ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը փորձում է համաձայնություն ձեռք բերել «Թալիբան»-ի և Աֆղանստանի միջև |azatutyun.am|
19:45 - 26 հուլիսի, 2020

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը փորձում է համաձայնություն ձեռք բերել «Թալիբան»-ի և Աֆղանստանի միջև |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների՝ Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչը սկսել է շրջագայությունը հինգ երկրներով՝ խաղաղության ու վստահության ամրապնդման շուրջ բանակցությունների։

Առաջիկա օրերին, ըստ Պետդեպարտամենտի, Զալմայ Խալիզադը կայցելի Իսլամաբադ, Քաբուլ, Օսլո, Սոֆիա և Դոհա՝ փորձելով համաձայնություն ձեռք բերել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների և Աֆղանստանի կառավարության միջև, որը վայելում է նաև Վաշինգտոնի աջակցությունը։

Կողմերի հետ բանակցություններից բացի` ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը կայցելի նաև Պակիստան՝ ստանալու նրանց աջակցությունը, ինչպես նաև կմեկնի Օսլո և Սոֆիա՝ ներկայացնելու արդյունքները ՆԱՏՕ-ի գործընկերներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել