Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Վոլգոգրադում չեզոքացված ահաբեկիչների համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից |armenpress.am|

Վոլգոգրադում չեզոքացված ահաբեկիչների համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում կասեցված «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության գործունեության համակարգումը իրականացվել է Սիրիայի տարածքից: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը: «Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է Վոլգոգրադում  «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության (արգելված է Ռուսաստանում-խմբ) միջտարածաշրջանային բջջի գործունեությունը: Ահաբեկչական կազմակերպության անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներից են, ովքեր ծրագրավորում էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ Վոլգոգրադ քաղաքում: Ահաբեկչական գործունեության համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից»,- նշված է հաղորդագրության մեջ:  Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնում է, որ նրանց թիրախային օբյեկտներն են հանդիսացել իշխանության մարմինների շենքերը, զինծառայողների բնակության վայրերը եւ պայթյունավտանգ ձեռնարկությունները: Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում Ռուսաստանի քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով միջոցներ են ձեռնարկվել տարածաշրջանում ահաբեկչական գործողություններ թույլ չտալու համար: «Ձերբակալության ժամանակ պարագլուխը եւ նրա հանցակիցը, ովքեր փորձել են ահաբեկչության միջոցները դուրս բերել Վոլգոգրադում նախապես սարքավորված թաքստոցից, զինված դիմադրություն են ցույց տվել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին եւ արդյունքում չեզոքացվել: Քննչական գործողությունների ընթացքում դեպքի վայրում և արմատական իսլամիստների բնակության հասցեներում հայտնաբերվել և առգրավվել են հրազեն, ռազմամթերք, քիմիական բաղադրիչներ, կրոնական բնույթի գրականություն, ինչպես նաև Վոլգոգրադի քարտեզ, որում նշված է  նախատեսված դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների իրականացման վայրերը:  Միաժամանակ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Ուֆա, Մայկոպ եւ Վոլգոգրադ քաղաքներում ձերբակալվել են միջտարածաշրջանային բջիջի այլ մասնակիցներ, որոնց նկատմամբ դատավարական որոշումներ են ընդունվում: Անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիրի անցկացումը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ իսլամիստները ծրագրում էին պայթեցնել «Մայր Հայրենիք» հուշարձանը:
18:11 - 15 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների ընտանիքի անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին |armenpress.am|

Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների ընտանիքի անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Սիրիայից հավաքագրված և Ադրբեջանում տեղակայված վարձկանների ընտանիքների անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին: Լրատվամիջոցը գրում է, որ վարձկանների ընտանիքի անդամներին հանդիպել է թուրք-սիրիական սահմանային անցակետում, երբ նրանք սպասելիս են եղել շուրջ 53 սիրիացի սպանված տղամարդու դիերին, որոնք սպանվել են շուրջ 600 մղոն հեռու գտնվող Արցախի և Ադրբեջանի շփման գծում: Սպանվածների հարազատների խոսքով` նրանք վարձկաններ են եղել, որոնց Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները հավաքագրել են Սիրիայում և ուղարկել Ադրբեջան` հայկական կողմի դեմ կռվելու համար: Սիրիացի գրոհայինների մահը տագնապ է առաջացրել այն կապակցությամբ, որ այս հակամարտությունը կարող է արագ սրվել՝ ներառելով Թուրքիային ու Ռուսաստանին և ապակայունացնել Իրանի ու Վրաստանի վիճակը: Լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիան հերքում է սիրիացի գրոհայիններին Ադրբեջան ուղարկելը, սակայն վարձկաններն իրենց հարազատների հետ հեռախոսազրույցներում ասել են, որ իրենց ամսական աշխատավարձը խոստացել են Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը, իսկ իրենք Ադրբեջան են ժամանել Թուրքիայի հարավից:
00:57 - 15 հոկտեմբերի, 2020
Անկարան Հայաստանում հակամարտությունը թեժացնելուց հետո անցնում է Կիպրոս |The Jerusalem Post|

Անկարան Հայաստանում հակամարտությունը թեժացնելուց հետո անցնում է Կիպրոս |The Jerusalem Post|

Անկարան Կիպրոսի դեմ նոր ճգնաժամ է հրահրել, քանի որ նախատեսում է ընդլայնել կղզու մի մասի ապօրինի օկուպացիան՝ ներառելով Վարոշա կոչվող տարածքը: Այս մասին գրում է  The Jerusalem Post-ը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն ամեն շաբաթ օգտագործում է միջազգային նոր ճգնաժամ՝ ներքին տնտեսական ձախողումներից ուշադրությունը շեղելու և ազգայնական ու կրոնական քայլերի միջոցով հանրությանը ոգևորված պահելու համար: Վարոշան լողափնյա տարածք է, որը 46 տարի է՝ լքված է այն բանից հետո, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և վտարեցին Կիպրոսի հույներին կղզու հյուսիսային մասից:  Անկարան պնդում է, որ իր անօրինական ներխուժումը եղել է սոսկ կիպրոսցի թուրքերի իրավունքները «երաշխավորելու» համար: Թուրքիայի՝ Կիպրոսի փոքրամասնություններին վտարելու քաղաքականությունը հիշեցնում է նրա՝ հայերի և հույների պատմական արտաքսման քաղաքականությանությունը, ինչպես նաև վերջերս Աֆրին ներխուժումը, երբ այնտեղից վտարվեց փոքրամասնություն կազմող քուրդ բնակչությունը: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ասել է, որ այդ քայլն «անօրինական է», Ռուսաստանը և ԵՄ-ն դատապարտել են այն, իսկ ՄԱԿ-ն արտահայտել է իր սովորական «մտահոգությունը», ինչը նշանակում է, որ նրանք միայն հայտարարություններ են անելու և ոչ մի քայլ չեն ձեռնարկելու: Թուրքիան սկսկել է գնալով ավելի մեծ սպառնալիք ներկայացնել Հունաստանի, ինչպես նաև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների համար: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս այցելել էր Հունաստան և Կիպրոս՝ այդ երկրներին աջակցություն ցույց տալու համար: Նա նաև «մտահոգություն էր հայտնել» Անկարայի ագրեսիվ պահվածքի առթիվ: Թուրքիան վերջին ամիսներին սուր քննադատության է ենթարկել Պոմպեոյին, սպառնացել է Թրամփի վարչակազմին և կոշտ արձագանք է տվել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Գազի շուրջ նոր գործարքը, որը ենթադրաբար կներառի խողովակաշարի կառուցում և էներգետիկ ֆորում, Իսրայելը դարձրել է Կիպրոսի և Հունաստանի հիմնական դաշնակիցը: Միևնույն ժամանակ, Եգիպտոսի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Սև ծովում զորավարժություններ են անցկացնում, իսկ Թուրքիան Սև ծովում փորձարկում է Ռուսաստանից գնված S-400 համակարգերը: Թուրքիան նաև մեղադրվում է այն բանի համար, որ օգոստոսին օգտագործել է S-400 համակարգերը՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի F-16 ինքնաթիռներին հետևելու համար։ New York Times-ի վերլուծաբան Քրիստիան Թրիբերտը պնդում է, որ անցյալ ամիս՝ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ընթացքում, Թուրքիան F-16-եր է ուղարկել Ադրբեջան: Եթե ​​այս բոլոր միջադեպերին դժվար է հետևել, ապա պատճառն այն է, որ հենց դա է Անկարայի ուզածը: Թուրքիան թեժ կետեր է ստեղծում Հայաստանից մինչև  Լիբիա և Իրաքի հյուսիսում ընկած Սինջար քաղաք՝ ստիպելով լրատվամիջոցներին ու տեղացիներին վազել մի պատմությունից մյուսը:  Անկարան խաղ է անում տարածաշրջանի հետ, ասես դաշնամուր  նվագելիս լինի, և դաշնամուրի յուրաքանչյուր ստեղն մի նոր ռազմական ներխուժում է կամ ռմբակոծություն: 2016 թվականից ի վեր՝ Թուրքիան իր բոլոր հարևանների հետ առճակատման գործընթաց է սկսել: Ի հակադրություն Թուրքիայի այժմյան քաղաքականության՝ երկրի նախկին արտգործնախարար և Էրդողանի օրոք վարչապետ եղած Ահմեդ Դավութօղլուն պրագմատիկ քաղաքականություն էր վարում:  Թուրքիան ժամանակին ոչ մի խնդիր չուներ իր հարևանների հետ և ցանկանում էր անդամակցել Եվրամիությանը: Այդ ժամանակ կար ժողովրդավարություն, իսկ այժմ Թուրքիան ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ 65 համայնքապետերից միայն հինգին է թողել իրենց պաշտոններին:  Հենց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, որ ներկայացնում է, թե ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» մեջքից հարվածում է երկիրին:   Թուրքիան աշխարհում  առաջատարն է ձերբակալված լրագրողների քանակով․ երկրում 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 150 հազար քաղծառայող է հեռացվել աշխատանքից։ Թուրքիայում քննադատական ​​լրատվամիջոցներ գերթե չկան․ երկիրը հիշեցնում է միակուսակցական պետություն, որը գնալով ավելի է նմանվում ավտորիտար ռեժիմներին, որտեղ  ղեկավարությանը քննատադելն արգելված է։ Անկարան իր նոր ճգնաժամային քաղաքականությունը սկսեց 2016-ին՝ ներխուժելով Սիրիա և քուրդ այլախոհների դեմ պատերազմն ուժգնացնելով:  2018-ին Թուրքիան ներխուժեց քրդական խաղաղ Աֆրին շրջան, ինչը հանգեցրեց 160 հազար քրդերի փախուստի։ Անկարան այստեղ բերեց իսլամիստ ծայրահեղական ​​աշխարհազորայինների՝ օկուպացված գոտին ղեկավարելու համար: Այնուհետև Թուրքիան այդ նույն զինյալների օգնությամբ 2019-ի հոկտեմբերին ներխուժեց Թել Աբյադի մերձակայք և հարձակվեց «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» վրա, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: Թուրքիան զինված խմբավորումներին հունվարին ուղարկեց Լիբիա, իսկ այժմ նրանց ուղարկում է Ադրբեջան՝ կռվելու Հայաստանի դեմ: Անկարայի ճգնաժամային քաղաքականությունը ամեն երկու շաբաթը մեկ թևակոխում է ռազմական նոր ճգնաժամի փուլ: Լիբիա անօրինական զենք ուղարկելուց, Եգիպտոսին և ԱՄԷ-ին սպառնալուց, Ֆրանսիայի հետ ճգնաժամ սկսելուց հետո Թուրքիան հուլիսին ռմբակոծեց Իրաքի հյուսիսը, իսկ օգոստոսին սկսեց սպառնալ Հունաստանին և Կիպրոսին Արևելյան Միջերկրականում: Քանի որ սեպտեմբերի կեսին Արեւելյան Միջերկրակաի հիմնախնդրը մարեց, Անկարան իր հայացքն ուղղեց Հայաստանի հետ նոր ճգնաժամին: Կառավարությունը հրամայել էր լրատվամիջոցներին հաղորդել, որ «ահաբեկիչները» աշխատում են Հայաստանի հետ․ սա հորինված պատմություն էր, ինչը սովորաբար նախորդում է թուրքական ներխուժումներին։ Այնուհետև Թուրքիան Ադրբեջանին մղեց սեպտեմբերի 27-ին հարձակվել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա։ Հոկտեմբերի 8-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Թուրքիայի աջակցությամբ ծավալված մարտերի ֆոնին, գնդակոծվեց Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի հայկական պատմական եկեղեցին, ինչը կրկնում է Անկարայի՝  եկեղեցիների և փոքրամասնությունների վրա իրականացվող հարձակումները, ինչպես, օրինակ, ալևիների դեպքում: Հայկական եկեղեցու գնդակոծումը հիշեցնում է հուլիսին Ստամբուլի պատմական Սուրբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը:   Անկարան այժմ ունի մի քանի թիրախ: Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը գծապատկեր էր հրապարակել և հայտարարություն տարածել, որում պնդում էր․ «Երուսաղեմը մերն է»:  Այս հռետորաբանությունը Թուրքիայի իշխող կուսակցության՝ իսրայելապաղեստինյան հարցում իր դերը բարձրացնելուն ուղղված ջանքերի մի մասն է: Թուրքական F-16-երը կարող են թռչել Ադրբեջան կամ հարձակվել Հայաստանի վրա, Թուրքիան կարող է ներխուժել Սիրիա, հեռացնել ամերիկացիներին Թել Աբյադից, ծովում հետապնդել ֆրանսիական ռազմանավերը և օգտագործել S-400 ռադարները՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ինքնաթիռներին հետևելու համար, սպառնալ Իսրայելին, ԱՄԷ-ին, Հունաստանին, Սիրիայի ռեժիմին,  ռմբակոծել Իրաքը, և այս ամենը չունենա որևէ հետևանք: ՆԱՏՕ-ի գործընկեր անդամների վրա աճող հարձակումները կոչված են ցույց տալու, որ Անկարան հրաժարվում է բոլոր կանոններից:   Անկարայի վերջին քայլերը Երուսաղեմում ապշեցնող էին:  Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը ասաց, որ Թուրքիան ապակայունացնող ուժ է տարածաշրջանում, և համաձայն իսրայելական հետախուզության և զինվորականների՝ վերջին մեկ տարվա գնահատականների՝ Անկարան աճող սպառնալիք է: Այնուամենայնիվ, Իսրայելի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի կամ այլ երկրների միջև, որոնք մտահոգված են Թուրքիայի գործողություններով, կոնսենսուս չկա այն հարցում, թե ինչպես դիմակայել Անկարայի գործողություններին:  Այն փաստը, որ Թուրքիան գնալով ավելի հաճախ է օգտագործում սիրիացի վարձկաններին, որոնց վերածել է օտարերկրյա լեգեոնի՝ զոհաբերելու համար այն պատերազմներում, որտեղ ուզում է դերակատարում ունենալ, արդեն վնաս է հասցրել Հայաստանին և Լիբիային: Կիպրոսը և Հունաստանը նախազգուշացված են:  
23:29 - 11 հոկտեմբերի, 2020
Սիրիայի խորհրդարանի պատգամավորները մանրամասն տեղեկատվություններ են հաղորդել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին

Սիրիայի խորհրդարանի պատգամավորները մանրամասն տեղեկատվություններ են հաղորդել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին

Այսօր Սիրիայի Ժողովրդական Ժողովի հերթական նիստի ժամանակ ելույթ են ունեցել պատգամավորներ Ժիրայր Ռեիսյանը, Նաբիլ Տո’ոմեն և Նորա Արիսյանը: Այս մասին հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։ Պատգամավորներն իրենց ելույթներում նախ ներկայացրել են արցախյան հակամարտության պատմությունը և մանրամասն տեղեկատվություններ հաղորդել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ներկա լայնածավալ պատերազմի մասին: Նրանք Սիրիայի ժողովրդի անունից զորակցություն են հայտնել հայ ժողովրդին Արցախում և Հայաստանում՝ դատապարտելով ադրբեջանա-թուրքական և վարձկան ահաբեկիչների տանդեմի կողմից Արցախի և Հայասատանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնամաշտաբ ռազմական ագրեսիան:
16:19 - 07 հոկտեմբերի, 2020
Սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունեն, և այդ պարտքը մարտի դաշտում տալու են․ Ռուստամ Բաքոյան |hetq.am|

Սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունեն, և այդ պարտքը մարտի դաշտում տալու են․ Ռուստամ Բաքոյան |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն ԱԺ հայտարարությունների ժամին դիմեց եզդիներին` շնորհակալություն հայտնելով Պաշտպանության բանակին ցուցաբերված ֆինանսական աջակցության համար: «Կոչս ձեզ` շարունակեք նույն տեմպով ձեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել, և կարծում եմ` մեկ անգամով չպետք է բավարարվել»,-ասաց նա: Բաքոյանը տեղեկացրեց նաև, որ եզդիական համայնքը շտապօգնության մեքենաներ է հասցրել Հայաստանի սահման և դրանք ՊԲ-ին է տրամադրվելու: Պատգամավորը խոսեց նաև արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության մասին և դիմելով Թուրքիային` ասաց. «Ուզում եմ տեղեկացնել իրենց, որ երբեք մեզ` եզդիներիս քրդերի հետ չխառնեն, մենք՝ եզդիներս, լուրջ մասնակցություն ունենք այս պրոցեսում և չենք հրաժարվելու»: Հաջորդիվ Բաքոյանը դիմեց Ադրբեջանում ապրող բնիկ ժողովուրդներին` թալիշներին և լեզգիներին՝ կոչ անելով իրենց պատմական հայրենիքում իրենց պետականությունը ստեղծել: «Դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում և իրավունք ունեք ինքնորոշվելու։ Մենք` եզդիներս, Հայաստանում լիիրավ քաղաքացիներ ենք մեզ զգում հայերի հետ»,-ասաց նա: Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ ահաբեկիչները մասնակցում են հատկապես Արցախի հարավում ծավալվող գործողություններին, և հենց այդ ուղղությամբ է պատերազմում նաև եզդիական ջոկատը: «Սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունեն, և այդ պարտքը մարտի դաշտում տալու են` 2014-ին եզդիների ցեղասպանության համար Սինջարում: Մենք հետ չենք կանգնելու, մեր գործն արդար է, մենք հաղթելու ենք»,-եզրափակեց պատգամավորը:
19:29 - 06 հոկտեմբերի, 2020
Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը

Բաքուն արձագանքում է ահաբեկիչների վերաբերյալ Բաշար Ասադի հայտարարությանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հայտարարությունները Սիրիայից Ղարաբաղ զինյալների տեղափոխման վերաբերյալ ցավալի և դատապարտելի են, հայտարարել է Ադրբեջանի Միլլի  Մեջլիսի (պառլամենտի) պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Նիզամի Սաֆարովը: Հայտնում է ria.ru-ն։ Ավելի վաղ Ասադը «РИА Новости»- ին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր: Նա նաև նշել է, որ Անկարան աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում և Լիբիայում, օգտագործում է նրանց Լեռնային Ղարաբաղում: «Մեծ իշխանություն ունեցող անձի նման անհիմն մեղադրանքները, բացի ափսոսանքից և դատապարտումից, այլ զգացմունքներ չեն առաջացնում:  Նախևառաջ, պետք է հիշել, որ Ադրբեջանական կողմի հակահարձակողական գործողությունները միջազգային իրավունքի և, առաջին հերթին, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով հաստատված ինքնապաշտպանության իրավունքի մեջ են և իրականացվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստորեն պահպանմամբ, որոնք հիմնված են Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի, կոնվենցիայի վրա», հայտնել է Սաֆարովը «РИА Новости»-ին։ Նրա խոսքով՝ «երկրորդ նշանակալից կետը բխում է այն փաստից, որ Ադրբեջանի բանակը տարածաշրջանի   առավել պատրաստված և հագեցած նորագույն զինատեսակներով բանակն է և ի վիճակի լուծել իրեն վերապահված բոլոր խնդիրները»: «Նման իրավիճակում «ահաբեկչական մարտիկների ցանկացած խմբավորման օգտագործման մեղադրանքները պարզապես ծիծաղելի են թվում: Երրորդը՝ Ադրբեջանը, որպես ահաբեկչության դեմ պայքարի պայմանագրային-իրավական գործիքակազմի մասնակից պետություն, լիովին կիսում է ՄԱԿ-ի դիրքորոշումը, որն արտահայտված է Անվտանգության խորհրդի 2178 (2014) և 2396 (2017) բանաձևերում, համաձայն որի ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- եզրափակել է նա։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
17:36 - 06 հոկտեմբերի, 2020
Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․ Սիրիայի ԱԳՆ |tass.ru|

Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․ Սիրիայի ԱԳՆ |tass.ru|

Սիրիան զգուշացնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին: Այս մասին ասվում է երկրի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հեռարձակել է SANA գործակալությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ «Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական հակասությունների սրման։ Սիրիան կոչ է անում Երևանին և Բաքվին միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիան նվազեցնելու և տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոն լինի, որ չընկնի թուրքական ծուղակը, և պատասխանի հակամարտության զսպման ու երկխոսության վերադառնալու հայկական նախաձեռնություններին»,- ասվում է Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։  
20:00 - 03 հոկտեմբերի, 2020
Թուրքիան պատասխանատու է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղաշարժի համար.ՌԴ-ում Սիրիայի դեսպան

 |armenpress.am|

Թուրքիան պատասխանատու է ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների տեղաշարժի համար.ՌԴ-ում Սիրիայի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Թուրքական ռեժիմը ամբողջությամբ պատասխանատու է  ահաբեկիչների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անարգել տեղաշարժի համար: «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը՝ անդրադառնալով Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու Թուրքիայի քաղաքականությանը: «Այս տեղեկատվությունն անկասկած հաստատում է, որ Սիրիան ճիշտ էր իր բազում նախազգուշացումներով, որ տարածաշրջանը ապակայունացնելու համար ուղարկված ահաբեկչական խմբավորումները սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար»,- ասել է Հադդադը: Հադդադը նշել է,  որ Սիրիան նրանց վերջին կանգառը չէր լինելու, որ այս փաստերը պահանջում են այդ գործելաոճի նկատմամբ միջազգային զսպող դիրքորոշում: «Սիրիան ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և դրա ղեկավարներին պատժելու անհրաժեշտությունը, որոնց գլխին թուրքական օկուպացիոն ուժերն են»,-ընդգծել է դեսպանը:
19:27 - 03 հոկտեմբերի, 2020
Սիրիայի գլխավոր Մուֆթին դատապարտել է ցեղասպան Թուրքիայի միջամտությունը ԼՂ հարցում

Սիրիայի գլխավոր Մուֆթին դատապարտել է ցեղասպան Թուրքիայի միջամտությունը ԼՂ հարցում

Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանը, այցելեց Սուրիոյ Գլխաւոր Մուֆթի՝ Շէյխ Տոքթ. Ահմատ Պատր Ատտին Հասսունին եւ յանձնեց, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաղոթիկոսի պաշտօնական նամակը: Ազգիս Հայրապետը պաշտօնական գրաւոր նամակով դիմած էր Սուրիոյ Մուֆթիին՝ կոչ ընելով դատապարտել ու բարձրաձայնել Արցախի եւ Հայաստանի անվտանգութեանը սպառնացող Թուրք-Ատրպեճանական ռազմական եւ ոչ մարդկային ոտնձգութինները եւ ըստ կարողութեան անել ամէն ինչ խաղաղութեան եւ կայունութեան վերահասատման համար: Հանդիպման ընթացքին Առաջնորդ Սրբազան Հայրը, Արցախեան խնդրին առնչութեամբ հանգամանալից լուսաբանութիւններով բացատրութիւններ տուաւ Մուֆթիին: Սուրիոյ Գլխաւոր Մուֆթի՝ Հասսունն իր հերթին դատապարտեց ռազմական գործողութիւնները եւ ի մասնաւորի ցեղասպան Թուրքոյ արիւնատենչ միջամտութիւնը: Ան հաստատեց, թէ Թուրքիան Ատրպեճանի ճամբով հիմանկան դերակատարն է մարդասպան ահաբեկիչներու՝ Սուրիայէն եւ այլ վայրերէն ռազմաճակատ տեղափոխելուն, որով կը միտի իրականցնել ծաւալապաշտական քաղաքականութիւնը, վտանգելով տարածաշրջանի խաղաղութիւնն ու կայունութիւնը: Հանդիպմանը Սրբազան Հօր կ’ընկերանային Հոգշ. Տ. Աղան Աբեղայ Երնջակեանը, Արժ. Տ. Տրդատ Քհնյ. Քիրէճեանը, Ազգային Քաղաքական Ժողովի անդմաներ՝ տեարք Աւօ Ոսկեանը,Պատրիկ Այտընեանը, Տիգրան Ստեփանեանը եւ Խորէն Չարըգեանը:
11:49 - 02 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում Ադրբեջանին աջակցելու համար․ Sky News Arabia

ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում Ադրբեջանին աջակցելու համար․ Sky News Arabia

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտերի բռնկումից օրեր անց ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում` Հայաստանի դեմ հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Պաշտոնյան, որը խնդրել է իր անունը չհիշատակել, Sky News Arabia-ին հայտնել է․ «Այն տվյալներն ու տեղեկությունները, որոնք խոսում են վերջին օրերին Թուրքիայից Ադրբեջան սիրիացի հարյուրավոր վարձկաններ տեղափոխելու համար կատարված տասնյակ ուղևորությունների մասին, հավաստի են»: Նա նախազգուշացրել է, որ շարունակական կլինի Անկարայի և Մոսկվայի անմիջական միջամտությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը՝ տարածաշրջանում երկու կողմերին բոլոր միջոցներով աջակցելու պատճառով։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում, պաշտոնյան որակել է «փոքր պատերազմ ՝ մեծ հետևանքներով», ինչը, ըստ նրա, հակամարտության կարգավորման հասնելը անհնարին է դարձնում, քանի որ «կողմերից և ոչ մեկը չի հանձնվելու»: Պաշտոնյան պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության բռնկումը իր հետևանքներն ու անվտանգության լայն մարտահրավերներն է նետում ՆԱՏՕ-ի երկրների,  ինչպես նաև  տարածաշրջանային անվտանգության և միջազգային էներգետիկ շուկաների վրա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները սահմանափակող որևէ զսպման ռազմավարության բացակայության դեպքում: Մյուս կողմից, ԱՄՆ կառավարական աղբյուրները Sky News Arabia-ին հայտնել են, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները առաջիկա օրերի համար արդեն առաջարկներ են ներկայացնում՝ նշելով Էրդողանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունն այս հակամարտության շուրջ նրա վարած քաղաքականության համար, չբացառելով Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը:   Թարգմանությունը՝ Մերի Չփլախյանի  
22:40 - 01 հոկտեմբերի, 2020
Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում. ՀՀ-ում Սիրիայի դեսպան |armenpress.am|

Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում. ՀՀ-ում Սիրիայի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում: Այս մասին Ալ-Վաթան լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Սիրիան միշտ կողմնակից է եղել խաղաղ լուծմանը, որն ամրագրված է ՄԱԿ-ի որոշումներում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներում: Այսօր ադրբեջանական զորքերը շփման գծի վրա ոտնձգություններ են կատարում, հայկական բանակն ինքնապաշտպանվում է, պետք է ընդգծել, որ թուրքական F-16 տիպի ռազմական օդանավերն ու հրետանին էլ աջակցում են ադրբեջանական բանակին»,- ասել է դեսպանը: Նա նշել է, որ առաջիկա զարգացումները կարող են տարբեր լինել, նկատի ունենալով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում կազմակերպության այլ անդամ պետությունները` Ռուսաստանը, Բելառուսը և այլն, պարտավոր են ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին: Հաջ Իբրահիմն ընդգծել է նաև այն, որ Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Միջին Արևելքից հետո փորձում է ապակայունացնել նաև Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը:
19:36 - 30 սեպտեմբերի, 2020