Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 18.7 միլիոնը |azatutyun.am|

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 18.7 միլիոնը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհը շարունակում է պայքարել նոր կորոնավիրուսի դեմ: Համաճարակի սկզբից ի վեր վարակվել է մոլորակի ավելի քան 18.7 միլիոն բնակիչ: Վիրուսից առաջացած բարդությունների հետևանքով ավելի քան 706 հազար է մարդ մահացել: Իրավիճակն առավել լարված է շարունակում մնալ ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում: Բայց պաշտոնական թվերը և իրականությունը կարող են տարբերվել. Աֆղանստանում, օրինակ, Առողջապահության համաշխարային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ իրականացված հակամարմինների առկայության զանգվածային թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ երկրի բնակչության մեկ երրորդը, հնարավոր է, վարակվել է կորոնավիրուսով: Ղրղզստանը բժշկական անձնակազմի շրջանում վարակվածների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի. օգոստոսի սկզբի տվյալներով` վարակվել է ավելի քան 2 հազար 700 բուժաշխատող: Մոսկվայի քաղաքապետը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ քաղաքում դիմակներ կրելը պարտադիր կմնա ևս մի քանի ամիս: Կուզբասի հինգ քաղաքներում վերադարձվել են որոշ սահմանափակումներ` ֆիթնես կենտրոնները, մանկական խմբակները կրկին փակ են, արգելվում են բազմամարդ միջոցառումները, ռեստորանները այցելուներին կարող են սպասարկել միայն բաց տարածքներում: Covid-19 վարակը հայտնաբերվել է Կալմիկիայի ղեկավար Բատու Խասիկովի մոտ: Սակայն այս ամենի ֆոնին իր ծրագիրն է հայտարարել «Կինոտավր» կինոփառատոնը, որը նախատեսվում է անցկացնել Սոչիում սեպտեմբերի կեսերին:
09:27 - 06 օգոստոսի, 2020
Թրամփը հայտարարել Է, որ կկրճատի իր զորակազմն Աֆղանստանում |armenpress.am|

Թրամփը հայտարարել Է, որ կկրճատի իր զորակազմն Աֆղանստանում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգներն ամերիկացի զինծառայողների թվաքանակը Աֆղանստանում մոտ ժամանակներս կկրճատի մինչեւ չորս հազար: «Մենք շատ կարճ ժամանակաշրջանում (զորակազմի թվաքանակը) կկրճատենք մինչեւ ութ հազար, այնուհետեւ կկրճատենք մինչեւ չորս հազար: Մենք այժմ բանակցություններ ենք վարում»,-ասել Է Թրամփը Axios պորտալին տված հարցազրույցում: Նա չի ճշտել, թե հատկապես երբ տեղի կունենա զորակազմի կրճատումը: «Շատ շուտով»,-խոստացել Է Թրամփը՝ հրաժարվելով նշել կոնկրետ ժամանակային շրջանակներ: Լրագրողի այն հարցին, թե որքան կլինի զորակազմի թվաքանակն Աֆղանստանում ԱՄՆ-ի նոյեմբերյան ընտրությունների ժամանակ, Թրամփը պատասխանել Է, որ այն կկազմի, «հավանաբար, 4-ից մինչեւ 5 հազար»: Փետրվարի վերջին Քատարում կայացած արարողության ընթացքում ԱՄՆ-ը եւ «Թալիբան» արմատական շարժումն ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում Է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակման գործարքի ավարտից հետո: Ավելի վաղ պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը պլանավորում Է զորքերն ամբողջությամբ Աֆղանստանից դուրս բերել մինչեւ 2021 թվականի մայիսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:28 - 04 օգոստոսի, 2020
Աֆղանստանի նախագահը կարգադրել է ազատ արձակել 500 թալիբների |armenpress.am|

