Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Անթույլատրելի ենք համարում Բեյրութի աղետից տուժածների ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա դառնալը․ ԱՀ ԱԳՆ

Անթույլատրելի ենք համարում Բեյրութի աղետից տուժածների ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա դառնալը․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը․ «Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքի կապակցությամբ, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախի Հանրապետություն տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում, անհրաժեշտ ենք գտնում նշել հետևյալը: Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց պարտքն են համարում օգնություն ցուցաբերել տարաբնույթ աղետների և ճգնաժամերի պատճառով կրիտիկական իրավիճակում հայտնված հայրենակիցներին: Ավելին՝ մարդասիրական աղետներին արձագանքելը գտնվում է ողջ միջազգային հանրության կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում, որի բաղկացուցիչ մասն է Արցախի Հանրապետությունը՝ անկախ նրա՝ ժամանակավորապես միջազգայնորեն չճանաչված քաղաքական կարգավիճակից: Մարդասիրական օգնություն ուղարկելով Լիբանան և ապաստան տրամադրելով նրանց, ովքեր Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի արդյունքում կորցրել են իրենց տները` պաշտոնական Ստեփանակերտը ուժերի ներածին չափ իր ներդրումն է ունենում միջազգային հանրության ընդհանուր ջանքերում` միտված մարդասիրական իդեալների կենսագործմանը: Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են, որ Լիբանանի հայ համայնքը պահպանվի, սակայն, միևնույն ժամանակ, իրենց ինքնիշխան իրավունքի շրջանակներում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն կհայտնեն գալ և հաստատվել մեր հանրապետությունում: Մարդասիրական աղետի պայմաններում հայտնված մարդկանց Արցախի իշխանությունների կողմից բնակարանների տրամադրումը որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում ներկայացնելու ադրբեջանական կողմի բազմաթիվ փորձերը վկայում են ոչ միայն միջազգային փաստաթղթերի կանխակալ մեկնաբանման, այլև, առհասարակ, մարդասիրության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների մասին։ Հակամարտության և դրա կարգավորման ողջ ընթացքում ադրբեջանական իշխանություններն ի ցույց են դնում մարդասիրական խնդիրների նկատմամբ իրենց բացահայտ քամահրական վերաբերմունքը՝ դրանք օգտագործելով միայն սեփական շահի համար՝ քողարկելու իրենց իրական՝ դատապարտելի նպատակները։ Այդ մասին է վկայում ավելի քան երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների իրավունքների լկտիաբար անտեսումը, որոնց վտարումն ուղեկցվում էր զանգվածային սպանություններով և դաժան ջարդերով, սակայն առայսօր պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ճանաչել իր պատասխանատվությունը նրանց ողբերգական ճակատագրի համար։ Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա։ Վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ ևս անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն իրենց բնակության վայրերում դժվարին իրավիճակում հայտնված մեր բոլոր հայրենակիցներին»։
21:32 - 16 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցին՝ Զոհրաբ Մնացականյանի ասածն «անհեթեթություն» որակելով |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցին՝ Զոհրաբ Մնացականյանի ասածն «անհեթեթություն» որակելով |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն «Ինտերֆաքս» գործակալությանը` նշելով, թե ՀՀ արտգործնախարարն ու Հայաստանի իշխանությունները «խոչընդոտում են ԼՂ հակամարտության կարգավորմանը»: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը: Աբդուլաևայի խոսքով` «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը զրոյացնում են բանակցությունների իմաստը և հանդիսանում են գլխավոր խոչընդոտը «խաղաղության պայմաններ» ստեղծելու գործում, որի մասին խոսում է այդ երկրի արտգործնախարարը»: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև մեղադրել է հայկական կողմին «վերջին մեկուկես ամսում սադրանքների դիմելու» համար: Աբդուլաևան չի մոռացել խոսել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելության մասին Արցախ` այն բնութագրելով որպես «Հայաստանի օկուպացիոն քաղաքականության օրինակ»: Նա «անհեթեթություն» է որակել հայ նախարարի կարծիքն էթնիկ հակամարտությունները քաղաքական կամք դրսևորելով կանխելու մասին՝ նշելով, թե «Հայաստանը տարիներով չի կարողացել այդ քաղաքական կամքը դրսևորել»:
14:07 - 01 սեպտեմբերի, 2020
Մոսկվայում կայացել է Լավրով-Բայրամով հանդիպումը |hetq.am|

Մոսկվայում կայացել է Լավրով-Բայրամով հանդիպումը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 26-ին Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Սա Բայրամովի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն է։  Հանդիպումից հետո Լավրովը նշել է, որ Բայրամովի հետ բավականաչափ մանրամասն քննարկել են արցախյան հակամարտությունը։ «Մենք բոլորս միտված ենք հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականության ապահովմանը։ Այս իմաստով անհրաժեշտ է ստեղծել մթնոլորտ՝ բանակցությունների կայուն գործընթացը ապահովելու համար»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։ Նա նշել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ամեն կերպ կօգնի ստեղծել այդպիսի պայմաններ։ Իր հերթին Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն հույս ունի տեսնել Ռուսաստանի ակտիվությունը հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ մատնանշելով, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել այն։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Լավրովը նշել է, որ առկա է բավականին լուրջ բազա, որը հնարավորություն կարող է տալ լուծելու հիմնախնդիրը։ «Ցավալի կլիներ այն կորցնել։ Այդպիսի փորձերը, ցավոք, մենք տեսել ենք, ներառյալ բանակցողների կազմի փոփոխության ջանքեր, ինչն անընդունելի է համանախագահների համար։ Մենք այդ մասին հայտարարել ենք։ Սակայն, բնականաբար, չէին խանգարի առավել ինտենսիվ բանակցությունները»,- հայտարարել է Լավրովը։ Արցախյան հակամարտությունից զատ կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում փոխադարձ գործակցությունը։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական պատվաստանյութով։ Ըստ նրա սա այն ոլորտներից մեկն է, որտեղ Բաքուն ու Մոսկվան կարող են համագործակցել։ Լավրովն էլ հավելել է, որ ռուսական պատվաստանյութն առաջին հերթին կմատակարարվի հարևան երկրներ։ Լավրովը նաև նշել է, որ որ երկու երկրները կխորացնեն համագործակցությունն էներգետիկ ոլորտում՝ հավելելով, որ բանակցություններ են վարվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էներգետիկ համակարգերի ինտեգրման հարցի ուղղությամբ։
10:18 - 27 օգոստոսի, 2020
«Մենք մեծ հույսեր ենք կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ»․ Ջեյհուն Բայրամովը՝ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ |tert.am|

«Մենք մեծ հույսեր ենք կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ»․ Ջեյհուն Բայրամովը՝ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց առայժմ չի նկատվում, Բաքվում հույս ունեն, որ ՌԴ-ն իր ակտիվ դերակատարումը կունենա հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է tass.ru-ն։ «Մենք մեծ հույսեր ենք կապում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ։ Ցավով ստիպված եմ արձանագրել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում»,- ասել է նա՝ հավելելով, որ «Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների 20 տոկոսը»: Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որից հետո հրավիրվել է մամուլի ասուլիս:
16:41 - 26 օգոստոսի, 2020
Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն. ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով |tert.am|

Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն. ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ ՄԽ համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել, «երբ սահմանները բացվեն»: Ըստ նրա՝ համանախագահները կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ:  «Ներկա պահին սահմանները փակ են: Այդ իսկ պատճառով չենք կարող տարածաշրջան այցելել: Ծրագրում ենք նման այց, երբ սահմանները բացվեն»,- ասել է նա: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել, որտեղ հանդիպում է անցկացնում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Նախօրեին Բայրամովը հայտնել էր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց թվում առաջնային է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Բացի այդ, Բայրամովն ընդգծել էր Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումների թեման:
15:00 - 26 օգոստոսի, 2020
Ադրբեջանի կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու՝ պաշտոնական Բաքվի ցանկությունը

Ադրբեջանի կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու՝ պաշտոնական Բաքվի ցանկությունը

Արցախում տնտեսական գործունեության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհների կառուցման, ջրային ռեսուրսների և ընդերքի օգտագործման, ինչպես նաև Արցախում միգրացիոն գործընթացների կապակցությամբ ադրբեջանական կողմի շարունակական շահարկումների վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը: Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ Արցախի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքում տնտեսական, ինչպես ցանկացած այլ ստեղծարար գործունեության իրականացումը Արցախի իշխանությունների և քաղաքացիների ինքնիշխան իրավունքն է: Ադրբեջանի գանգատները՝ Արցախում, այսպես կոչված, «Հայաստանի անօրինական տնտեսական գործունեության» վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական իշխանությունների՝ իրականությունից փախուստի հերթական դրսևորում, որոնք համառորեն փորձում են անտեսել անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու և նրա տնտեսական զարգացմանը խոչընդոտելու պաշտոնական Բաքվի ցանկությունը։ Մենք բազմիցս հայտարարել ենք իբր բնապահպանական իրավիճակին վնաս պատճառելու և Արցախին սահմանակցող տարածքներում բնակվող Ադրբեջանի բնակչությանը ջրից զրկելու վերաբերյալ մեղադրանքների անհիմն լինելու մասին: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ 2085 (2016 թ.) քաղաքական շարժառիթներով պայմանավորված բանաձևին հղում կատարելը միայն հաստատում է ադրբեջանական կողմի այս բոլոր զրպարտությունների չհիմնավորված ու մտացածին լինելը: Բավական է միայն նշել, որ ԵԽԽՎ զեկուցողը հրաժարվել է այցելել Սարսանգի ջրամբար և լիովին անտեսել է ԵԽ քարտուղարության կողմից զերկույցը պատրաստելու շրջանակներում հարցն ուսումնասիրելու համար հատուկ ներգրավված փորձագետի եզրակացությունները: Ավելին՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ադրբեջանական կողմին բազմիցս առաջարկել են փոխշահավետորեն համագործակցել ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման ոլորտում: Պաշտոնական Բաքուն հետևողականորեն մերժել է արցախյան կողմի բոլոր նմանատիպ նախաձեռնությունները՝ չնայած նրան, որ դրանք ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը: Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը չի կարող անվերջ սպասել, մինչ ադրբեջանական կողմը հասունանա կառուցողական երկխոսության համար։ Անթույլատրելի ենք համարում, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կամ հակամարտության կողմերից մեկի դիրքորոշումն օգտագործվի որպես պատրվակ՝ հակազդելու Արցախի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։ Սեփական լիազորությունների և Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրի դրույթների շրջանակներում Արցախի Հանրապետության իշխանությունները հետագայում ևս ջանքեր են գործադրելու՝ ուղղված Արցախի բոլոր շրջանների համաչափ զարգացմանը, նրանց հետպատերազմյան վերականգնմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանը, բնակարանաշինությանը, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ կարողանա հավասարապես օգտվել համընդհանուր ճանաչված բոլոր իրավունքներից ու ազատություններից և իրագործի սեփական ներուժը։ Արցախի Հանրապետությունը միասնական հայրենիքի մասն է յուրաքանչյուր հայի համար՝ անկախ նրա բնակության վայրից, և պատրաստ է իր ուժերի ներածի չափով աջակցել, այդ թվում՝ ապաստան տրամադրել դժվարին իրադրությունում հայտնված և օգնության կարիք ունեցող իր հայրենակիցներին։
13:41 - 21 օգոստոսի, 2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության կապակցությամբ, որում փորձ է արվում, ընդհանուր համատեքստից կտրելով, խեղաթյուրել Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը՝ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Արցախի Հանրապետության Նախագահն առավելագույնս հստակ հայտարարել է, որ Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը գնդակոծելու սպառնալիքները, որոնք ադրբեջանական կողմը պարբերաբար հնչեցնում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, անթույլատրելի են։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Արցախում ցանկացած թիրախի ուղղությամբ հարվածելու պատրաստականության մասին։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրթիռահրետանային զորքերին ժամանակին հանձնարարել էր «պատրաստվել կործանարար հարվածներ հասցնել» Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների ուղղությամբ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօրինակ սպառնալիքներն արդարացնում էր նրանով, թե իբրև Արցախում «չկա քաղաքացիական բնակչություն, այլ միայն զինվորականներ են և դաշտեր»։ Ադրբեջանը, ձգտելով թաքցնել վախեցնելու և ահաբեկելու վրա հիմնված սեփական ագրեսիվ քաղաքականությունը, փաստերը նենգափոխելու և միջազգային հանրությանը կանխամտածված կերպով ապատեղեկացնելու միջոցով փորձում է սեփական քայլերը և գործողությունների շարժառիթները վերագրել հայկական կողմերին։ Ոչ թե Երևանը կամ Ստեփանակերտը, այլ հենց Բաքուն է կանոնավոր կերպով հանդես գալիս Հայաստանի և Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների ռազմավարական օբյեկտների և բնակավայրերի ոչնչացման սպառնալիքներով։ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի, Երևանի և Ստեփանակերտի ուղղություններով հրթիռային հարվածներ հասցնելու, Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու վերաբերյալ իր պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև կատարած բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով Ադրբեջանը ցուցադրում է, որ չի խորշում կիրառել ահաբեկչական մեթոդներ՝ որպես իր պետական քաղաքականություն։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է ամենավճռական կերպով կանխարգելել խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձակման ցանկացած փորձ։ Գանձակ քաղաքի ռազմական օդանավակայանը և ցանկացած այլ ռազմական օբյեկտ, որն ադրբեջանական կողմը կփորձի օգտագործել Արցախի բնակավայրերի վրա հարձակման համար, օրինական թիրախ կդառնա Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի համար։ Արցախի Հանրապետության Նախագահի հայտարարությունը նախազգուշացում է սպառնալիքի և ահաբեկչության միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու փորձերի անհեռանկարայնության վերաբերյալ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Հերթական պատերազմի հրահրման փորձերը ողբերգական հետևանքներ են ունենալու ողջ տարածաշրջանի համար։
17:54 - 19 օգոստոսի, 2020
Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ «ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է»
 |azatutyun.am|

Պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ «ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է» |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե անընդունելի է համարում բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ առաջադրելու՝ Հայաստանի փորձերը։ «Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան, անօգուտ որակելով «բանակցային ձևաչափը և խնդրի բուն էությունը փոխելու՝ պաշտոնական Երևանի փորձերը»։ Ավելի վաղ՝ ռուսական РБК-ին տված հարցազրույցում, Հայաստանի վարչապետը կրկին ընդգծել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Եթե Ադրբեջանի նախագահն ուզում է, որ Հայաստանի վարչապետը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ, ստացվում է, որ նա ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է։ հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է Հայաստանը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը», - հարց է բարձրացրել Փաշինյանը։
19:15 - 28 հուլիսի, 2020
«Հերթական հարվածը բանակցային գործընթացին». Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին |tert.am|

«Հերթական հարվածը բանակցային գործընթացին». Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան արձագանքել է երեկ` հուլիսի 23-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը: Աբդուլաևան հայտարարել է, թե հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը «հերթական հարվածն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվող բանակցային գործընթացին»: Աբդուլաևայի խոսքով՝ «դրանով Հայաստանը ցանկանում է կանգնեցնել բանակցային գործընթացն ու հանդես է գալիս դրա ձևաչափը փոխելու պահանջով, սակայն ձևաչափը չի կարող փոխվել»: Հուլիսի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին։ «Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և սպառնալիքներով։ Եվ հիմա կարող ենք ասել, որ ՀՀ-ն ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,- նշել է Փաշինյանը։ Շարունակությունը՝ tert.am-ում
12:58 - 24 հուլիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարը

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարը

Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Նախարար Մնացականյանը անդրադարձ կատարեց հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին: Նախարար Մնացականյանը կարևորեց լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնային քայլ ընդգծեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը: Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով հեռախոսազրույցի ձևաչափին, առանձնահատուկ ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոխարինելի դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Նախարար Մնացականյանը նաև բարձր գնահատեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև վերջինիս այն դիտարկումը, որ տարածաշրջանային երկրները պետք է ձեռնպահ մնան իրադրության ապակայունացմանն ուղղված գործողություններից:
21:50 - 22 հուլիսի, 2020
Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Մամեդյարովի հեռանալով կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը |armenpress.am|

Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Մամեդյարովի հեռանալով կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովի հեռանալուց հետո կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը: Այս մասին Քոչարյանն ասաց Մինսկում լրագրողների հետ զրույցում: «Ես չեմ կարծում, որ անձի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է: Ցավոք, առ այսօր այն ապակառուցողական է, տեսնենք, թե ինչպես կլինի սրանից հետո»,- ասաց Քոչարյանը: ԱԳ փոխնախարարն անդրադառնալով Մամեդյարովի պաշտոնանկությանը, կարծիք հայտնեց, որ այդտեղ խնդիրը ներքին է, ոչ թե արտաքին, որոնք կարող են վերաճել, անգամ, Ադրբեջանի նախագահի փոփոխության: «Կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ թե արտաքին է, այլ ներքին: Ադրբեջանում տեղի են ունենում կադրային փոփոխություններ, այնպիսի տպավորություն է, որ այդ փոփոխություններն ունեն շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
12:35 - 17 հուլիսի, 2020
Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա. Ալիևը կրկին քննադատում է ԱԳՆ-ին |armenpress.am|

