Նուբարաշեն ՔԿՀ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը ամենամեծ քրեակատարողական հիմնարկն է Հայաստանի Հանրապետությունում։ Այն շահագործման է հանձնվել 1981 թվականին և իր կառուցվածքով չի համապատասխանում ներկայիս պահանջներին։ Հիմնարկն ունի 6 մասնաշենք, որտեղ ազատազրկվածները պահվում են փակ խցերում։ Ըստ լրակազմի «Նուբարաշեն» ՔՀԿ-ում կարող է պահվել 840 մարդ։

Քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա. Պարզաբանում

Քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա. Պարզաբանում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը մամուլում հրապարակված նյութերի առնչությամբ պարզաբանում է տարածել, որում նշվում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակելուց հետո զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվում են տեղեկություններ այն մասին, թե իբր քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» է սկսվել, և քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ազատվում է նախկին կադրերից։ Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում «կադրային ջարդ» ու «հներից ազատվելու» միտում չկա, իսկ այդ մասին լուրերը մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։ Նշենք նաև, որ քրեակատարողական ծառայությունում, ինչպես և ցանկացած այլ մարմնում, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախկինում ևս իրականացվել են զբաղեցրած պաշտոններից ազատումներ, նոր նշանակումներ, ինչպես նաև՝ փոխատեղումներ։ Միաժամանակ հավելենք, որ ներկայումս քրեակատարողական ծառայությունում իրականացվող իրավակազմակերպական բարեփոխումների համատեքստում նույնպես, որպես բնականոն գործընթաց, ապահովվելու է համակարգի կադրային ռեսուրսի համապատասխանեցումը կառավարության ոլորտային քաղաքականության հիմնական գերակա ուղղություններով ներկայացվող համապատասխան պահանջներին, որի շրջանակներում, բնականաբար, կատարվելու են կադրային տեղաշարժի վերոհիշյալ գործընթացները, ինչն իր հերթին հանդիսանում է ցանկացած պետական մարմնի գործունեության բնականոն վիճակ և միտված է լինելու համակարգը համալրել բացառապես պահանջվող մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական և աշխատանքային ունակությունները բավարարող անձանցով, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերից ու դրսևորումներից զերծ կադրերով»։
12:54 - 23 հուլիսի, 2019
Երեք օրվա դատաքննությամբ՝ մահապատիժ և ճնշում Մոսկվայից |hetq.am|

Երեք օրվա դատաքննությամբ՝ մահապատիժ և ճնշում Մոսկվայից |hetq.am|

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից Զարմանալի է, բայց ինչքան մենք խորանում ենք հանգուցյալ դատավոր Զինավար Ղուկասյանի կողմից իմ նկատմամբ կայացված մահապատժի դատավճռի բուն էության մեջ, ամեն անգամ մի նոր բան է ջրի երես դուրս գալիս: Դատական նոր վիճարկման հետ կապված նորից ուսումնասիրում ենք բոլոր հանգամանքները։ Դատական նիստերի արձանագրություններն էինք վերընթերցում, երբ Զարուհին նայեց դատական առաջին նիստը սկսելու ամսաթիվը՝ 1996 թ․-ի նոյեմբերի 18, իսկ մահապատժի դատավճիռը կայացվել է նույն տարվա նոյեմբերի 29-ին, այսինքն՝ 11 օր անց։ Հայաստանում չկա որևէ այլ մահապատժի դատավճիռ, որը կայացված լինի ընդամենը 11 օրվա ընթացքում, չզարմանաք՝ դատաքննությունը համարվել է ավարտված 3 օրում` նոյեմբերի 18, 20 և 21: Սա աբսուրդի գագաթնակետն է: Ցանկացած պրակտիկ իրավաբան, փաստաբան, որը դատարաններում պարբերաբար է լինում, կվկայի՝ նման բան անհնար է։ Զարուհու մագիստրոսական թեզի նյութ է դարձել ավելի, քան 70 դատավճիռ, դրանց կեսը կայացվել է 1990-ականներին, բայց նման տարօրինակ շտապողականությամբ քննված գործ նա չի արձանագրել։ Իսկ եթե սրան գումարենք այն, որ իմ գործով նախաքննությունը տևել է ընդամենը 2 ամիս, տխուր պատկերը կամբողջանա: Հիմա մեկ փորձաքննությունն է հաճախ ամիսներ տևում, էլ չեմ ասում՝ դատավարությունները նույնիսկ՝ մեկ տարի և ավելի: Օրինակ՝ մեր տեսակցությունների տարեկան մեկանգամյա լինելու սահմանափակման հետ կապված դատաքննությունը տևեց կես տարի, տեղի ունեցավ 7-8 դատական նիստ, իսկ մարդուն մահվան դատապարտելը` 11 օր ու 2 նիստով: Զարմանալի է, բայց ինչքան մենք խորանում ենք հանգուցյալ դատավոր Զինավար Ղուկասյանի կողմից իմ նկատմամբ կայացված մահապատժի դատավճռի բուն էության մեջ, ամեն անգամ մի նոր բան է ջրի երես դուրս գալիս: Դատական նոր վիճարկման հետ կապված նորից ուսումնասիրում ենք բոլոր հանգամանքները։ Դատական նիստերի արձանագրություններն էինք վերընթերցում, երբ Զարուհին նայեց դատական առաջին նիստը սկսելու ամսաթիվը՝ 1996 թ․-ի նոյեմբերի 18, իսկ մահապատժի դատավճիռը կայացվել է նույն տարվա նոյեմբերի 29-ին, այսինքն՝ 11 օր անց։ Հայաստանում չկա որևէ այլ մահապատժի դատավճիռ, որը կայացված լինի ընդամենը 11 օրվա ընթացքում, չզարմանաք՝ դատաքննությունը համարվել է ավարտված 3 օրում` նոյեմբերի 18, 20 և 21: Սա աբսուրդի գագաթնակետն է: Ցանկացած պրակտիկ իրավաբան, փաստաբան, որը դատարաններում պարբերաբար է լինում, կվկայի՝ նման բան անհնար է։ Զարուհու մագիստրոսական թեզի նյութ է դարձել ավելի, քան 70 դատավճիռ, դրանց կեսը կայացվել է 1990-ականներին, բայց նման տարօրինակ շտապողականությամբ քննված գործ նա չի արձանագրել։ Իսկ եթե սրան գումարենք այն, որ իմ գործով նախաքննությունը տևել է ընդամենը 2 ամիս, տխուր պատկերը կամբողջանա: Հիմա մեկ փորձաքննությունն է հաճախ ամիսներ տևում, էլ չեմ ասում՝ դատավարությունները նույնիսկ՝ մեկ տարի և ավելի: Օրինակ՝ մեր տեսակցությունների տարեկան մեկանգամյա լինելու սահմանափակման հետ կապված դատաքննությունը տևեց կես տարի, տեղի ունեցավ 7-8 դատական նիստ, իսկ մարդուն մահվան դատապարտելը` 11 օր ու 2 նիստով: Քրեական գործում առկա են ոչ միայն տեղացի աշտոնատար անձանց, (օրինակ` բուհի ռեկտոր Վիլեն Հակոբյանի, որը պահանջել է ծայրագույն պատիժ) ճնշումների մասին վկայող նամակներ ու ստորագրություններ, այլև՝ ուրիշ պետության պաշտոնյայի։ Ռուսաստանի դաշնությունից, Մասկվայից, Կրեմլից ՌԴ նախագահ Ելցինին կից մարդու իրավունքների հանձնաժողովից ոչ միայն անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ նաև ՀՀ գլխավոր դատախազին, իսկ այնուհետև, երբ գործն արդեն դատարան է հասնում, նույն հանձնաժողովից նամակ են հասցեագրում նաև ՀՀ գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանին։ Ավելին՝hetq.am-ում
07:11 - 23 մարտի, 2019
«Նուբարաշեն» ՔՀԿ-ն նոր շենք կունենա

«Նուբարաշեն» ՔՀԿ-ն նոր շենք կունենա

Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր շենք կունենա, սակայն մինչ այդ ՔՀԿ-ում նորմալ պայմաններ ապահովելու համար որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Այս մասին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշեց՝ «Նուբարաշեն» ՔՀԿ-ն բավականին վատ վիճակում է: «Պետությունը գումար է ներդրել ներքին ջրահեռացման, կոյուղու և այլ հարցեր լուծելու համար: Մենք ՔՀԿ-ի համար ունե՞ նք բավարար միջոցներ, որպեսզի այն լիարժեք վերականգնենք, թե՞ ունենք այլընտրանք կամ տեսլական, որ այլ քրեակատարողական կարելի է կառուցել և «Նուբարաշեն» ՔՀԿ-ն փակել»,-հետաքրքրվեց պատգամավորը: «Նուբարաշեն ՔՀԿ-ն նախատեսում ենք փոխարինել նոր հիմնարկով, նոր շենքով: Այդ դեպքում ինչո՞ ւ ենք ներդրում կատարում սրա վրա. Նուբարաշենի, Վարդաշենի, Սևանի քրեակատարողական հիմնարկների համար ընդամենը 170 մլն դրամի չափով ներդրում ենք կատարել: Դա ուղղված է այս պահի դրությամբ վիճակը բարելավելուն՝ բաղնիքների, խոհանոցների, պատերի, ներքին և արտաքին ջրահեռացման համակարգերի, սանհանգույցների համար»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց՝ 3 տարի այդ պայմաններում չեն կարող մարդկանց պահել: Նախարարը շեշտեց՝ հիմա վերանորոգման աշխատանքներ են կատարում, որ նորմալ պայմաններում ապրեն մարդիկ: Իսկ նոր քրեակատարողական հիմնարկի համալիրի համար նախատեսվող գումարները միլիոնավոր դրամներ են կազմում: armenpress.am
13:23 - 21 մարտի, 2019
Դատախազությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խախտումներ է հայտնաբերել

Դատախազությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խախտումներ է հայտնաբերել

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից իրենց գործառույթների շրջանակներում ստուգվել են ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանները: Ստուգման արդյունքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին: Ինչպես մանրամասնում է դատախազությունը՝ պարզվել է, որ չնայած կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ ՔԿՀ-ներում կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված արգելքներին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շատ խցերում պահվող անձանց քնելատեղերը, առանց համապատասխան թույլտվության, եղել են վարագուրապատված, ինչը ՔԿՀ-ի ծառայողներին զրկում է խցում առկա իրավիճակը, պահվող անձանց տեղաշարժն ամբողջությամբ հսկելու, դիտարկելու հնարավորությունից: Մի շարք խցերում արձանագրվել է նաև դռների դիտանցքներն ու կերակրադռնակները ներսից փակելու, այդպիսով խցի ներսը քողարկելու դեպքեր: Ստուգման ընթացքում արձանագրվել են խնդիրներ՝ նաև կապված ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաև դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության մակերեսի մինիմալ չափանիշների պահպանման հետ: «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը պարտավորվել է հնարավորության սահմաններում վերացնել արձանագրված թերությունները և արդյունքների մասին հայտնել գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը: Բացի վերոնշյալը, նաև ի կատարումն գլխավոր դատախազի հանձնարարականի, ստուգման ընթացքում դատախազության աշխատակիցների կողմից նախաձեռնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տվյալ պահին հացադուլի մեջ գտնվող 5 անձանց ընդունելություն: Վերջիններիս հետ տարվել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում հացադուլում գտնվող անձանցից մեկը նույն օրը, ևս երկուսն ավելի ուշ դադարեցրել են հացադուլը: Իսկ մեկ անձ, դատախազության պահանջով, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով: Ընդունելության ընթացքում պարզվել է, որ հացադուլի մեջ գտնվող անձանց գանգատները կապված են իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ: Այդ մասին տեղեկացվել են նշված անձանց վերաբերյալ քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները: ՀՀ դատախազություն  
08:40 - 12 մարտի, 2019