Դմիտրի Մեդվեդև

ՌԴ նախկին վարչապետ և  նախկին նախագահ։ Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 14-ին։ 2008 թվականի մայիսի 7-ից մինչև 2012 թվականի մայիսի 7-ը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: 2012 թվականի մայիսի 26-ից «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահն է: 2000-2001, 2002-2008 թվականներին եղել է «Գազպրոմ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը: 2005 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2008 թվականի մայիսի 7-ը եղել է Ռուասատանի դաշնության կառավարության առաջին փոխվարչապետը, գերակա նշանակություն ունեցող ազգային ծրագրերի պատասխանատուն:

2012 թվականի մայիսի 8-ից մինչ 2020 թվականի հունվարի 15-ը եղել է Ռուսաստանի դաշնության կառավարության ղեկավարը: 2020 թվականի հունվարի 15-ին ՌԴ կառավարությունը՝ վարչապետ Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական է տվել։

«Ղրիմը հավերժ Ռուսաստանի մաս կմնա»․ Դմիտրի Մեդվեդև |tert.am|

«Ղրիմը հավերժ Ռուսաստանի մաս կմնա»․ Դմիտրի Մեդվեդև |tert.am|

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ղրիմը հավերժ Ռուսաստանի մաս կմնա, և որ տնտեսական պատժամիջոցները, ՌԴ-ի հասցեին այդ շրջանի վերաբերյալ ռազմական սպառնալիքներն ու ճնշումներն անօգուտ են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Հինգ տարի առաջ Ռուսաստանի ու Ղրիմի Հանրապետության միջև պայմանագիր կնքվեց Ղրիմը ՌԴ-ի կազմի մեջ ընդգրկելու մասին։ Հանրաքվեի ժամանակ թերակղզու բնակիչները պատմական որոշում կայացրին՝ մտնել ՌԴ-ի կազմի մեջ՝ դրանով կայացնելով կարևորագույն մի որոշում։ Տնտեսական ցանկացած պատժամիջոց, քաղաքական ճնշում, ռազմական սպառնալիք անօգուտ է․ մենք նորից միացել ենք, և դա կլինի հավերժ»,- հայտարարել է Մեդվեդևը։ Վարչապետի խոսքով՝ վերջին 5 տարիներին Ղրիմում շատ բան դեպի լավն է փոխվել, զարգանում են թերակղզու տնտեսության բոլոր ճյուղերը։ Մեդվեդևը նաև հավելել է, որ առաջիկա 3 տարիներին շրջանի տնտեսության զարգացմանն ուղղված բյուջեն 310 մլրդ ռուբլի կկազմի։ Վերջում կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ամենակարևորը Ղրիմում ժամանակակից ենթակառուցվածքներ և ավտոճանապարհներ կառուցելն է։   tert.am
06:11 - 19 մարտի, 2019