Գաբրիել Բալայան

Գաբրիել Բալայանը ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալն է։

Ծնվել է 1977թ․ հոկտեմբերի 29-ին: 1994թ․ ավարտել է Երեւանի թիվ 78 դպրոցը: 1999-2000թթ․ ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, րավաբանական ֆակուլտետում, ահմանադրական իրավունքի ամբիոնում։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ-հետախուզության վարչությունում եղել է ավագ օպեր լիազոր, Հարկային ծառայության ավագ լեյտենանտ, 
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների Կրթություն/Կրթություն ժողովրդավարական քաղաքացիության ծրագրի ազգային փորձագետ/համակարգող, Հազարամյակի մարտահրավերների կառավարման խորհրդի անդամ, ԱՄՆ շրջանավարտների հայկական ասոցիացիայի Խորհրդի անդամ, Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի վարչական, տնտեսական եւ իրավաբանական հարցերով պրոռեկտոր։ Համաշխարհային բանկի խմբում որպես իրավաբանական խորհրդատու, ՀՀ ՊՆ–ում եղել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատակազմի գլխավոր մասնագետ, «Մարդու իրավունքներ առանց սահմանների» ՀԿ կողմից  ԵԱՀԿ գրասենյակի ֆինանսկան օժանդակությամբ իրականացվող ծրագիր։ Մարդու իրավունքներ, զինվորական կառավարման համակարգում, պատասխանատվություն ու պարտականությաններ դասընթացի դասավանդող, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետում, Հայաստանի ամերիկյան համալսարան․ եղել է հրավիրյալ դասախոս։
«ԼԵԳԱԼԼԱԲ» Իրավաբանական Ընկերություն ՓԲԸում աշխատել է որպես գլխավոր իրավախորհրդատու, Եվրոպայի Խորհրդի Անհանդուրժողականության եւ ռասիզմի դեմ պայքարի Հանձնաժողովի անդամ է(ECRI), ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակում դասախոս է Մարդու իրավունքների ստորաբաժանումում, Մենթիս Լեգալում իրավաբանական տնօրեն է, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական  համալսարանում իրավաբանական ֆակուլտետի հրավիրյալ դասախոս է, Տնտեսագիական բարձրագույն դպրոցում իրավունքի ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր է, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում «Արտաքին տնտեսական կապերի եւ մաքսային գործի իրավագետ» մագիստորսական առարկայական ծրագրի խորհրդի ղեկավարն է եղել, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում եղել է իրավաբանական դեպարտամենտի տնօրենի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
2020 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից։ 
Եթե ադրբեջանական զորավարժությունները սպառնալիք լինեն Հայաստանի և Արցախի անվտանգությանը, առանց վարանելու կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն. Գաբրիել Բալայան |tert.am|

Եթե ադրբեջանական զորավարժությունները սպառնալիք լինեն Հայաստանի և Արցախի անվտանգությանը, առանց վարանելու կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն. Գաբրիել Բալայան |tert.am|

tert.am: Այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու ես կարծում եմ հնարավոր չէր անել, ես չեմ բացահայտի մենք ունեցե՞լ ենք, թե ոչ տեղեկատվություն, որ զորավարժություն են անցկացնելու, իրականում որովհետև դա էլ շատ հետաքրքիր կլինի հակառակորդի համար, այն չհայտարարված էր. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին: «Կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին: Այդ զորավարրժությունը որևիցե լարվածություն հայկական սահամնների՝ ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ Արցախի Հանրապետության համար չի առաջացրել»,- ասաց նա: Բալայանի խոսքով՝ եթե զգան, որ ՀՀ կամ ԱՀ անվտանգությունը նրանց գործողությունների կամ զորավարժությունների արդյունքում սպառնլիք կլինի, անմիջական և կանխարգելիչ միջոցներ տեղում կձեռնարկվեն առանց վարանելու: 
17:00 - 20 մայիսի, 2020
Զինվորական վարժանքից և զորավարժությունից խուսափելու համար տուգանքի չափը կբարձրանա   |armenpress.am|

Զինվորական վարժանքից և զորավարժությունից խուսափելու համար տուգանքի չափը կբարձրանա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, առաջարկվում է զինվորական վարժանքներից և  զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը բարձրացնել` 20 հազար դրամից դարձնելով 30 հազար դրամ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նախագծով սահմանվում է, որ պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելը, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձեւով, առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով:
12:26 - 04 մարտի, 2020
ԱԺ-ն ընդունեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը ԱԺ նիստում ներկայացրել էի ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նախագծով առաջարկվում է, որ հիմնադրամի շահառու հանդիսանան ոչ միայն ուղղակիորեն մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք իրականացնելու ժամանակ այն զինծառայողները, որոնք վիրավորումը կամ կյանքի հետ անհամատեղելի վնասը ստացել են անմիջականորեն շփման գծում,  այլ նաև ներառվում են հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում կյանքին կամ  առողջությանը հասցված վնասի դեպքերը :  Այսինքն, եթե  զինծառայողը վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից նախաձեռնած գործողության հետևանքով, ձեռք է բերել առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն,  կներառվի շահառուների ցանկում և կստանա հատուցում: Նա կներառվի շահառուների ցանկում՝ անկախ այն հանգամանքից, թե վնասը ստացել է մարտական հերթապահության ժամանակ, հատուկ առաջադրանք կատարելու արդյունքում, թե ոչ: Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայնով:
11:18 - 04 մարտի, 2020
Այն հանձնարարականները, որ տրվել են վարչապետի կողմից` իրականացվում են. ՊՆ փոխնախարար |armtimes.com|

Այն հանձնարարականները, որ տրվել են վարչապետի կողմից` իրականացվում են. ՊՆ փոխնախարար |armtimes.com|

armtimes.com: Այն հանձնարարականները, որ տրվել են վարչապետի կողմից` իրականացվում են։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նրա պնդմամբ՝ այժմ ավելի խիստ վերահսկողություն է իրականացվում։ «Մենք երեկ հայտարարություն տարածեցինք նաև ծառայության հետ կապված որոշակի ոչ իրավաչափ իրեր վերցնելու հետ կապված, օրինակ`սմարթֆոնների»,– ասաց Բալայանը։ Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու բարոյահոգեբանական վարչության պետը հեռացավ պաշտոնից, եթե վարչապետի խոսքով՝ 2019-ին բանակում զոհերի թիվը մինիմումի է եղել, Բալայանը պատասխանեց. «Վարչապետն այն իրավասու պաշտոնատար անձն է, որը կարող է համապատասխան հետեւություններ անել աշխատանքի որակից, եւ ենթադրում եմ, որ նա իր համապատասխանությանն է եկել եւ տեղի են ունեցել պաշտոնանկությունները»: Անդրադառնալով Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկությանը` Գաբրիել Բալայանը չհերքեց, որ նրա կոռումպացված լինելու մասին մամուլում պարբերաբար տարածվող լուրերը հասել են նաև ՊՆ ղեկավարությանը, բայց`անհետևանք։
16:02 - 03 մարտի, 2020
Զինվորի մոտ 4 հեռախոս են հայտնաբերել, սմարթֆոնները զորամասերում արգելված են. փոխնախարար |armenpress.am|

Զինվորի մոտ 4 հեռախոս են հայտնաբերել, սմարթֆոնները զորամասերում արգելված են. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հորդորում է ոչ միայն զինվորներին, այլ նաև նրանց ծնողներին՝ սմարթֆոններ չուղարկել Զինված ուժեր: Բալայանն այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Սմարթֆոնները Զինված ուժերում արգելված են ոչ միայն բարոյահոգեբանական մթնոլորտի, այլ նաև զուտ անձնակազմի անվտանգության ապահովման առումով: Մենք հիմա այդ ամենը խստացրել ենք, և վերջին օրերին սմարթֆոններ են հայտնաբերվել զինծառայողների մոտ, դրանք վերցվել և հանձնվել են հարազատներին»,-ասաց Բալայանը: Նա շեշտեց՝ հասարակութունը պետք է գիտակցմամբ մոտենա, երբեմն լինում է, որ տեսակցության ժամանակ զինվորները հարազատներին են հանձնում սմարթֆոնը, սակայն հետո նորից ինչ-որ ճանապարհով փորձում են մտցնել զորամաս: Բալայանը նշեց՝ իսկ երբ դրա համար զինվորը տույժի է ենթարկվում, որոշ ծնողներ դիմում են մեդիային, բողոքում: «Եղել է՝ միջնորդություններ են ներկայացվել, որ զինծառայողը տույժի չենթարկվի արգելված արարք կատարելու համար: Օրինակ՝ մեկ զինծառայողի մոտ վերջերս 4 հեռախոս էր հայտնաբերվել: Ամեն ինչ պետք է օրինական լինի»,- ընդգծեց պաշտպանության փոխնախարարը:  
16:10 - 28 փետրվարի, 2020
Կառավարությունը պետք է որևէ լուծում բերի անձնազոհությամբ զոհված զինծառայողների ընտանիքներին. Գորգիսյան |aysor.am|

Կառավարությունը պետք է որևէ լուծում բերի անձնազոհությամբ զոհված զինծառայողների ընտանիքներին. Գորգիսյան |aysor.am|

aysor.am: ԱԺ «Լուսավո Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է բացառություն անել և նյութական աջակցություն տրամադրել ոչ միայն հակառակորդի գործողությունների պատճառով զոհված, այլ անձնազոհ արարքով ծառայակիցների կյանքը փրկելով մահացած զինծառայողների ընտանիքներին։Նախարարի տեղակալը նշեց, որ տեղյակ է նրա մատնանշած մասնավոր դեպքին։ Բալայանը միաժամանակ տեղեկացրեց, որ պետությունն այդ զինծառայողի անձնազոհ արարքի համար վերջինիս մորը սեփականության իրավունքով բնակարան է հատկացրել։ Զինծառայողի մայրը փաստացի անօթևան է եղել։Արձագանքելով փոխնախարարի խոսքին՝ Գորգիսյանը հույս հայտնեց, որ կառավարությունը որևէ տեղից որևէ լուծում բերելու է իր նշած ընտանիքների համար։
12:33 - 28 փետրվարի, 2020
Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տևական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում: Քննարկվել է նաև Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թալիբանի միջև։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձևաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին։ Աֆղանստանի պաշտպանության նախարար Ասադուլլահ Խալիդը շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար և մասնակիցներին ներկայացրել ձեռք բերված հաջողությունները։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ․ Բալայանը կարճատև զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։ Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը։
16:43 - 14 փետրվարի, 2020