«Ղրիմը հավերժ Ռուսաստանի մաս կմնա»․ Դմիտրի Մեդվեդև |tert.am|
06:11 - 19 մարտի, 2019

«Ղրիմը հավերժ Ռուսաստանի մաս կմնա»․ Դմիտրի Մեդվեդև |tert.am|

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ղրիմը հավերժ Ռուսաստանի մաս կմնա, և որ տնտեսական պատժամիջոցները, ՌԴ-ի հասցեին այդ շրջանի վերաբերյալ ռազմական սպառնալիքներն ու ճնշումներն անօգուտ են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հինգ տարի առաջ Ռուսաստանի ու Ղրիմի Հանրապետության միջև պայմանագիր կնքվեց Ղրիմը ՌԴ-ի կազմի մեջ ընդգրկելու մասին։ Հանրաքվեի ժամանակ թերակղզու բնակիչները պատմական որոշում կայացրին՝ մտնել ՌԴ-ի կազմի մեջ՝ դրանով կայացնելով կարևորագույն մի որոշում։ Տնտեսական ցանկացած պատժամիջոց, քաղաքական ճնշում, ռազմական սպառնալիք անօգուտ է․ մենք նորից միացել ենք, և դա կլինի հավերժ»,- հայտարարել է Մեդվեդևը։

Վարչապետի խոսքով՝ վերջին 5 տարիներին Ղրիմում շատ բան դեպի լավն է փոխվել, զարգանում են թերակղզու տնտեսության բոլոր ճյուղերը։ Մեդվեդևը նաև հավելել է, որ առաջիկա 3 տարիներին շրջանի տնտեսության զարգացմանն ուղղված բյուջեն 310 մլրդ ռուբլի կկազմի։

Վերջում կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ամենակարևորը Ղրիմում ժամանակակից ենթակառուցվածքներ և ավտոճանապարհներ կառուցելն է։

 

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել