armtimes.com: Ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը։
- Դժվար է ասել, ամեն ինչ էլ կարող է լինել։ Ինչպես տեսաք որոշ տեղեկությունների համաձայն Զաքիր Հասանովը առաջնագծի մոտակայքում է գտնվում, նրանք ահագին կորուստներ ունեն, թե՛ մարդկային, թե՛ նյութական առումով. առնվազն 2 անօդաչու թռչող սարք են կորցրել։ Հետեւաբար, ինչպես իրենք են հաճախ սիրում կարող են «թասիբի կռիվ» անել այսպես ասած։ Մի քիչ էլ, որ շատ ատամներին ուտեն՝ կարող են եւ հետ քաշվել։
- Զուտ պատերազմական առումով 2016 թվականի սցենարը կարո՞ղ է կրկնվել։
- Ծավալի առումով չեմ կարծում։ Առաջնագիծն ունի որոշակի սեփական տրամաբանություն՝ ուժերի միջոցների խտությունը, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ազդակները։ Տարօրինակ էր նաեւ Թուրքիայի հայտարարությունը, ի պատասխան շատ տեղին էր մեր արձագանքը, ՀՀ վարչապետը շատ հստակ խոսեց, այսօր Ազգային ժողովում են նաեւ կարծիքներ հնչել։ Շատ անհասկանալի է Թուրքիայի պահվածքը եւ այսպիսի գործոնները, եթե իրար գումարենք ոչինչ բացառել չի կարելի։
- Ուսումնասիրել ե՞ք ադրբեջանական մամուլը, ի՞նչ վիճակ է այնտեղ հանրության շրջանում։
- Երեկ ահավոր խուճապ էր։ Այսօր մի փոքր ուշքի եկան եւ պետական կառույցները սկսեցին իրենց լրատվադաշտն ավելի կարգավորել։ Դա ակնհայտ է, որովհետեւ, թե՛ կորուստները, թե՛ անհաջողությունները, թե՛ նրանց ներքաղաքական բազում խնդիրները կարծես դուրս էր եկել վերահսկողությունից։ Բնակչությունն իր բողոքն արտահայտում էր բոլոր իմաստներով։ Այսօր նաեւ տեղեկություններ եղան, որ Աղդամ բնակավայրի բնակչությանն էլ են իզոլացրել՝ թույլ չտալով գյուղից դուրս գալ։ Այսօր նրանք հստակ վերահսկում էին ամբողջ լրատվադաշտը՝ գործողությունները՝ ինչպես հաճախ անում են։
- Հայկական կողմն ունի 5 թեթեւ վիրավոր, նրանք առնվազն 4 զոհի մասին են հայտարարել, ինչպես նաեւ նյութական կորուստների։ Ռազմական առումով ինչպե՞ս եք սա գնահատում։
- Ճիշտ է՝ դրվագային փոքր ծավալի մեջ է, բայց սա իր մեջ խտացնում է ամբողջ ներուժը եւ ադրբեջանական բանակը ռազմական առումով ջախջախիչ պարտություն է կրել։
Ավելին՝ Armtimes.com-ում։
comment.count (0)