Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին վտարելու որոշումը |1lurer.am|
20:52 - 05 փետրվարի, 2021

Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին վտարելու որոշումը |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել վերանայել Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի դիվանագետներին չարտոնված ցույցերին մասնակցելու համար վտարելու՝ ՌԴ ԱԳՆ  որոշումը, հայտնում է ТАСС-ը:

Գերմանիան ու Ֆրանսիան կարծում են, որ ԵՄ-ից երեք դիվանագետների, այդ թվում ՝ Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան աշխատակցուհու արտաքսումը Ռուսաստանից անհիմն է: Այս մասին հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում:

Շվեդիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է այն փաստը, որ իր երկրի դիվանագետը մասնակցել է Ռուսաստանում անցկացված ցույցին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել