Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին վտարելու որոշումը |1lurer.am|

Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին վտարելու որոշումը |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին չարտոնված ցույցերին մասնակցելու համար վտարելու՝ ՌԴ ԱԳՆ  որոշումը, հայտնում է ТАСС-ը: Գերմանիան ու Ֆրանսիան կարծում են, որ ԵՄ-ից երեք դիվանագետների, այդ թվում ՝ Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակցուհու արտաքսումը Ռուսաստանից անհիմն է: Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում: Շվեդիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է այն փաստը, որ իր երկրի դիվանագետը մասնակցել է Ռուսաստանում անցկացված ցույցին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար: 
20:52 - 05 փետրվարի, 2021
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել|azatutyun.am|

Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել|azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, հայտնում է Սպիտակ տունը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զրույցի ընթացքում Բայդենը ցանկություն է հայտնել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները ԱՄՆ ամենահին դաշնակից երկրի հետ: Զրուցակիցներն ընդգծել են սերտ համակարգման անհրաժեշտությանը, այդ թվում` միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը, COVID-19 համաճարակի դեմ պայքարը և համաշխարհային տնտեսության վերականգնումը: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են համագործակցել նաև արտաքին քաղաքական գերակա խնդիրների, այդ թվում` Չինաստանի, Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի հետ կապված խնդիրների շուրջ:
10:29 - 25 հունվարի, 2021
Պուտինը Մակրոնի հետ քննարկել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր
 |armtimes.com|

Պուտինը Մակրոնի հետ քննարկել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր |armtimes.com|

armtimes.com: Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա եռակողմ հանդիպմանը վերաբերող որոշ հարցեր: Հեռախոսազրույցը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համակարգման շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Հաշվի առնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը` նշվել է, որ առաջին հերթին այս հանդիպմանը նպատակադրված է դիտարկել տարածաշրջանում խաղաղ կյանք հաստատելու հետագա քայլերը: Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նպաստելու Ռուսաստանի ջանքերին: Ընդգծվել է բախումներից տուժած բնակչությանը շտապ մարդասիրական օգնության տրամադրման կարևորությունը, այդ թվում՝ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով:
17:38 - 10 հունվարի, 2021
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Արցախին և հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Արցախին և հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակին եւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին եւ տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։
09:51 - 07 հունվարի, 2021
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը  
 |tert.am|

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման հարցը |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է, իսկ պայմանավորվածությունները, որոնք ամրագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրագործվում են: Ընդգծվել է ռուս խաղաղապահների կողմից իրականացվող հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր հայեցակետերի համակարգումը շարունակելու պատրաստակամությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: 
23:08 - 22 դեկտեմբերի, 2020
Եվրոպան թույլ չի տա Թուրքիային ապակայունացման քաղաքականություն վարել տարածաշրջանային հարևանների նկատմամբ․ Մակրոն
 |factor.am|

Եվրոպան թույլ չի տա Թուրքիային ապակայունացման քաղաքականություն վարել տարածաշրջանային հարևանների նկատմամբ․ Մակրոն |factor.am|

factor.am: Եվրոպան Թուրքիայի հետ երկխոսության համար բաց է մնում, սակայն  թույլ չի տա Եվրամիության անդամ երկրների հանդեպ իրավիճակի ապակայունացում։ Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Reuters-ը։ «Եվրոպան ցույց տվեց, որ կարող է վճռական լինել Թուրքիայի հետ հարաբերություններում՝ Արևելյան Միջերկրական ծովում նրա գործողությունները  վերջ դնելու համար», – հայտարարել է Մակրոնը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: «Բնականաբար, Եվրոպան միշտ բաց է երկխոսության համար, սակայն թույլ չի տա ապակայունացման քաղաքականություն վարել Եվրամիության անդամների, ինչպես նաև տարածաշրջանային հարևանների նկատմամբ», – շեշտել է Ֆրանսիայի ղեկավարը: Շարունակությունը՝ factor.am-ում։
18:50 - 11 դեկտեմբերի, 2020
Թուրքիայի հետ հարաբերություններում Ֆրանսիան հավատարիմ է հստակ դիրքորոշմանը. Մակրոն |1lurer.am|

Թուրքիայի հետ հարաբերություններում Ֆրանսիան հավատարիմ է հստակ դիրքորոշմանը. Մակրոն |1lurer.am|

1lurer.am: Այսօր Բրյուսելում մեկնարկել է Եվրախորհրդի երկօրյա գագաթնաժողովը: Եվրամիության ղեկավարների հանդիպման օրակարգը բավականին հագեցած է, որի շրջանակում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ: Թեմաներն առնչվում են Քովիդ-19 համավարակին, կլիմայական փոփոխություններին, հակաահաբեկչական պայքարին, ԱՄՆ-ի, Եվրամիության հարավային հարևան երկրների և Թուրքիայի հետ հարաբերություններին: Բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին:   «Ինչ վերաբերում է մեր հարևանությանը, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերություններին.  Ֆրանսիան շարունակելու է հավատարիմ մնալ հստակ դիրքորոշմանը: Մենք պետք է հետևողական լինենք հոկտեմբերին ընդունված որոշումներին, Թուրքիային ուղղված պահանջներին ու դրանից բխող բոլոր հետևանքներին: Մենք պետք է պաշտպանենք Եվրամիության երկրների ինքնիշխանությունն ու կայունությունը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
20:06 - 10 դեկտեմբերի, 2020
Մակրոնը Էրդողանին խորհուրդ է տվել հարգալից խոսել և վատ օրինակ չծառայել հանրության համար |azatutyun.am|

