Ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել․ «Իմ քայլի» պատգամավորները՝ Արցախից |factor.am|
11:23 - 31 մարտի, 2020

Ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել․ «Իմ քայլի» պատգամավորները՝ Արցախից |factor.am|

factor.am: Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկում են նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ «Արցախից» ուղիղ եթերով պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Հրաչյա Հակոբյանը տեղեկացրին, որ վաղ առավոտից 5 ընտրատեղամաս են այցելել:

«Ուզում եմ խոսել նրանից, ինչ մեր քաղաքացիներին անհանգստացնում էր։

Բոլոր տեղամասերում դռան մոտ ձեռնոցներ են դրված, պաշտպանիչ դիմակներ, ախտահանիչ նյութեր, ինչպես նաև՝ անհատական գրիչներ, որն ընտրողն իր հետ է տանում։ Ոստիկանները թույլ չեն տալիս, որ 3 հոգուց ավել մարդ մուտք գործի տեղամաս։ Փաստացի ընտրատեղամասերի դիմաց հերթեր են գոյացել, որովհետև մեծ ակտիվություն կա։ Կան ընտրատեղամասեր, որտեղ ընտրողների 15%-ը արդեն քվեարկել են»,- ներկայացրել է Արմեն Փամբուխչյանը։

Իսկ Հրաչյա Հակոբյանը տեսել է, որ մինչ ընտրատեղամաս մտնելը ընտրողներն արդեն իսկ հանդերձավորված են եղել ձեռնոցներով ու դիմակներով․ «Անվտագության բոլոր նորմերը պահում են։ Ստեփանակերտում պայծառ, արևոտ օր է, և բարձր տրամադրություն կա այստեղ»։ Պատգամավորները ավելացրին՝ 5 տեղամասերում, որտեղ իրենք են եղել, արտառոց դեպքեր կամ խախտումներ չեն նկատել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել