Ռուսաստանը թուրքական կողմի հետ շփվելիս բարձրացնում է Սիրիայի և Լիբիայի վարձկանների հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկյան երկրներում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք ամեն ինչ քննարկում ենք», ասել է նա։
Պատասխանելով ճշտող հարցին, թե շփումների ընթացքում ռուսական կողմը նշո՞ւմ է արդյոք հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անընդունելիությունը, փոխնախարարը դրական է պատասխանել:
«Իհարկե», - ասել է նա։
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
comment.count (0)