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի բնակիչների երկարամյա ցեղասպանությանը։ ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ շարունակելու զենք, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա, խոսում է մեկ բանի մասին․ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն այս երկրում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ»,- նշված է հայտարարության մեջ։
22:04 - 26 փետրվարի, 2022