Մակրոնը Էրդողանին խորհուրդ է տվել հարգալից խոսել և վատ օրինակ չծառայել հանրության համար |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը թուրք գործընկերոջը խորհուրդ է տվել հարգալից խոսել և վատ օրինակ չծառայել հանրության համար: Ավելի վաղ` երեկ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե «Մակրոնը բեռ է Ֆրանսիայի համար, հույս հայտնելով, որ դժվարությունների մեջ գտնվող երկիրը կկարողանա շուտով նրանից ազատվել»: «Ես երբեք անձնական բնույթի արձագանք չեմ տալիս, և դա է մեր (Մակրոնի ու Էրդողանի) տարբերությունը: Ես հավատում են հարգանքին: Կարծում եմ` մեր հասարակությունները ավելի ու ավելի բռնի են դառնում, քանի որ առաջնորդները բռնության օրինակ են ծառայում: Եվ ես կարծում եմ նաև, որ քաղաքական առաջնորդների միջև լեզվակռիվը առաջ գնալու ճիշտ ճանապարհը չէ», - ասել է Մակրոնը` լրատվամիջոցներին տված հարցազրույցում: ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերությունները վերջին ամիսներին կտրուկ սրվել են մի շարք տարաձայնությունների, այդ թվում` ղարաբաղյան խնդրում Թուրքիայի ձեռնարկած քայլերի պատճառով:
14:26 - 05 դեկտեմբերի, 2020
Էրդողանը հուսով է՝ Ֆրանսիան շուտով «կազատվի Մակրոնից» |azatutyun.am|

Էրդողանը հուսով է՝ Ֆրանսիան շուտով «կազատվի Մակրոնից» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, թե Ֆրանսիան շուտով «կազատվի Մակրոնից», բնորոշելով նրան որպես «երկրի վրա ծառացած բեռ»։ Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ վիրավորել էր Էմանյուել Մակրոնին ու պնդել, թե նա պետք է «հոգեկան առողջության զննություն անցնի»՝ մահմեդականների հասցեին արած հայտարարությունների համար։ Փարիզն ու Ակարան փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում նաև ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, Մակրոնը պնդում էր, որ Թուրքիան սադրիչ քայլեր է ձեռնարկում և հակամարտության գոտի տեղափոխում սիրիացի վարձկանների։ Անկարան, իր հերթին, մեղադրում էր Ֆրանսիային կողմնակալ վերաբերմունքի և հայկական կողմին աջակցելու համար։ «Մակրոնը բեռ է Ֆրանսիայի համար։ Մակրոնն ու Ֆրանսիան այժմ շատ վտանգավոր փուլով են անցնում, և ես հույս ունեմ, ու Ֆրանսիան կձերբազատվի Մակրոնի նման գլխացավանքից որքան հնարավոր է արագ», - այսօր, ուրբաթօրյա նամազից հետո դիմելով հավատացյալներին՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
17:33 - 04 դեկտեմբերի, 2020
Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան |hetq.am|

Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։ AFP գործակալությունը հայտնում է, որ նախագահ Մակրոնը հայտարարել է․ «Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, ինչպես նաև Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ։ Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կմեկնի վաղը՝ նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը»։ Մարդասիրական օգնությանն անդրադառնալուց բացի, նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, նշել է․ «Ֆրանսիան պահանջում է, որպեսզի ս․թ․ նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման արդյունքում հրադադարի պայմանները գործեն նաև շրջանի հայկական հոգևոր պատմամշակութային ժառանգության հանդեպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար»։ Նախագահ Մակրոնը վերահաստատել է «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը միջազգային վերահսկման շրջանակում ներառելու Ֆրանսիայի ցանկությունը»։
10:56 - 22 նոյեմբերի, 2020
Ո՛չ քաղաքական իսլամին և արտաքին միջամտությանը. Մակրոնի վերջնագիրը Ֆրանսիայի մուսուլման առաջնորդներին |1lurer.am|

Ո՛չ քաղաքական իսլամին և արտաքին միջամտությանը. Մակրոնի վերջնագիրը Ֆրանսիայի մուսուլման առաջնորդներին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի մահմեդական հավատքի խորհրդին առաջարկել է 15 օրվա ընթացքում ընդունել հանրապետական ​​արժեքների կանոնադրությունը, ներառյալ կրոնի խիստ տարանջատումը պետությունից և դպրոցից, որը հատուկ պատրաստել է ֆրանսիական կառավարությունը իսլամական ծայրահեղականությունը զսպելու շրջանակում՝ գրում է BBC-ն: Ֆրանսիայի մահմեդական առաջնորդները համաձայնել են ստեղծել Իմամների ազգային խորհուրդ, որի անդամները պաշտոնական հավատարմագրում կստանան քարոզելու համար: Պայմանների խախտման դեպքում այս հավատարմագրումը կարող է չեղյալ համարվել: Կանոնադրությունում ասվում է, որ իսլամը կրոն է, այլ ոչ թե քաղաքական շարժում: Արգելում է նաև ցանկացած արտաքին միջամտություն մահմեդական համայնքների գործունեությանը:
11:29 - 20 նոյեմբերի, 2020