ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ

Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան կր էջում հայտնում է, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների է դիմում։ Հակառակորդն ունի մարդկային եւ տեխնիկայի կորուստներ։ Հայկական կողմը չունի զոհեր, կորուստներ, թեթեւ վիրավորում է ստացել 5 զինծառայող։
14:54 - 14 հուլիսի, 2020
ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։Այսօր՝ հուլիսի 14-ին, Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետանակոծության և ներկայացրել են մանրամասներ:Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը:Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ:Կատարված աշխատանքների մասին կհայտնենք լրացուցիչ տեղեկություններ:
12:39 - 14 հուլիսի, 2020
Սահմանային լարվածությունից օգտվողները․ վերջին երկու օրվա կեղծ լուրերը |fip.am|

Սահմանային լարվածությունից օգտվողները․ վերջին երկու օրվա կեղծ լուրերը |fip.am|

fip.am: Հուլիսի 12-ի կեսօրից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում տիրող լարվածությունը պարարտ հող է ստեղծել ապատեղեկատվությունների ու խուճապ առաջացնող լուրերի տարածման համար։ Գողացված հայկական օգտահաշիվները՝ ֆեյք նյուզի աղբյուր  Սահմանային լարվածությանը զուգահեռ՝ Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվեցին իբր հայ օգտատերերի կողմից արված գրառումներ, որոնցով վերջիններս «տեղեկացնում էին» հայկական կողմի մի քանի տասնյակ զոհերի մասին՝ մեղադրելով երկրի ղեկավարությանը դրանք թաքցնելու մեջ։ Այսօր հատկապես մեծ տարածում գտավ «Մարինե Աղաբաբյան» անունով օգտատիրոջ գրառումը, որը, հղում անելով բանակում ծառայող եղբորը, գրել էր հայկական բանակում ավելի քան 37 զոհի մասին։ Ինչպես պարզվեց, սակայն, այս օգտահաշիվը կոտրվել էր ադրբեջանական հաքերների կողմից, որոնք էլ տարածել էին խուճապ առաջացնող այս գրառումը։ Պարզվեց նաև, որ նման բովանդակությամբ գրառումներ տարածել էին այլ «ֆեյք» օգտատերեր ևս։  Հատկանշական է, որ որպես կանոն՝ այսպիսի գրառումների հեղինակները ներկայանում են զինծառայողի քույր, եղբայր, քեռի, մորաքույր և այլն։ Վերջիններս հիմնականում գրում են հայատառ, և նրանց օգտահաշիվներն ուսումնասիրելիս դժվար է գտնել որևէ ապացույց, որ օգտահաշիվը գողացված է։   Նրանք իրենց գրառումներն ակտիվորեն տարածում են նաև ֆեյսբուքյան խմբերում և այլ գրառումների մեկնաբանություններում։   Դյուրահավատ ընթերցողների համար դժվար է նկատել, որ տեղեկատվությունը կեղծ է, ինչի հետևանքով առաջանում է խուճապ՝ կասկածի տակ դնելով պաշտոնական տեղեկության իսկությունը։ «Հրապարակի» էքսկլյուզիվ հրապարակումը Հարկ է նշել, որ առանձին բացառություններով, հայկական մեդիա դաշտը հիմնականում զերծ է մնացել ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվության վերահրապարակումից: Լրատվամիջոցներից ադրբեջանական աղբյուրներից տեսանյութ է հրապարակել Hraparak.am-ը՝ պնդելով, սակայն, որ դա իրենց ուղարկել է Վրաստանի իրենց գործընկեր IMEDI TV-ն: Ըստ էության, դա Ադրբեջանի ՊՆ-ի տարածած՝ հայկական դիրքը խոցելու նույն տեսանյութն էր, որի իսկությունը հայկական պաշտոնական աղբյուրներից հաստատված չէ: Ավելի ուշ կայքում հրապարակվեցին ևս երկու տեսանյութեր («Ադրբեջանական ՊՆ-ի տեսանյութի տարօրինակությունը», «Ադրբեջանցիները կեղծ տեսանյութեր են տարածում. «սրանք մոռացել են, որ Տավուշում գիշերը մութ է լինում»»), որոնցով, փաստորեն, կայքն ընդունում էր, որ «վրացի գործընկերների» ուղարկած «էքսկլյուզիվ տեսանյութը» այնքան էլ էքսկլյուզիվ չէ, ավելին՝ դրանում կան «տարօրինակություններ»: Այնուամենայնիվ, առաջին հրապարակումն այդպես էլ կայքից չի հեռացվել: Gazeta.ru-ն հայկական կողմի 5 վիրավորներին ներկայացրել է որպես զոհ Ռուսական Gazeta.ru կայքը հուլիսի 13-ին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին, գրել էր, որ հայկական կողմն ունի 5 զոհ։  Կայքը հղում էր անում РИА «Новости»-ին, որը, սակայն, նման բովանդակությամբ նյութ չէր գրել։  ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում հայտարարել էր, որ Gazeta.ru-ի լուրը չի համապատասխանում իրականությանը և հայկական կողմը կորուստներ չունի։ Ստեփանյանի խոսքով՝ հավանաբար շփոթություն է տեղի ունեցել, և Gazeta.ru-ն վիրավորներին ներկայացրել է որպես զոհեր։ Այսպիսով, վերջին երկու օրերին ապատեղեկատվությունների տարածման հիմնական հարթակ են դարձել սոցցանցերը, որտեղ օգտատերերի համար գործնականում ավելի դժվար է զատել իրականը կեղծից։ Ռուսական կայքերը ևս անմասն չեն մնացել Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուց։ Սևադա Ղազարյան
10:33 - 14 հուլիսի, 2020
Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան
 |armtimes.com|

Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել․ Արծրուն Հովհաննիսյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։ - Պարոն Հովհաննիսյան, երեկվանից ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում հայ-ադրբեջանական սահմանին։ Ըստ ձեզ ինչո՞վ է սա պայմանավորված։   - Պայմանավորված դրդապատճառները շատ բազմազան են՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, կորոնավիրուսից, սեփական ներքաղաքական խնդիրներից շեղելուց վերջացրած ամենատարբեր դրդապատճառներով։   - Կարծիքներ են հնչում Ադրբեջանի կողմից լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու հնարավոր տարբերակի մասին։ Որքանո՞վ է այս տարբերակն իրատեսական։   - Չեմ կարծում, թե իրատեսական է լայնամասշտաբ պատերազմի սցենարը, բայց ոչինչ բացառել պետք չէ։   - Արդյո՞ք Տավուշի ուղղությամբ նման պարզունակ եւ անհեռանկար գործողությունը ուշադրության շեղում է առաջնագծի այլ հատվածում ավելի լուրջ հարվածի նախապատրաստման համար։   - Իհարկե՛, այդպիսի սցենար կարող է լինել, բայց պետք չէ հենց դա պարտադիր սցենար համարել։ Տավուշի ուղղությունը շատ վաղուց ինչ-որ առումով հավասարվել է Պաշտպանության բանակի ուղղությանը՝ իր կարեւորությամբ, մարտական գործողությունների սաստկությամբ, կիրառվող ուժերի միջոցների կարեւորությամբ եւ այլ մյուս հատկանիշներով։ 3-րդ բանակային կորպուսն իր այսօրվա խնդիրներով եւ մարտահրավերներով գրեթե հավասար է ՊԲ-ին։- Ի՞նչ եք կանխատեսում առկա տվյալների հիման վրա, հնարավոր ի՞նչ զարգացումներ կարող են լինել։ - Դժվար է ասել, ամեն ինչ էլ կարող է լինել։ Ինչպես տեսաք որոշ տեղեկությունների համաձայն Զաքիր Հասանովը առաջնագծի մոտակայքում է գտնվում, նրանք ահագին կորուստներ ունեն, թե՛ մարդկային, թե՛ նյութական առումով. առնվազն 2 անօդաչու թռչող սարք են կորցրել։ Հետեւաբար, ինչպես իրենք են հաճախ սիրում կարող են «թասիբի կռիվ» անել այսպես ասած։ Մի քիչ էլ, որ շատ ատամներին ուտեն՝ կարող են եւ հետ քաշվել։ - Զուտ պատերազմական առումով 2016 թվականի սցենարը կարո՞ղ է կրկնվել։ - Ծավալի առումով չեմ կարծում։ Առաջնագիծն ունի որոշակի սեփական տրամաբանություն՝ ուժերի միջոցների խտությունը, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ազդակները։ Տարօրինակ էր նաեւ Թուրքիայի հայտարարությունը, ի պատասխան շատ տեղին էր մեր արձագանքը, ՀՀ վարչապետը շատ հստակ խոսեց, այսօր Ազգային ժողովում են նաեւ կարծիքներ հնչել։ Շատ անհասկանալի է Թուրքիայի պահվածքը եւ այսպիսի գործոնները, եթե իրար գումարենք ոչինչ բացառել չի կարելի։ - Ուսումնասիրել ե՞ք ադրբեջանական մամուլը, ի՞նչ վիճակ է այնտեղ հանրության շրջանում։ - Երեկ ահավոր խուճապ էր։ Այսօր մի փոքր ուշքի եկան եւ պետական կառույցները սկսեցին իրենց լրատվադաշտն ավելի կարգավորել։ Դա ակնհայտ է, որովհետեւ, թե՛ կորուստները, թե՛ անհաջողությունները, թե՛ նրանց ներքաղաքական բազում խնդիրները կարծես դուրս էր եկել վերահսկողությունից։ Բնակչությունն իր բողոքն արտահայտում էր բոլոր իմաստներով։ Այսօր նաեւ տեղեկություններ եղան, որ Աղդամ բնակավայրի բնակչությանն էլ են իզոլացրել՝ թույլ չտալով գյուղից դուրս գալ։ Այսօր նրանք հստակ վերահսկում էին ամբողջ լրատվադաշտը՝ գործողությունները՝ ինչպես հաճախ անում են։ - Հայկական կողմն ունի 5 թեթեւ վիրավոր, նրանք առնվազն 4 զոհի մասին են հայտարարել, ինչպես նաեւ նյութական կորուստների։ Ռազմական առումով ինչպե՞ս եք սա գնահատում։ - Ճիշտ է՝ դրվագային փոքր ծավալի մեջ է, բայց սա իր մեջ խտացնում է ամբողջ ներուժը եւ ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։Ավելին՝ Armtimes.com-ում։
22:49 - 13 հուլիսի, 2020
ԶԼՄ-ներին կոչ ենք անում լիարժեք կերպով կատարել ՀՀ ԶՈՒ՝ անվտանգության տարրական կանոններին առնչվող հորդորները․ ՊՆ խոսնակ

ԶԼՄ-ներին կոչ ենք անում լիարժեք կերպով կատարել ՀՀ ԶՈՒ՝ անվտանգության տարրական կանոններին առնչվող հորդորները․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը կոչով դիմել է ԶԼՄ-ներին՝ նշելով․ «Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանական կողմից արդեն երկրորդ օրը շարունակվող սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, համոզիչ կերպով կոչ ենք անում ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց, ինչն ուղղակիորեն վտանգում է ինչպես տեղի ազգաբնակչության, այնպես էլ տվյալ տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը՝ փաստացի, հնարավորություն ընձեռելով հակառակորդին ուղիղ եթերի ռեժիմով դիտարկել մեր տարածքում տեղի ունեցող գործողությունները, ինչը բացարձակ անթույլատրելի է։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում ցուցաբերել գիտակցված մոտեցում խնդրի կարևորությանն ու լիարժեք կերպով կատարել ՀՀ ԶՈՒ՝ անվտանգության տարրական կանոններին առնչվող հորդորները»։
21:35 - 13 հուլիսի, 2020