Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Մամեդյարովի հեռանալով կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը |armenpress.am|
12:35 - 17 հուլիսի, 2020

Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Մամեդյարովի հեռանալով կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կարծում, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովի հեռանալուց հետո կփոխվի Ադրբեջանի քաղաքականությունը:

Այս մասին Քոչարյանն ասաց Մինսկում լրագրողների հետ զրույցում:

«Ես չեմ կարծում, որ անձի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է: Ցավոք, առ այսօր այն ապակառուցողական է, տեսնենք, թե ինչպես կլինի սրանից հետո»,- ասաց Քոչարյանը:

ԱԳ փոխնախարարն անդրադառնալով Մամեդյարովի պաշտոնանկությանը, կարծիք հայտնեց, որ այդտեղ խնդիրը ներքին է, ոչ թե արտաքին, որոնք կարող են վերաճել, անգամ, Ադրբեջանի նախագահի փոփոխության:

«Կարծում եմ, որ այստեղ խնդիրը ոչ թե արտաքին է, այլ ներքին: Ադրբեջանում տեղի են ունենում կադրային փոփոխություններ, այնպիսի տպավորություն է, որ այդ փոփոխություններն ունեն շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն»,- նշեց Շավարշ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել