ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր - ՄԱԶԾ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ունենալով ամենալայն մանդատը, կայուն զարգացման խնդիրների շուրջ աշխատում է բոլոր ուղղություններով: ՄԱԶԾ-ն գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` ճգնաժամերին դիմակայելու հարցում զորակցելով պետություններին: Մնայուն ներկայություն ունի ավելի քան 170 երկրում և տարածքում։ 

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը հիմնվել է 1993 թվականին։ ՄԱԶԾ երկրի ծրագիրը (Country Programme) լիովին համահունչ է ազգային գերակայություններին ու զարգացման կարիքներին և կենտրոնացած է երեք ոլորտների ուղղությամբ.

  1. աղքատության հաղթահարում,
  2. ժողովրդավարական կառավարում,
  3. շրջակա միջավայր և էներգիա։
Ալեն Սիմոնյանն ու Ջոն Գալագերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

Ալեն Սիմոնյանն ու Ջոն Գալագերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից, մանրամասնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը եւ ֆինանսական աջակցությունը 2019թ.-ից իրագործվող ՀՀ Ազգային ժողովին օժանդակության «Ժամանակակից խորհրդարան` ժամանակակից Հայաստանի համար» ծրագրին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաեւ աշխատակազմի փորձագիտական, վերլուծական կարողությունների զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է, որ անկախ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանգամանքից` շարունակվելու է CEPA-ով նախանշված ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ` որպես ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած եւ վավերացրած պետություն: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում խոսելով վերջին օրերին սահմանային իրավիճակի սրացումից` երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման կարեւորությունը: Կողմերը քննարկել են նաեւ հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման եւ ընդլայնման գործում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների ակտիվացման հեռանկարները:
15:17 - 16 նոյեմբերի, 2021
Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ: Նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակականության ապահովումը և ողջունել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նոր ծրագրի՝  «ԵՄ-ն՝ հանուն արձագանքող և հաշվետու հաստատությունների՝ ոստիկանության և միգրացիայի ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» մեկնարկը։ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է վերը նշված ոլորտներում, ինչպես նաև՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հակակոռուպցիոն աշխատանքներում համագործակցելու անհրաժեշտությունը, և արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։
16:26 - 12 նոյեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցչին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, մանրամասնելով, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է առավելագույն ջանքերը գործադրելու համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման ուղղությամբ: Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները, անդրադարձել ծրագրերին առնչվող ընթացիկ հարցերին: Մհեր Գրիգորյանը և Նաթիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել նաև կայուն զարգացման նպատակների իրականացման, Հայաստանում ընտրական համակարգի կատարելագործման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ:
16:18 - 09 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարեւորել է կառույցի հետ ՀՀ Ազգային Ժողովի արդյունավետ համագործակցությունը` ուղղված Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար,  վերահաստատել է  խորհրդարանի կարողությունների հզորացմանը եւ խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին կառույցի կողմից տարբեր ձեւաչափերով աջակցության պատրաստակամությունը: Նշվել է, որ կառույցն աջակցում է Հայաստանի կառավարությանը, Ազգային ժողովին` զարգացնելու նոր կարողություններ բարեփոխումներ իրականացնելու համար, ինչը կնպաստի առավել արդյունավետ աշխատանքին, ինստիտուտների եւ ընտրված ներկայացուցիչների հաշվետվողականության բարձրացմանը: Զրուցակիցները քննարկել են ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր եւ մի շարք ուղղություններով համագործակցության նոր հնարավորությունները:
17:50 - 12 հոկտեմբերի, 2021
Ստորագրվել է «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թթ. շրջանակ» փաստաթուղթը

Ստորագրվել է «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թթ. շրջանակ» փաստաթուղթը

Կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրել են «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը:Մինչ ստորագրման արարողությունը Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ փաստաթղթում նշված բոլոր ոլորտներն ու ուղղությունները Հայաստանի համար առանցքային դերակատարություն ունեն: Փոխվարչապետի պաշտոնակատարն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր ստորագրվող փաստաթղթի շնորհիվ, կարծում եմ, մենք առավել կկենտրոնացնենք մեր համատեղ ջանքերը ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգը կենսագործելու ուղղությամբ»:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի կողմից ստորագրված Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի ռազմավարական կարևորագույն փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր կառույցների աշխատանքը առաջիկա հինգ տարիների ընթացքում:Զարգացման ազգային առաջնահերթությունների հիման վրա մշակված համաձայնագիրը ամփոփում է ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող և ոչ ռեզիդենտ 20 կառույցների հավաքական առաջարկը երկրին, որով ՄԱԿ-ը 230 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է հայտնում՝ ի շահ հայ ժողովրդի:Ստորագրման արարողության ժամանակ պարոն Շարփը ընդգծեց. «Գործընկերության շրջանակը նոր կարևոր ուղենիշ է Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության միջև արդեն իսկ խորը համագործակցության ուղղությամբ։ Մենք համոզված ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով կարևոր ներդրում կունենանք համավարակի և հակամարտության կրկնակի ճգնաժամի ժամանակահատվածում՝ օգնելով երկրին առաջ շարժվել դեպի ավելի լուսավոր, խաղաղ և բարեկեցիկ Հայաստան: Այս համաձայնագիրը սահմանում է Հայաստանում ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների հավակնոտ և հավաքական տեսլականը, որի նպատակն է բարելավել մարդկանց բարեկեցությունն ու հնարավորությունները, նպաստել տնտեսական «կանաչ» բարեփոխումներին, ամրապնդել արդյունավետ կառավարման համակարգը և խթանել գենդերային հավասարությունը՝ չանտեսելով ոչ մեկին»:Գործընկերության շրջանակը 14 ամիս տևած խորհրդակցությունների գործընթացի արդյունք է, որն իրականացվել է Հայաստանի կառավարության, ազգային այլ գործընկերների հետ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի, գիտական շրջանակի և միջազգային ՀԿ-ների հետ: Այն նաև արտացոլում է Հայաստանում ապրող մարդկանց կարծիքը, որ հավաքագրվել է ՄԱԿ-75 գլոբալ հետազոտության միջոցով: Գործընկերության շրջանակն արտացոլում է նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության հետևանքների հաղթահարմանն ուղղված արձագանքման միջոցառումները։Գործընկերության շրջանակը հիմնված է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև 2016-2020 թթ. ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ) շրջանակում արդյունավետ համագործակցության վրա, որի արդյունքում ընդլայնվել են կայուն տնտեսական հնարավորությունները, կատարելագործվել են ժողովրդավարական կառավարման համակարգերը, առաջընթաց է գրանցվել գենդերային անհավասարության նվազեցման հարցում, ամրապնդվել են միգրացիայի, սահմանների և ապաստարանների կառավարման համակարգերը, բարելավվել է հիմնական կրթության և սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիությունը, ավելի մատչելի են դարձել որակյալ բժշկական ծառայությունները և բարելավվել է էկոլոգիական միջավայրը։
21:14 - 01 հունիսի, 2021
Նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը քննարկել են հետպատերազմյան իրավիճակի համատեղ ծրագրերը

Նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը քննարկել են հետպատերազմյան իրավիճակի համատեղ ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել են գործընկերային հարաբերությունների արդյունավետ շարունակականությունը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հեռանկարները․ «Նախարարության և ՄԱԿ-ի համագործակցությունը տասնամյակների փորձ ունի։ Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որը կատարում եք Հայաստանում։ Համավարակով և պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ սոցիալական խնդիրները Հայաստանում այլ տեսք են ստացել, որոնք էականորեն փոխել են նաև մեր առաջնահերթությունները։ Ուստի, շնորհակալ եմ նաև այն արագ արձագանքման և ցուցաբերած աջակցության համար, որ այս ընթացքում ստացել ենք Ձեր կողմից»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։ Զրուցակիցները քննարկել են նաև համատեղ իրականացված աշխատանքները՝ արցախցիների կացարանների ապահովման, հյուրընկալված քաղաքացիների կոմունալների վճարման, ժամանավոր աշխատատեղեր ստեղծելու, կանանց դերի բարձրացման, գենդերային հավասարության ապահովման և մի շարք այլ ծրագրերի շրջանակում։ «Ձեր նախարարությունը մեր հիմնական գործընկերներից մեկն է․ Ձեզ հետ ենք՝ թե՛ երկարաժամկետ, և թե՛ կարճաժամկետ ծրագրերի իրականացման ճանապարհին»,- նշել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը։ «Դժբախտաբար, այս պահի դրությամբ ՄԱԿ-ը դեռևս չի կարող ուղղակիորեն աշխատել Արցախում, բայց ես լիահույս եմ, որ ՄԱԿ-ն առաջիկայում կկարողանա աշխատել նաև այնտեղ»,- նշել է Մարիյասինը։ Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած պատրաստակամության համար՝ նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդգծել է, որ հետպատերազմյան իրավիճակում համատեղ աշխատանքներ են տարվում վիրավորում ստացած զինծառայողներին աջակցելու, կարիքները գնահատելու և դրանց համարժեք լուծումներ գտնելու ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար զբաղվածության ապահովման, սոցիալական վերականգնողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունն ու տարբերակները։
20:36 - 15 փետրվարի, 2021
Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային տնօրենին

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային տնօրենին

Մարտի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միրյանա Շպոլյարիչ Էգգերը նշել է, որ ՄԱԶԾ-ն պատրաստ է գործողությունները այլ միջազգային գործընկերների հետ կոորդինացնելով՝ աջակցել կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Զրուցակիցները կարևորել են այս գործընթացում Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և դրա ձևավորած գործիքների դերակատարությունը: Քննարկվել են նաև հանրային կառավարման, թվայանացման, զբաղվածության խթանման ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների համատեքստում համագործակցության հեռանկարները: Այնուհետև, Տիգրան Ավինյանը և Միրյանա Շպոլյարիչ Էգգերը մասնակցել են Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի նոր գրասենյակի բացմանը և կենտրոնի ստեղծած առաջին գործիքի՝ Travelinsghts-ի ներկայացմանը:Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը, ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ միասին, հանձնառություն է ստանձնել 2030թ. դրությամբ կյանքի կոչել Կայուն զարգացման 17 նպատակները: Դրան հասնելու համար հիմնարար նշանակություն ունի ոչ միայն կառավարության նպատակասլաց աշխատանքը, այլև տարբեր շահառուների՝ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական հանրույթի և մասնավոր հատվածի ներգրավմամբ՝ հին խնդիրներին նոր լուծումներ տվող գործիքների ստեղծումը և նախաձեռնությունների առաջքաշումը: ՀՀ կառավարություն
12:23 - 18 մարտի, 2019