Արթուր Ալեքսանյան

Արթուր Գեւորգի Ալեքսանյանը (հոկտեմբերի 21, 1991, Գյումրի) հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ է, աշխարհի եռակի չեմպիոն (2014, 2015, 2017), Եվրոպայի հնգակի չեմպիոն (2012, 2013, 2014, 2019, 2020), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) եւ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն (2019)։ 2014 թվականին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
Գյումրու եւ Երեւանի պատվավոր քաղաքացի (2016) է։

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ |armenpress.am|

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ: Այս մասին «Արմենպրես»-ին Տոկիոյում հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը: Նա  ընդգծել է, որ Ալեքսանյանի մոտ թեթև մկանային վնասվածք է: Նա արդեն իսկ բուժզննում է անցել և պատրաստվում է եզրափակիչ գոտեմարտին: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում օգոստոսի 2-ին մրցեց Իրանից Մոհամադալի Սարավիի հետ: Գոտեմարտի ընթացքում, երբ Ալեքսանյանը հաղթում էր 3:1 հաշվով, նա ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը: Ի վերջո,Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1:4 հաշվով: Եզրափակիչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:
20:51 - 02 օգոստոսի, 2021
Կառավարությունը լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով կպարգևատրի

Կառավարությունը լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով կպարգևատրի

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով պարգևատրել: Այսպիսով՝ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 50 մլն դրամ՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Պարգևներ կհանձնվեն ներքոհիշյալ 10 լավագույն մարզիկներին՝Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտՌուբեն Ալեքսանյան, ծանրամարտԱրթուր Ավետիսյան, մարմնամարզությունՀովհաննես Բաչկով, բռնցքամարտՍլավիկ Գասպարյան, հունահռոմեական ըմբշամարտՏիգրան Կիրակոսյան, սամբոԱրսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտՍիմոն Մարտիրոսյան, ծանրամարտԳոռ Մինասյան, ծանրամարտՀակոբ Մկրտչյան, ծանրամարտ:
13:17 - 20 փետրվարի, 2020