Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, նախագահի տեղակալը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։

Միքայել Մելքումյանն ավտոներկրողների հետ քննարկել է ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը

Միքայել Մելքումյանն ավտոներկրողների հետ քննարկել է ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանդիպել է ավտոներկրողների հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել է ավտոներկրման գործընթացի և ավտոշուկայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նշվել է, որ 2019 թվականին Հայաստան է ներկրվել 189 հազար ավտոմեքենա, որից 22000-ն արտահանվել է Ղազախստան, 37000-ը՝ Ռուսաստան: Մնացած 130000-ը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ քաղաքացիներն այդ մեքենաների մեծ մասը հետագայում իրացնելու նպատակով վերցրել են վարկեր, ներգրավվել փոխառու միջոցներ: Արտահանման տեսանկյունից ավտոներկրողները մտահոգություն են հայտնել ղազախական շուկայի հետ առաջացած անհամաձայնությունների վերաբերյալ: Ըստ Միքայել Մելքումյանի՝ հարցի առնչությամբ Կառավարությունն արդեն պետք է բանակցած լիներ ԵԱՏՄ անդամ որոշ երկրների հետ առկա արգելքները հանելու համար, ինչը կնպաստեր շուկայի ակտիվացմանը: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ հարցը կբարձրաձայնի այսօր Կառավարության հետ տեղի ունենալիք հարցուպատասխանի ընթացքում: «Առաջարկ կանեմ, որպեսզի այս շփումները եռակողմ լինեն՝ ավտոներկրողներ, ԱԺ հանձնաժողով, Կառավարություն»,- նշել է Միքայել Մելքումյանը:
21:53 - 12 փետրվարի, 2020