ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ

Թուրքիայի՝ ՀՀ-ի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ

Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն: Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը: Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ:
16:28 - 13 հուլիսի, 2020
Սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ ԱԳՆ մամուլի խոսնակ

Սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում է այս սադրիչ գործողությունները:ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները: Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով:Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
01:46 - 13 հուլիսի, 2020
Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

2020թ․ հուլիսի 10-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց ձևաչափով անցկացվող բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ընթացքում Հայաստանը ներկայացրեց ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ  զեկույցը։ Ֆորումն այս տարի կրում էր «Արագացված գործողության և վերափոխման ուղիներ. Գործողությունների տասնամյակի իրականացումը և կայուն զարգացման ապահովումը» (“Accelerated action and transformative pathways: realizing the decade of action and delivery for sustainable development”) խորագիրը։ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի՝ հուլիսի 10-ին կայացած կամավոր զեկույցների ներկայացման հատվածում, նախագահում էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ որպես ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհի փոխնախագահ։ ՀՀ գնահատման զեկույցը ներկայացվեց նախապես նկարահանված տեսահոլովակի ձեւաչափով: Այն արտացոլում էր Հայաստանում 2018թ.-ից ի վեր Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանն ուղղված քայլերը, ՀՀ կողմից արձանագրված հաջողությունները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված նորարարական լուծումները: Անդրադարձ կատարվեց նաև կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին և դրա հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության ձեռնարկած միջոցառումներին: Տեսահոլովակում  ՀՀ կայուն զարգացման նպատակների խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես նշել է. «Հայաստանը պատիվ ունի ներկայացնելու Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը, որը Կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի արդյունք է: Հայաստանի Հանրապետությունը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը: ԿԶՆ-ներն ու դրանց թիրախները համընդհանուր արժեքներ են և դրանց իրագործումից շահում են բոլոր երկրները, ժողովուրդները և ամբողջ մոլորակը: Հայաստանի Կառավարության անունից ցանկանում եմ ընդգծել ազգային զարգացման ծրագրման ուղղությամբ մեր ջանքերը: Անցած երկու տարիներին ոլորտային և միջոլորտային ռազմավարությունների նոր փաթեթ է մշակվել, որը ներառում է երկու տասնյակից ավելի ոլորտներ: Զուգահեռաբար կառավարությունը մշակում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, որը բաղկացած է 16 մեգանպատակներից՝ իրենց թիրախներով, ցուցանիշներով, խնդիրներով և լուծումներով, որոնք ներառում են գրեթե բոլոր ԿԶՆ-ները»: Զեկույցի ներկայացմանը հաջորդեց հարցուպատասխան: Հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։ Եգիպտոսի ներկայացուցչի կողմից Էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցին անդրադառնալիս, Արտակ Ապիտոնյանն առանձնացրեց «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի 13-րդ նպատակը, որն ուղղված է Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների հասանելիության ապահովմանը լայն հասարակության համար, ինչն իր հերթին կխթանի Հայաստանում 7-րդ, 13-րդ և 15-րդ ԿԶՆ-ների իրականացմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, անդրադառնալով Մեքսիկայի ներկայացուցչի՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերակատարության բարձրացմանն ուղղված քայլերին վերաբերող հարցին, նշեց, որ 2018թ․-ի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ Ազգային ժողովում ավելացել է կին պատգամավորների թիվը՝ հասնելով  24%-ի։ Փոխնախարար Ապիտոնյանն անդրադարձավ նաև Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում ընդունված ռազմավարություններին, օրենքներին և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված քայլերին։ Պատասխանելով Ղրղզստանի ներկայացուցչի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հնչեցված հարցին՝ ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալը նշեց, որ 2018թ․-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության առաջնային նպատակներից է կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումն ու դատական համակարգի բարելավումը։ Նախարարի տեղակալը ներկայացրեց հիշյալ ուղղություններով ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերը։ Հարցուպատասխանի ընթացքում ՌԴ ներկայացուցիչը հետաքրքրվեց ՀՀ տնտեսության ավանդական ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառման փորձով: ԱԳ նախարարի տեղակալ Ապիտոնյանն առանձնացրեց գյուղատնտեսության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառման ծրագրերը և թվային գյուղատնտեսության ներդնումը, որոնք արտացոլված են Գյուղատնտեսության զարգացման 2020-2030 ռազմավարությունում։          
16:42 - 12 հուլիսի, 2020
Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ մեկնաբանություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը:  Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն: Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ: Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։ Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթիև նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող  պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը»։
21:03 - 11 հուլիսի, 2020
Հայաստանում ԻԻՀ դեսպանի մեկնաբանությունը՝ ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի |armenpress.am|

Հայաստանում ԻԻՀ դեսպանի մեկնաբանությունը՝ ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի |armenpress.am|

armenpress.am: Ներկայացնում ենք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի մեկնաբանությունը` ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի. «Մեր երկրի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ տարիների ընթացքում ներկայացվել է: Իսրայելը միշտ փորձում է մեր հարևանների հետ լավագոյն հարաբերություններում խնդիրներ և տարաձայնություններ առաջացնել, և մենք այս վերաբերմունքի նկատմամբ զգայուն ենք: Իսրայելը փորձում է վնասել մեր հարևանների հետ մեր լավ հարաբերությունները: Հայաստանյան մեր բարեկամները վստահեցնում են, որ հոգ կտանեն, որպեսզի այս հարցը չազդի մեր հարաբերությունների վրա, և մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց այդ վստահեցմանը: Մենք չենք ցանկանում, որ մեր հարաբերությունները վնասվեն և ակնկալում ենք, որ մեր մտահոգություններն ուշադրության  կարժանանան»։
16:30 - 10 հուլիսի, 2020
Նիդերլանդների ԱԳՆ-ը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով

Նիդերլանդների ԱԳՆ-ը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով

Նիդերլանդներն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է  ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PRC թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։
11:35 - 10 հուլիսի, 2020
Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ խոսնակի պատասխանն Ալիևի հայտարարություններին

Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ խոսնակի պատասխանն Ալիևի հայտարարություններին

Ադրբեջանի նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախագահի՝ Խաթայի շրջանում արած հայտարարություններին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հարց. Խաթայի շրջան այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված հերթական պատմական էքսկուրսով, Հայաստանի ներքին գործընթացների, ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված քննադատությամբ: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունը: Պատասխան. Այս հարցով իմ գործընկերներն արդեն իսկ հանդես են եկել մեկնաբանությամբ: Պարզապես ցանկանում եմ հավելել, որ մի քանի շաբաթ առաջ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առնչությամբ չարախնդող նախագահ Ալիևն այսօր մեկուսացման մեջ գտնվող իր հասարակությանը դիմելու այլ խոսքեր չունի, քան «օգտակար թշնամու» կերպարի առաջբերումը: Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է, և դրա ետևում թաքնվելը լավագույնս բնութագրում է Ադրբեջանում զարգացող ներքին ճգնաժամը և հուսահատ տրամադրությունները: Զավեշտալի է, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մարդու իրավունքների և ազատությունների մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական և տնտեսական իշխանությունը տասնամյակներ շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում, որը միջազգային ասպարեզում բնորոշվում է որպես ռեպրեսիվ ռեժիմ: Հատկանշական է, որ նախագահ Ալիևն իր թշնամական և ռասիստական մեկնաբանություններով անպատասխանատու վերաբերմունք և արհամարհանք է դրսևորում նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մեկ շաբաթ առաջ արված հայտարարության հանդեպ, որը պարունակում էր մտահոգություն թշնամական և սադրիչ հռետորաբանության առնչությամբ: Ինչպես Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների վերջերս կայացած համատեղ նիստում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, «ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից»»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:25 - 08 հուլիսի, 2020
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ

Հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրների շուրջ՝ հանգամանալից ներկայացնելով կառավարությունների կողմից համավարակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այդ համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնել շվեյցարական կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։   Ավետ Ադոնցը և Կրիստինա Մարտի Լանգն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգին: Կարևորվել են Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք համահունչ են ՀՀ կառավարության կողմից նախանշված ուղղություններին և գերակայություններին։  Կողմերն ընդգծել են նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Շվեյցարիայի արդյունավետ համագործակցությունը՝ փոխադարձ գոհունակություն հայտնելով երկխոսության մակարդակի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին։   
20:20 - 08 հուլիսի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում են ունեցել

Հուլիսի 4-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները։ Այս համատեքստում երկուստեք նշվել է խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության ապահովման նպատակով հակամարտության գոտում ռիսկերի նվազեցման և կայունության ամրապնդման ուղղված գործնական քայլերի իրականացման կարևորությունը։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են վերջերս Ադրբեջանի իշխանությունների կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող ռազմատենչ և սադրիչ հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ նման հռետորաբանությունը վտանգում է խաղաղ գործընթացը և խոչընդոտում վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Միևնույն ժամանակ, վերստին ընդգծվել է բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի արդյունավետության բարձրացման համար։ Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի և ՀՀ ԱԳՆ պատվիրակության մասնակցությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքին։ Կողմերը գոհունակությամբ են նշել նախարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը և գործնական բնույթը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Արցախի միջազգային կապերի և միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության ընդլայնման հեռանկարների և այդ ուղղությամբ համակարգված քայլերի շուրջ։
18:18 - 04 հուլիսի, 2020
Արցախի Ազգային ժողովում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին

Արցախի Ազգային ժողովում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը: Ինչպես տեղեկացրեցին Արցախի ՀանրապետությանԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի, Արցախի Հանարապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանի մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ Արթուր Թովմասյանը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև անցկացված տեսակոնֆերանսի մասին՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ արտգործնախարարի՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտության և Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության, այդ թվում նաև, ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման վերաբերյալ հնչեցրած տեսակետը: Շնորհավորելով համապետական ընտրությունների անցկացման և դրանց արդյունքում ընտրվելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է, որ ևս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ժողովրդի՝ իր ապագան մարդու ազատության հիմնարար սկզբունքների և ժողովրդավարական համակարգի հիման վրա կառուցելու վճռականությունը: Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը, և որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության, գործնական առումով, ռեալ առաջընթաց ամրագրելն անհնար է: «Արցախի ժողովուրդը վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը և ամենայն պատասխանատվությամբ է կառուցում իր ապագան և իրականացնում ազատ ապրելու իր իրավունքը»,-ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը: Հանդիպմանը քննարկվել են նաև համավարակի պայմաններում բանակցային գործընթացի իրականացմանը, խորհրդարանական դիվանագիտությանը և հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
15:16 - 04 հուլիսի, 2020