Մանե Գևորգյան

Մանե Գևորգյանը 2020թ․ մարտից մինչև 2021թ․ նոյեմբեր եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը։

Գևորգյանը եղել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ICARE)` հետազոտող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգնականը, «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:

Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանին կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը |armenpress.am|

Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանին կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այլևս կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը: Գևորգյանը նշեց, որ այդ որոշման պատճառ է դարձել Թաթոյանի կողմից տևական ժամանակ գործադիրի նիստերին չներկայանալը: «Արման Թաթոյանը կառավարության նիստերին հրավիրված է եղել և ինչ-որ պահից սկսած պարոն Թաթոյանը, հրավիրված լինելով հանդերձ, սկսել է չներկայանալ` իր փոխարեն ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի: Այս պրակտիկան շարունակվել է տևական ժամանակ: Աշխատակազմի կողմից ՄԻՊ-ի աշխատակազմին տեղեկացվել է, որ կառավարության նիստերին հրավիրվում է մարդու իրավունքների պաշտպանը, այլ ոչ թե այլ անձ, որին հաջորդել է նիստերին պարոն Թաթոյանի համար հատկացվող տեղի մշտապես թափուր մնալը։ Այնուհետև, հաշվի առնելով կառավարության նիստերի մասնակիցների կազմի փոփոխությունը, ինչպես նաև Արման Թաթոյանի կողմից կառավարության նիստերին չմասնակցելու սեփական նախաձեռնությունը, վերջինս այլևս նիստերին չի հրավիրվել»,- նշեց Գևորգյանը: Վարչապետի մամուլի խոսնակը հավելեց, որ Արման Թաթոյանն ունի բոլոր հնարավորություններն ու հարթակներն իր մտահոգություններն ու դիտարկումներն հայտնելու կամ գործադիր մարմնին ներկայացնելու համար և կառավարության համար անհասկանալի է վերջինիս հապճեպ և մանիպուլյատիվ հայտարարությունների մոտիվացիան։
18:09 - 13 մարտի, 2021
Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում. Գևորգյանը հերքում է «Մեղրիի միջանցքի» մասին խոսակցությունները


 |armenpress.am|

Որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում. Գևորգյանը հերքում է «Մեղրիի միջանցքի» մասին խոսակցությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված տարածաշրջանային ապաշրջափակման պայմանավորվածություններում որևէ «միջանցքի» հարց չի քննարկվում: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն՝ անդրադառնալով «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններին ու հայտարարություններին: Հարց - Ի՞նչ աշխատանքներ են տարվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպումից ու տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապարաշրջափակման վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարությունից հետո: Աշխատանքները ո՞ր փուլում են գտնվում: Պատասխան - Այս պահին աշխատանքները շարունակում են փորձագիտական ենթախմբերը, որոնք զբաղվում են երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, ինչպես նաև փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով: Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում քննարկվել են միջազգային փոխադրումների հետ կապված անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցեր՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև այլ բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում: Քննարկվում են նաև երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման հնարավոր տարբերակները, դրանց ժամկետները, ծախսերը և տեխնիկական հնարավորությունները: Ըստ ուղղությունների և ուղիների քննարկվում են հարավային ու հյուսիսային ուղիները, ինչպես նաև վերջիններս կապող հատվածները: Նշյալ ենթախմբերի տարվող աշխատանքները դիտարկվել են նաև եռակողմ՝ փոխվարչապետերի համատեղ համանախագահության ներքո գործող Աշխատանքային խմբի կողմից: - Ի՞նչպես կմեկնաբանեք «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» վերաբերյալ խոսակցություններն ու հայտարարությունները: Արդյոք նման հարց քննարկվում է: - Ներկայումս փորձագիտական խմբերը կենտրոնացած են բոլոր հնարավոր ուղղություններով ենթակառուցվածքների ֆիզիկական հնարավորությունների և տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքների վրա: Որևէ «միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարց չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին: Հայաստանի Հանրապետության տարածքով որեւէ միջանցքի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի ասվում: Խոսքը տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման մասին է, ինչը հստակեցվել է հունվարի 11-ի համատեղ հայտարարությամբ:
20:23 - 09 մարտի, 2021
Վարչապետը եկել է եզրակացության, որ «իսկանդերի» իրավիճակի առնչությամբ իրեն ճիշտ չի զեկուցվել․ Մանե Գևորգյան |armenpress.am|

Վարչապետը եկել է եզրակացության, որ «իսկանդերի» իրավիճակի առնչությամբ իրեն ճիշտ չի զեկուցվել․ Մանե Գևորգյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս հարցը պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշեց Գևորգյանը:
13:34 - 01 մարտի, 2021
Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը

 |armenpress.am|

Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Այս մասին Գևորգյանն ասաց՝ անդրադառնալով Խաչատրյանների ընտանիքի պահանջի վերաբերյալ կայացված վճռին: «Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի եւ իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- ասաց Գևորգյանը:Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով` Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված գրառման համար: 
19:07 - 26 հունվարի, 2021
Դատարանը մասամբ բավարարել է Խաչատրյանների պահանջը ու պարտավորեցրել վարչապետի խոսնակի էջում հերքում հրապարակել |factor.am|

Դատարանը մասամբ բավարարել է Խաչատրյանների պահանջը ու պարտավորեցրել վարչապետի խոսնակի էջում հերքում հրապարակել |factor.am|

factor.am: Երեկ՝ ս.թ. հունվարի 25-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։ Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը հիմնավորված համարեց և հաստատեց, որ ՀՀ հայցվորների հասցեին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով և այդ մասով պահանջը բավարարեց։ Մասնավորապես, դատարանը վճռեց պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Մանե Գագիկի Գևորգյանին պատկանող պաշտոնական էջում 28.04.2020 թվականին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի կատարած հրապարակային գրառումը հերքել հետևյալ կերպ (մեջբերում). «վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Մանե Գագիկի Գևորգյանին պատկանող էջում, գրառում կատարել հետևյալ կերպ. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com սոցիալական կայքի` Մանե Գևորգյանի էջում տեղադրված գրառման մեջ նշված՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար», գրառման մեջ նշված՝ «Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նաև ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ պնդումը: Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որևէ բան պետությանը վերադարձնելու մասին» իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի facebook.com սոցիալական կայքի օգտահաշվում ներողության և հերքման տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել առնվազն 5.000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով ներողության նույն բովանդակությամբ տեքստը, որը պահանջվում է տեղադրել facebook.com սոցիալական կայքի՝ Մանե Գևորգյանին պատկանող էջում»։ Հայցվորները նյութական վնասի պահանջ չէին ներկայացրել, սակայն ներկայացվել էր դատական ծախսի փոխհատուցման պահանջը, որը բավարարվել էր մասնակի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ Գագիկ Գուրգենի Խաչատրյանի, Գուրգեն Գագիկի Խաչատրյանի և Արտյոմ Գագիկի Խաչատրյանի 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի, ինչպես նաև` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման մասով: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Հիշեցնենք, որ Խաչատրյանները 2018թ.-ից ի վեր ենթարկվում են հետապնդումների, որոնք դատապարտել են մարդու իրավունքների պաշտպանությամբ և ազատ տնտեսական գործունեության խթանմամբ զբաղվող տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ՝ արձանագրելով ապօրինություններ հանրային ու վարչական ճնշումների և տնտեսական գործունեության խոչընդոտման տեսքով, որոնք ուղեկցվել են ապօրինի արգելանքների և այլ միջամտությունների ձևով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միջանկյալ միջոց է կիրառել և շարունակում է Խաչատրյանի գործով քննությունը` ներառյալ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կիրառման, խտրականության և քաղաքական հետապնդումների հետ կապված։
16:55 - 26 հունվարի, 2021
Վարչապետի խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությանը |armenpress.am|

Վարչապետի խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանըմեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը: - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է «Նախիջեւանի միջանցքի» մասին, ասելով, որ այն առաջիկայում անպայման կբացվի՝ հղում անելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա: Արդյո՞ք նման միջանցքի բացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ կան: - ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է եւ այս համատեքստում՝ նաեւ Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապ հաստատելու: Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ: Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայկական կողմը չափազանց կարեւոր է համարում նաեւ ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը: Այս թեմայով Ադրբեջանից հնչող վերջին շրջանի հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս եւ կասկածի տակ դնում նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանավորվածությունները կյանքի կոչելու Բաքվի հանձնառությունը: Մինչեւ հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան եւ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ եւ այս բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան՝ այդ թվում միջազգային ատյաններում: Միաժամանակ Ադրբեջանում շարունակվում է վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչությունը: Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին եւ հայտարարություններին:
15:36 - 07 հունվարի, 2021
Հայկական կողմը բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որ նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը․ վարչապետի խոսնակ

Հայկական կողմը բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որ նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը․ վարչապետի խոսնակ

Հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այս մասին գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հիշեցնենք` այսօր Արցախի ՊՆ-ն հայտնել էր, թե դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ:  Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղելացրել էր, որ ասյօր ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:  ՀՀ վարչապետի խոսնակն էլ արձագանքել էր, որ  ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:
20:17 - 12 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին․ վարչապետի խոսնակ

Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին․ վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ  ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: «Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,- գրել է վարչապետի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում։ Հիշեցնենք` այսօր Արցախի ՊՆ-ն հայտնել էր, թե դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ:  Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղելացրել էր, որ ասյօր ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: 
19:21 - 12 դեկտեմբերի, 2020
Մանե Գևորգյանն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին
 |armenpress.am|

Մանե Գևորգյանն անդրադարձել է Ալիևի և Էրդողանի հայտարարություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում այսօր հնչեցրած հայտարարություններին: Մանե Գևորգյանը, մասնավորապես, նշել է. «Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:   Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով: Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց: Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին: Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տևական կայունության: Խիստ դատապարտելի է նաև Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։ Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները, այդ թվում՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ»: Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել, իսկ Էրդողանն ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:
21:02 - 10 դեկտեմբերի, 2020