ՌԴ կառավարությունը հաստատել է 7 թեկնածուից կազմված ցանկը՝ Зарубежнефть ընկերության տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Բալոր նրանք գործող կազմի անդամներ են, հայտնում է ТАСС գործակալությունը:
Տնօրենների խորհրդի կազմում են առաջադրվել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Տեկսլերը, տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը, էներգետիկայի նախարարության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գլադկովը, Зарубежнефть-ի ղեկավար Սերգեյ Կուդրյաշովը, ՌԴ տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը եւ Ռուսական էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը:
Зарубежнефть-ը դիվերսիֆիկացված նավթագազային հոլդինգ է, որի միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնությունն է: Հոլդինգին են պատկանում 13 արտոնագիր, որոնք երկրաբանական հետազոտությունների, ածխաջրածնի արդյունահանման համար են: Բացի այդ, ընկերությունը Վիետնամի համար է արդյունահանման աշխատանքներ իրականացնում ինչպես համատեղ, այնպես էլ անհատական:
comment.count (0)