«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Զարմանալի է, բայց ինչքան մենք խորանում ենք հանգուցյալ դատավոր Զինավար Ղուկասյանի կողմից իմ նկատմամբ կայացված մահապատժի դատավճռի բուն էության մեջ, ամեն անգամ մի նոր բան է ջրի երես դուրս գալիս: Դատական նոր վիճարկման հետ կապված նորից ուսումնասիրում ենք բոլոր հանգամանքները։
Դատական նիստերի արձանագրություններն էինք վերընթերցում, երբ Զարուհին նայեց դատական առաջին նիստը սկսելու ամսաթիվը՝ 1996 թ․-ի նոյեմբերի 18, իսկ մահապատժի դատավճիռը կայացվել է նույն տարվա նոյեմբերի 29-ին, այսինքն՝ 11 օր անց։ Հայաստանում չկա որևէ այլ մահապատժի դատավճիռ, որը կայացված լինի ընդամենը 11 օրվա ընթացքում, չզարմանաք՝ դատաքննությունը համարվել է ավարտված 3 օրում` նոյեմբերի 18, 20 և 21: Սա աբսուրդի գագաթնակետն է: Ցանկացած պրակտիկ իրավաբան, փաստաբան, որը դատարաններում պարբերաբար է լինում, կվկայի՝ նման բան անհնար է։ Զարուհու մագիստրոսական թեզի նյութ է դարձել ավելի, քան 70 դատավճիռ, դրանց կեսը կայացվել է 1990-ականներին, բայց նման տարօրինակ շտապողականությամբ քննված գործ նա չի արձանագրել։
Իսկ եթե սրան գումարենք այն, որ իմ գործով նախաքննությունը տևել է ընդամենը 2 ամիս, տխուր պատկերը կամբողջանա: Հիմա մեկ փորձաքննությունն է հաճախ ամիսներ տևում, էլ չեմ ասում՝ դատավարությունները նույնիսկ՝ մեկ տարի և ավելի: Օրինակ՝ մեր տեսակցությունների տարեկան մեկանգամյա լինելու սահմանափակման հետ կապված դատաքննությունը տևեց կես տարի, տեղի ունեցավ 7-8 դատական նիստ, իսկ մարդուն մահվան դատապարտելը` 11 օր ու 2 նիստով:

Քրեական գործում առկա են ոչ միայն տեղացի աշտոնատար անձանց, (օրինակ` բուհի ռեկտոր Վիլեն Հակոբյանի, որը պահանջել է ծայրագույն պատիժ) ճնշումների մասին վկայող նամակներ ու ստորագրություններ, այլև՝ ուրիշ պետության պաշտոնյայի։ Ռուսաստանի դաշնությունից, Մասկվայից, Կրեմլից ՌԴ նախագահ Ելցինին կից մարդու իրավունքների հանձնաժողովից ոչ միայն անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ նաև ՀՀ գլխավոր դատախազին, իսկ այնուհետև, երբ գործն արդեն դատարան է հասնում, նույն հանձնաժողովից նամակ են հասցեագրում նաև ՀՀ գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանին։
comment.count (0)