ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Ղեկավարն է Գնել Հասրաթյանը, տեղակալը՝  Վրեժ Գալոյանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 71 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 71 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է 2023 թվականի փետրվարի 27-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հայտարարություն։ «Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 71 դեպք, որից 39 դեպքով հաշվարկվել է 23.676.644 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 2.383.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 22 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 38 դեպք, որից 36-ով հաշվարկվել է 23.347.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված  5 դեպքով հաշվարկվել է 2.383.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 24.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 13 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 305.044 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է  550.000 դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 17 դեպք, որից 5-ով նշանակվել է 250.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է  500.000 դրամի չափով վարչական տուգանք։ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝  692.306 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 891.000 դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 18 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 3 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 880.000 ՀՀ դրամի չափով, նաև 1-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 765.000 ՀՀ դրամի չափով»,- ասված է հայտարարության մեջ։ 
10:36 - 17 մարտի, 2023
2022 թվականին ԲԸՏՄ աշխատակիցները բացահայտել են ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք

2022 թվականին ԲԸՏՄ աշխատակիցները բացահայտել են ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփ տեղեկատվություն է հրապարակել 2022 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: Այսպես, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ 2022 թ․ իրականացրել է 81 ստուգում (2021 թ.՝ 66, 2020 թ.՝ 21, համեմատական աճ՝ 2021 թ.՝ 22.7%, 2020 թ.՝ 285.7%):   Տարեկան ծրագրով կատարողականը կազմում է՝ 2022 թ.՝ 100%, 2021 թ.՝ 57.1%, 2020 թ.՝ 30.7%:   Ավարտված 81 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք (2021 թ.՝ 366, համեմատական աճ՝ 2021 թ.՝ 21.8%) • Կայացվել է 203 վարչական տույժ նշանակելու մասին որոշում (2021թ.՝ 88, 2020 թ.՝ 17, համեմատական աճ՝ 2021 թ.՝ 130.7%, 2020 թ.՝1094.1%) • Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 20․290․000 ՀՀ դրամ (2021 թ.՝ 15․770․000, 2020 թ.՝ 2․200․000, համեմատական աճ. 2021 թ.՝ 28.7%, 2020 թ.՝ 822.3%) • Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է՝ 199․278․261 ՀՀ դրամ (2021 թ.՝ 166․759․721, 2020 թ.՝ 39․722․119, համեմատական աճ՝ 2021 թ.՝ 19․5%, 2020 թ.՝ 401․7%)։   2022 թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան թույլտվությունների առկայության ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք, որից միայն 6-ով ՊԵԿ-ի կողմից հաշվարկված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 961․178․695 ՀՀ դրամ:   Հայտնաբերված խախտումներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։   Հաշվի առնելով ոլորտի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների շնորհիվ գրանցած վերոհիշյալ բարձր ցուցանիշներն ու նշանակալի արդյունքները՝ ԲԸՏՄ ընդերքի վերահսկողության վարչությունը ճանաչվել է 2022 թ․ տարվա լավագույն կառուցվածքային ստորաբաժանում։    
18:37 - 01 փետրվարի, 2023
Սիգի որսի արգելքի ընթացքում առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ

Սիգի որսի արգելքի ընթացքում առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ավարտվել է 36 օր տևած Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված խստացված վերահսկողությունը։ Դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացրել Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։ Շուրջօրյա հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3877 հատ, 1345.3կգ «սիգ» տեսակի ձուկ, 10կգ ձկնկիթ, լճից դուրս են բերվել ապօրինի գործիքներ՝ 174 ձկնորսական ցանց, 95 խեցգետնաորսիչ, 3 ռետինե նավակ, լճի առափնյա հատվածից ապամոնտաժվել ու հեռացվել են ժամանակավոր կացարաններ։ Արձանագրված մի շարք դեպքերով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
14:28 - 23 հունվարի, 2023
Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ

Խիստ արգելքի ընթացքում առգրավվել է 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ Սևանա լճում սիգ ձկնատեսակի բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով շարունակում է խստացված վերահսկողությունը Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում, բացօթյա վաճառակետերում։ Հատուկ հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3212 հատ, շուրջ 1200 կգ «սիգ» տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ, լճից դուրս է բերվել 40-ից ավել ձկնորսական ցանց, լողամիջոցներ, այդ թվում՝ 1 ռետինե նավակ։ Առգրավված ձկները հանձնվում են հատուկ խնամքի կարիք ունեցող մասնագիտացված կենտրոններին։ Միջոցառումները զուգորդվում են որսի արգելքի կարևորության մասին բացատրական աշխատանքներով։ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
12:27 - 09 հունվարի, 2023
Կազմվել է վարչական տուգանքի 23 որոշում, բնությանը պատճառվել է 2.855.162 դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաշվետվություն է ներկայացրել

Կազմվել է վարչական տուգանքի 23 որոշում, բնությանը պատճառվել է 2.855.162 դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաշվետվություն է ներկայացրել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է կողմից 2022 թվականի սեպտեմբերի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Տեսչական մարմնի իրականացրած վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 18 դեպքով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 15 դեպքով նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես՝ բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 19 դեպք, որից 18-ով հաշվարկվել է 5.302.860 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 106.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 13 դեպք, որից 5-ով նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացնելու 3 դեպք է արձանագրվել։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ՝ արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 871.000 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր, որից` 2-ընդերքօգտագործում, 1-արտադրություն, 1-ջրօգտագործում Նախկինում իրականացված 13 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 23 որոշում՝ 2.170.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել բնությանը պատճառված վնաս՝ 2.855.162 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։
11:55 - 27 սեպտեմբերի, 2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 59 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 59 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2022 թվականի օգոստոսի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 34 դեպքով հաշվարկվել է 15.672.676 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.150.000 դրամի չափով վարչական տուգանք։ «Նախկինում արձանագրված 17 դեպքով նշանակվել է 1.150.000 դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 33 դեպք, 34-ով հաշվարկվել է 15.672.676 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք: Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Արձանագրվել է 11 դեպք, որից 3-ով նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 400.000 դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 9 դեպք, որից 5-ով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 369.600 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.500.000 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 14 հանձնարարագիր, որից` 4-ը՝ արտադրություն, 3-ը՝ ընդերքօգտագործում 2-ը՝ ՓՀԷԿ, 2-ը՝ ջրամատակարարում, 1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում, 1-ը՝ կենսապաշար, 1-ը՝ շինարարություն: Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 2.580.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 30.072.949 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական»,- նշված է հաղորդագրության մեջ։
17:47 - 30 օգոստոսի, 2022
Օգոստոսի 1-12-ը իրականացված ԲԸՏՄ ստուգումների արդյունքում արձանագրվել է 32 դեպք

Օգոստոսի 1-12-ը իրականացված ԲԸՏՄ ստուգումների արդյունքում արձանագրվել է 32 դեպք

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 32 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 6.094.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Մասնավորապես`   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ   Արձանագրվել է 10 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 6.093.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։   Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ   Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 1.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։   Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է  200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում   Արձանագրվել է 17 դեպք, որից 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ   Արձանագրված 3 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է  550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել   Արձանագրվել է 1 դեպք:   Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 639.600 ՀՀ դրամ)։   Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.762.262 ՀՀ դրամ:   Ստուգումների վերաբերյալ   Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 17 հանձնարարագիր, որից`   8-ը՝ ընդերքօգտագործում,   2-ը՝ արտադրություն,   1-ը՝ ՓՀԷԿ,   1-ը՝ ձկնաբուծարան,   1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում,   1-ը՝ անտառտնտեսություն,   1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղիների տրամադրման ծառայություններ,   1-ը՝ սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում,   1-ը՝ հասարակական սննդի կազմակերպում։   Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 1.200.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 342.105 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 4 հանձնարարական։
13:48 - 19 օգոստոսի, 2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 40 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 40 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է հաշվետվություն` 2022 թվականի հուլիսի 4-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարած աշխատանքների վերաբերյալ: «Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 40 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 29.220.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 450. 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 272.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 960.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 20 դեպքվ հաշվարկվել է 29.220.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 272.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1 դեպքով նաև նշանակվել է  100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 20 դեպք, որից 3 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է  700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Պետական փորձաքննություններ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 779.400 ՀՀ դրամ)։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 924.000 ՀՀ դրամ: Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր, որից` 2-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ արտադրություն։ Նախկինում իրականացված 14 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 15 որոշում՝  1.280.000 դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 5.201.495 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական»,- նշված է հաղորդագրությունում։
14:01 - 22 հուլիսի, 2022