Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

ԵՄ դիտորդական առաքելությունը դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին. ԱԽ քարտուղար
 |1lurer.am|

ԵՄ դիտորդական առաքելությունը դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: ԵՄ առաքելությունն իր դրական ազդեցությունն ունի Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին կայունություն ապահովելու հարցում: Հենց կայունության գործոն լինելու պատճառով է հաճախ ԵՄ դիտորդական առաքելությունը թիրախավորվում և անտեղի քննադատության ենթարկվում տարբեր երկրների կողմից: Այդ մասին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման երկրորդ տարվա միջոցառման ընթացքում: «Մեզ նաև չի զարմացնում, որ երբեմն երկու տարբեր մայրաքաղաքներից հնչող քննադատության բովանդակությունը գրեթե 90 տոկոսով համընկնում է: Մենք անընդունելի ենք համարում ԵՄ առաքելության դեմ տարվող կեղծ քարոզչությունը և շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը առաքելության հետ՝ դիմակայելու կեղծ լուրերին: «Առաքելությունը նաև դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն արժեքային են, ամուր, հեռանկարային և ընդլայնվող: Ըստ ԱԽ քարտուղարի՝ ԵՄ առաքելությունը բազմիցս ապացուցել է իր պահանջված լինելը: Վառ օրինակն է անցյալ տարի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումից առաջ առաքելության կատարած աշխատանքը, երբ ՀՀ-ի հասցեին մեղադրանքներ էին հնչում, և կեղծ լուրեր էին տարածվում, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակման: «Այստեղ իր կարևոր դերն ունեցավ ԵՄ առաքելությունը, որն իր դիտարկումների միջոցով հերքեց կեղծ լուրերը, և օգնեց կայունացնել իրավիճակը»,- ասաց նա:
16:23 - 28 փետրվարի, 2025
Շատ ծանր տպավորություն են թողել հայ գերիների դատավարության լուսանկարները. Արմեն Գրիգորյան
 |news.am|

Շատ ծանր տպավորություն են թողել հայ գերիների դատավարության լուսանկարները. Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, այլ նաև մյուս գերիների դատավարության նկարները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Դուք այսօր տեսել եք նաեւ ԱԳՆ հայտարարությունը, ամբողջ ընթացքում ՀՀ կառավարությունը օգտագործել է բոլոր այն գոյություն ունեցող հնարավոր գործիքները, որպեսզի փորձի լուծում գտնել: Լուծումը այն է, որպեսզի բոլոր գերիները ազատվեն, այսինքն այս պահին հաստատված 23 գերիները վերադառնան Հայաստանի Հանրապետություն: Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք և շարունակելու ենք այդ ջանքերը գործադրել, որպեսզի ազատվեն բոլոր  գերիները, որոնք Ադրբեջանում են»,-ասաց նա: Ճշտող հարցին՝ կոնկրետ, ի՞նչ է անում Հայաստանը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հրապարակային շատ ջանքերի մասին դժվար կլինի խոսել։ Ես կարող եմ մեկ օրինակ բերել, եթե հիշում եք, 2023 թվականի գերիների ազատման մասին: Մենք հրապարակային դրա մասին շատ չէինք խոսում, ավելի շատ կենտրոնանում էինք աշխատանքի վրա: Ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա այդ մասով, բայց հարցը շատ նուրբ է, և աշխատանքը, որը տարվում է այդ ուղղությամբ, որ բոլոր գերիները ազատվեն և գան Հայաստան, ամենօրյա է, ամենժամյա է: Հուսով ենք, որ կկարողանանք հաջողություն ունենալ»: Դիտարկմանը, որ այս պահին Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է եւ կոչ է հնչում դադարեցնել բանակցությունները, քանի դեռ չեն ազատվել գերիները, Արմեն Գրիգորյանն ասաց. «Այդպիսի առաջարկությունները, ես չգիտեմ ինչպես են գնահատել այդ մարդիկ, թե դրանք ինչպիսի ազդեցություն են ունենալու, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ գերիների ազատման գործընթացը, այդ ուղղությամբ աշխատանքները մի փոքր այլ հունով պետք է փորձել տանել: Նախկինում գերիները ազատվել են նաև բանակցային գործընթացների ընթացքում, և մեր գնահատականով պետք է շարունակել օգտագործել այն գործիքները, որոնք մենք հիմա օգտագործում ենք»: ԱԽ քարտուղաը հավաստիացրեց, որ բոլոր երկրների հետ էլ շփումներում այդ հարցերը բարձրացվում են: «Բնականաբար մենք չենք աշխատում այն նույն ռեժիմով, որով աշխատել ենք արդեն, որովհետև կա ստեղծված իրավիճակ և արձագանքում եմ ստեղծված իրավիճակին: Բնականորեն մեզ բոլորիս, ինչպես Հայաստանի հանրությանը, մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հացադուլը, ինչպես նաև նրա հրապարակված նկարները, որտեղ մտահոգություններ ունենք խոշտանգումների նշանների մասին: Մենք բոլորս աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել: Մեր աշխատանքները, բնականաբար նախկին ռիթմով չէ, փոփոխություն կա»,-ասաց նա:
16:03 - 28 փետրվարի, 2025
Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը։  Նշվում է, որ Լիտվայի ԱԳ նախարարն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են Բալթիկ Ծովի և Հարավային Կովկասի տարածաշրջանների անվտանգության մարտահրավերները։  Կեստուտիս Բուդրիսը Հայաստանին կոչ է արել շարունակել ժողովրդավարական բարեփոխումները և հաստատել է, որ Լիտվան պատրաստ է շարունակել կիսել իր փորձը տնտեսության և էներգետիկայի ոլորտների դիվերսիֆիկացման, ճգնաժամերի կառավարման ազգային համակարգի մշակման և արտաքին սպառնալիքների նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման գործում: Նշվում է նաև, որ փետրվարի 24-28-ը Լիտվայում տեղի է ունենում Հայաստանի անվտանգության խորհրդի, մաքսային և սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ճանաչողական այցը, որի ընթացքում նրանց կներկայացվի Լիտվայի ինտեգրված սահմանների կառավարման համակարգի գործունեությունը և սահմանների արդյունավետ պաշտպանության ապահովման մոդելը։ 
13:58 - 27 փետրվարի, 2025
Տեղի է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փետրվարի 26-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։  Քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, ինչի շրջանակներում գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել գերատեսչություններում ստեղծել ընդգրկուն աշխատանքային խմբեր: Նիստի ընթացքում հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:
17:30 - 26 փետրվարի, 2025
Արմեն Գրիգորյանը «չի կիսում այն կարծիքը», որ պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը

Արմեն Գրիգորյանը «չի կիսում այն կարծիքը», որ պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը

Նոյեմբերի 9-ի հայտարարության մաս Հայաստանը եղել է, և տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մի շարք ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցի շրջանակը քննարկելու համար պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: «Որն է դրա արգումենտը, չեմ հասկանում՝ ինչպես են կարողանում մարդիկ նման փաստարկ բերել, երբ այն մեկ հոդված չունի, առնվազն ևս 8 հոդված ունի, և էդ ութ հոդվածի հետ տեսել ենք՝ ինչեր են տեղի ունեցել: Ինչպես կարող է որևէ մեկը՝ քաղաքական գործիչ լինի կամ չլինի, պնդել, որ այդ ութի հետ տեղի ունեցածը... Իրականությունը չընդունի, և ասի, որ մենք մեկ հոդվածի համար պետք է վերադառնանք: Կարող է վերադառնանք, և նույն ճանապարհը կրկնենք էն ութի հետ կապված, ինչ եղել է: Դրա համար ընդհանրապես չեմ կիսում այդ կարծիքը», հայտարարեց Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթից մնացած որևէ հոդված գոյություն չունի, և սա է դե ֆակտո իրականությունը:
13:31 - 20 փետրվարի, 2025
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց. ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց. ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ՝ 2020 թվականից սկսած: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ, այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- ասաց նա: Անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովի աշխատանքին, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, նա պատասխանեց. «Աշխատանքային քննարկումների մասին, եթե ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, հրապարակային հայտարարվում է: Երբ-որ գործընթաց լինի, հրապարակային դրա մասին կխոսի համապատասխան գերատեսչությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կա աշխատանքային խումբ, եթե ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, հրապարակային բոլորին հայտնի է դառնում»:
13:05 - 20 փետրվարի, 2025
Տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու. ԱԽ քարտուղար |1lurer.am|

Տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Ընդհանրապես, մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները: Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից՝ մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում: ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը հուսով ենք, որ շուտով կերկարաձգվի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարծում ենք, որ կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմակաան բարեփոխումները որոշակի կայունության գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- ասաց նա: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը որևէ երկրի հետ մեր հարաբերությունները երրորդ երկրի հաշվին չենք իրականացնում: Հայաստանը համարում է, որ իր հարաբերությունները պետք է սերտացնի Բրյուսելի և ԵՄ անդամների հետ, նաև Միացյալ Նահանգների հետ, և սերտացնում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Հայաստանի այն բոլոր հարցերում, որտեղ ինքնիշխանության տեսանկյունից որևէ երկիր գործընկեր է, և [դրանք] համահունչ են այս մոտեցումներին, մենք շարունակելու ենք լավ հարաբերություններ ունենալ: Արձագանքները հրապարակային են եղել»,- ասաց նա:
14:06 - 23 հունվարի, 2025
Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարը՝ Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին

Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարը՝ Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին

Հունվարի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:   Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և խարսխված են բնական շահերի վրա: Քարտուղարը կարևորել է նաև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը:   Արա Շահվերդյանը իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգանալու միտում ունեն:   Զրուցակիցները կարևորել են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու դիտանկյունից:
17:51 - 13 հունվարի, 2025
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի քայլերն ուղղված նախագծի իրականացմանը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ միտված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը:
18:33 - 10 հունվարի, 2025
Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության |armenpress.am|

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության |armenpress.am|

armenpress.am: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու տարածաշրջանային երկրների միջև քաղաքական, անվտանգության և տնտեսական հարաբերությունները:  Այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ մանրամասներ ներկայացնելով Արմեն Գրիգորյանի և Ալի Աքբար Ահմադիանի հանդիպումից:  Իրանական լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում երկու պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային խնդիրներ և ընդգծել Կովկասում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։  «Ահմադիանն ուրվագծել է Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը՝ ընդգծելով Թեհրանի՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության սկզբունքային դեմ լինելը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել երկրների միջև քաղաքական, անվտանգության և տնտեսական հարաբերությունների առաջընթացի կապակցությամբ։  «Արմեն Գրիգորյանն իր հերթին կարևորել է Հայաստանի շահագրգռվածությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքում իր դերի ընդլայնման և Իրանի Չաբահար նավահանգստի ռազմավարական հնարավորություններն օգտագործելու հարցում»,-նշում է իրանական լրատվամիջոցը։
18:01 - 09 հունվարի, 2025