Ադրբեջանի որոշ դեսպաններ դավաճանել են երկրին և չեն թաքցնում դա. Ալիևը կրկին քննադատում է ԱԳՆ-ին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական մի շարք դիվանագետներին մեղադրել է պետական դավաճանության մեջ՝ նշելով, որ դա կադրային սխալ քաղաքականության հետևանք է։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ակտիվ քայլեր է ձեռնարկում բոլոր երկրների հետ բնականոն բարեկամական և գործընկերային հարաբերությունների հաստատման համար, բայց դա չի նշանակում, որ պետության, ժողովրդի շահերը պետք է մի կողմ դնել: «Արտերկրում մեր դիվանագետներից ոմանք դարձել են այդ երկրների դեսպանները, որտեղ նրանք աշխատում են: Այս երևույթին պետք է վերջ տրվի: Սա կադրային սխալ քաղաքականության հետևանք է: Որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը, դավաճանել և չեն թաքցնում դա: Նրանք այն երկրների հատուկ ծառայությունների վերահսկողության տակ են, որտեղ ապրում են»,- նշել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահն այս մասին բավականաչափ տեղեկություններ ունի, և ըստ նրա՝  ադրբեջանական դիվանագետները այդ երկների հատուկ ծառայությունից գումարներ և ցուցումներ են ստանում։ «Մեր հատուկ ծառայությունները բազմիցս տեղեկացրել են այդ երկրների հատուկ ծառայություններին, որոնք մեր գործընկերներն են: Ասել ենք, որ գիտենք՝ դուք եք ղեկավարում այդ մարդուն, դուք նրան տուն եք տրամադրել, այդ մարդը ձեր կամքով կեղտոտ քայլեր է անում: Մենք գիտենք այս ամենը: Ես կրկին ուզում եմ ասել, որ սա ցույց է տալիս այդ երկրների կեղծավորությունը: Մի կողմից՝ նրանք մեզ ընկերության ազդակներ են ուղարկում, խոսում գործընկերության մասին, բայց, ըստ էության, նրանք քարոզչություն են անում մեր դեմ: Նրանց նպատակը Ադրբեջանը թուլացնելն է, խարխլելն ու առաջնորդների մասին սուտ տարածելն է: Բայց կյանքը ցույց է տալիս, որ դա նշանակություն չունի: Քանի որ ադրբեջանցի ժողովուրդը ամեն ինչ լավ գիտի: Նա գիտի, որ այսօր մեր գործունեության մեջ առաջին հերթին ադրբեջանցու շահերն են», - եզրափակել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը հուլիսի 15-ին էլ խիստ քննադատության էր ենթարկել ԱԳ արդեն նախկին նախարար Էլմար Մամեդյարովին, որին հուլիսի 16-ին ազատել է պաշտոնից: Նրան փոխարինել է Ջեյհուն Բայրամովը:
22:17 - 16 հուլիսի, 2020
Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ խոսնակի պատասխանն Ալիևի հայտարարություններին

Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ խոսնակի պատասխանն Ալիևի հայտարարություններին

Ադրբեջանի նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախագահի՝ Խաթայի շրջանում արած հայտարարություններին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հարց. Խաթայի շրջան այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական պատմական էքսկուրսով, Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված քննադատությամբ: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունը: Պատասխան. Այս հարցով իմ գործընկերներն արդեն իսկ հանդես են եկել մեկնաբանությամբ: Պարզապես ցանկանում եմ հավելել, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առնչությամբ չարախնդող նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը: Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է, և դրա ետևում թաքնվելը լավագույնս բնութագրում է Ադրբեջանում զարգացող ներքին ճգնաժամը և հուսահատ տրամադրությունները: Զավեշտալի է, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մարդու իրավունքների և ազատությունների մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական և տնտեսական իշխանությունը տասնամյակներ շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում, որը միջազգային ասպարեզում բնորոշվում է որպես ռեպրեսիվ ռեժիմ: Հատկանշական է, որ նախագահ Ալիևն իր թշնամական և ռասիստական մեկնաբանություններով անպատասխանատու վերաբերմունք և արհամարհանք է դրսևորում նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մեկ շաբաթ առաջ արված հայտարարության հանդեպ, որը պարունակում էր մտահոգություն թշնամական և սադրիչ հռետորաբանության առնչությամբ: Ինչպես Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների վերջերս կայացած համատեղ նիստում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, «ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից»»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:25 - 08 հուլիսի, 2020