Կարեն Կարապետյան

Կարեն Վիլհելմի Կարապետյան - ՀՀ առաջին փոխվարչապետ (2018 թ., ապրիլի 18 - 2018 թ., մայիսի 11), ՀՀ վարչապետ (2016 թ․ սեպտեմբերի 13-ից 2018 թվականի ապրիլի 9), Երևանի քաղաքապետ (2010-2011), տնտեսագիտության դոկտոր (2010)։  Ծնվել է 1963 թ․ Ստեփանակերտում։ 

2016 թ․ նոյեմբերի 24-ին կառավարության նիստից առաջ Կարեն Կարապետյանը հայտնեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին, երկու օր անց ՀՀԿ 16-րդ համագումարում ստացավ կուսակցության անդամատոմս, իսկ հունվարի 26-ին ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ։ 2018 թ. դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին ու դուրս եկել քաղաքականությունից։ Ամուսնացած է, ունի երեք երեխա: 


Կարեն Կարապետյանի թեկնածությունը հաստատվել է «Зарубежнефть»-ի տնօրենների խորհրդի կազմում |armtimes.com|

Կարեն Կարապետյանի թեկնածությունը հաստատվել է «Зарубежнефть»-ի տնօրենների խորհրդի կազմում |armtimes.com|

ՌԴ կառավարությունը հաստատել է 7 թեկնածուից կազմված ցանկը՝ Зарубежнефть ընկերության տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Բալոր նրանք գործող կազմի անդամներ են, հայտնում է ТАСС գործակալությունը: Տնօրենների խորհրդի կազմում են առաջադրվել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Տեկսլերը, տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը, էներգետիկայի նախարարության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գլադկովը, Зарубежнефть-ի ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը եւ Ռուսական էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը: Зарубежнефть-ը դիվերսիֆիկացված նավթագազային հոլդինգ է, որի միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնությունն է: Հոլդինգին են պատկանում 13 արտոնագիր, որոնք երկրաբանական հետազոտությունների, ածխաջրածնի արդյունահանման համար են: Բացի այդ, ընկերությունը Վիետնամի համար է արդյունահանման աշխատանքներ իրականացնում ինչպես համատեղ, այնպես էլ անհատական: armtimes.com
06:12 - 12 մարտի, 2019