Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին․ Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին․ Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Մայիսի 13-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմմանուել Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող զարգացումների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ֆրանսիայի նախագահականի հաղորդագրությունը տարածել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։   «Հանրապետության Նախագահը հիշեցրել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։   Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին՝ այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։    
00:52 - 14 մայիսի, 2021
Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, ընդգծել Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման անհրաժեշտությունը

Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, ընդգծել Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման անհրաժեշտությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը: Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին:
00:49 - 14 մայիսի, 2021
Ֆրանսիացի գեներալները Մակրոնին նախազգուշացրել են երկրին սպառնացող «քաղաքացիական պատերազմի» մասին |tert.am|

Ֆրանսիացի գեներալները Մակրոնին նախազգուշացրել են երկրին սպառնացող «քաղաքացիական պատերազմի» մասին |tert.am|

tert.am: Ֆրանսիայի կառավարությունը սպառնացել է պատժել զինվորականներին, որոնք միացել և ստորագրել են 25 պաշտոնաթող գեներալի բաց նամակը, որով նախագահ Էմանուել Մակրոնին նախազգուշացվում է երկրին սպառնացող «քաղաքացիական պատերազմի» մասին: Ինչպես փոխանցում է France 24-ը, մի շարք զինծառայողներ ստորագրել են նամակը, որը հրապարակվել էր անցյալ շաբաթ: Նամակում գեներալները նախազգուշացրել էին, որ «թույլ» քաղաքականությունը կարող է հանգեցնել քաոսի, որը կպահանջի «պաշտոնավարող հրամանատարների միջամտությունը` քաղաքացիական արժեքները պաշտպանելու համար»: «Պահը ճգնաժամային է, Ֆրանսիան վտանգի մեջ է»,- գրել են գեներալները` հավելելով, որ հիմնականում ֆրանսիական քաղաքների արվարձաններում բնակվող «ներգաղթյալների շրջանակների» և «երկիրն ատող» անանուն խմբավորումների դեմ անգործությունը կհանգեցնի «քաղաքացիական պատերազմի» և «հազարավոր զոհերի»: Կառավարությունը խստորեն դատապարտել է նամակի հեղինակներին, որոնք այն հրապարակել էին Ալժիրին անկախություն շնորհելու Ֆրանսիայի որոշմանը դեմ հանդես եկած գեներալների կողմից հեղափոխության տապալված փորձի 60-րդ տարելիցին:
11:06 - 28 ապրիլի, 2021
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ. անդրադարձ է եղել ԼՂ խնդրին

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ. անդրադարձ է եղել ԼՂ խնդրին

Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։  Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ինչը հետագայում նման ողբերգությունները բացառելու կարևոր քայլերից մեկն է։  Էմանուել Մակրոնն իր և ֆրանսիացի ժողովրդի զորակցությունն է հայտնել՝ հավելելով, որ Ֆրանսիան ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին՝ դժվարությունները հաղթահարելու գործում։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Վարչապետն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է բացառապես «անջատում հանուն փրկության» սկզբունքի ներքո։  Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերի։
09:58 - 25 ապրիլի, 2021
Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը․ Մակրոնը հայերեն գրառում է արել

Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը․ Մակրոնը հայերեն գրառում է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։ Ինչպես և հանձն էի առել, 2019թ.-ից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։ Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։ Անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։ Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։ Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը»։
18:37 - 24 ապրիլի, 2021
Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։ Նամակում նշված է. «Պարոն Նախագահ, Թանկագին Արմեն /ավելացված է ձեռագիր/, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։ Կցանկանայի հույզերով և արժանապատվությամբ լի այս օրը լինել ձեզ հետ: Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանին խնդրել եմ ինձ ներկայացնել Երևանում Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների ընթացքում։ Ինչպես և հանձն էի առել, 2019թ.-ից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։ Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։ Անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։ Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։ Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը։ Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը։ Խորին հարգանքով՝ /ավելացված է ձեռագիր/ Էմանուել Մակրոն»։
20:30 - 23 ապրիլի, 2021
Մակրոնը հայտարարել Է, որ «Սպուտնիկ V»-ի կիրառումը չի լուծի պատվաստման արագացման հարցը Եվրամիությունում |armenpress.am|

Մակրոնը հայտարարել Է, որ «Սպուտնիկ V»-ի կիրառումը չի լուծի պատվաստման արագացման հարցը Եվրամիությունում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը չի լուծի պատվաստման արագացման հարցը Եվրամիությունում: «Ես չեմ կարծում, որ ռուսական պատվաստանյութն այսօր (պատվաստման) արագացման հարցի լուծումն Է, քանի որ ժամանակ կպահանջվի ինչպես եվրոպական գործակալության թույլտվությունն ստանալու, այնպես Էլ այն բանի համար, որպեսզի այդպիսի պատվաստանյութն արտադրվի մեր մայրցամաքում»,- Էմանուել Մակրոնը հայտնել Է ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Այն հարցին, թե արդյոք նա կգնի ռուսական պատվաստանյութը, Մակրոնը նշել Է, որ առողջապահության եվրոպական մարմինները դեռ թույլ չեն տվել դա, ուստի պատվաստանյութը չի կարող օգտագործվել Ֆրանսիայում: Ավելի վաղ Պրովանս-Ալպեր-Կապուտակ ափ ֆրանսիական հարավային տարածաշրջանի ղեկավար Ռենո Մյուզելիեն հայտարարել Է, որ COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նախնական պատվեր Է տվել՝ սպասելով առողջապահության եվրոպական ծառայությունների կողմից պատվաստանյութին հավանություն տալուն: Ֆրանսիական տարածաշրջանի ղեկավարը նշել Է, որ իրենց գործողությունների մասին ծանուցել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան-Իվ լե Դրիանին: Ռուսաստանը հունվարի 29-ին դիմել Է ԴԵվԳ (Դեղամիջոցների եվրոպական գործակալություն)՝ «Սպուտնիկ V»-ն Եվրամիությունում գրանցելու համար: Մարտի 4-ին հայտնի Է դարձել ռուսաստանյան պատվաստանյութի փորձաքննությունն սկսելու մասին: ԴԵվԳ-ն կտա «Սպուտնիկ V»-ի արդյունավետության, անվտանգության եւ որակի՝ ԵՄ-ում սահմանված ստանդարտներին համապատասխան գնահատականը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:35 - 19 ապրիլի, 2021
Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին
 |1lurer.am|

Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին ասել է, որ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հաղորդում է ТАСС-ը: Զելենսկին Մակրոնին առաջարկել է ստորագրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու հռչակագիրը: «Մի քանի երկիր արդեն ստորագրել է այս փաստաթուղթը: Կան երկրներ, որոնք այժմ ծանոթանում են հռչակագրին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:   Զելենսկին սպասում է Մակրոնի պատասխանին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահին արհեստական ​​շնչառություն հաղորդել Դոնբասի իրավիճակի կարգավորմանն ուղղված նորմանդական ձևաչափի բանակցություններին: Նորմանդական քառյակը ներառում է Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան: Քառյակի վերջին բարձր մակարդակի գագաթնաժողովը տեղի է ունեցել Փարիզում 2019 թվականի դեկտեմբերին:
21:18 - 16 ապրիլի, 2021
Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի և Զելենսկու հանդիպումը
 |1lurer.am|

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի և Զելենսկու հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Այսօր Ելիսեյան պալատում կայացել է  Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Մակրոնի ու Զելենսկու հանդիպումը: France-Presse գործակալությունը, վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրը, նախօրեին հայտնել էր, որ Փարիզում բանակցությունների թեմաներից մեկը կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրանից առաջ Ուկրաինայի ղեկավարի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը տեղեկացրել էր, որ Զելենսկին բարձրացնելու է Դոնբասում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի հարցը: Մինչև Փարիզ մեկնելը Զելենսին լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ քննարկելու են անվտանգային հարցեր, մասնավորապես, Դոնբասի շուրջ վերջին զարգացումները:  Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ հինգշաբթի ասել էր, որ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է դադարեցնեն մասնակցությունը Ռուսաստանում տեղի ունեցող և ոչ մեկին չսպառնացող զորավարժությունների դեմ քարոզարշավին: Նրա խոսքով՝ Փարիզը և Բեռլինը պետք է խրախուսեն Կիևին թուլացնելու լարվածությունը Դոնբասում և կյանքի կոչելու Մինսկի միջոցառումների փաթեթը:
18:40 - 16 ապրիլի, 2021
Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին |tert.am|

Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է հանդիպել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:lb.ua կայքին տված հարցազրույցում Ժովկվան նշել է, որ Դոնբասում իրավիճակի սրման հետ կապված՝ Կիևն առաջարկել է բանակցություններ վարել «Նորմանդական ձևաչափով», բայց Ռուսաստանը հետաքրքրություն չի ցուցաբերել նման հանդիպման նկատմամբ: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ընդգծել է, որ Մինսկի և «Նորմանդական ձևաչափը» չեն կարող արգելափակված համարվել, քանի որ հանդիպումներ են անցկացվում Եռակողմ շփման խմբի մակարդակով:Ժովկվան նաև ենթադրել է, որ Ռուսաստանը «բանակցությունները միտումնավոր տեղափոխում է ոչ կառուցողական մթնոլորտ»:
16:02 - 09 ապրիլի, 2021
Մակրոնն ու Մերկելը Պուտինի հետ զրույցի ընթացքում կոչ են արել «նորմանդական ձևաչափով» հանդիպում անցկացնել Դոնբասում իրավիճակի կարգավորման առնչությամբ |tert.am|

Մակրոնն ու Մերկելը Պուտինի հետ զրույցի ընթացքում կոչ են արել «նորմանդական ձևաչափով» հանդիպում անցկացնել Դոնբասում իրավիճակի կարգավորման առնչությամբ |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում կոչ են արել «նորմանդական ձևաչափով» հանդիպում անցկացնել:Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, նշելով՝ տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորումը:«Գերմանիայի կանցլերը կոչ է արել «նորմանդական ձևաչափով» բանակցություններ վարել Մինսկի համաձայնագրերի կատարման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:Իր հերթին, Ելիսեյան պալատը հայտնել է՝ կողմերը նշել են՝ անհրաժեշտ է, որ Ռուսաստանը ստանձնի պարտավորություն Դոնբասում իրավիճակը կարգավորելու համար:«Ընդգծվել է, որ Ռուսաստանը պետք է ստանձնի Ուկրաինայում հրադադարի ռեժիմը կայունացնելու վճռական պարտավորություն և սահմանի ճգնաժամից դուրս գալու ելք՝ Մինսկի համաձայնագրերին համապատասխան», - ասվում է հաղորդագրության մեջ:Նշենք՝ Կրեմլը նախապես հայտնել էր, որ Պուտինը իր զրուցակիցներին ասել է, որ իրեն անհանգստացնում է Դոնբասում Ուկրաինայի հրահրած «շփման գծում զինված առճակատման սրումը» և ընդգծել է «Կիևի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման կարևորությունը»:Հիշեցնենք, որ օրերս Դոնբասում ուկրաինացի չորս զինվորի զոհվելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձևաչափի անդամ-երկրների ղեկավարներին խնդրել էր անել ամեն ինչ Դոնբասում հրադադարի ռեժիմը պահպանելու համար:Ի պատասխան Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ռուսաստանի ղեկավարը դեռ չի ծրագրում խոսակցություն ունենալ Զելենսկիի հետ, «բայց անհրաժեշտության դեպքում դա կարելի է շատ արագ կազմակերպել»:Նշենք՝ «Նորմանդական քառյակ»-ը կամ «նորմանդական ձևաչափ»-ը, չորս երկրների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) ղեկավարների խումբ է՝ ստեղծված Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով:  Ձևաչափի սկիզբը դրվել է 2014 թվականի հունիսի 6-ին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների՝ Նորմանդիայում (Ֆրանսիա) կայացած հանդիպմանը, դաշնակիցների ափհանման 70-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ։ 
15:30 - 31 մարտի, 2021