Հրաչյա Հակոբյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1980թ. հուլիսի 15-ին Երեւանում:

1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2005թ. ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը:

2000-2008թթ. եղել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատու, 2003-2008թթ.՝ Երեւանի խամաճիկների պետական թատրոնի, 2009-2010թթ.՝ Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան:

2009-2013թթ.՝ «Մեր Տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն: 2013-2015թթ.՝ «Armtimes.com» կայքի ադմինիստրատոր: Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում:

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի եղբայրն է։

Հրաչյա Հակոբյանը «մաքսանենգ» ծխախոտի հետ կապ չունի. ծխախոտ արտադրող ու փոխադրող ընկերությունը նախկին պաշտոնյաներինն է
 |fip.am|

Հրաչյա Հակոբյանը «մաքսանենգ» ծխախոտի հետ կապ չունի. ծխախոտ արտադրող ու փոխադրող ընկերությունը նախկին պաշտոնյաներինն է |fip.am|

fip.am: Ապրիլի 29-ին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակի ծխախոտ տեղափոխել։ «Ադեկվադ» նախաձեռնության անդամները, չնշելով որևէ փաստ, հայտարարեցին, թե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանն է կանգնած շուրջ 40 տոննա մաքսանենգ ծխախոտ արտահանելու հետևում։ Հրաչյա Հակոբյանի՝ այս գործում ներգրաված լինելու պնդումները միանգամից հայտնվեցին մամուլի էջերում։ «Սպուտնիկ Արմենիան», հղում տալով սոցցանցերում պտտվող լուրերին, անդրադարձավ այս գործում Հրաչյա Հակոբյանի մասնակցությանը, «Փաստինֆո» կայքը տարածեց Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի հայտարարությունը, թե ըստ օդում կախված լուրերի՝ Հակոբյանը համագործակցում է մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպության հետ։ Հետագա օրերը, սակայն, ցույց տվեցին, որ ծխախոտ արտադրող և արտահանող ընկերության հետ կապված է ոչ թե Հրաչյա Հակոբյանը, այլ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ։  Հայկական կողմի արձագանքը Ծխախոտով բեռնված ինքնաթիռի կալանավորման մասին առաջինը հայտնեց Տելեգրամի «Բոյլերնայա» ալիքը։ Ըստ աղբյուրի՝ 40 տոննա քաշով խմբաքանակը կալանավորվել էր Կրասնոդարի սահմաններում, եղել էր մաքսանենգ և հայկական դրոշմանիշով։ Առգրավվել էին կեղծ հաշիվ-ապրանքագրերը։ Բեռը պետք է փոխադրվեր Աֆղանստան։ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարությամբ հանդես եկավ դեպքի առթիվ՝ հայտնելով, որ ՊԵԿ-ում լրացվել է ապրանքային էլեկտրոնային հայտարարագիր, առկա են եղել ուղեկցող փաստաթղթերը, որոնք հասանելի են եղել նաև ՌԴ մաքսային մարմինների համար։ ՊԵԿ-ը հայտնել էր, որ ծխախոտն ունի հայկական ծագում, դրանց մաքսային ձևակերպումներն ու հսկողությունը եղել են օրենքի համաձայն ու այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։  Հրաչյա Հակոբյանն իր հերթին հերքեց իր մասին շրջանառվող լուրերը՝ որակելով դրանք որպես սուտ։  Ո՞վ է արտադրել և արտահանել ծխախոտը Ռուսաստանում առգրավված ծխախոտի արտադրող և արտահանող ընկերությունը «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն է։ Ընկերության ներկայացուցիչը Newarmenia.am-ի հետ զրույցում հաստատել է, որ խմբաքանակն իրենք են ուղարկել Աֆղանստան՝ կասկած հայտնելով, որ իրենց մրցակից կազմակերպություններն են փորձում խոչընդոտ ստեղծել իրենց համար։ Ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը բացառել է, որ կարող է խմբաքանակի մեջ հայկական դրոշմանիշով ծխախոտ լինել։ «Արմենիան տոբակո քոմփանին» հիմնվել է 2017-ին, ինչպես նշվում է պաշտոնական կայքում՝ ընկերությունում կատարվել է 15 միլիոն դոլարի ներդրում։ «Արմենիան տոբակո քոմփանիին» են պատկանում «Զենոն» և «Մագնուս» ապրանքանիշերը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերությունն ունի 3 բաժնետեր՝ Լիլիթ Աբրահամյան, Արսեն Հարությունյան և Վարդան Հարությունյան։ Վերջին երկուսը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արսեն Հարությունյանն «Արմենիան տոբակո քոմփանիում» ունի 33.33 տոկոս բաժնեմաս։ Հարությունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավոր շրջապատից է։ Վերջինի՝ վարչապետ դառնալուց հետո Հարությունյանը նշանակվել էր Ջրային պետական կոմիտեի նախագահ։ Այդ պաշտոնում նա մնաց երկու տարի և 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ազատվեց այդ պաշտոնից։  Վարդան Հարությունյանը ևս Կարեն Կարապետյանի շրջապատից է և նրա՝ վարչապետ դառնալուց հետո Հարությունյանը դարձել էր Պետեկամուտների կոմիտեի նախագահ, իսկ մինչ այդ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենն էր։ Հեղափոխությունից հետո նա ևս ազատվեց այդ պաշտոնից։ Ծխախոտ արտադրող ընկերությունում Հարությունյանն ունի 33.34 տոկոս բաժնեմաս։ Հարությունյանների երրորդ գործընկերը Լիլիթ Աբրահամյանն է՝ 33.33 տոկոս բաժնեմասով։ Վերջինս Նիկոլայ Գաբրիելյանի՝ «Գազի Կոլյայի» դուստրն է։ Նիկոլայ Գաբրիելյանը «Գազպրոմ Արմենիայի» «Տրանսգազ» դուստր-ընկերության գլխավոր տնօրենն էր։ 2018-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Գաբրիելյանն ինքնասպանություն է գործել։  Ինչպես վերևում նշեցինք, «Արմենիան տոբակո քոմփանիի» գլխավոր տնօրենն Արմեն Ունանյանն է. վերջինիս անունը մամուլում հայտնվեց 2018-ի մայիսին՝ ԱԱԾ կողմից հանցավոր սխեմա բացահայտելու ժամանակ։ Ըստ ԱԱԾ-ի՝ մաքսազերծող խոշոր ընկերությունը՝ «Նորֆոլկ քոնսալթինգը», խուսափել էր խոշոր չափերով հարկեր, տուրքեր վճարելուց։ Ընկերության տնօրենն Արմեն Ունանյանն էր, որն ընդունել էր մեղքը՝ պարտավորվել բյուջե վերականգնել 7 միլիոն դոլարի չափով հասցված վնասը։ Փաստացի, «Արմենիան տոբակո քոմփանին» ընդունում է, որ Ռուսաստանում առգրավված ծխախոտը պատկանում է իրեն, թեև հերքում է, որ այն մաքսանենգ ճանապարհով է այնտեղ հասել։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանի հետ կապին, ապա «Արմենիան տոբակո քոմփանիում» չկան այնպիսի անձինք, որոնք փոխկապակցված են պատգամավորի հետ, իսկ նա, իր հերթին, առնչություն չունի ծխախոտի փոխադրումների հետ։
21:33 - 01 մայիսի, 2020
Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ․ Հրաչյա Հակոբյան

Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ․ Հրաչյա Հակոբյան

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, Դուք հարցադրումներ եք հնչեցնում՝ նշելով, որ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը հնարավոր է օտարերկրյա գործակալ է, այդ ասվածը ունի՞ հիմք, և հնարավո՞ր է, որ առաջիկայում չակերտներն ավելի բացեք: Ես ոչ մի ինֆորմացիա չեմ հաղորդել, ես հարցեր եմ տվել: Իսկ հարցեր տալու հիմք չեմ կարծում, որ պետք է ունենամ: Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ: Այսինքն՝ համաձայն չեմ, որ լուրջ հիմքեր պետք է ունենալ հարցեր տալու համար: Այսինքն՝ այդ հարցերը որևէ հիմք չունեի՞ն: Ինձ մոտ հարցեր են առաջացել, մտածել եմ, որ այդ հարցերը միգուցե միայն ինձ չեն հետաքրքրում, հանրությանն էլ կարող է հետաքրքրել, դրա համար բարձրաձայնել եմ: Տեսակետ կա, որ հնչեցրած լրջագույն մեղադրանքները չէին կարող ուղղակի օդից վերցրած լինեին: Հասկանում եմ, բայց ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել: Այսինքն՝ ես չեմ պնդել, որ դա էդպես է, ես հարցեր եմ բարձրացրել: Ինչպե՞ս եք գնահատում Վանեցյանի  հայտարարությունները, թե փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-Վանեցյան փոխհրաձգությունը: Չեմ կարող ասել, Վանեցյանը մտել է քաղաքականություն կամ փորձում է մտնել քաղաքականություն և ընդդիմադիր դաշտում փորձում է  ինչ-որ տեղ զբաղեցնել, և դրա համար են այս հայտարարություններն արվում: Ինչպես գիտեք, շատերն այսօր, այդ թվում նաև իրենք,  փորձում են առիթն օգտագործելով ցեխ շպրտել, բայց հանրությունը վաղուց արդեն տվել է իր  գնահատականը թե Արթուր Վանեցյանին, թե այն բոլոր մարդկանց, խմբավորումներին, որոնք այսօր փորձում են նման հայտարարություններ անել, ծայրից ծայր սուտ, վերից վար սուտ հայտարարություններ: Ձեր հայտարարությունում նաև շատ հստակ ձևակերպումներ կային, ասենք, նշում եք՝ կարո՞ղ է պարզվի՝ Փաշինյանը պարզել է Վանեցյանի հավաքագրման պայմանները, Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի ու ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլ նրա և Միքայել Միասյանի բանակցությունները: Ավելացնելու բան չունեմ, ինչ պետք է ասեի, արդեն ասել եմ: Արթուր Վանեցյանի հիմնադրամն արձագանքել է ու նշել՝ հերթական անլուրջ և անպատասխանատու հայտարարությունը մեկնաբանելու կարիք չենք տեսնում: Խնդրեմ: Ինչպես ռուսներն են ասում՝ այն, ինչ պահանջվում էր ապացուցել: Նախ ես հայտարարություն չեմ արել, հարց եմ տվել: Եթե իրենք գտնում են, որ կարիք չկա մեկնաբանելու, թող չմեկնաբանեն, շատ լավ: Ուրեմն այս հարցերը հանրության մոտ այդպես էլ կմնան անպատասխան: Շարունակությունը՝ lragir.am-ում
15:27 - 01 մայիսի, 2020
Կարո՞ղ է պարզվել, որ Վանեցյանը հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով․ Հրաչյա Հակոբյան

Կարո՞ղ է պարզվել, որ Վանեցյանը հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Թե էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով: Կարծում եմ ԱԳՆ-ն եւ վարչապետի խոսնակը սպառիչ պատասխան են տվել այդ հարցերին: Բայց քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին: Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հովաքագրված լինելու փաստը: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաեւ հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի եւ ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլեւ նրա եւ Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, եւ հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց: Գիտեմ գիտեմ: Շատերը կասեն, որ եթե օտարերկրյա գործակալի թեմա կա, դա պետք է լուծվի քրգործերի կոնտեքստում: Բայց համաշխարհային պրակտիկան էսպես է. օտարերկրյա գործակալներին բռնում եւ դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել: Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»:
13:10 - 30 ապրիլի, 2020
Ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել․ «Իմ քայլի» պատգամավորները՝ Արցախից |factor.am|

Ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել․ «Իմ քայլի» պատգամավորները՝ Արցախից |factor.am|

factor.am: Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկում են նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ «Արցախից» ուղիղ եթերով պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Հրաչյա Հակոբյանը տեղեկացրին, որ վաղ առավոտից 5 ընտրատեղամաս են այցելել: «Ուզում եմ խոսել նրանից, ինչ մեր քաղաքացիներին անհանգստացնում էր։ Բոլոր տեղամասերում դռան մոտ ձեռնոցներ են դրված, պաշտպանիչ դիմակներ, ախտահանիչ նյութեր, ինչպես նաև՝ անհատական գրիչներ, որն ընտրողն իր հետ է տանում։ Ոստիկանները թույլ չեն տալիս, որ 3 հոգուց ավել մարդ մուտք գործի տեղամաս։ Փաստացի ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել, որովհետև մեծ ակտիվություն կա։ Կան ընտրատեղամասեր, որտեղ ընտրողների 15%-ը արդեն քվեարկել են»,- ներկայացրել է Արմեն Փամբուխչյանը։ Իսկ Հրաչյա Հակոբյանը տեսել է, որ մինչ ընտրատեղամաս մտնելը ընտրողներն արդեն իսկ հանդերձավորված են եղել ձեռնոցներով ու դիմակներով․ «Անվտագության բոլոր նորմերը պահում են։ Ստեփանակերտում պայծառ, արևոտ օր է, և բարձր տրամադրություն կա այստեղ»։ Պատգամավորները ավելացրին՝ 5 տեղամասերում, որտեղ իրենք են եղել, արտառոց դեպքեր կամ խախտումներ չեն նկատել։
11:23 - 31 մարտի, 2020
Սահմանադրական հանրաքվեն հետաձգելու մասին խոսելը դեռ վաղ է․ Հրաչյա Հակոբյան

Սահմանադրական հանրաքվեն հետաձգելու մասին խոսելը դեռ վաղ է․ Հրաչյա Հակոբյան

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ կորոնավիրուսի պատճառով Սահմանադրական հանրաքվեն  հետաձգելու վերաբերյալ խոսելը դեռ վաղ է։ « Դեռ մեկ ամիս ժամանակ կա և կախված է վիրուսի տարածմումից կամ նահանջից։ Եթե զգանք, որ ապրիլի սկզբին իրավիճակը վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել, բայց, եթե ավելի սրվի, կարծում եմ, կարելի է դիտարկել հետաձգման պրոցեսը», - ասաց Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում:  Դեռևս քննարկվում է նաև քարոզարշավներ իրականացնելու գործընթացը։ Անդրադառնալով այսօր Ազգային ժողովում  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիտարկմանը, որ իշխանությունները բավականաչափ քայլեր չեն ձեռնարկել կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ կանխելու համար՝ Հակոբյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում «ոչ մի քայլ չձեռնարկեցին»: Բոլոր քայլերը ձեռնարկեցին, ուղղակի, ինչպես տեսնում եք, այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է ներթափացնել, ինչը եղավ նաև Հայաստանի դեպքում: Մենք մինչև անգամ սահմանը փակեցինք, ինչպես տեղեկացանք առաջին դեպքը հենց Իրանի հետ շփման արդյունքում էր , և ոչ թե օրինակ՝ Վրաստանի։ Այնպես որ, իրադրութունը վերահսկելի է եղել։ Ինչ վերաբերում է դեղատներում դիմակներ չլինելուն՝ կարծում եմ, որ որոշ դեպքերում այդ ամենը ուրճացված է»։ Խոսելով Ծաղկաձորում առաջացած խուճապին՝ պատգամավորը նկատեց, որ խուճապ չկա՝ ընդգծելով, որ օրերս մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ գնացել են Ծաղկաձոր և տեսել՝ նման իրավիճակ չկար:   
16:15 - 03 մարտի, 2020