Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող ակտ ընդունել |tert.am|
13:01 - 26 ապրիլի, 2021

Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող ակտ ընդունել |tert.am|

tert.am: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն առաջարկել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող իրավական ակտ ընդունել, հայտնում է Ahval թերթը։

Շաբաթ օրը Թուրքիայի խորհրդարանում իր ելույթի ընթացքում Փայլանը 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանությունը որակել է որպես «մեծ աղետ»՝ հայտելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային արտաքսումներն ու սպանությունները պետք է ճանաչվեն որպես Ցեղասպանություն։

«Տատիկիս պես որբերը մահացել են արդար հատուցում չտեսնելով, ինչպես և երկրորդ սերուդ հանդիսացող հայրս։ Որպես երրորդ սերունդ՝ ես արդարություն եմ փնտրում Թուրքիայում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում»,- իր ելույթի ընթացքում ասել է Փայլանը։

Պատգամավորը հավելել է․ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և Հայոց ցեղասպանության համար արդարություն կարելի է ձեռք բերել միայն այս հողերում՝ Թուրքիայում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել