Դավիթ Սանասարյան

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության գործող պետն է։

Ծնվել է 1984թ․ հուլիսի 23-ին։ 2004-2009 թթ. սովորել է Ակադեմիական միջազգային ինստիսուտի իրավաբանական ֆակուլտետում։ 2017 թ.-ին սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։

2007-2012 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական։ 2010 թ․ «Ժառանգություն» կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ 2013 թ․ մայիսին «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից ու միանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

2018 թ. մայիսի 21-ից Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար։ 2019թ․ ապրիլի 18-ին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է ՀՀ վարչապետի որոշմամբ։

2021 թ․ հունվարի 13-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին։

Քննիչը հանձնարարել էր պարզել Սանասարյանի դրամական միջոցների ծագումը, փոխհարաբերությունը ՊՎԾ աշխատակիցների հետ |armtimes.com|

Քննիչը հանձնարարել էր պարզել Սանասարյանի դրամական միջոցների ծագումը, փոխհարաբերությունը ՊՎԾ աշխատակիցների հետ |armtimes.com|

armtimes.com: Ամբաստանյալ Գեւորգ Խաչատրյանի բջջային հեռախոսի ներքին հիշողությունում առկա ֆայլերի, նաեւ սոցիալական ցանցերի հաղորդակցությունների ուսումնասիրությամբ հայտնաբերվել են տեղեկություններ, որոնք կարող են առնչություն ունենալ սույն քրեական գործի հետ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը: Գեւորգ Խաչատրյանը, հիշեցնենք, զբաղեցրել է ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժ/պ-ի պաշտոնը: Ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը՝ դատախազ Սարգսյանը նշեց, որ Գեւորգ Խաչատրյանի բջջային հեռախոսում եղել է ծրագիր, որը նախատեսված է հեռախոսազանգերի բովանդակությունը ձայնագրելու համար. «Ըստ առկա կարգավորումների՝ այն ձայնագրելու էր ելքային եւ մուտքային բոլոր զանգերը, բացառությամբ՝ կոնկրետ համարների»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ այդ համարները գրանցված են «Գուրգեն (վերահսկողություն)», «Վազգեն (վերահսկողություն)», «Վիգեն (վերահսկողություն)», «Սեւակ (վերահսկողություն)» անվանումներով: Դատախազի խոսքով՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 11 հազարից ավելի ֆայլ: Սրա վերաբերյալ Խաչատրյանը որեւէ հայտարարություն չարեց: Այնուհետեւ դատավոր Դավիթ Բալայանը ընթերցեց քննիչի հանձնարարությունը՝ ուղղված օպերատիվ մարմնին, որով, ի թիվս այլ գործողությունների, հանձնարարվել է պարզել, թե մեղադրյալ Դավիթ Սանասարյանը ինչ փոխհարաբերություններ է ունեցել Զարուհի Մեջլումյանի (ՊՎԾ նախկին խոսնակ,- խմբ.), Աշոտ Վանյանի (ՊՎԾ ղեկավարի նախկին խորհրդական,- խմբ.), Լուսինե Մաթեւոսյանի եւ Արման Դավթյանի հետ: Հիշեցնենք, որ նշված չորս անձինք պաշտպանական կողմի միջնորդությամբ դեռ նախորդ տարի ներառվել են դատակոչի ցուցակում: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասել էր, որ նրանց ցուցմունքները ի պաշտպանություն Սանասարյանի կարեւոր նշանակություն ունեն: Դատավորի խոսքով՝ քննիչը հանձնարարել է նաեւ պարզել Սանասարյանի կողմից անձնական կարիքների համար օգտագործված չհայտնաբերված 5 միլիոն ՀՀ դրամի, 500 հզ ՀՀ դրամի, 600 հզ ՀՀ դրամի եւ 369. 65 եվրոյի ծագման աղբյուրները, դրանց ստացման իրական հանգամանքները եւ նպատակները, ինչպես նաեւ այն, թե Դավիթ Սանասարյանն իր հասանելիք աշխատավարձից բացի, դրամական միջոցներ, գույք ստացել է թե ոչ, եթե՝ այո, ապա ումից եւ կոնկրետ ինչ տեսակի. «Հանձնարարվել է նաեւ պարզել, թե ՊՎԾ աշխատակիցների կողմից ՍՊԸ-ներում ուսումնասիրություններ կատարելու ժամանակ ապօրինի գործողություններ կատարվել են, թե ոչ, ինչպես նաեւ այն, թե Դավիթ Սանասարյանի ցուցումով առանց նախատեսված հիմքի առկայության, ՀՀ վարչապետի համաձայնությամբ, ՀՀ ՊՎԾ ղեկավարի հանձնարարականով որ կազմակերպություններում են կատարվել ուսումնասիրություններ, եւ ինչ արդյունքներ են արձանագրվել»: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
15:50 - 01 հունիսի, 2020
Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին. պաշտպանն ու դատախազը բանավիճեցին |armtimes.com|

Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին. պաշտպանն ու դատախազը բանավիճեցին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվում է ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է. ուսումնասիրվում են որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոցներ ընտրելու, առգրավումներ եւ զննություններ կատարելու որոշումները, որոնց վերաբերյալ կողմերը հիմնականում հայտարարություններ չեն անում. ըստ նրանց՝ դրանք գործի ելքի համար ապացուցողական նշանակություն չունեն: Այն պահին, երբ դատավորը ընթերցեց գործում առկա փաստաթղթերը, ըստ որոնց՝ 2013 թվականին Դավիթ Սանասարյանը մեքենայի առուծախի հետ կապված գործարք է արել, նրա պաշտպան Արսեն Սարդարյանը հայտարարություն արեց. «Հարգելի՛ դատարան, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այն կարգի է եղել Դավիթ Սանասարյանի գույքերի նկատմամբ հետաքրքրությունը, որ նույնիսկ 2013 թվականին մեքենայի առքուվաճառքի վերաբերյալ տեղեկություն են կցել գործին»: Արձագանքելով պաշտպանին՝ դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք դա օրենքով արգելվո՞ւմ է. «Չէ՛, ուղղակի ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն սովորականին չնմանվող մոլությամբ է փորձել Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություններ հավաքել»,- ասաց Սարդարյանը՝ նշելով, որ նման խորությամբ գործի իր պրակտիկայում չէր հանդիպել. «Ես ինչ գործ ունեցել եմ, սովորականին չնմանվող է,- ընդգծեց դատավոր Դավիթ Բալայանը,- ԱԱԾ-ն որ գործը քննում է, ինչքան ինֆորմացիա կա, բերում դնում է գործի մեջ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:48 - 01 հունիսի, 2020
Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին.Սանասարյան
 |pastinfo.am|

Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին.Սանասարյան |pastinfo.am|

pastinfo.am: Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը։ «Մինչև ՊՎԾ ուսումնասիրությունները, դաշտում եղել է երկու կազմակերպություն, որոնցից մեկը պատկանել է Սամվել Ալեքսանյանին, մյուսը՝ Դոն Պիպոյի քրոջ որդուն։ Ինձ ներկայացվել է Սամվել Ադյանի կողմից, որ երկար տարիներ դաշտը սպասարկել են, այսինքն՝ քվոտավորված։ Այնպես չի եղել, որ Սամվել Ալեքսանյանի ֆիրման մասնակցել է այն հիվանդանոցի մրցույթին, որին քվոտավորված էր մյուս կազմակերպությունը ։ Այսինքն՝ դաշտը երկու մասի են բաժանել 80-ից ավել տոկոսով, մնացածը՝ տարբեր հիվանդանոցներ փոքր բաժնով սպասարկել են։ Երբ ՊՎԾ-ն հասկանում է, որ ներկրում են Հայաստան և երկուսը երկու անգամ ավել գնով վաճառում են պետության վրա, մասնակցում են գնումների և գերշահույթ են ստանում պետության հաշվին, ՊՎԾ-ն ստանում է գործընթացը»,- ասաց Սանասարյանը։ Նրա խոսքով՝ եթե բժշկական կենտրոնն այնպիսի չափորոշիչներ են ներկայացնում դիալեզի պարագաների, որը կարող է բերել միայն մեկ ընկերություն, մյուսներն արդեն չեն մասնակցում այդ մրցույթին։ «Եթե մեկը նայում է, որ իրենից է կախված, գին է կրակում, որը պետությունն ուզած-չուզած պետք է գնի։ Մեր խնդիրն այն է, որ մրցակցություն լիներ։ Գուցե նույն կազմակերպությունը նորից կհաղթեր այդ մրցույթները, բայց այլ գնով։ Ոչ թե Սամվել Ալեքսանյանի կամ ինչ-որ մեկի դեմ է գործությունը, այլ՝ հանուն պետության»,- ասաց Սանասարյանը։
21:25 - 18 մայիսի, 2020
Ակնհայտ է, որ թելադրված են քննիչի կողմից․ Դավիթ Սանասարյանը՝ իր դեմ ցուցմունքների մասին |armtimes.com|

Ակնհայտ է, որ թելադրված են քննիչի կողմից․ Դավիթ Սանասարյանը՝ իր դեմ ցուցմունքների մասին |armtimes.com|

armtimes.com: ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին Սանասարյանը կասկածի տակ դրեց այն հանգամանքը, որ իր դեմ ցուցմունքները գրվել են անձամբ Սամվել Ադյանի կողմից: Այսօր ապացույցների հետազոտման ժամանակ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը տեղեկացրեց, որ, ըստ գործում եղած նյութերի, Ադյանը երեք անգամ դիմում է հասցեագրել ԱԱԾ քննիչին՝ ցանկություն հայտնելով նրա հետ առանձնազրույց ունենալ առանց փաստաբանի ներկայության: Եվս մեկ դիմում էլ հասցեագրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին՝ խնդրելով կազմակերպել իր հարցաքննությունը. «Ցանկանում եմ տալ խոստովանական ցուցմունք եւ անկեղծորեն ներկայացնել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի առնչությունը եւ մասնակցությունը մեղադրանքում նշված դեպքերին»,- իր դիմում գրել է Ադյանը: Նախագահող դատավորի խոսքով՝ այդ դիմումներից բացի, Սամվել Ադյանն ավելի ուշ մեկ այլ դիմում է հասցեագրել ԱԱԾ քննիչին՝ ասելով, որ Գեւորգ Խաչատրյանի հետ տեղի ունեցած առերեսումից հետո տվել է լրացուցիչ ցուցմունք, որով ընդունել է Խաչատրյանի ցուցմունքում տրված հանգամանքները եւ նրա հետ կրկին առերեսվելու անհրաժեշտություն չի տեսնում: Անդրադառնալով այս հանգամանքներին՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Ես վստահություն ունեմ ու այդ մասին առաջիկայում կխոսեմ, որ այս գրությունների, դիմումների տակ պիտի գրած լիներ ոչ թե Սամվել Ադյան, այլ քննիչ Ոսկանյան, Երիցյան կամ այլ քննիչ, որովհետեւ ակնհայտ է, որ դրանք քննիչի կողմից թելադրված են»: Ըստ Սանասարյանի՝ քննիչի հետ հանդիպման ժամանակ ինքն ասել է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա չի համապատասխանում իրականությանը, սակայն քննիչը վարպետորեն ներկայացրել է, որ դրանք Սամվել Ադյանի գրություններն են. «Եթե ոչ այս վերջինը, ապա մյուսները քննիչի կողմից պարտադրված են»,- հայտարարեց Սանասարյանը՝ կրկնելով, որ իրենց համոզմունքն այն է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:31 - 18 մայիսի, 2020
Սամվել Ադյանը ցանկացել է տալ խոստովանական ցուցմունք եւ ներկայացնել Դավիթ Սանասարյանի առնչությունը մեղադրանքին |armtimes.com|

Սամվել Ադյանը ցանկացել է տալ խոստովանական ցուցմունք եւ ներկայացնել Դավիթ Սանասարյանի առնչությունը մեղադրանքին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեւական դադարից հետո այսօր վերսկսվեց Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է: Ընթերցելով գործում առկա նյութերը՝ նախագահող դատավոր Դավիթ Բալայանը տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանը երեք անգամ դիմում է հասցեագրել գործը քննող ԱԱԾ քննիչին՝ խնդրելով իրեն ընդունել առանձնազրույցի՝ առանց փաստաբանի ներկայության: Դիմումները հասցեագրված են եղել 2019 թվականի մարտի 18-ի, 19-ի եւ 20-ի ամսաթվերով: Դատավորը Ադյանից հետաքրքրվեց՝ ամսի 18-ին առանձնազրույց տեղի է ունեցե՞լ է, որ նա մեկ օր անց դիմել է քննիչին՝ իրեն կրկին կանչելու խնդրանքով, ինչին ի պատասխան՝ Ադյանն ասաց, որ հավանաբար եղել է, ինքը լավ չի հիշում: Նախագահող դատավորը տեղեկացրեց նաեւ, որ ըստ գործում եղած նյութերի՝ մարտի 20-ին Սամվել Ադյանը մի դիմում էլ հասցեագրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին՝ խնդրելով կազմակերպել իր հարցաքննությունը. «Ցանկանում եմ տալ խոստովանական ցուցմունք եւ անկեղծորեն ներկայացնել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի առնչությունը եւ մասնակցությունը մեղադրանքում նշված դեպքերին»,- իր դիմում գրել է Ադյանը: Թե ինչ ցուցմունք է տվել Ադյանը, դատավորն ասաց, որ բնականաբար չի հրապարակի: Դեռ առաջին դատական նիստերին դատարանի կողմից սահմանվել է ապացույցների հետազոտման կարգ, ըստ որի՝ սկզբում հետազոտվելու են գործում առկա գրավոր փաստաթղթերը, իրեղեն ապացույց սարքավորումը, որից հետո հարցաքննվելու են վկաները, եւ վերջում միայն՝ ամբաստանյալները: Գործով ամբաստանյալի կարգավիճակում է 5 անձ:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:43 - 18 մայիսի, 2020
Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի քրգործով կարճման որոշումը փաստաբանը բողոքարկել է Դատախազություն |news.am|

Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի քրգործով կարճման որոշումը փաստաբանը բողոքարկել է Դատախազություն |news.am|

news.am: ՀՀ ՊՎԾ (լիազորությունները կասեցված) ղեկավար Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի գործով կարճման որոշումը փաստաբան Տիգրան Աթանեսյանը բողոքարկել է Դատախազություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «ՀՀ ՊՎԾ լիազորությունները կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասն է, որտեղ հստակ գրված է, որ նա անչափահասին վրաերթի է ենթարկել եւ պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Եկեք ընդունենք, որ քիչ հավանական է, որ երեխան անզգուշությամբ ավտոմեքենային դիպչելիս ստանար նման կարգի մարմնական վնասվածքներ: Կարճման որոշումը այսօր բողոքարկել եմ Երեւան քաղաքի դատախազին»: Հիշեցնենք, որ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի էր ունեցել սեպտեմբերի 12–ին Կիեւյան 4 հասցեում գտնվող բակերից մեկում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել էր նաեւ Դավիթ Սանասարյանը եւ տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկների հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք: Դավիթ Սանասարյանը նախ հերքել էր իր մասնակցությունը վրաերթին՝ այն անվանելով «հերթական շառը», սակայն այն բանից հետո, երբ Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ 9-ամյա երեխան եւ նրա մայրը մանրամասներ էին հայտնում դեպքի մասին, Սանասարյանն ըստ էության չթաքցրեց, որ կապ է ունեցել կատարվածի հետ։ Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային եւ ընկել գետնին։ Նա նաեւ նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:
18:14 - 28 փետրվարի, 2020
Դավիթ Սանասարյանից բացի մյուս ամբաստանյալները հրաժարվեցին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել |armtimes.com|

Դավիթ Սանասարյանից բացի մյուս ամբաստանյալները հրաժարվեցին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հրապարակեց գործով բոլոր ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները: Դավիթ Սանասարյանի մեղադրական եզրակացության հրապարակումից հետո հերթը Սամվել Ադյանինն էր: Ադյանը ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, ում լիազորությունները 2019 թվականի ապրիլի 25-ից կասեցված են: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին: Մեղադրականի հրապարակումից հետո պատասխանելով դատավորի հարցին՝ Սամվել Ադյանը  հայտնեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ է: Ինչ վերաբերում է հարցին, թե մեղադրանքի նկատմամբ ինչ դիրքորոշում ունի, Ադյանը, օգտվելով իր դատավարական իրավունքից, չցանկացավ այս պահին որեւէ դիրքորոշում հայտնել: Այնուհետեւ մեղադրող դատախազը ընթերցեց ամբաստանյալ Գեւորգ Խաչատրյանի մեղադրական եզրակացությունը: Խաչատրյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարն է, ում լիազորությունները եւս կասեցված են: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Դատավորի հարցին ի պատասխան՝ Գեւորգ Խաչատրյանը եւս նշեց, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ է, եւ այս պահին ցանկանում է դիրքորոշում չհայտնել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:52 - 14 փետրվարի, 2020
Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու վերաբերյալ |news.am|

Դատարանը մերժեց Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու վերաբերյալ |news.am|

news.am: ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը դատարանին՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու վերաբերյալ` դատարանը մերժեց։ «Դատարանը նման հետեւության չի հանգել, որ կա հակասություն ձեր կողմից ներկայացված փաստարկների եւ Սահմանադրության միջեւ»,- ասաց նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը։ Նշենք նաեւ, որ դատական նիստին ներկա են նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում Դավիթ Սանասարյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր՝ նոյեմբերի 27-ին շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։ Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։  
12:00 - 27 նոյեմբերի, 2019