Թուրքիայի խորհրդարանը վերահսկվում է Էրդողանի կողմից, եթե նա հրամայել է դա անել, ուրեմն մենք կզրկվենք մեր անձեռնմխելիությունից․ Կարո Փայլան |tert.am|
tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանով երկրի դատախազությունը սկսել է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանին անձեռնմխելությունից զրկելու գործընթաց: Այս մասին լուրը մեզ հետ զրույցում հաստատեց պատգամավորը:
«Թուրքիայի նախագահի հրամանով մեր կուսակցության դեմ որոշակի գործողություններ են սկսվել: Իմ ընկերներից մի քանիսը, դժբախտաբար, բանտարկված են, հիմա էլ ցանկանում են յոթ պատգամավորների դատապարտել, այդ իսկ պատճառով զրկում են անձեռնմխելիությունից»,- ասաց նա:
Կարո Փայլանի խոսքով` մյուս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը սկսելու է աշխատանքները, որի ժամանակ էլ կքննարկվի իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
«Ցավոք սրտի, խորհրդարանը վերահսկվում է Էրդողանի կողմից, և եթե նա հրամայել է դա անել, ուրեմն մենք կզրկվենք մեր անձեռնմխելիությունից»,- ասաց նա:
Պոսլահայ պատգամավորը նշեց, որ շատերն են Թուրքիայում պայքարում Էրդողանի դեմ, նրանք բոլորը միջազգային հանդուրժողականության կարիք ունեն:
«Ես գիտեմ, որ ամբողջ աշխարհի միլիոնավոր հայեր աջակցում են ինձ: Իհարկե, ես ունեմ նրանց օգնության կարիքը, և մենք իսկապես միջազգային հանդուրժողականության կարիք ունենք` Էրդողանի ռեժիմի դեմ պայքարելու համար»,- ասաց նա:
Շարունակությունը՝ tert.am-ում։
19:43 - 26 սեպտեմբերի, 2020