factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստին մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն առարկեց Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը՝ այն որակելով անհիմն և խնդրելով մերժել:
Սանասարյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործով նախաքննությունն իրականացվել է քրեադատավարական էական խախտումներով:
comment.count (0)