Աֆղանստանի նախագահը կարգադրել է ազատ արձակել 500 թալիբների |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել Է ազատ արձակել 500 թալիբան («Թալիբան» շարժման անդամներ) բանտարկյալների՝ ի պատասխան իսլամիստների կողմից եռօրյա զինադադար հայտարարելու: Այդ մասին հուլիսի 31-ին հաղորդել Է Tolo News հեռուստաալիքը: Ղանին հայտարարել Է, որ այդ 500 բանտարկյալները չեն մտնում այն ցուցակի մեջ, որն Աֆղանստանի կառավարությանը տրամադրվել Էր թալիբանների կողմից, եւ որ նրանք ազատ են արձակվելու առաջիկա չորս օրվա ընթացքում: Նա նշել Է, որ Աֆղանստանի կառավարությունն արդեն ազատ Է արձակել 4600 թալիբ բանտարկյալների: Աֆղանստանի նախագահը կոչ Է արել թալիբներին՝ որքան կարելի Է ավելի շուտ սկսել հաշտության բանակցությունները: Ղանին իր որոշման մասին հայտարարեց այն բանից հետո, երբ թալիբներն իրենց կողմից ավարտեցին 1000 մարդու ազատ արձակումը, որոնք գերի Էին գտնվում իրենց մոտ, ինչը նախատեսված Էր Դոհայում ստորագրված համաձայնագրով: «Թալիբան»-ի ներկայացուցիչը Twitter-ում հայտնել Է, որ հուլիսի 30-ին իրենք բաց են թողել 82 բանտարկյալների, ինչի արդյունքում թալիբների կողմից ազատ արձակվածների ընդհանուր թիվը հասել Է 1005 մարդու: Փետրվարի վերջին Քատարի մայրաքաղաք Դոհայում ԱՄՆ-ի եւ «Թալիբան»-ի միջեւ ստորագրված համաձայնագրի համաձայն, միջաֆղանական հաշտության բանակցությունների գործարկման համար պայման պետք Է դառնա գերիների փոխանակումը կառավարության եւ արմատական շարժման միջեւ: Աֆղանստանի իշխանությունները պետք Է ազատ արձակեն 5000 զինյալների, թալիբները՝ անվտանգության ուժերի 1000 աշխատակիցների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:44 - 31 հուլիսի, 2020
ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հանդիպում կունենա Աֆղանստանի նախագահի հետ |armenpress.am|

ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հանդիպում կունենա Աֆղանստանի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը ժամանել Է Քաբուլ, որտեղ նա պլանավորում Է հանդիպումներ անցկացնել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի եւ Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլայի հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նախագահի պալատի մի աղբյուր:Ավելի վաղ Աֆղանստան այցելելու Խալիլզադի պլանների մասին հայտնել Էր ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:«Զալմայ Խալիլզադը ժամանել Է Քաբուլ եւ պետք Է հանդիպում ունենա նախագահ Ղանիի եւ Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլայի հետ»,-հաղորդել Է աղբյուրը:Ավելի վաղ Քատարում «Թալիբան» արմատական շարժման քաղգրասենյակի ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը հայտարարել Է, որ թալիբները պատրաստ են մնացած բոլոր աֆղանցի գերիներին ազատ արձակել մինչեւ Ղուրբան-բայրամի երեկոյան եւ տոնի ավարտից հետո սկսել միջաֆղանական բանակցությունները, եթե բանտարկյալների փոխանակումն ավարտվի: Ղուրբան-բայրամի զոհաբերությունների տոնն այս տարի մուսուլմանների մոտ սկսվում Է հուլիսի 31-ին:Իր կողմից Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին բանակին եւ իրավակարգի ուժերին կարգադրել Է պահպանել եռօրյա զինադադար եւ խուսափել «Թալբան»-ի դեմ բոլոր գործողություններից:Փետրվարի վերջին Քատարում տեղի ունեցած արարողությանը ԱՄՆ-ը եւ «Թալիբան»-ը ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում Է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկիզբ մարտին գերիների փոխանակման գործարքից հետո:
17:04 - 29 հուլիսի, 2020
Աֆղանստանի նախագահը անվտանգության ուժերին հրամայել է հարձակումներ սկսել թալիբների և մյուս զինյալ ուժերի դեմ |azatutyun.am|

Աֆղանստանի նախագահը անվտանգության ուժերին հրամայել է հարձակումներ սկսել թալիբների և մյուս զինյալ ուժերի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին այսօր ասել է, թե անվտանգության ուժերին հրամայել է պաշտպանական մարտավարությունից անցնել հարձակումների թալիբների ու մյուս զինյալ ուժերի դեմ: Իր հեռուստաելույթում նա նշել է, որ հարձակողական գործողությունների վերսկսումը անհրաժեշտ է պետությունը, քաղաքացիներին ու երկրի ենթակառույցները պաշտպանելու համար: Աշրաֆ Ղանիի հրամանը հաջորդում է նախօրեին զինյալների իրականացրած մահաբեր հարձակումներին: Մայիսի 12 -ին երկու անջատ հարձակումների հետևանքով առնվազն 48 մարդ է սպանվել: Առաջին հարձակումը իրականացվել է Քաբուլի հիվանդանոցներից մեկի վրա: Այսօր Աֆղանստանի առողջապահության նախարարն ասել է, որ հարձակման հետևանքով 24 մարդ է սպանվել, այդ թվում` երկու երեխա, 16 մարդ վիրավորվել է: Երկրորդ հարձակումը կազմակերպվել է բարձրաստիճան ոստիկանի հուղարկավորության ժամանակ: Հարձակման հետևանքով 24 մարդ է սպանվել, 68 -ը` վիրավորվել:
18:28 - 13 մայիսի, 2020