ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է G20-ից Ռուսաստանի հնարավոր հեռացումը |armenpress.am|
11:56 - 17 մարտի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է G20-ից Ռուսաստանի հնարավոր հեռացումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով G20-ից ՌԴ-ի հնարավոր հեռացման մասին, հայտարարել Է, որ անիմաստ Է մեկնաբանել հիպոթետիկ հայտարարությունները, դա նպատակահարմար չԷ:

Լեհաստանը կարող Է փոխարինել Ռուսաստանին G20-ում, ավելի վաղ հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն:

«Ես նույնիսկ չեմ ցանկանում այդ բոլոր հիպոթետիկ հայտարարությունները մեկնաբանել, որովհետեւ դա անիմաստ Է եւ ոչ նպատակահարմար. դրանք ապարդյուն ճիգեր են:

Եթե նրանց կամքով լիներ, Երկրի վրա միայն իրենք կմնային»,-ասել Է Զախարովան՝ հանդես գալով «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել